արքայության երկնից» (1866), «Վանգույժ» (1877), «Հայգույժ» (1877), «Ժամանակ և խորհուրդք յուր» (1878)՝ կրոնա–փիլիսոփայական, «Սիրաք և Սամվել» (1878), «Պապիկ և թոռնիկ» (1894)՝ բարոյախոսական, ևն գրքերի, որոնցում արտահայտել է ժողովրդի վշտերը, հույզերն ու տառապանքները։ Մ․ Ա Վ–ու կրոնական փիլիսոփայությունը սերտորեն կապված է բարոյագիտությանը ն հանգում է հումանիզմին։ Մ․ Ա Վ․ ընդունում է ազգերի պատմական կատեգորիա լինելը, գտնում, որ ոչ մի ազգ իրավունք չունի ճնշել մյուսին։ Դատապարտում է զավթողական պատերազմները, միաժամանակ, իր ազատագրության համար պայքարող ազգի բարոյական պարտքը համարում արդարացի պատերազմը։
Երկ․ Ամբողջական երկեր, Նյու Յորք, 1929։
Գրկ․ Խրիմյան Հայրիկ, Փարիզ, 1925։ Աճեմյան Հ․, Հայոց Հայրիկ, Թավրիզ, 1929։ Երամյան Հ․, Հուշարձան Վան–Վասպուրականի, հ․ 1, Ալեքսանդրիա, 1929։ Պալճյան Վ․, Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ, Պուքրեշ, 1943։ Գյուզալյան Գ․, Խրիմյան Հայրիկ (գաղափարների աշխարհը), Բեյրութ, 1962։ Հովհաննիսյան Ռ․, Արևմտահայ ազգային–ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը, Ե․, 1965։
ՄԿՐՏԻՉ Կորյուն [Կորյուն Գրիգորի Մկրտչյան, ծն․ 19․5․1913, գ․ Ղզլչախչախ (Կարսի մարզում)], հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Բան․ գիտ․ թեկնածու (1947)։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1937)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Մ–ի ստեղծագործության մեջ զգալի տեղ են գրավում քնարական գործերը։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Տեմպերի հերոսներ») լույս է տեսել 1932-ին։ Հրատարակել է «Կյանքի ու սիրո երգեր» (1937), «Ծաղկաձոր» (1938), «Իմ նվերը» (1954) բանաստեղծությունների ժողովածուները, «Առակներ, հեքիաթներ, պատմվածքներ» (1945), «Մանուկների հետ» (1956), «Հեքիաթներ, պիեսներ» (1961), «Հանելուկներ» (1970), «Իմ ընթերցարանը» (1971) գրքերը։ Մ․ զարգացրել է հայ առակագրությունը։ 1980-ին լույս է տեսել նրա «Անմեղ կատակներ», ժողովածուն։ Մ–ի արձակ գործերից է նաև «Կամո» (1947) պատմակենսագրական վեպը։ Թարգմանել է «Զանգար» կալմիկական էպոսը, Ա․ Նավոիի «Ֆահրադ և Շիրին», Մ․ Գորկու «Աղջիկն ու մահը» պոեմները, Կ․ Խեթագուրովի «Օսեթական քնար» ժողովածուն, Ի․ Կռիլովի, Կ․ Չուկովսկու, Ս․ Մարակի և ուրիշների ստեղծագործություններից։
Թարգմանվել է ռուսերեն և ՍՍՀՄ այլ ժողովուրդների լեզուներով։ Նրա տեքստերով գրվել են երգեր։
Երկ․ Հատընտիր, Ե․, 1976։
Գրկ․ Մկրտիչ Կորյուն, Ե․, 1973։
ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ (մոտ 1394, գ․ Պոռ, Բաղեշի գավառ – մոտ 1470), միջնադարյան հայ տաղերգու, նկարիչ, հասարակական–եկեղեցական գործիչ։ Ծնվել է քահանայի ընտանիքում։ Հոր անունը՝ Առաքել։ Մ․ Ն–ի կենսագրությունը («Յիշատակարան գրոցս պատմագրաբար․․․»), դեռևս նրա կենդանության օրոք, գրել է Աստվածատուր վարդապետը (դեպքերը հասցնելով մինչև 1449-ը)։ 1420-ական թթ․ միակ որդու՝ Մեսրոպի հետ տեղափոխվել է Միջագետքի Ամիդ քաղաքը։ 1430-ին Սսի կաթողիկոս Կոստանդին Զ Վահկացին վարդապետ Մ․ Ն–ին ձեռնադրել է եպիսկոպոս, 1431-ին նշանակել Ամիդի եպիսկոպոս և Միջագետքի հայոց հոգևոր առաջնորդ։
Մ․ Ն․ կրթությունն ստացել է Բաղեշի Ս․ Անանիա և Ս․ Գևորգ վանքերում, թերևս նաև Մեծոփավանքում՝ աշակերտելով Թովմա Մեծոփեցուն։ Ըստ կենսագրի, «․․․զամենայն դիւրաւ ուսանէր և զամենայն դժուարին արուեստ մի անգամ տեսանելով, նա գերագոյն քան զօրինակն՝ ներգործէր․․․»։ Վաղ են դրսևորվել Մ․ Ն–ի թե՛ բանաստեղծական և թե՛ նկարչական ձիրքերը։
«Անհամեմատ նկարիչ» լինելու համար ստացել է Նաղաշ (նկարիչ, ծաղկող) մականունը։ Հմուտ է եղել նաև գրչության արվեստում։ Նրա գրչագրած և նկարազարդած մի քանի ձեռագրեր հասել են մեզ։ Մ․ Ն․ տիրապետել է արլ․ մի շարք լեզուների։ Իր մարդասիրությամբ ու մաքրակենցաղ վարքով վայելել է ոչ միայն հայերի, այլև այլազգիների համակրանքը։ Լավ հարաբերություններ է ունեցել Միջագետքի Օթման բեկ ամիրայի հետ, որի շնորհիվ նրան հաջողվել է որոշ արտոնություններ ձեռք բերել հայ ազգաբնակչության համար։ Մ․ Ն․ ծավալել է նաև շինարարական–կառուցողական աշխատանքներ։ 1434-ին նրա նախագծով կառուցվել է Արդնի ի Բարձրահայաց Ս․ Աստվածածին եկեղեցին, իսկ 1439–1443-ին վերակառուցվել Ամիդի Ս․ Թեոդորոս կաթողիկեն։ Վերջինիս գմբեթը բարձր է եղել քաղաքի մինարեներից, և դա առիթ է դարձել, որպեսզի մոլեռանդ մահմեդականները հալածանք սկսեն Մ․ Ն–ի դեմ։ Օթման բեկի որդի Համզան, որ հաջորդել էր հորը, հրամայել է քանդել կաթողիկեի գմբեթը։ Մ․ Ն․ ծանր վիշտ է ապրել և հեռացել Ամիդից, գնացել նախ՝ Կ․ Պոլիս, ապա՝ Կաֆա (Թեոդոսիա), չորս տարի մնացել այնտեղ։ Համզային հաջորդած որդին՝ Ջհանգիր միրզան, Մ․ Ն–ին հրավիրել է Ամիդ, թույլ տվել վերակառուցելու կաթողիկեն՝ չափավոր բարձրությամբ։ Վերակառուցումն ավարտվել է 1447-ին՝ Նեքամատ վարպետի ձեռքով։
1449-ին բռնկել է Միջագետքի առաջին, իսկ 1469-ին՝ երկրորդ համաճարակը։ 1469-ին Մ. Ն․ գրել է մի ողբ՝ այդ համաճարակի ցնցող աղետի մասին։ Հավանաբար, նա վախճանվել է այդ կամ հաջորդ տարին, տեղը հայտնի չէ։
Մ․ Ն․ գրել է տաղեր, հիշատակարաններ, «Պատասխան ի լատինացոց թխտոյն» (1436) պատմական փաստաթուղթը, վերջինս՝ Սսի կաթողիկոս Կոստանդին Վահկացու և Թովմա Մեծոփեցու հանձնարարությամբ։ Այստեղ նա անդրադարձել է հայ և լատին եկեղեցիների, միության՝ Վատիկանի ժողովում քննարկվելիք խնդրին․ հույները ձգտում էին եկեղեցիների միության շնորհիվ օգնություն ստանալ Արևմուտքից՝ թուրք. վտանգին դիմագրավելու համար։ Մ․ Ն․ հուևա–լատ․ եկեղեցու գերիշխանության գաղափարին հակադրել է հայ եկեղեցու անկախության ու հավասարության գաղափարը՝ եկեղեցիների միության երաշխիքը տեսնելով այդ հավասարության ճանաչման մեջ։
Մ․ Ն․ իր գեղեցիկ ու ինքնատիպ տաղերով միջնադարյան քնարերգությունը բարձրացրեց մի նոր աստիճանի՝ խորացնելով նրա մարդասիրական ու աշխարհիկ բովանդակությունը։ Բնության և սիրո տաղերում («Տաղ ի դէմս մարգարէիցն և Քրիստոսին և Լուսաւորչին», «Տաղ հարսանեաց և ուրախութեան մարդկան») երևան է գալիս բանաստեղծի լավատեսությունը, ջերմ վերաբերմունքը բնության գեղեցկությունների, ազնիվ ու փոխադարձ սիրո նկատմամբ։ «Տաղ վասն բլբուլին և վարդին» ոտանավորում բանաստեղծը երգում է մարդու նվիրական ու մաքուր զգացմունքները։ Սակայն հասարակական տրամադրություններով ապրող Մ․ Ն–ի ստեղծագործության մեջ ամենաբնորոշը սոցիալական, խոհա–խրատական մոտիվներն են։ XV դ․ հոգևորականության մեջ խորացել էր բարոյալքման պրոցեսը, վանքերը դարձել էին շվայտության օջախներ։ Արծաթասիրության, կաշառակերության, դավերի ու խարդավանքների մերկացման գեղարվեստական հուշարձան է Մ․ Ն–ի «Խրատական բաներս ագահութեան և անընչութեան ի Նաղաշ վարդապետէ ասացեալ» բանաստեղծությունը։ Նա ձաղկել է թե՛ աշխարհիկ տերերի, թե՛ հոգևորականության հոռի բարքերը։
Մ․ Ն–ի տաղերի մի մասն ունի ուսուցողական, խրատական բնույթ։ Շարունակելով միջնադարյան քնարերգության հիմնական թեմաներից մեկը՝ մահվան թեման, Մ․ Ն․ արծարծել է քրիստոնեական բարոյականության գաղափարները, սակայն գեղագիտական ուրույն մոտեցումով ու մեկնաբանությամբ։ Մահը մի դիտակետ է, որտեղից նա նայում է կյանքին, աշխարհին ու մարդու բարոյական վարքագծին։ Աշխարհը սուտ երազ է, կյանքը՝ խաբուսիկ ու անցողիկ, ուստի մարդ չպետք է տրվի աշխարհիկ վայելքների, հարստության ու փառքի։ Նաղաշը, սակայն, մահվան բանաստեղծ չէ, այլ կյանքի, որի իմաստն ու նպատակը բարի գործերն են («խրատական բաներս ի Նաղաշ Մկրտիչ վարդապետէ ասացեալ»)։
Միջնադարյան քնարերգության մեջ Մ․ Ն․ առաջինն է, որ ստեղծագործության նյութ է դարձրել պանդխտության թեման («Տաղ վասն ղարիպի ասացեալ»)։ Ծանր է պանդուխտի կյանքն օտար ափերում, նա կսկիծով է հիշում հայրենի եզերքը, օջախը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/642
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ