Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազգային լեզվով արված մակագրությամբ նշաններ։ Բոլոր նշանները պետք է լուսավորվեն կամ ծածկվեն լուսանդրադարձնող նյութով այնպես, որ անբավարար տեսանելիության պայմաններում դրանց զանազանումն ապահովվի առնվազն 100 մ–ից։
ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ավտոճանապարհների կառուցման, պահպանման և նորոգման, ինչպես նաև երկաթուղային, քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական կառույցների և օդանավակայանների շինարարություններում տեխնոլոգիական պրոցեսներ իրագործող տեխնիկական միջոցներ։ Ճ․ մ․ լայն կիրառում են ստացել նաև գյուղատնտեսությունում և բոլոր տեսակի ինժեներա–շինարարական աշխատանքներում։ Ըստ նշանակության Ճ․․ մ․ ստորաբաժանվում են հետնյալ խմբերի․ 1․ նախապատրաստական աշխատանքներ կատարող՝ փխրեցնող, թփեր կտրող, ծառեր և ծառակոճղեր արմատահանող մեքենաներ։ Դրանք տրակտորային կախովի սարքավորումներ են։ Օգտագործվում են ինչպես ճանապարհաշինության և նոր հողերի յուրացման, այնպես էլ գործող ճանապարհների նորոգմաւ աշխատանքներում։ 2․ Հողափոր–փոխադրող մեքենաներ․ կեռաշերեփ, բուլղոզեր, գրեյդեր, գրեյդեր–էլևատոր։ 3․ Ճանապարհային ծածկույթների, գրունտների, հիմքերի խտացման նպատակով կիրառվող մեքենաներ՝ գլդոններ, տոփանիչ մեքենաներ։ 4․ Գրունտային, կոպճային և մանրախճային ճանապարհների ու հիմքերի բարելավման և կառուցման համար օգտագործվող մեքենաներ, գրունտախառնիչ մեքենաներ (նախատեսված են հիմքերի, ճանապարհային ծածկույթների, օդանավակայանների և այլ շինությունների գրունտները միներալային կապակցանյութերով ամրացնելու համար), խիճ և կոպիճ բաշխող մեքենաներ (կիրառվում են խճի և կոպիճի բաշխման և նախնական խտացման նպատակով՝ ճանապարհների հիմքերի պատրաստման և նորոգման ընթացքում), մանրակտոր քարերի բաշխիչներ (նախատեսված են ճանապարհային պաստառը քարանյութերի մանր ֆրակցիաներով պատելու և տաքացված բիտումով ծածկույթների մակերևութային մշակման համար), ավաոբիտումատարներ և ավտոգուդրոնատարներ (նախատեսված են օրգ․ կապակցանյութերի՝ բիտումի, էմոււսիայի փոխադրման և բաշխման համար՝ ինչպես մինչև 200°C տաքացված, այնպես էլ սառը վիճակում), խառնող մեքենաներ (նախատեսված են ճանապարհային պաստառի վրա բիտումի հետ կոպիճախճային նյութերի խառնման համար)։ 5․ Ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհների շինարարություններում կիրառվում են պարբերական և անընդհատ գործողության ասֆալտբետոնի խառնիչներ (նախատեսված են բիտումի հետ միներալային նյութերի՝ խճի, ավազի, լցանյութի խառնման համար), ասֆալտափռիչներ (իրականացնում են նախապես պատրաստված և խտացված հիմքերի վրա տարբեր բիտումամիներալային խառնուրդների շերտի պահանջվող հաստությամբ հավասարաչափ փռումը), ցեմենտբետոնե ծածկույթների պատրաստման մեքենաներ (դրանք մեխանիզմների կոմպլեքսներ են, որոնք օգտագործվում են ճանապարհային տաշտերի ու հիմքերի պատրաստման, բետոնաշաղախի խառնման ու բաշխման, ծածկույթների հարդարման՝ կարանների բացման, քսահարթման նպատակներով)։ 6․ Ճանապարհների պահպանման և նորոգման մեքենաներ են ասֆալտատաքացուցիչները (նախատեսված են ասֆալտբետոնե ծածկույթներով ճանապարհները նորոգելիս վնասված տեղամասերի տաքացման համար), ճեղքերի մաքրման և մշակման մեքենաները (իրականացնում են ասֆալտբետոնե ծածկույթներով ճանապարհների ճեղքերի մաքրումն ու մշակումը), լվացող և մաքրող մեքենաները (օգտագործվում են փողոցները թափոններից մաքրելու և լվանալու նպատակներով), մակնշող մեքենաները (նախատեսված են ճանապարհների ցուցանշանները ներկանյութով նշելու և օդանավակայանները նշագծելու համար), ձյունամաքրիչ մեքենաները (կիրառվում են ճանապարհները մինչև 600 մմ հաստությամբ պնդացած և մինչև 1200 մմ հաստությամբ թարմ ձյունաշերտերից մաքրելու նպատակով)։ Գրկ․ Дорожные машины, под общ․ ред․ Н․ Я․ Хархуты, 2 изд․, перераб․ и доп․, Л․, 1976․
ՃԱՆԱՊԱՐՀԱՖՐԵԶ, գրունտը փխրեցնող, մանրացնող և կապակցանյութերի հետ խառնող մեքենա։ Օգտագործվում է ճանապարհների և օդանավակայանների հիմնատակեր ու ծածկույթներ կառուցելիս։ Ճ–ի աշխատանքային օրգանը ռոտորն Է։ Ճ–ները լինում են ինքնագնաց, կախովի և կցովի։
ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՍՏԱՌ, տես Պաստառ։
ՃԱՆԱՊԱՐՀԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԵՐԿԱՐՈԻԹՅՈՒՆ, երկրաչափական և ալիքային օպտիկայի հասկացության։ Ճ․ օ․ ե․ հավասար է այն հեռավորությանը, որ լույսը կանցներ վակուումում՝ նույն ժամանակի ընթացքում։ Արտահայտվում է համասեռ միջավայրում լուսային ճառագայթի ճանապարհի երկարության ն բեկման ցուցչի արտադրյալով։ Տես նաև Ինտերֆերենցիա լույսի։
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ, ցամաքային հաղորդակցության որոշակի ուղիներ՝ մարդկանց, փոխադրամիջոցների ու բեռների տեղափոխության համար։ Տվյալ երկրի սոցիալ–տնտեսական կյանքում ունեցած դերին համապատասխան, ըստ ընդգրկման մասշտաբների (ծավալի), Ճ․ բաժանվում են հետևյալ տեսակների՝ մայրուղիներ, միջբնակավայրային Ճ․, քաղաքային և գյուղական երթուղիներ։
Եվրասիայում հաղորդակցության կանոնավոր ճանապարհացանց ստեղծվել է դեռևս մ․ թ․ ա․ V հազարամյակում, առավել որոշակի է դարձել մ․ թ․ ա – I հազարամյակի ընթացքում և հիմք ծառայել տարանցիկ–միջմայրցամաքային հնագույն այնպիսի Ճ–ի ձևավորման, ինչպիսիք էին նաև Հայկական լեռնաշխարհով անցնող Արքայական ճանապարհը, Մետաքսի ճանապարհը, Արաբական խալիֆայության Ճ․, Անգլիայից մինչև Միջերկրածովյան երկրներ ձգվող Անագի ճանապարհը, Միջին Եվրոպան հատող Սաթի ճանապարհը, Միջին Ասիայից Մերձավոր Արևելք ձգվող Լազվարթի ճանապարհը, Հայաստանից՝ Կոդբի աղահանքերից Սև ծովի հվ–արլ․ ափերը (Փոթի) ձգվող Աղի ծանապարհը ևն, որոնց մեծ մասը զուգորդվում էր գետային ա ծովային երթուղիների հետ։ Հին հռոմ. ճանապարհացանցը բաղկացած էր 372 խոշոր մայրուղիներից, որոնցից 29-ը հատվում էին Հռոմում։ Ամերիկյան մայր ցամաքում ճանապարհաշինությունը զարգանում է մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբին, երբ ինկերի տերությունում ստեղծվում են սալարկված և ժայռափոր Ճ․։
Հայկական լեռնաշխարհի կարավանային հնագույն Ճ–ի կենտրոնը ուրարտ․ ժամանակաշրջանում Վանա լճի արլ․ ափերն էին Տուշպա (Տոսպ–Վան) մայրաքաղաքով և Արարատյան դաշտը՝ Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքով, հետագայում (մինչև V–VI դդ․) Հայաստանի գլխավոր Ճ–ի հանգուցակետն էր Արարատյան դաշտավայրը՝ Արտաշատ, այնուհետև՝ Դվին մայրաքաղաքներով։ Հայաստանը հատվում էր հս․ և հվ․ մայրուղիներով, որոնցից առավել հայտնի էին Արքունի պողոտան (Արտաշատ–Տիգրանակերտ մայրուղին, մ․ թ․ ա – II դ․– մ․ թ․ I դ․), հետագայում (IX–XI դդ․)՝ Նախիջևան–Դվին–Անի–Կարին (Էրզրում)–Տրապիզոն, Դվին–Սևանալճի արլ․ ափ–Թիֆլիս, XIX դ․ սկզբից՝ Երևան–Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան)–Թիֆլիս, Երևան–Ջուլֆա–Թավրիզ, Երևան–Էրզրում–Երզնկա, Երևան–Ախալքալաք–Փոթի և այլ մայրուղիներ, որոնցից տարբեր ուղղություններով ճյուղավորվում էին բազմաթիվ երթուղիներ։
Բացի ուղևորների երթևեկությանը, փոխանակությանն ու առևտրին, փոստային կանոնավոր հաղորդակցությանը ծառայելուց, ճանապարհացանցի ձևավորումն ու կատարելագործումը խթանեց նաև խոշոր Ճ–ի մերձակայքում ու խաչմերուկներում քաղաքների, ավանների իջևան-