Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Անիզոտրոպ նյութի առաձգականության մոդուլների թիվը կախված է նյութի կառուցվածքից։ Առաձգական հատկությունների տեսակետից սիմետրիայից զուրկ անիզոտրոպ մարմնի առաձգականության մոդուլները 21-ն են։ Սիմետրիայի առկայության դեպքում դրանց թիվը կրճատվում է։
Մ․ ա․ որոշում են փորձնականորեն։ Դրանք խիստ հաստատուն մեծություններ չեն, այլ կախված են նյութի քիմ․ բաղադրությունից, նախնական մշակումից և ջերմաստիճանից։
ՄՈԴՈՒԼՈՐ, մոդուլյոր, մոդյուլոր (ֆրանս․ modulor), համաչափությունների համակարգ։ 1940-ական թթ․ առաջարկել է Լը Կորբյուզիեն (իր աշխատակիցների հետ)։ Մ–ի հիմքում ընկած են մարդու մարմնի չափերը և համաչափությունները (ելակետային մեծություններն են․ մարդու պայմանականորեն ընդունված հասակը՝ կանգնած վիճակում, 183 սմ, մինչև արևահյուսակը՝ 113 սմ, թևը բարձրացրած վիճակում՝ 226 սմ), ոսկե հատումը և Ֆիբոնաչչիի թվերի շարքը։ Մ–ի ստեղծման նպատակն էր ճարտ–յան և գեղարվեստական ձևաստեղծման մեջ արմատավորել մարդու չափումների վրա հիմնված մոդուլ։ Մ. կիրառվել է Լը Կորբյուզիեի նախագծած մի շարք կառույցներում և իր որոշակի ազդեցությունն ունեցել համաշխարհային ճարտ–յան և հատկապես դիզայնի վրա։
Գրկ․ Ле Корбюзье Ш. Э․, Архитектура 20 века, пер․ с франц․, [М․], 1970․
ՄՈԴՈՒԼՈՒՄ ֆիզիկայում և տեխնիկայում, կանոնավոր կամ պարբերական պրոցեսը բնութագրող այս կամ այն պարամետրի փոփոխումը (կառավարումը) ժամանակի ընթացքում հայտնի օրենքով՝ արտաքին ազդեցության միջոցով։ Մ–ման օրինակներ են շատրվանի կամ ցուցափեղկի լուսավորումը լուսատուի փոփոխվող պայծառությամբ և գույների հաջորդմամբ՝ գեղագիտական նկատառումներով, կլիստրոնի և մագնետրոնի էլեկտրոնային փնջի արագության փոփոխումը՝ գերբարձր հաճախականության տատանումների ստացման նպատակով ևն։ Առավել տարածված է ինֆորմացիայի հաղորդման նպատակով էլեկտրական և էլեկտրամագնիսական տատանումների Մ․։ Տես նաև Մոդուլում լույսի և Մոդուլում տատանումների։Ռ․ Ղազարյան ՄՈԴՈՒԼՈՒՄ ԼՈՒՅՍԻ, օպտիկական տիրույթի հց) էլեկտրամագնիսական տատանումների մոդուլում։ Մոդուլման ժամանակ կարելի է փոփոխել էլեկտրամագնիսական տատանումների ամպլիտուդը, ինտենսիվությունը, հաճախականությունը, փուլը կամ բևեռացումը։ Քանի որ լույսի ընդունիչները (ֆոտոընդունիչները) զգում են միայն ինտենսիվությունը, ուստի մոդուլման բոլոր տեսակների դեպքում ցանկացած պարամետրի փոփոխություններն ի վերջո փոխակերպվում են ինտենսիվության մոդուլման։ Տարբերում են ներքին Մ․ լ․, երբ լույսի այս կամ այն պարամետրի կառավարումը (մոդուլող ազդանշանով) իրագործվում է հենց լույսի աղբյուրի ներսում, և արտաքին Մ․ լ․, որի դեպքում մոդուլումն ապահովվում է լուսատուից դուրս հատուկ մոդուլյատորում։ Ներքին և արտաքին մոդուլման պարզագույն օրինակներ են լույսի աղբյուրի լուսատվության կառավարումը համապատասխանաբար լուսատուի սնման ռեժիմի փոփոխումով կամ արտաքին մեխանիկական խուփի (պտտվող սկավառակ ևն) միջոցով։ Վերջինս մոդուլման հնագույն եղանակի՝ ազդանշման տարատեսակն է։ Ժամանակակից Մ․ լ․ ըստ ինտենսիվության իրագործում են էլեկտրական դաշտի միջոցով՝ կառավարելով որոշ բյուրեղների թողարկման շերտի հաճախային ստորին սահմանը (Ֆրանց–Կելդիշի երևույթ) կամ կիսահաղորդիչներում անցման կլանումը։ Մոդուլման հնարավորությունները կախված են լույսի հատկություններից, եթե սովորական (ջերմային) աղբյուրների լույսի դեպքում իմաստ ունի միայն ինտենսիվության մոդուլումը, ապա լազերի լույսը, շնորհիվ բարձր մեներանգության և կոհերենտության, թույլ է տալիս մոդուլել հաճախականությունը, փուլը կամ բևեռացումը։ Այս պարամետրերի մոդուլումը կատարվում է ֆիզիկական տարբեր երևույթների հիման վրա։ Այսպես, հաճախային Մ․ լ․ կարելի է ստանալ՝ փոփոխելով օպտիկական ռեզոնատորի երկարությունը, ասենք, պիեզոէլեկտրական կամ մագնիսաստրիկցիոն միջոցներով։ Պինդ կամ գազային որոշ նյութերի վրա կիրառելով մագնիսական (Զեեմանի երևույթ) կամ էլեկտրական (Շտարկի երևույթ) դաշտ՝ կարելի է տրոհել դրանց միջով անցնող լույսի հաճախականությունը։ Որոշ բյուրեղներում և հեղուկներում դիտվում է բեկման ցուցչի փոփոխություն մեխանիկական (ֆոտոառաձգականություն) կամ պիեզոէլեկտրական ազդեցությունների դեպքում։ Հեռանկարային է ձայնաօպտիկական երևույթի կիրառումը Մ․ լ․ ստանալու համար։ Այս դեպքում մեխանիկական լարվածությունները (ուստի և բեկման ցուցչի փոփոխությունները) նյութում ստեղծվում են ուլտրաձայնային տատանումների շնորհիվ։ Բևեռացման մոդուլում կարելի է ստանալ՝ օգտագործելով մագնիսական դաշտի ազդեցությամբ որոշ նյութերի՝ իրենց միջով անցնող լույսի բևեռացման հարթության պտտման ընդունակությունը (Ֆարադեյի երևույթ
Լույսի մոդուլման ամենատարածված տեսակը էլեկտրաօպտիկական մոդուլումն է, որի հիմքում ընկած է որոշ բյուրեղների և հեղուկների երկբեկման հատկությունը (Քերի երևույթ)։ Էլեկտրական դաշտի ազդեցությամբ այդ նյութերի բեկման ցուցիչը ձեռք է բերում անիզոտրոպություն և կախյալ է դառնում դաշտի լարվածությունից։ Քանի որ ամենամեծ երկբեկմամբ հեղուկները թունավոր են (նիտրոբենզոլ) ու հերմետիկության պահանջ են առաջացնում, ուստի ամենահարմարը լույսի մոդուլումս է բյուրեղների միջոցով (Պոկելսի երևույթ)։ Պարզագույն էլեկտրաօպտիկական մոդուլման սխեման պատկերված է նկ–ում (Պոկելսի բջիջ)։ Լազերի փունջը 1 բևեռացուցչից հետո դառնում է հարթ բևեռացած (ցույց է տրված սլաքով)։ Այնուհետև թիթեղների միջև զետեղված 2 բյուրեղի միջով անցնելիս փունջը՝ թիթեղներին կիրառված լարման առկայությամբ երկբեկման շնորհիվ տրոհվում է բևեռացման երկու փոխուղղահայաց հարթություններով փնջերի, որոնց տարածման արագությունները բյուրեղում տարբեր են։ Բյուրեղի ելքում բևեռացումը դառնում է էլիպսային, և 1 բևեռացուցչի նկատմամբ խաչաձև դասավորված 3 վերլուծիչը բաց է թողնում մուտքայինին ուղղահայաց բևեռացումով բաղադրիչը։ Այսպիսով, բյուրեղում փուլային Մ․ լ․ փոխակերպվում է ըստ ինտենսիվության մոդուլման։ Պոկելսի բջջի որոշ տարբերակներում հեշտությամբ ստացվում է հաճախային կամ բևեռացման Մ․ լ․։ Ինֆորմացիոն նպատակներից բացի, Պոկելսի բջիջն օգտագործում են իմպուլսային հզորությունը մեծացնելու համար։ Մ․ լ․ լայնորեն կիրառվում է գիտական հետազոտություններում, օպտիկական լոկացիայում, օպտիկական կապի համակարգերում, օպտոէլեկտրոնիկայում, լուսահեռագրության և հեռուստատեսության մեջ։ Տես նաև Մոդուլում տատանումների։
ԳրկМустель Е․ Р․, Парыгин В․ Н․, Методы модуляции и сканирования света, М․, 1970․ Ռ․ Ղազարյան ՄՈԴՈՒԼՈՒՄ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ, ֆիզիկական ցանկացած բնույթի տատանումների ամպլիտուդի, հաճախականության կամ փուլի՝ այդ տատանումների պարբերության համեմատությամբ դանդաղ փոփոխությունը որոշակի օրենքով։ Համապատասխանաբար տարբերում են ամպլիտուդային, հաճախային և փուլային Մ․տ․ (նկ․)։ Կիրառվում է ռադիո– կամ օպտիկական տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների օգնությամբ ինֆորմացիայի հաղորդման համար։ Կապի համակարգերում բարձր հաճախականության տատանումները մոդուլվում են հաղորդվող ցածր հաճախականության ազդանշանով։ Պարզագույն դեպքում, երբ սինուսոիդային ազդանշանով մոդուլվում է ամպլիտուդը, մոդուլված տատանումը գրի է առնվում տեսքով, որտեղ -ն սկզբնական ամպլիտուդն է, -ն՝ կրող տատանման հաճախականությունը, -ն՝ մոդուլման հաճախականությունը, իսկ մեծությունը, որը ցույց է տալիս ամպլիտուդի փոփոխման աստիճանը, կոչվում է մոդուլման խորություն։ Մոդուլման հաճախականությունը, որը բնութագրում է տատանումների ամպլիտուդի փոփոխման արագությունը, պետք է շատ անգամ ավելի փոքր լինի, քան կրող հաճախականությունը։ Ամպլիտուդամոդուլված տատանումը բարձր հաճախականության տատանում է, որի սպեկտրը