Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործունեությունը։ Ապստամբության անհաջողության և լեհ ժողովրդի ճակատագրի ողբը, միաժամանակ պայքարը շարունակելու կոչը դարձել են նրա այդ շրջանի ստեղծագործության («Նախահայրեր», մաս 3, «Լեհ ժողովրդի և լեհ ուխտավորի գիրքը», 1832) բովանդակությունը, թեև Մ․ աստիճանաբար տեղի է տվել կրոնամիստիկական տրամադրությունների։ «Նախահայրեր»-ի 3-րդ մասի ուժը ինքնակալության ն լեհ արիստոկրատիայի մերկացումն է, աստծուն (որպես աշխարհում տիրող չարիքի մեղավորի) մենամարտի կանչող Կոնրադի տիտանական կերպարի ստեղծումը։ 1834-ին Մ․ հրատարակել է իր վերջին մեծածավալ պոեմը՝ «Պան Թադեուշ» ազգային հերոսապատումը, որտեղ պարզորոշ դրսևորվել են նրա ռեալիստական միտումները։ Պոեմը, որ լեհական պոեզիայի գլուխգործոցն է, պատկերում է շլյախտայի կենցաղն ու բարքերը։ 1839–1840-ին հռոմեական գրականություն է դասավանդել Լոզանում, 1840–44-ին վարել է Փարիզի Կոլեժ դը Ֆրանսի սլավոնական գրականության ամբիոնը։ 1841-ին Մ․ մտել է լեհ միստիկ փիլիսոփա Ա․ Տովյանսկու աղանդի մեջ, որը բացասական ազդեցություն է գործել նրա հասարակական–քաղաքական կյանքի վրա (Մ․ 1847-ին հեռացել է այդ աղանդից)։ 1848-ին վերսկսել է հեղափոխական գործունեությունը․ ստեղծել է Իտալիայի ազատագրության համար պայքարող լեհական լեգեոն, Փարիզում աշխատակցել է «Տրիբուն դե փյոփլը» (La Tribune des peuples», 1849) թերթին, հանդես է եկել հեղափոխական–դեմոկրատական բնույթի հոդվածներով։ Ղրիմի պատերազմի (1853–56) տարիներին Մ․ քաղ․ առաքելությամբ մեկնել է Կ․ Պոլիս, որտեղ և մահացել է ժանտախտից (աճյունը, որ թաղվել էր Փարիզում, 1890-ին տեղափոխվել է Կրակով)։
Մ–ի պոեզիան մեծ նշանակություն է ունեցել լեհական ազգային–ազատագրական շարժման համար, դեմոկրատական մտքի զարգացման, լեհական գրականության նորացման համար, հարստացրել է գրական լեզուն, տաղաչափությունը, բանաստեղծական ժանրերը։
Մ–ի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Հայ իրականության մեջ նրան նվիրված առաջին հոդվածը պատկանում է Մ․ Ոսկանի գրչին («Արևելք», 1856), նրա մասին գրել է Գ․ Այվազովսկին («Մասյաց աղավնի», 1860)։ Մ–ի առաջին հայ թարգմանիչն է Հ․ Հովհաննիսյանը (թարգմանել է 1880-ից)։ Մ–ին լայնորեն պրոպագանդել է Ա․ Չոպանյանը․ նրա կյանքի ու ստեղծագործության մասին գրել է հոդվածներ, թարգմանել Կոնրադի մենախոսությունը «Նախահայրեր»-ից, «Ֆարիս» պոեմը և «Սվիտեզուհի» բալլադը։ 1893-ին հրատարակվել է «Կոնրադ Վալենրոդ» պոեմը (թրգմ․ Դ․ Մարգարյան)։ Մ–ի սոնետները թարգմանել են Հ․ Թումանյանը, Օ․ Անոփյանը, Դ․ Վարուժանը, բալլադները՝ Ք․ Քուշներյանը, Ռ․ Զարդարյանը, Ա․ Չոպանյանը։ Սովետական շրջանում Մ–ին հայ ընթերցողին են ներկայացրել Վ․ Նորենցը, Գ․ Էմինը, Պ․ Սևակը, Վ․ Դավթյանը և ուրիշներ։
Երկ․ Ընտ․ երկ․, Ե․, 1955։
Գրկ. Яструн М․, Мицкевич, [пер․ с польского], М․, 1963․Բ. Բարսեղյան ՄԻՑԿԵՎԻՉ Սերգեյ Իվանովիչ (1869–1944), սովետական բժիշկ, կուսակցական և պետական գործիչ, սովետական առողջապահության կազմակերպիչներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893-ից։ Ա․Ն․ Վինոկուրովի հետ 1893-ին ստեղծել է առաջին մարքսիստական խումբը Մոսկվայում, որը դարձավ «Բանվորական միության» կորիզը։ 1894-ին ձերբակալվել է, 1897-ին՝ աքսորվել Յակուտիա, ուր աշխատել է որպես օկրուգի բժիշկ։ 1903– 14-ին զբաղվել է բժշկությամբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո եղել է ներքին գործերի ժողկոմատի բժշկ․ կոլեգիայի անդամ և բժշկ․ կոլեգիաների խորհրդի անդամ, 1918-ին՝ ժող․ կրթության Մոսկվայի բաժնի վարիչի տեղակալ, 1919-ին՝ Հարավային և Հարավ–Արևմտյան ռազմաճակատների սանմասի պետի օգնական։ Մ․ եղել է Հեղափոխության թանգարանի հիմնադիրներից (1922) և նրա դիրեկտորը (1924–34), ՌԿ(բ)Կ IX համագումարի պատվիրակ։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է գրական գործունեությամբ։
ՄԻՑԿՅԱՎԻՉՈՒՍ–ԿԱՊՍՈԻԿԱՍ Վինցաս Սիմանովիչ (Միցկևիչ–Կապսուկաս Վիկենտի Սեմյոնովիչ) (1880–1935), Լիտվայի կոմկուսի կազմակերպիչներից և ղեկավարներից, միջազգային կոմունիստական շարժման գործիչ, լիտվացի առաջին մարքսիստ գրաքննադատը։ Սովորել է Բեռլինի համալսարանում (1902–04)։ 1903-ից լիտվ․ ս–դ–ի անդամ։ Մասնակցել է 1905–07-ի հեղափոխությանը Լիտվայում, 1907-ից եղել է բանտում և աքսորում։ 1914-ին Կրակովում կապ է հաստատել Վ․ Ի․ Լենինի հետ, ապա վտարանդվել է Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, խմբագրել է լիտվ․ ս–դ․ թերթեր։ 1917-ի հունիսին Պետրոգրադում մտել է ՌՍԴԲ(բ)Կ շարքերը։ Խմբագրել է լիտվ․ առաջին բոլշևիկյան «Տիեսա» («Ճշմարտություն») թերթը։ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի և Սովետների համառուսաստանյան II համագումարի պատգամավոր։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ սովետական կառավարության կոմիսար լիտվ․ գործերի գծով, ՌՍԴԲ(բ)Կ, ապա ՌԿ(բ)Կ Կենտկոմին կից լիտվ․ սեկցիայի Կենտրոնական բյուրոյի անդամ, 1918–19-ին՝ Լիտվայի առաջին սովետական կառավարության, ապա Լիտվա-Բելոռուսական ՍՍՀ–ի ժողկոմխորհի նախագահ։ 1921-ից աշխատել է Մոսկվայում, 1923–35-ին՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեում։ Կուսակցության XI, XII, XIV–XVII համագումարների պատգամավոր, VIII համագումարում (1919) ընտրվել է ՌԿ(բ)Կ Կենտկոմի անդամության թեկնածու։ Եղել է Կոմինտերնի II–VI կոնգրեսների պատգամավոր։
Գրել է պատմության, փիլ–յան, գրականության հարցերին նվիրված աշխատություններ, ուսումնասիրել է 1920–30-ական թթ․ լիտվ․ գրականությունը, լուսաբանել կուսակցականության և ժողովրդայնության տեսական խնդիրները, գրականության գաղափարական և գեղագիտական կողմը։
ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՏՈՒՆ, միութենական սովետական սոցիալիստական հանրապետություն, սովետական սուվերեն սոցիալիստական պետություն ՍՍՀՄ–ում։ Մ․ հ–ները կամավորության սկզբունքով միավորվել են մեկ միասնական պետության՝ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության մեջ՝ քաղ․ փոխօգնությունը, պաշտպանությունը ապահովելու նպատակով։ ՍՍՀ Միության կազմում կան 15 Մ․ հ–ներ՝ ՌՍՖՍՀ, Ուկրաինական, Բելոռուսական, Ուզբեկական, Ղազախական, Վրացական, Ադրբեջանական, Լիտվական, Մոլդավական, Լատվիական, Կիրգիզական, Տաջիկական, Հայկական, Թուրքմենական, Էստոնական։ ՍՍՀ Միության և Մ․ հ-ների փոխհարաբերությունները կառուցված են դեմոկրատական ցենտրալիզմի, սոցիալիստական ֆեդերալիզմի, սովետական սոցիալիստական դեմոկրատիայի սկզբունքներով։ Յուրաքանչյուր միութենական հանրապետություն ունի սեփական տերիտորիա, սահմանադրություն, պետ․ իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններ (Գերագույն սովետ, Մինիստրների խորհուրդ), օրենսդրություն, հանրապետական (միաժամանակ միութենական) քաղաքացիություն, պետ․ խորհրդանիշ (գերբ, դրոշ, հիմն) և մայրաքաղաք։ Մ․ հ–ները ֆեդերացիայի իրավահավասար անդամներ են, ՍՍՀՄ–ի հանդեպ կրում են միատեսակ իրավունքներ ու պարտականություններ։ Մ․ հ–ները իրենց տերիտորիայում պետ․ իշխանությունն իրականացնում են ինքնուրույն (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 76), իրավունք ունեն ազատորեն դուրս գալ ՍՍՀՄ–ից (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 72)։ Նրանք ՍՍՀՄ Գերագույն սովետի, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության, ՍՍՀՄ կառավարության և ՍՍՀ Միության մյուս մարմինների կազմում մասնակցում են ՍՍՀՄ տնօրինությանը վերապահված հարցերի լուծմանը։ Յուրաքանչյուր հանրապետությունից ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում ընտրվում է 32 դեպուտատ։ Նրանք ընդհանուր հիմունքներով ներգրավված են ՍՍՀՄ Գերագույն սովետի Միության սովետում։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի 15 տեղակալները միութենական հանրապետությունների Գերագույն սովետի Նախագահության նախագահներն են։ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կազմի մեջ մտնում