աշխատակից։ 1960-ից աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ում (1961-ից՝ պրոֆեսոր)։ 1965-ից՝ Մյունխենի տեխ․ բարձրագույն դպրոցի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և պինդ մարմնի ֆիզիկային։ 1958-ին հայտնագործել է պինդ մարմնի ատոմային միջուկներում -քվանտների ռեզոնանսային կլանման երեույթը, որը չի ուղեկցվում մարմնի ներքին էներգիայի փոփոխությամբ (տես Մյոսբաուերի էֆեկտ)։ Նոբելյան մրցանակ (1961)։
Երկ․ Резонансное ядерное поглощение -квантов в твердых телах без отдачи, «Успехи физических наук», 1960, т․ 72, в․ 4, с․ 658–71․
ՄՅՈՍԲԱՈՒԵՐԻ ԷՖԵԿՏ, միջուկային գամմա–ռեզոնանս (ՄԳՌ), -քվանտների ռեզոնանսային կլանումը ատոմային միջուկներով, դիտվում է, երբ -ճառագայթման աղբյուրն ու կլանիչը պինդ մարմիններ են, իսկ -քվանտների էներգիան մեծ չէ (150կէվ)։ Ընդ որում այս էֆեկտի դեպքում միջուկի պատասխան ռեակցիայի համար գործնականում էներգիա չի ծախսվում։ Հայտնաբերել է Ռ․ Մյոսբաուերը, 1958-ին։ Նյութը -քվանտներով ճառագայթելիս, փոխազդեցության սովորական պրոցեսների հետ մեկտեղ հնարավոր է -քվանտների ռեզոնանսային կլանումը միջուկներով, որի դեպքում -քվանտն անհետանում է, իսկ միջուկը գրգռվում, այսինքն՝ անցնում է ավելի մեծ ներքին էներգիայով վիճակի։ Ռեզոնանսային կլանման անհրաժեշտ պայմանն այն է, որ միջուկի գրգռման համար քվանտի ծախսած էներգիան ճշտիվ հավասար լինի քվանտային անցման էներգիային, այսինքն՝ միջուկի գրգռված և հիմնական վիճակների ներքին էներգիաների տարբերությանը։ Մ․ է․ պայմանավորված է պինդ մարմնում ատոմների շարժման կոլեկտիվ բնույթով։ Պինդ մարմիններում ատոմների ուժեղ փոխազդեցության շնորհիվ միջուկների պատասխան ռեակցիայի էներգիան հաղորդվում է ոչ թե առանձին միջուկի, այլ փոխակերպվում է բյուրեղային ցանցի տատանումների էներգիայի, այլ կերպ ասած՝ պատասխան ռեակցիան հանգեցնում է ֆոնոնների առաջացման։ Մ․ է–ի հավանականությունը մեծապես կախված է նաև ջերմաստիճանից։ Մ․ է–ի դեպքում դիտվում են -ճառագայթների առաքման և կլանման շատ նեղ սպեկտրային գծեր (-քվանտների էներգիայի միջակայքերը –էվ կարգի են)։ Մ․ է․ կիրառվում է ֆիզիկայում (պինդ մարմինների կառուցվածքի հետազոտում), կենսաբանության (հեմոգլոբինի էլեկտրոնային կառուցվածքի ուսումնասիրում ևն), երկրբ․ հետախուզության (հանքերի էքսպրես–վերլուծություն) մեջ, քիմիայում (քիմ․ վերլուծություն)։
Գրկ․ Фрауэнфельдер Г․, Эффект Мёссбауэра, пер․ с англ․, М․, 1964; Вертхейм Г․, Эффект Мёссбауэра, пер․ с англ․, М․, 1966․
ՄՅՈՒԶԵՏ (< ֆրանս․ musette < հին ֆրանս․ muse – շվի), 1․ պարկապզուկի տարատեսակ։ XVII–XVIII դդ․ տարածված է եղել Ֆրանսիայում, կիրառվել օպերային նվագախմբում։ 2․ Փողային գործիք՝ հոբոյի տարատեսակ (հոբոյ դը պաուտու)։ 3․ Ֆրանս, ժող․ արագ պար՝ երկմաս չափով։ Կատարվում է նույնանուն գործիքի նվագակցությամբ։ XVIII դ․ Մ․ պալատական օպերա–բալետային դիվերտիսմենտի մասերից էր։ Մ․ հանդիպում է Գ․ Ֆ․ Հենդելի, Վ․ Ա․ Մոցարտի, Ա․ Կ․ Գլազունովի և այլոց ստեղծագործություններում։
ՄՅՈՒԶ․ԻԿԼ (անգլ․– musical), երաժշտական–բեմական ստեղծագործություն՝ առավելապես կատակերգական բնույթի, ուր օգտագործվում են էստրադային և կենցաղային երաժշտության, օպերայի և օպերետի, խորեոգրաֆիայի արտահայտչամիջոցներ։ Մ–ի բնորոշ գծերից է ընկալման համար ոչ բարդ գեղարվեստական միջոցներով դրամատուրգիական լուրջ խնդիրներ լուծելու միտումը։ Սկզբնավորվել է ԱՄՆ–ում, XIX դ․ վերջին, լայն տարածում գտել առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ճանաչում են ստացել Ջ․ Գերշվինի «Քեզ եմ երգում» (1931), Ռ․ Ռոջերսի «Օկլահոմա» (1943), «Երաժշտության հնչյուններ» (1959), Է․ Բեռլինի «Վերցրու հրացանը, Էնն» (1946), Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդի» (1956), Լ․ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» (1957), 1960-ական թթ․՝ անգլ․ կոմպոզիտոր Լ․ Բարտի «Օլիվեր», «Մեգգի Մեյ» Մ–ները։
Հայ կոմպոզիտորներից Մ–ներ գրել է Ռ․ Ամիրխանյանը՝ «Ատամնաբույժն արևելյան»(ըստ Հ․ Պարոնյանի, 1976) և մանկական «Դինգ–դոնգ» (1979)։
ՄՅՈՒԶԻԿ–ՀՈԼԼ, մյուզիք–հոլլ (< անգլ․ music-hall – համերգային դահլիճ), էստրադային թատրոնի տեսակ։ Մ–հ–ի ծրագիրը կազմված է կրկեսային, բալետային, երաժշտական համարներից, ինչպես և սկետչներից ու վոդևիլներից։ Առաջին Մ–հ–երից մեկը կազմակերպվել է Լոնդոնի Վոքսհոլլ արվարձանում։ ՍՍՀՄ–ում առաջին Մ–հ․ ստեղծվել է 1923-ին, Մոսկվայի «Ակվարիում» այգում։ Մ–հ–եր են բացվել նաև Լենինգրադում, Գորկիում, Դոնի Ռոստովում, Բաքվում և այլուր (գործել են մինչև 1930-ական թթ․ կեսը)։ 1960-ական թթ․ ստեղծվել են Մոսկվայի, Լենինգրադի և վրաց․ շրջիկ Մ–հ–երը (տես նաև Էստրադա)։
ՄՅՈՒԼԼԵՐ (Miiller) Մաքս [Ֆրիդրիխ Մաքս (1823, Դեսաու – 1900, Օքսֆորդ)], անգլիացի լեզվաբան, ընդհանուր լեզվաբանության մասնագետ, հնդկագետ, դիցաբան։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր (1854–76)։ Մ․ լեզվաբանության մեջ հարել է նատուրալիստական ուղղությանը, սակայն, ի տարբերություն Ա․ Շլայխերի, լեզուն համարել է ոչ թե ինքնուրույն օրգանիզմ, այլ միայն «օրգանիզմի անհրաժեշտ ֆունկցիա»։ Ըստ Մ-ի, լեզվի զարգացումը «աճ» է, բնական զարգացում, իսկ լեզվաբանությունը՝ գիտություն բնության մասին։ Դեռես երիտքերականներից առաջ Մ․ նշել է անգիր լեզուների ուսումնասիրման կարևորությունը և կենդանի բարբառների դերը լեզվի զարգացման գործում։ Մ․ թարգմանել է «Ռիգվեդան» (հ․ 1–6, 1849–74), հրատարակել է «Արևելքի սուրբ գրքերը» (հ․ 1–55, 1879–1924) մատենաշարը։
Երկ․ History of the Ancient Sanskrit Literature, L․, 1859; Сравнительная мифология, М․, 1863; Наука о языке, в․ 1–2, Воронеж, 1868-70․
ՄՅՈՒԼԼԵՐ (Muller) Յոհաննես Պետեր (1801–1858), գերմանացի բնագետ, ժամանակակից ֆիզիոլոգիայի, համեմատական անատոմիայի և սաղմնաբանության հիմնադիրներից։ Բոննի (1830-ից) և Բեռլինի (1833-ից) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1832)։ Ավարտել է Բոննի համալսարանը (1822); Հիմնական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի և զգացողության օրգանների ուսումնասիրմանը։ Ըստ Մ–ի զգայությունը զգացողության օրգանների ներքին հատկությունների («առանձնահատուկ էներգիայի») արտահայտությունն է։ Մ․ «ֆիզիոլոգիական իդեալիզմի» հիմնադիրներից է, որը քննադատել է Վ․ Ի․ Լենինը իր «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» գրքում (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էջ 398)։ Մ․ ուսումնասիրել է անծնոտների կառուցվածքը, երկկենցաղների և սողունների ավշային սրտերը, փշամորթների սաղմնային և ետսաղմնային զարգացումը, հայտնաբերել և նկարագրել է թարթիչավոր որդերի (Մյուլլերյան թրթուր) և նեմերտինների թրթուրային փուլը, ողնաշարավոր կենդանիների և մարդու սաղմի նախաերիկամները կոյանցքին միացնող խողովակը (Մյուլլերյան խողովակ)։ Հիմնադրել է (1834) «Archiv fiir Anatomie Physiologie und wissenshaftliche Medzin» ամսագիրը։
ՄՅՈՒԼԼԵՐ (Miiller) Ֆրիդրիխ (5․3․1834, Եմնիկ, Բոհեմիա – 25․5․1898, Վիեննա), ավստրիացի լեզվաբան, հայագետ։ 1853–1857-ին սովորել է Վիեննայի և Գյոթինգենի համալսարաններում։ Տիրապետել է հայերենին, հունարենին, սանսկրիտին։ 1858-ին եղել է Վիեննայի համալսարանի, ապա՝ արքունական մատենադարանի դիրեկտոր, 1866-ից՝ Վիեննայի համալսարանի համեմատական լեզվաբանության և սանսկրիտի դասախոս, Կայսերական գիտությունների ակադեմիայի անդամ։ 1860-ական թթ․ Մ․ հայագիտական հոդվածներով աշխատակցել է ակադեմիայի պատմափիլիսոփայական տեղեկագրին, Վիեննայի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հանդեսին։ Պատմաբանասիրական բնույթի գործերում անդրադարձել է Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը, հայկ․ գրերի գյուտին, Կորյունի, Ղազար Փարպեցու, Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Առաքել Դավրիժեցու, Վարդան Բարձրբերդցու, Մխիթար Գոշի գործերին, իսկ լեզվաբանական հոդվածներում, որոնք գերազանցապես ամփոփված են «Արմենիակա», («Armeniaca») հանդեսի էջերում, հետազոտել է նաև հայերենի խոնարհման ու հոլովման համակարգերի օրինաչափությունները, բառակազմությունը, հնչյունաբանությունը, կատարել բազմաթիվ ստուգաբանություններ։ Մ–ի աչքի ընկնող աշխատություններից են «Ընդհանուր ազգագրություն» (1879) և քառահատոր «Լեզվաբանության հիմունքները» (1876–1887)։ Մ․ սխալմամբ հայերենը համարել է իրանական լեզու։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/648
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ