սովետական պետական, կուսակցական և ռազմական գործիչ, գրականագետ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1906-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1911)։ Հեղափոխական գաղափարներով տարվել է դեռևս աշակերտական տարիներին՝ Նոր Նախիջևանում ընդգրկվելով ընդհատակյա հեղափոխական խմբակում (1901)։ Մոսկվայի Լազարյան ճեմարանում սովորելիս ներգրավվել է ուսանողական հեղափոխական շարժման մեջ, մասնակցել 1905-ի հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլին և Դեկտեմբերյան զինված ապստամբությանը Մոսկվայում։ 1906-ին ձերբակալվել է և արտաքսվել։ Վերադառնալով ծննդավայր՝ Մ․ հեղափոխական–պրոպազանդիստական աշխատանք է ծավալել հայ աշխատավորների շրջանում։ 1907–1908-ին ընդհատակյա և լեգալ կուսակցական աշխատանք է տարել Բաքվում։ Համագործակցել է Ս․ Շահումյանի, Բ․ Կնունյանցի, Ա․ Ջափարիձեի և ուրիշների հետ։ Մոսկվայի համալսարանում ուսանելիս Մ․ ուսանողական ընդհատակյա կազմակերպության ղեկավարներից էր։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից զորակոչվել է բանակ։ Արևմտյան ռազմաճակատում, իր շուրջը հավաքելով սոցիալ–դեմոկրատների, ստեղծել է ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպություն, որը հեղափոխական աշխատանք էր տանում զինվորների շրջանում։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ և Մ․ Ֆրունզեի հետ ղեկավարել այդ կոմիտեի բոլշևիկյան ֆրակցիան։ Մայիսին սահմանազատվելով մենշևիկներից՝ ֆրակցիան ստեղծել է բոլշևիկների ինքնուրույն կազմակերպություն։ Կոմիտեի նախագահ է ընտրվել Մ․։ 1917-ի հուլիսին Մ–ի ջանքերով ստեղծվել է այդ կոմիտեի օրգան «Звезда» թերթը։ Որպես Արևմտյան ռազմաճակատի և Բելոռուսիայի բոլշևիկների պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲԿ VI համագումարին, որտեղ պաշտպանել է սոցիալիստական հեղափոխության նախապատրաստման և անցկացման լենինյան ստրատեգիան։ 1917-ի սեպտեմբերին ընտրվել է ՌՍԴԲԿ Հյուսիս–Արևմտյան մարզային կոմիտեի (հետագայում՝ Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմ) նախագահ։ Հոկտեմբերյան զինված ապստամբության հաղթանակից հետո ընտրվել է Մինսկում ստեղծված Հյուսիս–Արևմտյան ռազմաճակատի ռազմհեղկոմի նախագահ։ Արևմտյան ռազմաճակատի զինվորների II համագումարում նա ընտրվել է Արևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատար։ Միաժամանակ նշանակվել է նորաստեղծ կարմիր բաևակի ռազմակայանի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ։ Որոշ ժամանակ կատարել է գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։ 1918-ի գարնանը ղեկավարել է Պովոլժիեի ռազմաճակատի գործողությունները ընդդեմ սպիտակ չեխերի։ 1919-ի սկզբին ընտրվել է Բելոռուսիայի Կենտգործկոմի և կոմկուսի կենտրոնական բյուրոյի նախագահ։ 1919-ի մարտին տեղափոխվել է Մոսկվա և ընտրվել ՌԿ(բ)Կ Մոսկվայի քաղաքային ու նահանգային կոմիտեների առաջին քարտուղար։ Անտանտի 3-րդ արշավանքի ժամանակ (1920-ի ամառ) նշանակվել է Արևմտյան ռազմաճակատի քաղվարչության պետ և Տուխաչևսկու հետ ապահովել մարտական–քաղաքական առաշադրանքների կատարումը։ 1921-ի հունվարին ՌԿ(բ)Կ ԿԿ–ի որոշմամբ Մ․ ուղարկվել է Հայաստան և նշանակվել սովետական նորաստեղծ կառավարության նախագահ և ռազմ. գործերի ժողկոմ։ Իր հետ Կովկաս է բերել Վ․ Ի․ Լենինի նամակը՝ «Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի, Լեռնականների հանրապետության կոմունիստ ընկերներին»։ Անդրֆեդերացիայի կազմակերպումից հետո (1922-ի մարտ) Մ․ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նախագահներից էր և ապա՝ կուսակցության Անդրկովկասյան երկրային կոմիտեի առաջին քարտուղարը։ Կուսակցական, պետ․ և ռազմ. գործունեությանը զուգահեռ Մ․ տաղանդավոր հրապարակախոս, գրականագետ և խմբագիր էր։ Խմբագրել է շուրջ տասը անուն թերթ ու հանդես։ Հեղինակ է մի շարք աշխատությունների, որոնք նվիրված են մարքսիզմ–լենինիզմի տեսության, հեղափոխական շարժումների պատմության և հայ գրականության հարցերին։ Նրա «Միքայել Նալբանդյան» հոդվածը (1910) առաջին մարքսիստական ուսումնասիրությունն է հայ հեղափոխական–դեմոկրատի մասին։ Հրատարակել է հոդվածներ՝ նվիրված հայ պոեզիայի դասականներ Հ․ Հովհաննիսյանին, Ա․ Ծատուրյանին և Հ․ Թումանյանին։ Հետևողականորեն պաշտպանելով գրականության կուսակցականության լենինյան սկզբունքները՝ Մ․ սուր քննադատության է ենթարկել ապոլիտիզմը և անգաղափարայնությունը, «արվեստը արվեստի համար» բուրժ․ տեսությունը («Բարերարները և նրա սպասավորները», 1912, «Արթնացումը», 1914 և այլ հոդվածներում)։ Եղել է կուսակցության VI–XIII համագումարների պատգամավոր, XII–XIII համագումարներում ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու։ ՍՍՀՄ Կենտգործկոմի նախագահության, ՍՍՀՄ ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր։ Զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում՝ ինքնաթիռային աղետի հետևանքով։
Երկ․ Ընտ․ երկ․, Ե․, 1957։ Ալեքսանդր Մյասնիկյան։ 1886–1925, Բիբլիոգրաֆիա, Ե․, 1956։ Избр․ произв․, [пер․ с арм․], Е․, 1965․
Գրկ․ Մնացականյան Ա․ Ն․, Ալեքսանդր Մյասնիկյան, Ե․, 1955։ Ավագյան Ս․ Դ․, Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակախոս, Ե․, 1964։ Ոսկերչյան Ա․ Կ․, Ալեքսանդր Մյասնիկյանը և գրական հարցերը, Ե․, 1974։ Ղարիբջանյան Գ․ Բ․, Ալեքսանդր Մյասնիկյան, Ե․, 1976։ Салин Л., Жизнь, отданная народу, в кн․։
Солдаты партии, [М․], 1971․
ՄՅԱՍՆԻԿՅԱՆ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 23 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Սուլդայի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց։
ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՈՎԽՈԶԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս–արևմուտք, Երևան–Թբիլիսի երկաթուղու մոտ։ Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրել են Անիի, Ախուրյանի և Թալինի շրջաններից եկածները՝ 1954-ին։
ՄՅՈԲԻՈՒՍ (Mobius) Ավգուստ Ֆերդինանդ (1790–1868), գերմանացի երկրաչափ։ 1816-ից՝ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր, 1844-ից՝ Լայպցիգի աստղադիտարանի դիրեկտոր։ Մ․ պրոյեկտիվ երկրաչափությունում առաջինն է մուծել կոորդինատների համակարգ և հետազոտման անալիտիկ մեթոդներ, կորերն ու մակերևույթները դասակարգել է նոր մոտեցմամբ, սահմանել է պրոյեկտիվ ձևափոխության ընդհանուր հասկացություն։ Ապացուցել է միակողմանի մակերևույթների գոյությունը (տես Մյոբիուսի թերթ)։
ՄՅՈԲԻՈՒՍԻ ԹԵՐԹ, մակերևույթ, որը ստացվում է ABB՛A՛ ուղղանկյան AB և A՛B՛ հակադիր կողմերը իրար այնպես կպցնելուց, որ A-ն համընկնի B՛–ի, A՛–ը՝ В-ի հետ։ Մ․ թ․ այսպես կոչված միակողմանի մակերևույթ է, եթե շարժվենք Մ․ թ–ի վրայով (առանց հատելու եզրագիծը) և վերադառնանք նույն կետը, ապա ի տարբերություն երկկողմանի մակերևույթների (գունդ, գլան), կգտնվենք սկզբնական դիրքի նկատմամբ շրջված վիճակում։ Եթե Մ․ թ․ կտրենք նրա միջին գծով, ապա այն ոչ թե կբաժանվի երկու անջատ մասերի, այլ կդառնա երկու անգամ ծռված գլանային օղակ։
ՄՅՈՍԲԱՈԻԵՐ (Mossbauer) Ռուդոլֆ Լյուդվիգ (ծն․ 1929), գերմանացի ֆիզիկոս (ԳՖՀ)։ Ավարտել է Մյունխենի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1955)։ 1955–1957-ին եղել է Մաքս Պլանկի ինստ–ի (Հայդելբերգ) դոկտորանտ, 1957–59-ին՝ Մյունխենի բարձրագույն տեխ․ ուսումնարանի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/647
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ