(10000–20000), հիմնականում գերակշռում են մոնոցիտները և լիմֆոցիտները, ի հայտ են գալիս միակորիզ բջիջներ՝ մոնոնուկլեարներ։ Տենդը անում է 3–4 շաբաթ։ Բարդությունները՝ թոքաբորբ, դեղնախտ, շճային մենինգիտ, էնդոկարդիտ, փայծաղի պատռվածք, հեմոլիտիկ սակավարյունություն ևն։
Բուժումը՝ ախտանշանային, ծանր դեպքերում՝ ստերոիդային հորմոններ (պրեդնիզոլոն), անտիբիոտիկներ ևն։ Կանխարգելումը․ հիվանդների վաղ հայտնաբերում և մեկուսացում։
ՄՈՆՈՊԼԱՆ (< մոնո․․․ և լատ․ planum – հարթություն), մեկ թև ունեցող ինքնաթիռ։ XX դ․ սկզբին ինքնաթիռի թևերն ամրացվում էին մետաղալարերի, մետաղաճոպանների, պողպատե ժապավենների (ձգալարային Մ․) կամ դիմկալների (դիմկալային Մ․) օգնությամբ։ Հետագայում բարձրամուր նյութերի օգտագործման շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել ձգալարերից և դիմկալներից (ազատ կրող Մ․)։ Ըստ ֆյուզելաժի նկատմամբ թևի դիրքի տարբերում են բարձրապլաններ, միջնապլաններ և ցածրապլաններ։ Ազատ կրող Մ–ի թևը բիպլանի թևից ծանր է, սակայն աերոդինամիկական տեսակետից այդ Մ–ի սխեման առավել կատարյալ է և լայնորեն կիրառվում է ինքնաթիռաշինության մեջ։ Թեև ազատ կրող Մ–ները համընդհանուր տարածում են գտել, ձգալարային և դիմկալային Մ–ները դեռ կիրառվում են թեթև և սպորտային օդագնացության մեջ։
ՄՈՆՈՊԽՈՆՔ, գյուղատեղի Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում, Արածանի գետի աջ ափին։ Պահպանվել են հին շենքերի ավերակներ և շիրմաքարեր։ Ըստ ավանդության այս գյուղի բոլոր բնակիչները եղել են ընտիր կողովագործներ։ Նրանց հյուսած կողովները վաճառվել են նույնիսկ հեռավոր Եգիպտոսում։ Բյուզանդացիները Մ–ի բնակիչներին գաղթեցրել են Կոստանդնուպոլիս՝ պարտադրելով, որ նրանք այստեղ կողովներ հյուսեն միայն կայսրերի համար։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/716
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ