Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1812) հետո մեծ թափով զարգացել են Քիշնև, Բենդերի քաղաքները, կառուցվել են Քիշնևում՝ Կաթողիկե տաճար (1830–1835, ճարտ․ Ա․ Մելնիկով), կանանց գիմնազիայի շենքը (1900, ճարտ․ Ա․ Բեռնարդացցի), Հաղթակամար (1840, ճարտ․ Ի․ Զաուշկևիչ), Վերին Կուգուրեշտի գյուղում՝ եկեղեցի (1913, ճարտ․ Ա․ Շչուսև) ևն։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1930-ական թթ․, Մոլդավ․ ԻՍՍՀ–ի մայրաքաղաք Տիրասպոլում կառուցվել են երաժշտա–դրամատիկական թատրոնը (ճարտ․ Գ․ Գոտգոլֆ), մանկավարժական ինստ–ը (ճարտ․ Պ․ Պետրով), բնակելի տներ։ Թագավորական Ռումինիայի կողմից օկուպացված (1918–40) Բեսարաբիայում կառուցվել են միայն «մոդեռն» ոճի առանձնատներ։
Մոլդավ․ ՍՍՀ կազմավորումից (1940) հետո սկսվել է Քիշնևի և հանրապետության այլ քաղաքների վերակառուցման գլխավոր հատակագծերի մշակումը։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ (1941–44) Մ–ի քաղաքները խիստ ավերվել են։ Ետպատերազմյան տարիներին Քիշնևում կառուցվել են ճարտ․ նոր անսամբլներ (Վ․ Ի․ Լենինի, Խաղաղության, Սովետական բանակի պողոտաներ), 1950–70–ական թվականներին՝ Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ շենքը (ճարտ․ Վ․ Մեդնեկ), Կառավարական տունը (ճարտ․ Ս․ Ֆրիդլին), «Ինտուրիստ» հյուրանոցը (ճարտ–ներ՝ Ա․ Գորբունցով, Վ․ Մելագինով), Հանրապետական կլինիկական հիվանդանոցը (գլխավոր ճարտ․ Ա․ Բակլանով)։ Կառուցվում են 9-, 12-, 24-հարկանի շենքեր: Լայն թափ է ստացել շինարարությունը Տիրասպոլ, Բելցի, Բենդերի, Ռիբնիցա, Կահուլ ևն քաղաքներում։ Ծնունդ են առել Դնեստրովսկ, Կալինինսկ, Ֆրունզե ևն քաղաքատիպ ավանները։
Մոլդավ․ ՍՍՀ ճարտարապետների միությունը հիմնվել է 1945-ին։
Կերպարվեստը։ Մ–ի տարածքում հայտնաբերվել են ուշ հին քարի դարի և նոր քարի դարի արվեստի ստեղծագործություններ։ Բազմազանությամբ առանձնանում է Տրիպոլյան մշակույթի (մ․ թ․ ա․ IV–III հազարամյակներ) խեցեգործությունը (գեղանկարչական բարդ դեկորներով անոթներ, մարդկանց և կենդանիների արձանիկներ)։ Մ․ թ․ ա․ II–I հազարամյակներին են վերաբերում մետաղե զարդեր, զենքեր, կավե և բրոնզե արձանիկներ։ Մ․ թ․ VI դարից հայտնի են սլավ. ցեղերի մշակույթի հուշարձաններ։ XIII–XIV դդ․ դեկորատիվ–կիրառական արվեստում նկատելի է Բյուզանդիայի և մահմեդական Արևելքի արհեստների ազդեցությունը: XV–XVI դդ․ ձեռագրերը զարդարվել են բուսական ռիթմիկ զարդանախշերով և ներդաշնակ գույներով առանձնացող մանրանկարներով։ Կաուշանիի Ուսպենյան եկեղեցում պահպանվել են XVIII դ․ որմնանկարներ (այդ թվում՝ երեցփոխների դիմանկարներ), ուր ուշ բյուզանդական և բալկանյան ավանդույթները զուգորդվել են ժող․ ստեղծագործությանը բնորոշ գծերին։ Գունային խիստ հակադրություններով և երկրաչափական մոտիվներով առանձնանում են XVIII–XIX դդ․ գործերը։ XIX դարից զարգացել է աշխարհիկ արվեստը, հատկապես դիմանկարի ժանրը։ Հանդես են եկել պրոֆեսիոնալ նկարիչներ, հիմնադրվել է նկարչական դպրոց (1887, 1940-ից՝ հանրապետական գեղարվեստական ուսումնարան), կազմակերպվել են ցուցահանդեսներ։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին պերեդվիժնիկների ազդեցությամբ ստեղծվել են ռեալիստական բնանկարներ, ժանրային նկարներ, դիմանկարներ (Վ․ Օկուշկո, Ե․ Մալեշևսկայա և ուրիշներ)։
Մ–ի կերպարվեստը մեծ ծաղկում է ապրել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Մոլդավ․ ԻՍՍՀ արվեստը (Ա․ Ֆոյնիցկու նկարները, Ե․ Մերեգայի պլակատները, պատկերազարդումները) զարգացել է ռուս. և ուկր․ արվեստին համընթաց։ Օկուպացված Բեսարաբիայում ստեղծագործած քանդակագործ Ա․ Պլամադյալայի և այլ առաջադեմ արվեստագետների ստեղծագործություններում դրսևորվել են դեմոկրատական և ռեալիստական միտումներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լ․ Դուբինովսկին, Մ․ Գամբուրդը, Ե․ Մերեգան, Բ․ Նեսվեդովը գործող բանակում ստեղծել են հայրենասիրական կտավներ։ Ետպատերազմյան շրջանում զարգացել են կերպարվեստի բոլոր ժանրերը։ Քանդակագործության մեջ առանձնանում են Լ․ Դուբինովսկու ժանրային կոմպոզիցիաները, Կ․ Կոբիզեայի դիմաքանդակները, գեղանկարչության մեջ՝ Մ․ Գրեկուի, Վ․ Ռուսսու–Չոբանուի, Ի. Վիերուի, Գ․ Սաինչուկի, Լ․ Գրիգորաշենկոյի կտավները, Ա․ Բարանովիչի կենցաղային նկարները, Կ․ Կիտայկայի, Օ․ Օռլովայի դիմանկարները․ Ա․ Վասիլևի, Ի․ Ստեպանովի, Մ․ Պատրիկի բնանկարները, գրաֆիկայում ՍՍՀՄ ժող․ նկարիչ Ի․ Բոգդեսկոյի հաստոցային գործերը և պատկերազարդումները, Բ․ Շիրոկորոդի պլակատները։ Մոնումենտալ արվեստի բնագավառում գործում են քանդակագործներ Ն․ Գորյոնիշևը, Բ․ Մարչենկոն, Ի․ Կիտմանը, գեղանկարիչներ Վ․ Օբուխը, Մ․ Բուրյան, բեմանկարչության մեջ՝ Ա․ Շուբինը, դեկորատիվ–կիրառական արվեստում՝ Ն․ Կոցոֆանը, Պ․ Բեսպոյասնին և ուրիշներ։ 1940-ին հիմնադրվել է Մոլդավ․ ՍՍՀ նկարիչների միությունը։
XVI․ Երաժշտությունը
Մոլդավ․ երաժշտ․ մշակույթը երկարատև զարգացում է ապրել՝ հենվելով ազգային ինքնատիպ բանահյուսության վրա։ Մոլդավների երաժշտ․ բանահյուսությունը լադային կառուցվածքով բազմազան է, առավել բնորոշ են դիատոնիկ լադերը։ Աշխատանքային, ծիսական և կենցաղային երգերի կողքին տարածված են սոցիալական բողոքի (հայդուկային, բատրակային ևն) երգերը։ Մոլդավ․ ժող․ երաժշտ․ ժանրերի մեջ ուրույն տեղ ունի դոյնան։ Ժող․ պարային երաժշտությունը կրակոտ է, ռիթմիկ։ Նվագարաններից են՝ ֆլուեր, կավալ, նայ, չիմպոյ ևն, հնուց ի վեր ժող․ նվագարանների շարքն է դասվել ջութակը։ Մոլդավ․ ժող․ երաժշտության ավանդույթների կրողներն են լեուտարները («լեուտա» կամ «ալեուտա» լյուտնյանման հնագույն գործիքի անվանումից)։ Միջին դարերում պրոֆեսիոնալ երաժշտ․ արվեստը զարգացել է մենաստաններում, իշխանական պալատներում և զինվորականության շրջանում։ 1880–ին Քիշնևում կազմակերպվել է երաժշտասերների