մոնղ․ միացյալ պետությունը, սակայն երկու անգամ էլ նրա տիրակալների [Էսեն խան (1440–55) և Դայան խան (մոտ 1479– մոտ 1543)] մահից հետո այն քայքայվեց։ Մոնղոլիան բաժանվեց երկու մասի՝ Հարավային և Հյուսիսային, որոնց միջև սահման դարձավ Գոբի անապատը։ Շուտով Հյուսիսային Մոնղոլիան ևս բաժանվեց երկու մասի՝ Արևմտյան (օյրաթական) և Արևելյան (խալխայան)։ XVI դ․ վերջին–XVII դ․ սկզբին մոնղոլները որպես կրոն ընդունեցին լամայականությունը։ XVII դ․ սկզբին ներկայիս Չինաստանի հս–արլ․ մասում պետություն ստեղծած մանջուրական ֆեոդալները 1636-ին նվաճեցին Հարավային Մոնղոլիան և այն սկսեցին անվանել Ներքին Մոնղոլիա, ի տարբերություն Խալխայան Մոնղոլիայի (ՄԺՀ ներկայիս տարածքը), որն անվանեցին Արտաքին Մոնղոլիա։ 1691-ին մանջուրական Ցին դինաստիայի (1644–1911, հիմնադրվել է Չինաստանը նվաճելուց հետո) իշխանության տակ անցավ Խալխայան Մոնղոլիան։ XVIII դ․ կեսին մանջուրները նվաճեցին մոնղ․ վերջին անկախ իշխանությունը՝ Օյրաթական խանությունը (ստեղծվել էր XVII դ․ 30-ական թթ․)։ Ցին տիրակալները արգելում էին մոնղոլներին կապ հաստատել արտաքին աշխարհի, մանավանդ՝ ռուս վաճառականների հետ։
XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին Մոնղոլիան դարձավ միջիմպերիալիստական պայքարի օբյեկտ։ Գլխավոր մրցակիցներն էին Ճապոնիան, Ռուսաստանը, Մոնղոլիայի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, Գերմանիան։ Ցին դինաստիան սկսեց Մոնղոլիայի լայն գաղութացումը, որն առաջացրեց կրկնակի ճնշման ենթարկվող արաթների և իր իշխող դիրքը կորցնող նոյոնության դիմադրությունը։ Մանջուրական տիրապետության տապալումը դարձել էր համազգային խնդիր։ 1905–1907-ի ռուս. հեղափոխությունը և հեղափոխական շարժումների աճը Չինաստանում նպաստեցին հեղափոխական իրադրության զարգացմանը Մոնղոլիայում։ 1911-ին Ուրգայում (այժմ՝ Ուլան Բատոր) հայտարարվեց Ցին դինաստիայի տապալումը և մոնղ․ անկախ պետության ստեղծումը՝ բոգդո գեգենի (հոգևոր պետ) գլխավորությամբ։ Սակայն ոչ մի պետություն չճանաչեց Մոնղոլիայի ինքնուրույնությունը, և այն 3 տարի հետո հարկադրված համաձայնեց մնալ Չինաստանի կազմում՝ որպես ինքնավար տարածք։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում մեծապես նպաստեց ազգային–ազատագրական շարժմանը Մոնղոլիայում։ Սակայն հետադեմ նոյոնությունը փակեց Ռուսաստանի հետ սահմանը, համաձայնեց վերացնել ինքնավարությունը, երկիրը տրամադրեց սպիտակ գվարդիականներին և ճապոնական զավթիչներին։ 1920-ին ստեղծվեց մոնղ․ ժող․ կուսակցությունը [1921-ին, I համագումարում, վերանվանվեց մոնղ․ ժողովրդահեղափոխական կուսակցություն (ՄԺՀԿ)], որը գլխավորեց ժող․ հեղափոխությունը (տես Մոնղոլական ժողովրդական հեղափոխություն 1921)։ Կարճ ժամանակում ստեղծվեց Մոնղոլական ժողովրդահեղափոխական բանակ՝ Դ․ Սուխե Բատորի և Ի․ Չոյբալսանի գլխավորությամբ, որը կարմիր բանակի զորամասերի օգնությամբ 1921-ի հուլիսի 10-ին ազատագրեց Ուրգան և իշխանությունը հանձնեց ժող․ կառավարությանը։ Նույն թվականին Մոսկվայում ստորագրվեց սովետա–մոնղռլական բարեկամության համաձայնագիր։ ՄԺՀԿ III համագումարը (1924) ընտրեց երկրի ոչ կապիտալիստական զարգացման ուղի, իսկ Ժողովրդական մեծ խուրալը (ժողովը) Մոնղոլիան հռչակեց ժող․ հանրապետություն և հաստատեց ՄԺՀ առաջին սահմանադրությունը։ Ստանալով սովետական պետության օգնությունը, ժող․ կառավարությունն իրականացրեց լայն վերափոխումներ։ Երկրի տնտեսությունից վերջնականապես դուրս մղվեց արտասահմանյան կապիտալը, 1930–40-ական թթ․ ստեղծվեց պետ․ և կոոպերատիվ արդյունաբերություն, զարգացավ ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտը ևն։ 1936-ին կնքվեց սովետա–մոնղոլական փոխադարձ օգնության համաձայնագիր։ 1939 թվականին ճապոնական զորքերը ներխուժեցին ՄԺՀ տարածքը Խալխինգոլի շրջանում, սակայն զավթիչները ջախջախիչ հարված ստացան մոնղոլա–սովետական զորքերից։
Հեղափոխական վերափոխումների հետևանքով էապես փոխվեց ՄԺՀ սոցիալական կառուցվածքը, ձևավորվեց ազգային բանվոր դասակարգը, աշխատավոր մտավորականությունը։ ՄԺՀԿ X համագումարը (1940) ընդունեց կուսակցության նոր ծրագիր, իսկ Ժողովրդական մեծ խուրալը (8-րդ)՝ նոր սահմանադրություն։ ՄԺՀ թևակոխեց զարգացման նոր՝ սոցիալիստական փուլ, որի ընթացքում ամրապնդվեց նրա միջազգային հեղինակությունը։ 1948-ին ՄԺՀ սկսեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել սոցիալիստական պետությունների հետ, միաժամանակ մտնելով տնտ․ և մշակութային համագործակցության մեջ։ Ետպատերազմյան շրջանը ՄԺՀ–ում նշանավորվեց սոցիալիստական շինարարության խոշոր նվաճումներով, բանվոր դասակարգը դարձավ նոր հասարակության ստեղծման առաջավոր ուժ, արաթները մտան գյուղատնտ․ կոլեկտիվ միավորումների մեջ։ Մոնղոլ ժողովրդի պատմական հաղթանակը արտացոլեց 1960-ի նոր սահմանադրությունը։
ՄԺՀ–ի արտաքին քաղաքականությունն ուղղված է սոցիալիստական շինարարության համար խաղաղ պայմանների ապահովմանը։
ՄԺՀ ՄԱԿ–ի անդամ է 1961-ից, ՏՓԽ–ի անդամ՝ 1962-ից։
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ
Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցություն (ՄԺՀԿ), կազմակերպչորեն ձևավորվել է 1921-ի մարտին՝ ՄԺՀԿ I համագումարում, մինչև՝ 1925-ը կոչվել է մոնղ․ ժող․ կուսակցություն, ունի ավելի քան 70 հզ․ կուսանդամ և անդամության թեկնածու (1980-ի հունվար)։
ՄժՀ–ի արհեստակցական միությունները հիմնվել են 1927-ին, ունեն ավելի քան 300 հզ․ անդամ, մտնում են ԱՀՖ–ի մեջ։
Մոնղոլական հեղափոխական երիտասարդական միություն (ՄՀԵՄ), ստեղծվել է 1921-ին, ունի ավելի քան 170 հզ․ անդամ։ Մոնղոլա–սովետական բարեկամության ընկերություն, ստեղծվել է 1947-ին։
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
1921-ի ժող․ հեղափոխությունից հետո, ժող․ իշխանության տարիներին, նախկին հետամնաց ագրարային ֆեոդալական երկիրը վերածվեց արագ զարգացող սոցիալիստական ագրարային ինդուստրիալ պետության։
ՄԺՀ–ում սոցիալիստական բազայի ստեղծման գործում հսկայական դեր է խաղացել լայն համագործակցությունը ՍՍՀՄ–ի, ապա նաև սոցիալիստական մյուս երկրների հետ՝ ՏՓԽ–ի շրջանակներում։ Նրանց օգնությամբ ՄԺՀ–ում կառուցվել են խոշոր էլեկտրակայաններ Ուլան Բատորում և Դարխանում (ՍՍՀՄ), Ուլեգեյում (ՉՍՍՀ), Խարխորինում (ՄԺՀ), ածխային հանքահորեր՝ Շարինգոլում, Նալայխայում (ՍՍՀՄ), ավտոնորոգման գործարան՝ Ուլան Բատորում (ՍՍՀՄ), փայտամշակման և տնաշինական կոմբինատներ՝ Ուլան Բատորում (ՍՍՀՄ), ցեմենտի գործարան՝ Դարխանում (ՉՍՍՀ), կարի գործարան (ՀԺՀ) ևն։ 1979-ին ժողովրդական տնտեսության մեջ կապիտալ ներդրումները կազմել են 2,7 մլրդ տուղրիկ։
Գյուղատնտեսությունը տնտեսության առաջատար ճյուղն է։ Սոցիալ–տնտեսական արմատական վերափոխումների հետևանքով գյուղատնտեսության մեջ ամբողջությամբ տիրապետում են սոցիալիստական արտադրահարաբերությունները։ Գոյություն ունեն սոցիալիստական սեփականության երկու ձև՝ կոոպերատիվ (գյուղատնտ․ միավորումներ) և պետ․ (պետ․ տնտեսություններ)։ 1972-ին կոոպերատիվ սեկտորին էր պատկանում ցանքատարածությունների 24,6%–ը, արոտավայրերի 95%–ը, անասունների գլխաքանակի 75%–ը, պետ․ սեկտորին՝ ցանքատարածությունների 75,4%–ը, արոտավայրերի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/705
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ