Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ամբիոնի վարիչ։ Մ–ի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։
Երկ․ Некоторые вопросы гидродинамики пограничного слоя атмосферы․ Водный и тепловой балансы водоемов, Е․, 1970.
ՄԽԻԹԱՐՅԱՆ Գուրգեն Ենոքի [ծն․ 16․4․1919, գ․ Թթուջուր (ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում)], հայ սովետական փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1974)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1946)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ 1949–1959-ին դասավանդել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում, 1959-ից դասախոսում է Երևանի համալսարանում, 1979-ից՝ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ։ Գիտական հետազոտությունները վերաբերում են պատմական մատերիալիզմի, փիլ–յան և սոցիոլոգիայի պատմության հարցերին։
Երկ․ Ազատություն և անհրաժեշտություն, Ե․, 1963։ Սոցիոլոգիական ուսմունքների պատմություն, պր․ 1–3, Ե․, 1971–77։ Թ․ Պարսոնսի «Գործողության տեսության» հակագիտական էությունը, Ե․, 1980։ Свобода и историческая необходимость, Е․, 1976․
ՄԽԻԹԱՐՅԱՆ Միհրան Հովհաննեսի [ծն․ 16(29)․11․1904, գ․ Վարդակ (Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթում)], հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ շինարար (1966)։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ 1935-ին ավարտել է Լենինգրադի արդ․ շինարարության ինժեներների ինստ–ի ճարտ․ ֆակուլտետը։ Մ–ի նախագծերով կառուցված շենքերից ուշագրավ են Երևանի ժամացույցի գործարանի գլխավոր մասնաշենքը (1948), Կիրովականի պոլիմերային սոսինձների գիտահետազոտական–նախագծային ինստ–ի շենքը (1958), Երևանի կոմպլեքսային էլեկտրասարքավորման համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստ–ի շենքը (1960), կաբելի գործարանի համալիրը (1963), Ալավերդու գարեջրի գործարանը (1953)։ Ա․ Կանայան ՄԽԻԹԱՐՅԱՆ Վահան Գրիգորի [ծն․ 16(29)․11․1910, Թիֆլիս], հայ սովետական կենսաքիմիկոս։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1968)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ 1932-ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ը։ 1935-ից աշխատել է նույն ինստ–ի կենսաքիմիայի ամբիոնում, 1960-ից՝ վարիչ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի վրա քլորոպրենի ազդման ինտիմ կենսաքիմիական մեխանիզմների, քլորոպրենային թունավորման կանխարգելման և բուժման հարցերին։ Բացահայտ ել է այրվածքների, հեպատիտների, ինֆարկտի ժամանակ լիպիդային գերօքսիդացման պրոցեսի ինտենսիվացումը հյուսվածքներում, ինչպես նաև վիտամին -ի զգալի նվազումը։ Պարզել է, որ շաքարախտի ժամանակ արյան շաքարի քանակի ավելացմանը զուգահեռ հյուսվածքներում վիտամին -ի քանակը նվազում է, պերօքսիդներինը՝ ավելանում։ Նա ուսումնասիրել է գերօքսիդների, գերօքսիդացած չհագեցած ճարպաթթուների ազդեցությունը որոշ ֆերմենտների ակտիվության, բջջաթաղանթի թափանցելիության վրա, գերօքսիդների, ռենտգենյան ճառագայթների ազդեցությունը գլխուղեղի գանգլիոզիդների և ցերեբրոզիդների քանակական տեղաշարժի վրա։ Մ․ ՀՍՍՀ կենսաքիմիկոսների գիտական ընկերության փոխնախագահն է, ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գիտա–բժշկական խորհրդի պրոբլեմային հանձնաժողովի նախագահը։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղ և «Պատվո նշան» շքանշաններով, արժանացել է ՀՍՍՀ ԳԱ Նախագահության վաստակագրի (1976)։
«ՄԽԻԹԱՐՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ», դպրոցական պատկերազարդ ամսագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության հաստատություն։ Լույս է տեսել 1947–67-ին (1960–1962-ին՝ «Ընտանիք»), Վենետիկում։ Խմբագիրներ՝ Մ․ Ջանասյան, Ջ․ Չանթայան, Վ․ Հովհաննիսյան։ Լուսաբանել է սփյուռքահայ դպրոցների ու մխիթարյան վարժարանների առօրյան, կարևոր տեղ հատկացրել մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։ «Հայրենի լուրեր» խորագրով ընթերցողին է ներկայացրել Սովետական Հայաստանի տնտեսության ու մշակույթի վերելքը, տպագրել Հայաստան այցելած Մխիթարյանների տպավորությունները, հանրապետության տեսարժան վայրերի լուսանկարներ։ Գրական բաժնում զետեղել է մխիթարյան վարժարանների սաների, հայ սովետական բանաստեղծների արձակ ու չափածո գործերը, ժող․ զրույցներ ու ավանդություններ։ Ուսուցողական նշանակություն ունեն «Գիտական» խորագրով նյութերը՝ աշխարհի ու տիեզերքի, գիտական խոշոր հայտնագործությունների մասին։ 1969-ից լույս է տեսնում «Հայ ընտանիք» անունով։ Տ․ Վարդանյան ՄԽԻԹԱՐՅԱՆ ԼԻՑԵՅ, հիմնադրվել է 1857-ին, Կ․ Պոլսի Բանկալթիի թաղամասում, Վիեննայի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ, որպես նախակրթարան։ 1900-ին ուներ երկրորդական (միջնակարգ) դպրոցի մակարդակ՝ ուսման 8 տարվա դասընթացով։ 1929-ից լիցեյ է, որին կից գործում են մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժին։ Դասավանդում են բնագիտություն, մարդակազմություն, կենդանաբանություն, բուսաբանություն, հանքաբանություն, երկրաբանություն, տիեզերագիտություն, աստղաբաշխություն, առևտրական գործ, հաշվապահություն, թղթակցություն, արվեստաբանություն, ազգային, ընդհանուր պատմություն, ազգային գրականություն, օտար ազգերի մատենագիտություն, սղագրություն, հայերեն, թուրք․, ֆրանս․, գերմ․, անգլ․։ Շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու եվրոպական բուհերում կամ զբաղվելու առևտրական գործունեությամբ։ 1927-ին կառուցվել է լիցեյի նոր շենք։ Նախակրթարանը երկսեռ է, միջնակարգ և լիցեյական բաժինները՝ արական։ Մ․ լ․ հրատարակել է «Շող» կիսամսյա հանդեսը (1910–13) և «Ուսումնարան» (1911–1915) ամսաթերթը։ Ունի մոտ 160 սովորող (1981)։ Ա․ Իգնատյան ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, Մխիթարյաններ, հայ կրոնական (կաթոլիկ) և մշակութային կազմակերպություններ (Վենետիկի և Վիեննայի)։ Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին, 1701-ի սեպտ․ 8-ին, Կ․ Պոլսում, հոգևոր. ուսումնա–կրթական, գիտական՝ և մշակութային գործունեություն ծավալելու նպատակով։
Սկզբնական շրջանում կոչվել է «Անտոնյան միաբանություն»։ 1706-ին տեղափոխվել է Մեթոն (Հունաստան), որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը, 1717-ից հաստատվել Վենետիկի մոտ գտնվող Ս․ Ղազար կղզում։ 1712-ին Վատիկանը Մխիթար Սեբաստացուն ճանաչել է միաբանության առաջնորդ, նրան շնորհել աբբահոր կոչում։ Մ․ մ․ գործունեություն է ծավալել երկու՝ կրոնական–կաթոլիկական և հայագիտական–բանասիրական ուղղությամբ։ Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով: Սկզբնական շրջանում թարգմանվել և հրատարակվել է կաթոլիկական գրականություն․ Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» (1715), Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» (1737), Ալփոնսոս Ռոտրիկվեցի «Կրթութիւն կատարելութեան եւ կրօնաւորականի առաքինութեան» (հ․ 1–3, 1741–42) ևն աշխատություններ։ Դրան զուգահեռ նախապատրաստվել և հրատարակվել է հայագիտական գրականություն (հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, դասագրքեր)։ XVIII դ․ 1-ին կեսին Մ․ մ–յան հայագիտական գործունեության մեջ հատկապես նշանակալից էր Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1–2, 1749–69) բացատրական բառարանի հրատարակումը։
XVIII դ․ 2-րդ կեսից Մ․ մ․ վերելք ապրեց, ժամանակի հայ առաջնակարգ մշակութային