Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ․ ունի անտառածածկ լեռներ, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ, սառնորակ ջրեր, հանածո հարստություններ (հատկապես երկաթահանքեր)։ Մ–ով ձգվող տարբեր լեռնաճյուղավորումները նրա տարածքը բաժանում են արգավանդ հովիտների, որոնք նպաստավոր են երկրագործության և անասնապահության համար։ Մ․ թ․ ա․ IX դարից Մ–ի տարածքն ընդգրկվել է Ուրարտու պետության, մ․ թ․ ա․ VI դ․ սկզբից՝ Երվանդունիների թագավորության կազմի մեջ։ Մովսես Խորենացու հավաստմամբ, Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը Մ–ում հաստատել է առանձին նախարարություն։ Որպես Հայաստանի հվ․ նահանգ, հնուց ի վեր Մ․ ունեցել է պաշտպանական կարևոր նշանակություն, իսկ նրա նախարարները՝ ազդեցիկ դեր։ Ագաթանգեղոսը Մ–ի նախարարին հիշում է Հայոց մեծ իշխանների շարքում։ Գահնամակում Մ–ի նախարարությանը հատկացվել է 5-րդ տեղը, իսկ ըստ Զորանամակի, նրա զորաբաժինը կազմվել է 1000 հեծյալից։ IV դարից Մ–ում հաստատվել է առանձին եպիսկոպոսություն։ Մ–ի նախարարությունը կարևոր դեր է խաղացել V դ․ ժողովրդա–ազատագրական պատերազմներում։ Ավարայրի ճակատամարտում (451) Մ–ի մեծ իշխանը եղել է Հայոց առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագավորության անկումից (428) հետո, մարզպանության շրջանում, և Արաբական խալիֆայության տիրապետության պայմաններում Մ–ի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ VIII դ․ սկզբին Բագրատունիների մի ճյուղը հաստատվել է Մ–ում։ IX դ․ կեսին Հայաստանում մեծ ազդեցություն ուներ Մ–ի իշխան Սմբատ Բագրատունին, որին Թովմա Արծրունին անվանում է «քաջահայտ և բարձրագահ» իշխան։ Այնուհետե Մ–ի տեր է հիշվում Մուշեղը, որն սպանվեց Անձևացյաց իշխան Գուրգենի (Ապուպելճի որդու) հետ ունեցած ընդհարման ժամանակ։ IX դ․ 2-րդ կեսին Մ․ ենթարկվել է Վասպուրականի Արծրունյաց իշխաններին (արաբ մատենագիրներ Բելազուրին, Յակուտը Մ․ հիշում են որպես Վասպուրականի մաս)։ Բագրատունիների թագավորության ստեղծումից (885) հետո Մ–ի իշխանները սերտորեն գործակցել են Հայոց թագավորին։ 902-ին Հայաստանում արաբ. կայսիկ ցեղի դեմ Սմբատ Ա–ի մղած պատերազմում վճռական դեր է խաղացել նաև Մ–ի զորագունդը։ 904-ից հետո Մ–ի իշխանները (բացառությամբ նրա Ջերմաձոր գավառի տերերի) հրաժարվել են Վասպուրականի Արծրունիների գերիշխանությունը ճանաչելուց։ Կոստանդին Ծիրանածինը բյուզանդ․ արքունիքի հետ X դ․ սկզբին դիվանագիտական նամակագրություն ունեցող հայկ․ իշխանների շարքում հիշատակում է նաև Մ–ի իշխանին։ Մոտ 907-ին Մ․ կրկին միավորվում է Վասպուրականին։ Այնուհետև Մ–ում հաստատվում է Արծրունիների մի տոհմաճյուղը։ X դ․ 2-րդ կեսին Բյուզանդիան ջանում էր իր ազդեցության տակ գցել Մ․, որպեսզի դյուրացնի Վասպուրականի նվաճումը։ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) վկայությամբ, Մ–ի իշխան Զափրանիկը բյուզանդ․ զորապետ էր (սակայն 977-ին հարեց Վասիլ II Կայսեր դեմ Վարդ Սկլերոսի ապստամբությանը)։
Վասպուրականի թագավորության անկումից և ազատանու արտագաղթից (1021) հետո թեև Մ․ միացվեց Բյուզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները շարունակում էին ճանաչել Վասպուրականում մնացած Արծրունիների շառավիղներ Խեդենեկյանների գերակայությունը։ XII դ․ 2-րդ կեսին Մ–ում «Մեծ իշխան» է հիշվում Հմայակ Արծրունին, որի դուստր Մելեքսթիին կնության առավ Սասունի Թոռնիկյան իշխան Վիգենը (Չորտվանելի որդին)։ Այդ ժամանակաշրջանում Մ–ի Արծրունիները դաշնակցում էին Սասունի Թոռնիկյաններին։ XIII դարից Մ․ են թափանցում քրդական վարկատուն ցեղեր։ XVI դ․ սկզբից Մ–ի տարածքը բռնատիրել է օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտնում էր Վանի էյալեթի մեջ, որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ Սանջակի կենտրոնն էր Մոկս բերդավանը։ XVI–XIX դդ․ Մ–ում շարունակում էին գոյատևել հայկ․ կիսանկախ համայնքները՝ հայ մելիքների գլխավորությամբ։ Մ․ կազմում էր Աղթամարի կաթողիկոսության եկեղեցաթեմերից մեկը։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մ–ում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Արհեստներից հատկապես զարգացած էին շալագործությունը և գզրարությունը, մասամբ՝ մետաղամշակությունը։ XX դ․ սկզբին Մ–ի մետաղահատները երկաթի հանքաքարը հալում էին գետնի մեջ փորված հալոցարաններում և ապա տնայնագործական եղանակով պատրաստում երկրագործական գործիքներ, զանազան իրեր ևն։ Մ–ի 49 բնակավայրերի հայ բնակչությունը (ավելի քան 900 ընտանիք) 1915-ին տեղահանվեց և հիմնականում զոհ գնաց բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները մեծ մասամբ անցան Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։
1909-ի տվյալներով, Մ–ում եղել են հետևյալ հայաբնակ բնակավայրերը․ Աբրխամենց, Անապատ, Անճղոց թաղ, Ատիճանց, Բառ, Բյուրանդ, Բրտնուտ, Բուլենց, Գիդրիս, Գնեկանց, Գոմանս, Գոմեր, Դաշտի, Դեմկառ, Թառամաղ, Լճան, Լուլենց, Խալենց, Խացաբլուր, Խրեր, Ծառստանց, Ծափանց, Կայթանց, Կասր, Կարճկանց, Կճավ, Կտոր, Հադլվան, Հաղին, Հաղմղունս, Հառինջ, Հառնանց, Հասկնջավ, Հավարիս, Հեր, Մակնի, Մարականց, Մոկս, Նանենց, Նորովանց, Շեն, Սաքս, Սեպ, Սորս, Սպրկանց, Վանքիկ, Տմիս, Փետատեղ, Քաղաքի։
Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Սրվանձայանց Գ․, Թորոս աղբար, հ․ 2, ԿՊ, 1884, էջ 309–310։ Հյուբշման Հ․, Հին Հայոց տեղվո անունները, Վնն․, 1907։ Երեմյան Ս. Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Հակոբյան Թ․ Խ․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե․, 1968։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908։ Markwart J․, Siidarmenien und die Tigrisquellen, nach griechischen und arabischen Geographen, Wien, 1930; Thierry J․ М․, Monasteres armeniens du Vaspurakan, «Revue des Etudes Armeniennes», t․ VII, 1970, 73–74․Վ․ Վարդանյան ՄՈԿՔ ԱՌԱՆՁՆԱԿ, Առանձնակ Մռկք, Արքայից գավառ, Մեծ Հայքի Մոկք նահանգի գավառներից մեկը։ Ենթադրվում է, որ եղել է Մոկաց նախարարական տան ոստանը և ըստ այդմ կոչվել «Արքայից», «Արքունական»։ Կենտրոնն էր Մոկս ավանը, որի մոտակայքում էր Ս․ Ամենափրկիչ վանքը։
ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՓԱՀԼԱՎԻ (1919-1980), Իրանի շահ 1941–79-ին։ Փահլավիների դինաստիայից։ Հոր՝ Ռեզա շահ Փահլավիի հրաժարականից հետո հռչակվել է Իրանի շահ։ Վարել է ծայրահեղ ռեակցիոն, հակաժողովրդ․ քաղաքականություն, երկրի ներսում հաստատել տեռորիստական վարչակարգ, կազմակերպել դաժան հալածանքներ աշխատավոր մասսաների դեմ, ճնշել դեմոկրատական, ազատագրական, հակաիմպերիալիստական ելույթները, կողոպտել ազգային հարստությունները։ Արտաքին հարաբերությունների բնագավառում կողմնորոշվել է դեպի արևմտաիմպերիալիստական տերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ–ը 1955-ին հաստատել է Բաղդադի պակտին (ՍԵՆՏՕ) Իրանի միացման մասին օրենքը 1979-ի հունվարին, իրանական հեղափոխության ժամանակ, վտարվել է երկրից:
ՄՈՀԵՆՋՈ–ԴԱՐՈ (սինդհի լեզվով՝ մեռելների բլուր), Խարապպայի քաղաքակրթության գլխավոր կենտրոններից մեկի