Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Խաչ)։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՃԱՆՃՈՐՍՆԵՐ (Muscicapidae), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 110–170 մմ է, քաշը՝ 8–25 գ։ Ունեն ցածր ու լայն կտուց, որի հիմքում և բերանի անկյուններում կան խոզաններ։ Լավ արտահայտված է կատարը։ Լինում են միապաղաղ մոխրագույնից մինչև վառ խայտաբղետ գունավորմամբ։ Մեծ մասի արուների փետուրների գունավորումը տարբերվում է էգերից։ Հանդիպում են ամենուր, բացառությամբ Ամերիկայի, առավելապես արևադարձերում (թփուտներում, նոսր ծառուտներում, այգիներում ու պուրակներում)։ Բնադրում են ծառերի ու թփերի վրա, փչակներում, երբեմն՝ ժայռերում, դնում՝ 4–10 ձու։ Թխսում է հիմնականում էգը (14 օր)։ Հայտնի է Ճ–ի շուրջ 360, ՍՍՀՄ–ում՝ 15 տեսակ, որոնք չվող են և ձմեռում են Աֆրիկայում, Հարավային Ասիայում։ Հայաստանում հանդիպում է 4 տեսակ (խայտաբղետ, սպիտակապարանոց, մոխրագույն և փոքրիկ Ճ․)։ Սնվում են ճանճերով, սարդերով, թրթուրներով, երբեմն՝ հատապտուղներով։ Օգտակար են, ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասակար միջատներ։
ՃԱՇԱԿ գեղագիտական, գեղեցիկի դիրքերից արվեստի ստեղծագործությունն ու իրականությունն ընկալելու և սոցիալ–հոգեբանական գնահատական տալու մարդու հոգևոր ընդունակությունը։ Որպես գեղագիտական կատեգորիա Ճ․, ըստ էության, կիրառվում է XVII դարից։ Սկսած Ն․ Բուալոյից Ճ–ի հիմնական հատկանիշներ են համարվել ճշմարտանմանությունը, բանական լինելը, հստակությունը․ Հ․ Հոմը և Ա․ Շաֆտսբերին Ճ–ին հաղորդել են նաև բարոյական իմաստ։ Ի․ Կանտը «Ճ–ի անտինոմիաներում» Ճ․ ներկայացրել է որպես զգայության և բանախոհության երկընտրանք, որպես հակասություն անհատական ազատ դատողության և Ճ–ի համընդհանրության միջև։ Սակայն Կանտը չկարողացավ լուծել այս անտինոմիաները։ Հեգելը Ճ․ քննարկել է հիմնականում կապված արվեստի հետ։ Սակայն գիտակցելով Ճ–ի լայն բովանդակությունը՝ պնդել է, որ այն «մշակույթի ազդեցությամբ նրբացված գեղեցիկի զգացումն է»։ Մարքսիստական գեղագիտությունն ընդգծում է Ճ–ի հասարակական բնույթը և կախվածությունը նրա կրողի սոցիալական դրությունից, գործուն բնույթը և առարկայական պայմանավորվածությունը։ Մարքսիստական գեղագիտությունը Ճ․ դիտում է որպես կյանքի բոլոր բնագավառներում դրսևորվող պատմահասարակական մշակույթի արտահայտություն։ Ճ–ի առաջացման մեջ ելակետային գործոն է ճանաչվում արվեստը։ Բնության, մարդու և մարդկային պատմության գեղագիտական կողմի նկատմամբ Ճ–ի ձևավորումը ածանցյալ է և պատմականորեն իրականացվել է արվեստի միջոցով։ Ընդհանրապես Ճ–ի զարգացման պատմությունը վկայում է նրա ոլորտների ընդլայնումը։ Արվեստի մեջ գեղեցիկի ընկալումով ավելի խոր և նուրբ է ըմբռնվում նաև բնության, շրջապատի իրերի, մարդու գեղեցկությունը։ Առօրյայում օգտագործվում է նաև «գեղարվեստական Ճ․» հասկացությունը՝ որպես գեղագիտական Ճ–ի հոմանիշ։ Այս դեպքում գեղարվեստական Ճ․ հասկացվում է որպես գեղագիտական Ճ․, որը դրսևորվում է գեղարվեստական գործունեության ոլորտում (գեղարվեստական ստեղծագործության գնահատումը, ստեղծումը, ընկալումը)։ Գեղարվեստական Ճ–ի ձևավորման վրա ազդեցություն են ունենում ինչպես անհատի սոցիալական դրությունը, այնպես էլ ժողովրդի ազգային ավանդույթները և տեղի գեղարվեստական մշակույթի յուրահատկությունները։ Գեղագիտական Ճ–ի ձևավորումը գեղագիտական դաստիարակության նպատակներից է։
Ճ․ գործածվում է նաև սեր կամ հակում («երաժշտական Ճ․», «գրական Ճ․»), ինչպես և ոճ («եվրոպական Ճ․», «XVIII դ․ ճաշակով») իմաստներով։
Գրկ. Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին, հ․ 1–2, 1963–64։ Маца И․ Л․, Об эстетическом вкусе, М․, 1963; Коган Л․ Н․, Художественный вкус, М․, 1966; Акопджанян Е․ С․, О природе эстетической потребности, Е․, 1973; Скатерщиков В․ К․, Об эстетическом вкусе, М․, 1974; Джидарьян И․ А․, Эстетическая потребность, М․, 1976․ Ե. Հակոբջանյաև «ՃԱՇԱԿ ՈՍԿԵՂԵՆ ԴՊՐՈՒԹՅԱՆ», պատմական, գիտական, բանասիրական ամսագիր, 1887-ից՝ տարեգիրք։ Լույս է տեսել 1886–1887, 1889-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիրներ՝ Մ․ Գարագաշյան, Հ․ Գուրգեն։ Գրաբարով ընթերցողներին է ներկայացրել պատմական հոդվածներ (Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը ըստ Կորյունի, հայոց լեզվի ծագումն ու զարգացումը, տպագրության գյուտն ու ազդեցությունը մշակույթի առաջընթացի վրա ևն), մատենագիտական, բանասիրական, լեզվաբանական տեսություններ, հայ և օտար (Լամարթին, Հյուգո, Լաֆոնտնն, Վոլտեր, Ռասին, Ֆենելոն և ուրիշներ) հեղինակների ստեղծագործություններ, առակներ, աշխարհագրական տեղեկություններ։ Ունեցել է գրաբար–աշխարհաբար բառարանային բաժին։
ՃԱՇՈՑ, Տոնամակ, Տոնանամակ, Տարեգիրք, ճաշի ժամերին մինչև երեկոյան ժամերգությունը, եկեղեցում ընթերցվելիք նյութերի արարողական ժողովածու։ Ընթերցվելիք նյութը՝ «Ընթերցուածը», քաղված էր Հին և Նոր կտակարաններից, հատկապես՝ Գործք Առաքհլոցից, որին հաջորդում էին համապատասխան սաղմոսներ, կցուրդներ, ավելի ուշ՝ նաև շարականներ։ Ճ–ի բովանդակությունը՝ Քրիստոսի ծննդից սկսած, տերունական տոների տարեկան տոնակարգի սահմանումն է, համապատասխան ընթերցվածներով։ Միջնադարյան մյուս ժողովածուների նման Ճ․ էլ ունի իր տարատեսակները (երուսաղեմյան, մինչվկայասերյան և վկայասերյան), որոնց բոլորին բնորոշն այն է, որ տոները ամսաթվային չեն, այլ շարժական են՝ շաբաթվա օրերով սահմանված (օրինակ՝ «Զ կիրակի զկնի Հոգեգալստյան», որ նշանակում է՝ Հոգեգալուստի տոնից հետո վեցերորդ կիրակին) (տես նաև Տոմար
Ակսած XI դ․ Ճ․ ժողովածուները փոփոխվել են։ Գրիգոր Բ Վկայասերի ջանքերով այնտեղ մուտք է գործել տոմարական տոնակարգը՝ տոների ամսաթվային նշումները, և, որ Ճ․ ժողովածուների համար առավել կարևորւ է, տերունական տոների կողքին Ճ–ում սահմանվել են նոր՝ հայկ․ տոներ՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Թարգմանչաց, Վարդանանց, Ղևոնդյանց, Վահան Գողթնացուն և բազմաթիվ այլ նշանավոր գործիչների ու պատմական իրադարձությունների նվիրված տոներ, որոնց թիվը հասնում է 76-ի (1154 թ․, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 832)։ Դրանով ընդհանուր քրիստոնեական արարողական ժողովածուի դիմագիծը ազգայնանում է։ Գրիգոր Բ Վկայասերի «Տոնամակ» Ճ–ում փոխվել է նաև ընթերցվածների բովանդակությունը։ Հայկ․ նշված տոների օրերին, Գործք Առաքելոցից, սաղմոսներից քաղված հատվածների փոխարեն, եկեղեցում ընթերցվել են հայ գործիչների կյանքին ու գործին նվիրված համառոտ պատմություններ, որ ժողովածուում տեղագրելու համար մշակել էր Գրիգոր Վկայասերը՝ իր աշակերտ ու գործակից Կյուրակոսի հետ․ Ճ–ի այս վերախմբագրությունը հիմք է հանդիսացել հայկ․ միջնադարյան մի նոր ժողովածուի՝ Տեր–Իսրայելի Հայսմավուրքի համար։ Երբ Հայսմավուրքներն իբրև ինքնուրույն ժողովածուներ ավարտուն ձև են ստացել, անհրաժեշտություն է առաջացել մաքրելու Ճ․ հետագայում մուծված տարրերից, որի հետևանքով մինչև այսօր գործում է թե՛ Հայսմավուրքն՝ իր օրացուցային լրիվ կարգով ու սյուժետային պատմություններով, թե՛ Ճ․ ժողովածուն՝ տերունական տոների շարժական–շաբաթական կարգով ու ընթերցվածների հին համակարգով։ Ճ–ները նաև պատկերազարդվել ևն։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահվող Ճ–ներից գեղարվեստական արժեքով առանձնանում է «Հեթում Բ թագավորի ճաշոցը» (1286 թ․, ձեռ․ № 979)։
Գրկ. Ավդալբեգյան Մ․ Թ․, Գրիգոր–Վահրամ Վկայասերի «Տօնամակ» ժողովածուն, ՊԲՀ, 1977, № 4, էջ 129-139։ Մ․ Ավդալբեգյան ՃԱՊԱՂՋՐՒ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արածանիի վտակ Գյունեկ գետի ստորին հոսանքում, Հայկական Տավրոսի հս․ ստորոտին։ Խզման հետևանքով առաջացած իջվածք է՝ լցված նեոգեն–անթրոպոգենի լճա–գետային և հրաբխային նստվածքներով։ Տարածությունը մոտ 500 կմ2 է, բարձրությունը՝ 1000–1200 մ։ Կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 5°C-ից մինչև –3°C է, հուլիսինը՝ 22-24°C, տարեկան տեղումները՝ 300–500 մմ։ Գերիշխում են տափաստանները։
ՃԱՊԱՂՋՈՒՐ, Կիթջուր, գետ Հայկական լեռնաշխարհում, Գյունեկ գետի աջ վտակը (Արածանիի ավազան)։ Երկարությունը 68 կմ է։ Սկիզբ է առնում Հայկական