Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էության։ Դատաստանագրքի աղբյուրներն են՝ մովսիսական օրենքները, հայոց կանոնական իրավունքը, հայ սովորութային իրավունքը։ Ընդգրկում է ֆեոդալական իրավունքի բոլոր ճյուղերն ու ինստ–ները, հասարակական հարաբերությունների բազմապիսի բնագավառները։ Որպես տիպիկ ֆեոդալական օրենսգիրք, ամրապնդում է տիրապետող կարգերն ու դասային արտոնությունները, պաշտպանում եկեղեցու դիրքը։ Ըստ «Գիրք Դատաաոանի»-ի դատական համակարգը հետնյալն է՝ պետ․ դատարաններ (թագավորական, թագավորին առընթեր, իշխանական, իշխանին առընթեր, ստորին), ֆեոդալական (տերունական, դասային), կորպորատիվ (համայնքային, համքարային, եղբայրությունների), եկեղեցական (կաթողիկոսական, եպիսկոպոսական, վարդապետական, քահանայական) և արտակարգ։ Դատավարությունը մեղադրական–մրցակցական է, առանց ծայրահեղ ձևապաշտության։ Դատավարությունն սկսվում է, երբ կա մասնավոր մեղադրող (հայցվոր), իշխանության մարմինները դատ են սկսում եզակի դեպքերում։ Դատական ապացույցներ էին՝ խոստովանությունը, վկաների ցուցմունքները, երդումը (առանձին դեպքերում), գրավոր փաստաթղթերը և գիտակ անձանց (փորձագետների) եզրակացությունը։ Հանցագործություն է համարվել ամեն մի գործողություն՝ ուղղված գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների, պետության, հանրային կառավարման, սեփականության, անձի կյանքի ու առողջության, եկեղեցու, տիրող գաղափարախոսության դեմ։ Հանցագործության պատճառները, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում, ամենից առաջ, սոցիալ–տնտեսական էին, չնայած պատճառներ էին համարվում նաև (այդ թվում՝ ըստ «Գիրք Դատաստանի»-ի) մարդու մեղսունակությունը, կրոնական ջերմեռանդության թուլացումը, «առ աստված հավատի տկարությունը», այդ ամենի հետևանքով առաջացած բարքերի խաթարումը։ Մինչև ուշ միջնադար հանցակազմի ենթակա, այսինքն՝ հանցագործություն կատարող են համարվել նաև միջատները, կենդանիները, նույնիսկ՝ անշունչ առարկաները։ «Գիրք Դատաստանի»–ն, ելնելով սուբյեկտիվ մեղսայնացման սկզբունքից, դատապարտության ենթակա է համարում ոչ թե վտանգավոր արարքը ընդհանրապես, այլ այն արարքը, որը կատարվել է մեղքով։ Ըստ «Գիրք Դատաստանի»–ի անմեղսունակությունը նույնպես դատական պատասխանատվությունը բացառող հանգամանք է։ Դատաստանագրքում մեղքն ընկալվում է երկու իմաստով՝ կրոնական և իրավական, առաջինը որպես աստվածադիր, մյուսը՝ մարդադիր օրինականության խախտում։ Ընդունելով, որ մեղքն իրավական իմաստով միաժամանակ մեղք է կրոնական իմաստով (հակառակ իմաստով՝ ոչ միշտ), Մխիթար Գոշը, համապատասխանաբար, նախատեսում է երկու բնույթի պատիժ՝ հոգևոր–եկեղեցական և մարմնական։ Առաջինը նշանակում էին միայն եկեղեցական, երկրորդը՝ աշխարհիկ դատարանները։ Մխիթար Գոշն ընդունել է հետևյալ պատիժները՝ հոգևոր–եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն իր տեսակներով, աստիճանազրկում, պաշտոնազրկում), մարմնական–նյութական [մահապատիժ, մարմնական պատիժներ (ծեծ, անդամահատում), ազատությունը զրկող կամ սահմանափակող, գույքային–դրամական]։ Գտնելով, որ պատժի ներգործությունը չի որոշվում խստությամբ, Մխիթար Գոշը ընդունում է հանցանքի ու պատժի համամասնության, իր ժամանակի համար առաջադիմական, սկզբունքը, «իսկ պատիժն ըստ վնասուն համեմատ լիցի» («Գիրք Դատաստանի», էջ 150)։ «Գիրք Դատաստանին» ուշագրավ դրույթներ է արտահայտում նաև ամուսինների անձնական և գույքային հարաբերությունների կարգավորման բնագավառում։ Տղամարդը տան գլուխն է, նրան են ենթարկվում ընտանիքի բոլոր անդամները, նաև՝ կինը։ Սակայն տղամարդու իշխանությունը բռնակալական կամ անկաշկանդ կամայական չէ։ Ինչպես տղամարդու, այնպես և կնոջ իրավունքները զուգորդվում են ամուսնու և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ ունեցած որոշակի պարտականություններով։ Ամուսինը պարտավորվում է հարգել կնոջը, նրա նկատմամբ լինել մարդկային, հոգալ նրա կարիքները, ապահովել նյութական բարեկեցությունը, հիվանդանալիս խնամել, պահանջել ամուսնական հավատարմություն ևն։ Կնոջը ծեծելու համար ամուսինը ենթակա է դատական պատասխանատվության։ Մխիթար Գոշը կնոջ իրավունքների հարաբերական հավասարությունը պայմանավորում է գույքային հարաբերություններով։ Ամուսինների մինչամուսնական շրջանի գույքը նրանց առանձին, ամուսնության ընթացքում ձեռք բերածը՝ համատեղ սեփականությունն է։ Ամուսնանալու պահից կինը ուներ նյութական-գույքային հենարան, որը ամուսնու հանդեպ և ընտանիքում կնոջ իրավունքների երաշխիքն էր։
«Գիրք Դատաստանի»-ն բացառիկ կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի ներքին կյանքին վերաբերող տեղեկություններ հաղորդելու առումով։ Այն հայկ․ իրավա–քաղաքական մտքի և ընդհանրապես միջնադարի իրավական հուշարձանների շարքում խոշորագույններից է, ամփոփում է ժամանակի համար շատ առաջավոր դրույթներ, որոնք այժմեական են։ Օրինակ, Մխիթար Գոշը գտնում է, որ պատիժը պետք է ունենա ոչ թե տանջանք պատճառելու և վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղել–դաստիարակելու նպատակ։ Այդ իմաստով Մխիթար Գոշը միջնադարյան հումանիզմի ներկայացուցիչներից է։ «Գիրք Դատաստանի»-ն մերժում է կրոնական անհանդուրժողականությունը, պաշտպանում մահմեդականի արժանապատվությունը, կրոնական պատկանելիության համար չի սահմանում պատիժներ։
«Գիրք Դատասաանի»-ն կիրառվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս այն գաղութներում, որտեղ հայ համայնքը ձեռք էր բերել ներքին ինքնավարության իրավունք։ Սուդանում այսօր էլ հայ համայնքի անդամների քաղաքացիական գործեր լսելիս պետ․ դատարանը կիրառում է «Գիրք Դատաստանի»-ն։
«Գիրք Դաաաստանի»-ն առաջին անգամ հայերեն հրատարակել է Վ․ Բաստամյանցը՝ 1880-ին։ Այն ունի մի քանի այլալեզու խմբագրություններ։ Առաջին անգամ թարգմանվել է լատիներեն (կրճատված, տեղին և պայմաններին համապատասխան փոփոխված), որը լեհահայոց գաղութը 1519-ին ներկայացրել է Սիգիզմունդ I-ի հաստատմանը, իր ազգային օրենքներով ղեկավարվելու համար (տես Լեհահայոց Դատաստանագիրք)։ Լատիներեն խմբագրությունը հրատարակել է Բիշոֆը (1862)։ 1519–23-ին լատիներեն խմբագրությունը թարգմանվել է լեհերեն (հրատարակել են Կ․ Վույցիցկին՝ 1843-ին, Ա․ Բարոնչը՝ 1869-ին և Կրակովի լեհական օրինաց հավաքի երրորդ հատորում, 1906), որը նույն ժամանակ թարգմանվել է ղփչաղերեն (հայատառ)։ Ղփչաղերեն է թարգմանվել (ոչ լրիվ) նաև բուն «Գիրք Դատաստանի»-ն։ Դատաստանագիրքը թարգմանվել է վրացերեն՝ կազմելով Վախթանգի օրենքների «Հայկական իրավունք» բաժինը, որի վրացերեն խմբագրությունը հրատարակել են Լ․ Մելիքսեթ–Բեգը՝ 1928-ին, և Ի․ Դոլիձեն՝ 1963-ին։ Ռուսերեն թարգմանությունը առաջին անգամ հրատարակվել է 1828-ին։
Գրկ․ Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի (աշխատասիր․ Խ․ Թորոսյանի), Ե․, 1975։ Армянский судебник Мхитара Гоша (пер․ Паповяна А․ А․ с древнеармянского, ред․, вступительная статья и примечания Арутюняна Б․ М․), Е․, 1954; Karst J․, Gmndriss der Geschichte des armenischen Rechtes <Zeitschrift fur Vergleichende Rechtswissenschaft», 1906, Bd 19․Խ․ Թորոսյան ՄԽԻԹԱՐ ԿԱԶՄԻՉ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII դարի հայ քարգործ վարպետ։ Աշխատել է Սանահինում։ Գործերից նշանավոր է Գրիգոր Տուտեորդու հուշարձան-խաչքարը Սանահինի վանքի Մ․ Հարություն եկեղեցու հս․ պատի տակ (1184)։