Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գրաբարից աշխարհաբար բառարաններ։ Այն իր ժամանակի՝ նման բնույթի եզակի աշխատություններից է համաշխարհային չափանիշով։ Մ․ Ս–ու մյուս ուշագրավ ստեղծագործությունը «Տաղարանն» է («Գիրք քրիստոնէականի վարդապէտութեան» գրքում, 1727), որում ամփոփված ոտանավորները թեպետ առավելապես կրոն. բովանդակություն ունեն, այդուհանդերձ ժամանակի հայ քնարերգության մեջ ուրույն տեղ են գրավում։ Դրանց մի մասը որպես շարականներ երգվում են առ այսօր (երաժշտությունը՝ Մ․ Ս–ու)։ Մ․ Ս․ գրել է նաև կրոնաաստվածաբան․, կանոնական, մեկնաբան, բնույթի մի քանի երկեր։ Թաղված է Ս․ Ղազար կղզում։
ԳրկԱգոնց Ս․, Պատմութիւն կենաց և վարուց տեսան Մխիթարայ Սեբաստացւոյ րաբունապետի և աբբայի, Վնտ․, 1810։ Թորոսյան Հ․, Վարք Մխիթարայ աբբայի Սեբաստացւոյ, Վնտ․, 1932։ Աղայան Է․, Հայ յեգվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։ Ջահուկյան Գ․ Բ․, Գրաբարի քերականության պատմություն (XVII–XIX դդ․), Ե․, 1974։Փ․ Անթաբյան, Խ․ Կարադելյան ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏ, Մխիթար Բեկ [XVII դ․ վերջ, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ) – 1727, գ․ Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)], Սյունիքի XVIII դ․ 20-ական թվականների հայ ազատագրական շարժման ղեկավարներից, Դավիթ Բեկի մերձավոր օգնականն ու զորավարը։ Մասնակցել է Դավիթ Բեկի կռիվներին, իսկ նրա մահից (կամ հիվանդությունից, 1726) հետո ինքն է գլխավորել Սյունիքի ազատագրական շարժումը։ Ըստ պահպանված մի վկայության, 1726-ին ընտրվել է Ղափանի հայոց իշխան։ Նույն թվականին, օսմանյան բանակների դեմ պայքարի նպատակով, զինական օգնության ուղերձ է հղել ռուս. արքունիք։ Թուրք. հարձակվող ուժերի դեմ կազմակերպել է Հալիձորի հերոսական պաշտպանությունը և հակագրոհը (տես Հալիձորի ճակատամարտ 1727), ապա կարևոր հաղթանակ տարել Մեղրիի մոտ։ Մ․ Ս–ի հաղթանակների տպավորության տակ Իրանի Սեֆյան շահ Թահմազ II-ը ճանաչել է Սյունիքի հայերի անկախությունը՝ նպատակադրվելով հայ–իրանական միացյալ ճակատ ստեղծել ընդդեմ օսմանյան Թուրքիայի հարձակումների։ Ենթադրվում է, որ Մ․ Ս–ի նախաձեռնությամբ է Մեղրիում կատարվել թուրք հարկահավաքների սպանությունը և մոտ 32 հզ․ հարկաթերթերի այրումը։ Սակայն թուրք. մեծաքանակ բանակներն անցել են ընդհանուր հարձակման և ճնշել Մ․ Ս–ի ազատագրական ուժերին։ Անհաջողություններից սկիզբ են առել տարաձայնություններ, Մ․ Ս․ ստիպված հեռացել է Հալիձորից և դավադրաբար սպանվել Խնձորեսկում, ուր և թաղված է։ Մ․ Ս–ին է նվիրված Ս․ Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, Է․ Քյոսայանի «Հույսի աստղ» կինոնկարը։
Գրկ․ տես Դավիթ Բեկ հոդվածի գրականությունը։Վ․ Դիլոյան ՄԽԻԹԱՐ ՎԱՐԴՊԵՏ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ Ըստ Մրենի VII դ․ գմբեթավոր բազիլիկի կողքի մատուռի մուտքի շուրջը փորագրված արձանագրության, Մ․ Վ․ այն հիմնովին վերակառուցել է 1277-ին։
Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՄԽԻԹԱՐԻՔԵՆԴ, Մխիթարի շեն (Մխիթար Սպարապետի անունով), գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրշանում, շրջկենտրոնից 24 կմ հարավ։ Միավորված է Շուշիքենդի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան։ Մ–ում պահպանվել է Ս․ Աստվածածին եկեղեցին (XVIII դ․)։
ՄԽԻԹԱՐՅԱՆ Աբել (1804–1873, Էջմիածին), հայագետ–պատմաբան։ Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց վարժարանում, ապա դարձել միաբանության անդամ, վարել հոգևոր ու կրթական պաշտոններ։ Եղել է Տրապիզոնի հոգևոր առաջնորդը, հիմնել «Թանգարան Հայկազյան» ընկերությունը։ Պաշտոնավարել է նաև Կ․ Պոլսում։ Աշխատակցել է «Կռունկ Հայոց աշխարհին», «Բանասեր», «Արարատ» և այլ պարբերականների։ Առանձին գրքերով հրատարակել է «Ճանապարհորդություն յԱնի» (1855), «Պատմություն մենաստանին Հառիճո ի Շիրակ» (1856), «Վեպ գաղթականության հայոց Տրապիզոնու» (1857), «Անուշավան ի գերեվարս» (1860), «Ճանապարհորդություն ի Դավրեժ» (1861), «Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի» (1874) և այլ գործեր։Ա․ Տեր–Ստեփանյան ՄԽԻԹԱՐՅԱՆ Ալեքսանդր Նիկոլայի (ծն․ 25․5․1912, Մայկոպ), ավիացիայի գեներալ–մայոր (1958)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Ստալինգրադի (Վոլգոգրադ) ռազմաավիացիոն ուսումնարանը (1935), Ռազմաօդային ուժերի զորամասերի հրամանատարների կատարելագործման թռիչքա–տեսական դասընթացները։
1936–41-ին, որպես հրահանգիչ–օդաչու, աշխատել է Ստալինգրադի, Բալաշովի, Կրասնոդարի ռազմաավիացիոն ուսումնարաններում։ Հայրենական պատերազմին մասնակցել է 1941-ի հուլիսից։ Եղել է գիշերային ռմբակոծիչների էսկադրիլիայի հրամանատար, 1943-ից՝ ավիագնդի հրամանատարի տեղակալ, 1944-ից՝ ավիագնդի հրամանատար։ Աչքի է ընկել Կովկասյան ռազմաճակատի օդային մարտերում։ 1951-ին նշանակվել է ավիազորամասի հրամանատար։ 1960-ից պատասխանատու պաշտոն է վարել ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության կենտրոնական ապարատում։ Զորացրվելուց (1963) հետո բնակություն է հաստատել Մոսկվայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Դիմանկարը՝ հաջորդ էջում։
ՄԽԻԹԱՐՅԱՆ Աղեքսանդր Մխիթարի [3․7․1846, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) – 17․8․1916, Ալեքսանդրապոլ], հայ բանասեր, բանահավաք։ Նախնականկրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1867-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Շուրջ կես դար հավաքել և գրի է առել Շիրակի ու Վանանդի հեքիաթներ, առակներ, առածներ, ավանդություններ, երգեր ու պարերգեր («Տաղեր ու խաղեր», 1900, «Փշրանք Շիրակի ամբարներից», տես «Էմինյան ազգագրական ժողովածու», 1901)։ Թղթակցել է «Արարատ», «Սոխակ Հայաստանի» և այլ պարբերականների, թուրքերենից թարգմանել և առանձին գրքերով հրատարակել է արլ․ մի քանի հեքիաթներ («Շիրին և Ֆահրատ», «Լեյլի և Մեջնուն», «Շահ–Իսմայիլ» ևն)։ Կազմել և խմբագրել է աշուղական երգարաններ։ Մ–ի արխիվում պահպանվում են բազմաթիվ անտիպ գործեր՝ պիեսներ, բանաստեղծություններ, բանասիրական նյութեր ևն։
Գրկ․ Դուրգարյան Կ․ Գ․, Աղեքսանդր Մխիթարյան, «ՊՐՀ», 1971, № 3։Կ․ Դուրգարյան ՄԽԻԹԱՐՅԱՆ Արտաշես Գաբրիելի (ծն․ 4․ 11․ 1918, Թիֆլիս), հայ սովետական գրականագետ։ Բան․ գիտ․ դ–ր (1970), պրոֆեսոր (1971)։ 1941-ից՝ Թբիլիսիի Ա․ Ս․ Պուշկինի անվ․ մանկավարժական ինստ–ի դասախոս, 1969–77-ին՝ հայերեն և ադրբ․ լեզուների ու գրականությունների ամբիոնի վարիչ։ Մ․ ուսումնասիրել է Թբիլիսիի 1920–30-ական թթ․ հայ գրական կյանքը, ճշտել Ե․ Չարենցի, Դ․ Դեմիրճյանի, Ա․ Մյասնիկյանի և այլոց ստեղծագործական շատ խնդիրներ ու կենսագրական տվյալներ։ Հրատարակել է «Գրական–տեսական հարցեր» (1972), «Սովետահայ գրականությունը Վրաստանում» (1978) և այլ մենագրություններ։ Մ․ անդրադարձել է նաև հայ–վրացական և հայ–ռուսական գրական առնչություններին։
Երկ․ Армянская литература в Грузии, Е․, 1980․
ՄԽԻԹԱՐՅԱՆ Արտաշես Մելքոնի (ծն․ 14․8․1912, Դիլիջան), հայ սովետական ինժեներ–մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1953), պրոֆեսոր (1953), Ուկր․ ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1980)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստ–ը (1940)։ 1945-ից գլխավորել է Երևանի գյուղատնտեսական ինստ–ի «Հիդրավլիկա և հիդրոտեխնիկական կառույցներ» ամբիոնը։ 1952–1956-ը եղել է Կույբիշնի հիդրոտեխնիկական ինստ–ի նույնանուն ամբիոնի վարիչը, 1956–61-ին՝ Կիևի պոլիտեխնիկական ինստ–ի «Հիդրավլիկա և հիդրոմեքենաներ» ամբիոնի վարիչը։ 1961-ից Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստ–ի «Թռչող ապարատների թռիչքի աերոմեխանիկա և դինամիկա» ամբիոնի վարիչն է։ Հիմնական աշխատանքները նվիրված են հիդրավլիկայի և հիդրոմեխանիկայի հարցերին։ Կարևոր ավանդ ունի գազադինամիկական և էլեկտրագազադինամիկական շիթային հոսանքների տեսության զարգացման գործում։
Երկ․ Гидравлика и основы газодинамики, К․, 1959; Аэродинамика, 2 изд․, перераб․ и доп․, М., 1976; Динамика полета, М., 1978․
ՄԽԻԹԱՐՅԱՆ Արտավազդ Մելքոնի (1․12․1918, Դիլիջան – 27․9․1976, Երևան), հայ սովետական մեխանիկ։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1965), պրոֆեսոր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1966-ից։ Ավարտել է Լենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1945)։ 1957-ից գլխավորել է ՀՍՍՀ ԳԱ ջրաէներգետիկական ինստ–ի (այժմ՝ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ինստ․) օդերևութաբանության և հիդրոլոգիայի բաժինը։ 1975-ից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի բարձրագույն մաթեմատիկայի