մոմը (տես Մոմանյութեր)։ Շնորհիվ նրա քիմ․ փոքր ակտիվությանը Մ–ով կատարված ստեղծագործությունները դարերով պահպանում են լոկալ գույնի նախնական թարմությունը և գունաշերտի ամրությունը։ Մ․ թ․ ա․ XIV դարից Մ․ օգտագործվել է Եգիպտոսում, տաճարների ճակատները երանգավորելու համար։ Հին Հունաստանում մ․ թ․ ա․ V դ․ մշակվել է տաք եղանակով Մ–ի ավելի կայուն տեխնոլոգիա (էնկաուստիկա, հուն, έγχανότιχή, < έγχαίω – այրել)․ ուժեղ տաքացված մոմաներկերը բրոնզե շիկացված բահիկներով լցնում էին հիմնաշերտի վրա։ Ըստ Պլինիոս Ավագի, այդ եղանակով նկարել են Զևքսիսը և Պարասիոսը (աշխատանքները չեն պահպանվել)։ Ֆայյումյան դիմանկարները (մ․ թ․ ա․ I դ․– մ․ թ․ IV դ․, տես Ֆայյում) և բյուզանդական սրբապատկերները (մինչև XII դ․) կատարվել են Մ–ի տեխնիկայով, որտեղ էնկաուստիկան հետզհետե փոխարկվել է բևեկնայուղային մոմաներկերով (այսպես կոչված՝ սառը եղանակ) և մոմե տեմպերայով (ցնդող յուղերի խառնուրդով էմուլսիաներ)։ Մեր ժամանակներում Մ․ կիրառվում է հիմնականում ստեղծագործությունները վերականգնելու և գունաշերտերը ամրացնելու համար։
ՄՈՄԱՆՅՈՒԹԵՐ, մոմեր, բուսական և կենդանական ծագում ունեցող ճարպանման նյութեր, բարձրամոլեկուլային միատոմ սպիրտների և ճարպաթթուների էսթերներ են։ Ամորֆ են, դյուրաբեկ և տաքացնելիս հեշտությամբ փափկում են։ Հալվում են 40–90°C–ում։ Ջրում անլուծելի են, լուծվում են բենզինում։ Քիմ․ և ֆիզիկական հատկություններով նման են ճարպերին։ Տարբերում են կենդանական, բուսական և հանքային Մ․։ Կենդանական Մ․ (օրինակ՝ մեղրամոմ) ստացվում են մեղուների և այլ միջատների մոմագեղձերից, լանոլինը՝ ոչխարի բրդից (լվանալիս), սպերմացետը՝ կաշալոտի ճարպից ևն։ Բուսական Մ․ նուրբ շերտով պատում են բույսի ցողունը, տերևները և պտուղները (կանխում են սնկային հիվանդությունները, կարգավորում բույսի ջրային ռեժիմը)։ Դրանցից են․ կարնաուբյան (ստացվում է բրազիլական արմավենու տերևներից), կանդելիլյան ևն Մ․։ Հանքային Մ․ (օզոկերիտ, ցեբելին) ստացվում են գորշ ածխից և տորֆից։ Սինթետիկ Մ․ ստացվում են ածխածնի օքսիդը հիդրելով կամ ցածրամոլեկուլային բազմաօլեֆիններից (օրինակ, 2000–10․000 մոլ․ զանգվածով պոլիէթիլենից)։ Մ․ օգտագործվում են փայլեցնող, գործվածքը անջրանցիկ դարձնող խառնուրդներ պատրաստելու, կաշին, ռետինը, թուղթը մշակելու, պոլիմերները մամլելու ևն համար), որպես գեղակերպ նյութեր՝ քանդակագործության մեջ (Պետրոս Մեծի կիսանդրին և արձանը, Էրմիտաժ, Լենինգրադ ևն)։ Մ․ գեղանկարչական մոմաներկերի հիմքն են։ Մ–ի բարակ շերտով պահպանում են մարմարե արձանները ջրի ազդեցությունից։
ՄՈՄԵՆՏՆԵՐ ( < լատ․ momentum – շարժիչ ուժ, հրում, < moveo – շարժում եմ), մաթեմատիկական հասկացություն, որը կարևոր դեր է խաղում մեխանիկայում, հավանականությունների տեսության, ինչպես նաև ֆունկցիաների տեսության մեջ։ Եթե թվային ուղղի աբսցիսներ ունեցող կետերում տեղաբաշխված է համապատասխանաբար զանգվածներ ունեցող մի համախումբ, ապա այդ համախմբի -րդ կարգի մոմենտ կետի նկատմամբ կոչվում է մեծությունը (թիվը)։ Եթե համախմբի բաշխումը կամայական է և բնութագրվում է չնվազող ֆունկցիայով [-ը միջակայքում տեղաբաշխված զանգվածն է], ապա -րդ կարգի մոմենտը ( կետի նկատմամբ) որոշվում է Ստիլտեսի ինտեգրալով՝
- :
Եթե , ապա մոմենտը կոչվում է սկզբնական։
Հավանականությունների տեսության մեջ աբսցիսների դերը կատարում են պատահական մեծության ընդունած արժեքները, իսկ զանգվածների դերը՝ համապատասխան հավանականությունները։ Այսպես, պատահական մեծության մաթեմատիկական սպասումը առաջին կարգի սկզբնական մոմենտ է, իսկ դիսպերսիան՝ երկրորդ կարգի մոմենտ։
Մաթ․ անալիզի շատ հարցեր սերտորեն կապված են, այսպես կոչված, մոմենտների խնդրի (պրոբլեմի) հետ։ Այն հետևյալն է․ տրված է թվերի մի հաջորդականություն, գտնել մի այնպիսի չնվազող ֆունկցիա, որի սկզբնական Մ․ լինեն (այդ) թվերը։
Այս խնդիրը առաջին անգամ դրել և լուծել է Թ․ Ստիլտեսը, 1894–95–ին (Մ–ի պրոբլեմին վերաբերող մի խնդիր դրել և մասնակիորեն լուծել է Չեբիշևը, 1873-ին)։ Ընդհանրապես ասած, միշտ չէ, որ Մ–ի պրոբլեմը լուծելի է․ տրված () հաջորդականության համար կարող է համապատասխան գոյություն չունենալ, հնարավոր է նաև, որ այդպիսի -ը միակը չլինի։ Նայած թե փնտրվում է ամբողջ առանցքի, դրական կիսաառանցքի, վերջավոր հատվածի վրա, համապատասխան Մ–ի պրոբլեմն անվանում են Համբուրգերի, Ստիլտեսի, Հաուսդորֆի։
Գրկ․ Ахиезер Н․ И․, Классическая проблема моментов и некоторые вопросы анализа, связанные с нею, М., 1961․
ՄՈՄԶԵՆ (Mommsen) Թեոդոր (1817-1903), գերմանացի պատմաբան։ Հին Հռոմի պատմության և իրավունքի մասնագետ։ Լայպցիգի (1848-ից), Ցյուրիխի (1852-ից), Բրեսլաուի (Վրոցլավ, 1854-ից), Բեռլինի (1858–1903-ին) համալսարանների պրոֆեսոր։ Մասնակցել է 1848–49-ի հեղափոխությանը, հարել գերմ․ բուրժուազիայի ձախ թևին։ Ընտրվել է պրուս. անդտագի (1863–66, 1873–79), ապա՝ գերմ․ ռայխստագի (1881–84) դեպուտատ։ Հիմնական աշխատությունը՝ «Հռոմի պատմությունը» (հ․ 1–3,5, Բեռլին, 1854–1885) գրել է 1848–49-ի հեղափոխության ազդեցությամբ, արտահայտել XIX դ․ 50-ական թթ․ գերմ․ բուրժուազիայի ձգտումները՝ ֆեոդալիզմի մնացուկների վերացում, Գերմանիայի միավորում։ I–III հատորներում իրադարձությունների ընթացքը շարադրել է մինչև մ․ թ․ ա․ 46-ը։ V հատորում (IV հատորը չի գրել) տրված է հռոմ․ պրովինցիաների պատմությունը մ․ թ․ ա․ I–մ․ թ․ III դդ․։ Մ․ հիմնավորել և զարգացրել է «դեմոկրատական միապետության» գաղափարը՝ դրա մարմնավորումը տեսնելով Հուլիոս Կեսարի բռնապետության մեջ։ Բացառիկ դեր է հատկացրել նշանավոր գործիչներին (Ալեքսանդր Մակեդոնացի, Հաննիբալ, Գայոս Գրակքոս, Հուլիոս Կեսար ևն)։ Մ․ Հռոմի արտաքին քաղաքականության կապակցությամբ բազմիցս անդրադարձել է Հայաստանի պատմությանը, հռոմեա–հայկական հարաբերություններին։ Հիմք ունենալով հունա–հռոմեական սկզբնաղբյուրների միտումնավոր տեղեկությունները, հաճախ սխալ է գնահատել հայ գործիչների (Տիգրան Բ Մեծ և ուրիշներ) գործունեությունը և Հայաստանի պատմության շատ հարցեր։ Մ․ գրել է ավելի քան 1500 ուսումնասիրություն նվիրված Հին Հռոմի պատմության գրեթե բոլոր հարցերին, պետ․ իրավունք, գրականություն, լեզվաբանություն, դրամագիտություն, ժամանակագրություն, չափագիտություն։ Հրատարակել է սկզբնաղբյուրներ (մեկնաբանություններով), ղեկավարել լատ․ արձանագրությունների ժողովածուի հրատարակումը (1863-ից)։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1902)։
Երկ․ История Рима, т․ 1–3, 5, М․, 1936–49․
Գրկ․ Ковалев С․ И․, Моммзен и его «История Рима», вкн։ Моммзен Т․, История Рима, т․ 1, М., 1936։
ՄՈՄԻԿ, Մոմիկ Վարդպետ (ծն․ թ․ անհտ․ – 1333), XIII դ․ վերջի – XIV դ․ 1-ին կեսի հայ մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ։ Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։ Ստեղծագործել է Վայոց ձորում, Օրբելյան իշխանական տան տիրույթներում (հովանավորն է եղել Սյունիքի միտրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը), վաղ շրջանում՝ հավանաբար նաև Կիլիկիայում։ Մ–ի մանրանկարներից մեզ են հասել երեք վավերական և մեկ անստորագիր ձեռագիր։ Մեկը գտնվում է Վիեննայի Մխիթարյանների գրապահոցում, երեք Ավետարանները՝