և ինքնուսուցման մեթոդներ։ Գոյություն ունեն նկարագրության բազմաթիվ եղանակներ։ Օրինակ, տառի պատկերը դիտվում է որպես ուղղի և շրջանային աղեղների հատվածների համադրություն, տառի նկարագրությունը՝ հատվածների և նրանց փոխադարձ դասավորության թվարկում։ Հաճախ պատկերը նկարագրելու համար այն բաժանում են մեծ թվով քառակուսիների (256X256)։ Յուրաքանչյուր քառակուսի համապատասխանության մեջ է դրվում նրա լուսավորվածությունը բնութագրող թվի և տեղը որոշող կոորդինատների հետ։ Այդ դեպքում էտալոնը ստացվում է օբյեկտի սև–սպիտակ նկարից։ Ճանաչման խնդիրների բարդությունը պայմանավորված է ազդանշանների հսկայական քանակով (այն հաղթահարվում է մեծ արագագործության հաշվողական մեքենայի օզտագործմամբ) և ազդանշանների բազմազան աղմուկներով (հաղթահարվում է ուսուցման և ինքնուսուցման միջոցով՝ մաթ․ վիճակագրության, ինչպես նաև հարմոնիկ, կոռելյացիոն, պերսեպտրոնային և այլ մեթոդների կիրառություններով)։ Ճ․ մ–ներ են․ ա․ ընթերցող սարքը, բ․ ձայնաճանաչ սարքը, որը ձայնային ազդանշանը վեր է ածում տպագրված խոսքի, գ․ բժշկ․ ախտորոշող մեքենան, որի մուտքին տրվում են հիվանդի վիճակի մասին տվյալներ, իսկ ելքում ստացվում է բուժման եղանակը և դեղատոմսը։
Գրկ․ Файн B․C․, Опознавание изображений, М․, 1970․
ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ, մարդկային մտածողության մեջ իրականության արտացոլման ու վերարտադրման պրոցեսը, որն անխզելիորեն կապված է պրակտիկայի հետ։ Ճ–յան պրոցեսում մարդը ձեռք է բերում գիտելիքներ, հասկացություններ ռեալ երևույթների մասին, գիտակցում իրեն շրջապատող աշխարհը։ Այդ գիտելիքներն օգտագործվում են պրակտիկ գործունեության մեջ աշխարհի վերափոխման, բնությունը մարդու պահանջմունքներին ենթարկելու նպատակով։ Ճ–յան մեջ կարևոր դեր են խաղում զգայությունը, ընկալումը, մտապատկերը։ Զգայությունները մարդուն ծանոթացնում են իրերի արտաքին հատկություններին, նա սկսում է տարբերել տաքը, սառը, գույները, հոտերը, պնդությունը, փափկությունը ևն։ Առարկաների ընկալումն ու նրանց պատկերների պահպանումը մտապատկերների ձևով հնարավորություն են ընձեռում գռրծառելու առարկաներով, նկատելու առարկաների արտաքին տեսքի ու նրանց ֆունկցիաների միջև եղած կապը։ Իրերի հատկությունները, ֆունկցիաները, պրակտիկայի համար ունեցած նրանց օբյեկտիվ նշանակությունը, ամրագրվելով մարդկանց ազդանշանա–խոսքային գործունեության մեջ, դառնում են բառերի նշանակություն և իմաստ, բառեր, որոնց միջոցով մարդու մտածողությունն ստեղծում է որոշակի հասկացություններ իրերի, նրանց հատկությունների ու դրսևորումների մասին։
Ճ–յան մեջ կարևոր է նաև երևակայությունը, ստեղծագործական ֆանտազիան, ինտուիցիան (տես նաև Հիշողություն)։
ՃԱՆԱՉՈՒՄ պետության, միջազգային իրավունքի նորմերի ամբողջություն, որով կարգավորվում է նոր պետությունների, որպես իրավունքի սուբյեկտի, միջազգային ասպարեզ մտնելու պրոցեսը։ Ճ–ման հիմնական տեսակներից է այն պետությունների ու կառավարությունների Ճ․, որոնք իշխանություն են ձեռք բերել այսպես կոչված «ոչ սահմանադրական ճանապարհով» (հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, հեղաշրջում)։ Դրանց թվին է դասվում նաև ազգային ազատագրության, դիմադրության կազմակերպությունների ու պատերազմող կողմերի մարմինների Ճ․։ Ճ–մամբ արդեն գոյություն ունեցող պետությունը ուղղակի հայտարարում է կամ որևէ այլ կերպ ցույց է տալիս, որ նոր պետ․ կազմավորումը անկախ և սուվերեն պետություն է, միջազգային հարաբերության լիիրավ մասնակից, իսկ հին կառավարությունը այլևս չի ներկայացնում տվյալ պետությանը։ Ճ–ման հիմնական ձևերն են՝ դե–յուրե Ճ․ (պետության կամ կառավարության լրիվ, պաշտոնական Ճ․), դե–ֆակտո (ռչ լրից պաշտոնական Ճ․, որին սովորաբար հաջորդում է դե–յուրեն) և «ad hoc»–ը՝ այսպես կոչված «փաստացի» Ճ․, որով նշվում է նոր իշխանության հետ որևէ առանձին հարցով կամ առիթով (օրինակ, գերիների փոխանակություն ևն) ժամանակավոր պաշտոնական հարաբերությունների հաստատման փաստը։ Ավելի լայն առումով )․ պետության ձևական ակտն է (կամ գործողությունը), որով տվյալ պետությունը հաստատում է իրավաբանական հետևանքների առաջացումը միջազգային հարաբերությունների ասպարեզում։
ՃԱՆԱՉՈՒՄ քրեական դատավարությունում, քննչական գործողություն, որի նպատակն է վկային (տուժողին, կասկածյալին, մեղադրյալին) հնարավորություն տալ ներկայացվող անձանց (իրերի) մեջ հայտնաբերելու այն օբյեկտը, որը նա տեսել է քննությանը հետաքրքրող իրադրության կապակցությամբ։ Ճանաչման լիարժեքությունն ապահովելու համար քննիչը նախօրոք քննում է ներկայացվող անձանց (իրերի) ճանաչողին արդեն հայտնի արտաքին հատկանիշների մասին։ Անձը ներկայացվում է ճանաչման նույն սեռի, իսկ հնարավորության դեպքում, ճանաչվողին արտաքին հատկանիշներով նման առնվազն երեք այլ անձանց հետ (դիակը ճանաչելիս այս կանոնը չի կիրառվում)։ Ճ․ կատարվում է ընթերակաների ներկայությամբ։ Ճ–ման մասին կազմվում է արձանագրություն, որը դասվում է ապացույցների շարքը։ Ճ–ման կարգը սահմանված է քրեական դատավարության օրենսդրությամբ (ՀԱՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ 155 –157)։
ՃԱՆԱՊԱՐՀԱԱՄԲԱՐՁԻՉ, ռելսակոճափայտային վանդակի տեղադրման, կոպճավազի լցման մեքենա՝ շահագործվող երկաթուղային ճանապարհների վերանորոգման ու պահպանման և նորերի կառուցման համար։ Անընդհատ գործողության Ճ․ օգտագործվում է նոր երկաթուղիների շինարարությունում։ Այն 2,2–3,8 կմ/ժ արագությամբ շարժվելիս ռելսակոճափայտային վանդակը բարձրացնում է մինչև 20 սմ։ Ցիկլային գործողության Ճ․ կիրառվում է երկաթուղային ճանապարհների վերանորոգման դեպքում՝ ռելսակոճափայտային վանդակը մինչև 40 սմ բարձրացնելու համար։
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ, որոշակի ձևի, չափի և գույնի պատկերներ, տեղադրվում են ավտոճանապարհներում և քաղաքի փողոցներում՝ վարորդներին և հետիոտնին ճանապարհի վտանգավոր հատվածների մասին զգուշացնելու, ինչպես նաև մտցված սահմանափակումների կամ երթևեկության պայմանների այլ առանձնահատկությունների մասին տեղեկացնելու համար։ 1927-ին ՍՍՀՄ–ում առաջին անգամ ստանդարտացվեցին և ընդունվեցին 6 Ճ․ ն․, 1933-ին դրանց թիվը դարձավ 22, 1953-ին՝ 39, 1960-ին՝ 55։ 1964-ին երթևեկության պայմանների մասին տեղեկացնելու հնարավորությունները զգալիորեն ընդլայնվեցին, զանազան նշանների ու դրանց կից ցուցանակների թիվը դարձավ 78։ ՀՊՍՏ 10807–78-ով և 23457-79-ով ընդունված Ճ․ ն․ (222 նշան և դրանց կից ցուցանակներ) մշակվել են ճանապարհային նշանների և ազդանշանների վերաբերյալ կոնվենցիայի (Վիեննա, 1968) և այդ կոնվենցիան լրացնող Եվրոպական համաձայնագրի (Ժնև, 1971) պահանջներին համապատասխան։ Պետ․ ստանդարտով հաստատված է Ճ․ ն–ի 7 խումբ, նախազգուշացնող, առավելության, արգելող, թելադրող, ինֆորմացիոն–ցուցիչ, սպասարկման և լրացուցիչ ինֆորմացիայի։ Նշանների՝ այս կամ այն խմբին պատկանելու հիմնական տարբերիչ առանձնահատկություններն են ձևը, ֆոնի և եզրագծի գույնը։
Նախազգուշացնող նշանները վարորդին տեղեկացնում են սպասվող վտանգի բնույթի և իրադրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին։ Առավելության նշանները ցույց են տալիս խաչմերուկները, երթևեկելի մասերի առանձին փոխհատումները, ինչպես նաև ճանապարհի նեղ տեղամասերն անցնելու հաջորդականությունը։ Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումները։ Թելադրող նշանները հրահանգում կամ փոփոխում են երթևեկության որոշակի ռեժիմը։ Ինֆորմացիոն–ցուցիչ նշանները տեղեկացնում են երթևեկության ռեժիմի առանձնահատկության կամ ընթացքի ուղղությամբ բնակավայրերի և այլ օբյեկտների տեղաբաշխման մասին։ Սպասարկող նշանները տեղեկացնում են կենցաղային սպասարկման օբյեկտների տեղաբաշխման մասին։ Լրացուցիչ ինֆորմացիայի նշանները կիրառվում են այլ խմբի նշանների գործողությունը պարզաբանելու կամ սահմանափակելու նպատակով։ Ի լրացումն ռուսերեն մակագրություններով ինֆորմացիոն–ցուցիչ նշանների՝ ՍՍՀՄ հանրապետություններում անհրաժեշտության դեպքում կարելի է տեղակայել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/64
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ