Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բացի -ից, պարունակում է ստորին՝ և վերին՝ կողային բաղադրիչներ (արբանյակներ)։ Մոդուլող բարդ ազդանշանի (խոսք, երգ ևն) դեպքում դրանք կազմում են կողային սպեկտրալ շերտեր։ Մաթեմատիկորեն Մ․ տ․ վերածվում է ցածր և բարձր հաճախականության բաղադրիչների բազմապատկման։ Այդ գործողությունը (հաճախականությունների փոխակերպում) իրականացվում է ոչ գծային և պարամետրական շղթաներում։ Քանի որ ճառագայթվող էներգիայի զգալի մասը () ընկնում է կրող բաղադրիչին, որը մոդուլող ազդանշանի մասին ոչ մի ինֆորմացիա չի պարունակում, ապա երբեմն այն ճնշում են (բալանսային Մ․ տ․) կամ հաղորդում միայն կողայիններից մեկը (միակողային Մ․ տ․)։ Այդ տարատեսակների (հատկապես վերջինի) տեխ․ իրագործումը զգալիորեն ավելի բարդ է։
Հաճախային մոդուլման դեպքում կրող հաճախականությունը ըստ մոդուլող ազդանշանի փոփոխվում է օրենքով (-ն հաճախականության առավելագույն խոտորումն է), իսկ մոդուլված տատանումն ընդունում է տեսքը։ Հարաբերությունը կոչվում է հաճախային մոդուլման ինդեքս, որը, ի տարբերություն ամպլիտուդային մոդուլման խորության, կարող է մեկից զգալի մեծ լինել։ Երբ այն փոքր է մեկից, հաճախամոդուլված ազդանշանի սպեկտրը պարունակում է նույն բաղադրիչները, ինչ ամպլիտուդամոդուլվածինը։ Սակայն մեծ ինդեքսի դեպքում հաճախային մոդուլման սպեկտրն անհամեմատ ավելի լայն է (հարուստ)։ Հաճախային մոդուլման առավելությունը մեծ խանգարումակայունությունն է, որի շնորհիվ այն կիրառվում է բարձրորակ հաղորդումներում (գերկարճալիք տիրույթում, հեռուստահաղորդումներում ևն)։
Փուլային մոդուլման դեպքում կրող տատանման փուլը փոփոխվում է նույն օրենքով, ինչ հաճախային մոդուլման ժամանակ՝ հաճախականությունը։ Արդյունքում նորից ստացվում է լայնաշերտ ազդանշան, սակայն, ի տարբերություն հաճախային մոդուլման, այս դեպքում սպեկտրի լայնությունը կախված է մոդուլող ազդանշանի հաճախականությունից։ Այդ թերության պատճառով փուլային Մ․ տ․ համարյա չի կիրառվում։
Մոդուլման հնարավորություններն ավելի են ընդլայնվում, երբ կրող տատանումը էլեկտրամագնիսական (ռադիո– կամ լուսային) իմպուլսների հաջորդականություն է։ Մոդուլող ազդանշանը կարող է փոփոխել իմպուլսների բարձրությունը կամ ամպլիտուդը, դիրքը ժամանակային առանցքի վրա, տևողությունը կամ լայնությունը, իմպուլսների կրկնման հաճախականությունը և, սկզբունքորեն, դրանց պարունակությունը կազմող (լցնող) բարձր հաճախականությունը։ Համապատասխանաբար ստանում են ամպլիտուդաիմպուլսային, փուլաիմպուլսային, լայնաիմպուլսային, հաճախաիմպուլսային և բարձրահաճախաիմպուլսային Մ․ տ․։ Իմպուլսային Մ․ տ․ լայն կիրառություն է ստացել լոկացիայում ու կապի իմպուլսային համակարգերում։ Տես նաև Մոդուլում լույսի։ Ռ․ Ղազարյան ՄՈԴՈՒՍ (< լատ․modus – չափ, եղանակ, տեսակ), տրամաբանության, փիլիսոփայության և իրավագիտության (Մոդուս պրոսեդենդի, Մոդուս վիվենդի) մեջ օգտագործվող տերմին։ Ավանդական տրամաբանության մեջ Մ․ են անվանվում սիլլոգիզմի (մտահանգման) տարատեսակները։ «Մ․» հասկացությունը, եզրակացության կանոն իմաստով, գործածվում է նաև արդի ձևական (մաթեմատիկական) տրամաբանության մեջ։ Փիլիսոփայության մեջ Մ․, ի տարբերություն ատրիբուտի, բնորոշում է առարկայի անցողիկ հատկությունը, միասնականի դրսևորման ձևերի բազմազանությունը։
ՄՈԴՈՒՍ ՊՐՈՍԵԴԵՆԴԻ (< լատ․ modus procedendi – գործողության եղանակ), դիվանագիտական տերմին, որը կիրառվում է այս կամ այն պարտավորության կամ գործողությունների կատարման պայմանների ու կարգի վերաբերյալ համաձայնությունը նշելու համար։
ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ (< լատ․ modus vivendi – գոյության միջոց), դիվանագիտական տերմին, որով մատնանշվում է ժամանակավոր կամ նախնական համաձայնագրի կնքումը, երբ անբավարար են մշտական կամ մանրամասն համաձայնագիր կնքելու պայմանները։
ՄՈԵՄ (Maugham) Ուիլյամ Սոմերսեթ (25․1․1874, Փարիզ – 16․12․1965, Սեն Ժան Կապ Ֆերրա, Ֆրանսիա), անգլիացի գրող։ Ծնվել է Ֆրանսիայում, բրիտ․ դեսպանատան իրավաբանի ընտանիքում։ Ստացել է բժշկական կրթություն։ Մ–ի առաջին վեպը «Լամբեթցի Լիզան» (1897) է։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, եղել է բրիտ․ հետախուզության գործակալ («Էշենդենը կամ Բրիտանական գործակալը», 1928, նովելների ժող․)։ Առաջին գործը, որով ճանաչվել է Մ․, եղել է «Լեդի Ֆրեդերիկ» (բեմ․ 1907) պիեսը։ Գրել է նաև «Շրջան» (1921), «Շեպպի» (1933) դրամաները։ «Լուսին և վեցպենսանոց» (1919, հայ․ հրտ 1976), «Բլիթ և գարեջուր» (1930) վեպերում Մ. մերժում է կրոնական երեսպաշտությունը, քաղքենիական այլանդակ բարքերը։ Բուրժ․ հոռի բարքերից ազատվելու փորձեր են ներկայացված «Ածելու սուրսայրը» (1944) վեպում։ Առավելապես հայտնի է «Ստրկություն մարդկային» (1915, հայ․ հրտ․, հ․ 1–3, 1958–59, 1965) շատ բանում ինքնակենսագրական վեպը, հերոսի բարոյական որոնումները պատկերելիս դրսևորած նուրբ պսիխոլոգիզմը զուգորդվում է աշխարհի ընդարձակ պատկերման հետ։ Մ–ի ստեղծագործությունն ընթացել է քննադատական ռեալիզմի ուղիով՝ երբեմն ներառնելով նատուրալիզմի տարրեր։ Նրա գեղարվեստական գործերը միշտ լարված սյուժե ունեն։
ՄՈԶԱԻԿԱ, տես Խճանկարչություն։
ՄՈԶԱՄԲԻԿ (Mozambique), Մոզամբիկի Ժողովրդական Հանրապետություն (Repiiblica Popular de Mozambique), պետություն Աֆրիկայի հարավ–արևելքում։ Սահմանակից է Տանզանիային, Մալավիին, Զամբիային, Զիմբաբվեին (Հարավային Ռոդեզիա), ՀԱՀ–ին և Սվազիլենդին։ Արլ–ից ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 783 հզ․ կմ² է, բն՝․ 9,9 մլն (1980)։ Վարչականորեն բաժանվում է 10 օկրուգի։ Մայրաքաղաքը՝ Մապուտու։
Պետական կարգը։ Մ․ ժող․ հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետության ն կառավարության գլուխը պրեզիդենտն է, որը նաև զինված ուժերի գիսավոր հրամանատարն է։ Օրենսդրական բարձրագույն մարմինը ժող․ ժողովն է (միապալատ պառլամենտը), գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ Մինիստրների խորհուրդը։
Բնությունը։ Ափագծի ընդհանուր երկարությունը մոտ 3000 կմ է։ Հս․ ափերը բարձրադիր չեն, բայց ժայռոտ են ու զառիթափ, հվ–ում՝ ցածրադիր, տեղ–տեղ՝ ճահճակալած։ Ծովափի երկայնքով ձգվող կորալային խութերն ու ավազային կղզիները դժվարացնում են նավարկությունը։ Երկրի հս–ում տարածվում են Արևելա–Աֆրիկյան սարահարթի հարթավայրերը (առավելագույն բարձրությունը՝ 2419 մ, Նամուլի լեռ)։ Արմ–ում վարնետվածքային Ինյանգա սանդղափուլի գագաթներն են (Բինգա լեռ, 2436 մ, Մ–ի ամենաբարձր կետը)։ Հվ–ում, ՀԱՀ–ի սահմանով ձգվում են Լեբոմբո հրաբխային լեռները, Ինյանգա սանդղափուլի դիմաց՝ Գորոնգոզա լեռնազանգվածը (1856 մ)։ Երկրի արլ․ մեծ մասը զբաղեցնում է 80–400 կմ լայնությամբ Մոզամբիկի դաշտավայրը։ Մ–ի տարածքի հիմքը կազմված է մինչքեմբրյան ապարներից (Աֆրիկական պլատֆորմի մասն է)՝ ծածկված նորագույն նստվածքային և հրաբխային ապարներով։ Կան քարածխի (պաշարները՝ 700 մլն տ), ուրանի, երկաթի, ասբեստի, ֆոսֆորիտների, փայլարի, ոսկու, բերիլիումի, նիոբիումի և այլ հանքավայրեր։
Կլիման հս․ մասում մերձհասարակածային է, հվ–ում՝ արևադարձային, պասսատային։ Մոզամբիկի դաշտավայրում հունվարի միջին ջերմաստիճանը 26–30°C է, հուլիսինը՝ 15–20°C։ Սարահարթում ջերմաստիճանը, համապատասխանաբար, 3–5°C–ով ցածր է։ Տարեկան