3%–ը, անասունների գլխաքանակի 4%–ը և հացահատիկի համախառն արտադրանքի 4/5-ը, ինչպես նաև կարտոֆիլի, բանջարեղենի և կերային կուլտուրաների զգալի մասը։
Գյուղատնտ․ համախառն արտադրանքի 79%–ը տալիս է անասնապահությունը (1979)։ Մեկ շնչին ընկնող անասունների գլխաքանակով ՄԺՀ աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ Անասնապահության առաջատար ճյուղը ամենուրեք զարգացած ոչխարաբուծությունն է (14,1 մլն գլուխ, 1978) և ձիաբուծությունը (2 մլն ձի)։ Խոշոր եղջերավոր անասնապահությունը (2482 հզ․ գլուխ) զարգացած է հս–արլ․ և հս․ այմակներում, խոզաբուծությունը (28,5 հզ․ գլուխ) և թռչնաբուծությունը՝ խոշոր քաղաքների շրջակայքում, ուղտաբուծությունը՝ հվ․ և հվ–արլ․ շրջաններում։ Լեռնային շրջաններում բուծում են յակեր։ Կան գազանաբուծական տնտեսություններ։
Խամ ու խոպան հողերի յուրացման շնորհիվ ցանքատարածություններն աստիճանաբար աճում են և ներկայումս կազմում են 0,8 մլն հա։ 1976–78-ին իրացվել են 250 հզ․ հա խոպան հողեր։ Ցանքատարածությունների 88,4%–ը զբաղեցնում են հացահատիկային և ընդավոր կուլտուրաները, 10,7%–ը՝ ցանովի խոտերը, 0,6%-ը՝ կարտոֆիլը, 0,3%–ը՝ բանջարեղենը։ 1978-ին հացահատիկային կուլտուրաների համախառն բերքը կազմել է 378 հզ․ տ։
Արդյունաբերությունը։ Ինդուստրացման ընթացքում դրվեցին թեթև և սննդի արդյունաբերության հիմքերը, 1940–1960-ական թթ․ ավանդական ճյուղերին զուգընթաց սկսեց զարգանալ նաև ծանր արդյունաբերությունը (լեռնահանքային, էներգետիկական, փայտամշակման, շինանյութերի արտադրության, մետաղամշակման ճյուղերը)։
Արդյունահանող արդյունաբերության գլխավոր ճյուղը ածխի հանույթն է (3,8 մլն տ, 1978)։ Ածխի հանույթը հիմնականում կատարվում է Շարինգոլի ածխի հատվածքում, Նալայխա հանքահորում և Ադուլչունի ածխի բաց հանքում։ 1978-ին արտադրվել է 1,2 մլրդ կվտ•ժ էլեկտրաէներգիա։ Խոշորագույնը Դարխանի ՋԷԿ–ն է, որն աշխատում է Շարինգոլի ածխով։ Արդյունահանվում են նաև վոլֆրամ, ֆլյուորիտ, պղինձ, մոլիբդեն։ Սննդի և թեթև արդյունաբերությանը բաժին է ընկնում արդյունաբերության համախառն արտադրանքի –ը։ Թեթև արդյունաբերության խոշոր ձեռնարկությունը Ուլան Բատորի արդ․ կոմբինատն է՝ կաշվի, նուրբ կաշվի, կոշիկի, նուրբ բրդյա գործվածքների և այլ ձեռնարկություններով։ Ուլան Բատորում և Չոյբալսանում կան մսի կոմբինատներ, Ուլան Բատորում և Սուխե Բատորում՝ ալրաղացներ, փայտամշակման ձեռնարկություններ։ Շինանյութերի արդյունաբերության խոշոր ձեռնարկությունը Ուլան Բատորի տնաշինական կոմբինատն է; Ցեմենտի և աղյուսի գործարաններ կան Դարխանում։ Կա նաև պոլիգրաֆարդյունաբերություն, գորգերի, ապակու, հախճապակու արտադրություն։
Տրանսպորտը։ Բեռնաշրջանառության -ը բաժին է ընկնում երկաթուղային տրանսպորտին։ Երկաթուղիների ընդհանուր երկարությունը 1400 կմ է։ Գլխավոր մայրուղին Անդրմոնղոլական երկաթուղին է։ Ավտոճանապարհների (այդ թվում՝ կոշտ ծածկով) երկարությունը մոտ 47 հզ․ կմ է։ Խուպսուգուլ լճում, Սելենգա և Օրխոն գետերում կա նավագնացություն, Ուլան Բատորում՝ միջազգային օդանավակայան։
Արտաքին առևտուրը։ ՄԺՀ հիմնականում արտահանում է մսատու անասուն, միս, մսամթերքներ, բուրդ, կաշի, կաշվե ապրանքներ, լեռնահանքային արդյունաբերության արտադրանք։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, նավթամթերքներ, սև մետաղներ, պարեն, քիմ․, լայն սպառման արդ․ ապրանքներ։
Դրամական միավորը տուղրիկն է։ 100 տուղրիկը = է 22,5 ռուբլու (1979)։
VIII․ Զինված ուժերը
ՄԺՀ–ի զինված ուժերը (Մոնղ․ ժող․ բանակ, ՄԺԲ) կազմված են ցամաքային, ՀՕՊ–ի և սահմանապահ զորքերից։ Բանակի ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության մինիստրը։ Համալրվում է համընդհանուր զինապարտության օրենքի հիման վրա։ Ծառայության ժամկետը 3 տարի է, զինակոչության հասակը՝ 19 տարեկանը։ ՄԺԲ ունի տարբեր կարգի հրթիռներ, ժամանակակից ռազմ. տեխնիկա։ ՄԺԲ–ի առաջին կանոնավոր զորամասերն ստեղծվել են 1921-ին։ Մարտի 18-ը համարվում է ՄԺԲ–ի ստեղծման օրը [1921-ի մարտի 18-ին մոնղ․ զորքերը առաջին խոշոր հաղթանակը տարան չինական զավթիչների դեմ՝ ազատագրելով Մայմաչեն (այժմ՝ Ալթան Բուլակ) քաղաքը]։
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը
1979-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 37,2, ընդհանուր մահացությունը՝ 9,5, մանկական մահացությունը (1970) 1000 ողջ ծնվածին՝ 73,4։ Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 62,3, կանանցը՝ 66,33 տարի է (1979)։ Ժող․ իշխանության տարիներին խիստ նվազել են վարակիչ հիվանդությունները։ Լրիվ վերացվել են բնական ծաղիկը, ժանտախտը, բծավոր և ետադարձ տիֆերը։ Եզակի են սիբիրյան խոցով, կատաղությամբ, տրախոմայով և ուղեղ–ողնուղեղային մենինգիտով հիվանդանալու դեպքերը։
Առողջապահության համակարգը պետական է, բուժօգնությունը՝ ձրի։ 1979-ին գործել են ավելի քան 396 հիվանդանոցային հիմնարկ՝ 17,2 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 10,5 մահճակալ), 1979-ին՝ ամբուլատոր–պոլիկլինիկական 400 հիմնարկ։ 1980-ին աշխատել են մոտ 3,6 հզ․ բժիշկ (1000 բնակչին՝ 2,2 բժիշկ), 93 ատամնաբույժ, 700 դեղագործ և շուրջ 8 հզ․ միջին բուժաշխատող։ Բժշկ․ կադրեր են պատրաստում մոնղ․ պետական բժշկ․ ինստ–ը, միջին բուժաշխատողներ՝ բժշկ․ 4 տեխնիկումները և բուժքույրական 4 դպրոցները։ ՄԺՀ հարուստ է հանքային աղբյուրներով (արշաններ), ուր գործում են «Ժանչիբւին», «Խուջիրտ», «Գուրվան նուր», «Օտգոն Տենգեր» առողջարանները։
X․ Ժողովրդական կրթությունը
Նախահեղափոխական Մոնղոլիայում գրագետների թիվը բնակչության նույնիսկ 1%–ն էլ չէր կազմում։ Բուդդայական մենաստաններին կից միայն գործում էին կրոնական ուս․ հաստատություններ՝ դացաններ։ Ժող․ հեղափոխությունից (1921) հետո ստեղծվել է ժողկրթության պետ․ համակարգ (ձրի, պարտադիր, երկսեո ուսուցում), բացվել են տարրական դպրոցներ (ուսուցումը՝ մայրենի լեզվով)։ Մեծ ուշադրություն է դարձվել մեծահասակների անգրագիտության վերացմանը։ 1941-ին ընդունվել է նոր այբուբեն (սլավոնական գրի հիման վրա)։ 1966-ին խնդիր է դրվել անցնել համընդհանուր ոչ լրիվ, ապա նաև լրիվ միջնակարգ կրթության։ 1972/73 ուս․ տարվանից միջնակարգ դպրոցի նոր ծրագրի համաձայն ուս․ տևողությունը տարրական դպրոցում 2, ոչ լրիվ միջնակարգում՝ 8, լրիվ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/706
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ