Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և օդային (1966) հաղորդակցությունների, քաղ․, տնտ․ ու գիտատեխնիկական համագործակցության (1973), փոխհատուցման սկզբունքով անտառների, ածխահանքերի, նավթի ու գազի արդյունահանման (1974–76) են վերաբերյալ։ Սակայն բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհին (այդ թվում՝ հաշտության պայմանագրի կնքման) դժվարություններ են հարուցում Ճ–ի անհիմն ու անօրինական տերիտորիալ պահանջները (Կուրիլյան մի շարք կղզիներ) Սովետական Միությունից։
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ
Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ԼԴԿ), կառավարող կուսակցությունն է, հիմնվել է 1955-ին, արտահայտում է խոշոր մոնոպոլիստական կապիտալի և բյուրոկրատական վերնախավի շահերը։ Ճապոնիայի սոցիալիստական կուսակցություն (ՃՍԿ), ստեղծվել է 1945-ին, հենվում է բանվորների և ազգաբնակչության միջին խավերի մի մասի վրա։ Կոմեյտո (Մաքուր քաղաքականության կուսակցություն), ստեղծվել է 1964-ին, որպես բուդդայական Սոկագակկայ (արժեքների հաստատման) ընկերության քաղ․ կազմակերպություն, հենվում է գլխավորապես չկազմակերպված բանվորների և մանր ձեռնարկատերերի վրա։ Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն (ԴՍԿ), ստեղծվել է 1960-ին․ հենվում է բանվորների և քաղաքային մանր բուրժուազիայի մի մասի վրա։
Ճապոնիայի կոմունիստական կուսակցություն (ՃԿԿ), հիմնվել է 1922-ին, մինչև 1945-ը գործել է ընդհատակում, ունի 400 հզ․ անդամ (1978)։
Ճապոնիայի արհմիությունների գլխավոր խորհուրդ (Սոհյո), ստեղծվել է 1950-ին, ակտիվ պայքար է մղում աշխատավորության շահերի և իրավունքների համար, ունի ավելի քան 4,5 մլն անդամ (1978)։ Աշխատանքի համաճապոնական կոնֆեդերացիա (Դոմեյ), ստեղծվել է 1964-ին, ունի 2,2 մլն անդամ (1978)։ Անկախ արհմիությունների կապի խորհուրդ (Տյուրիցու Ռորեն), ունի մոտ 1,3 մլն անդամ (1978)։
Պառլամենտի դեպուտատների ասոցիացիա հանուն ճապոնա–սովետական բարեկամության, միավորում է պառլամենտի դեպուտատների բոլոր քաղ․ կուսակցություններից։ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ճապոնական ասոցիացիա։ «Ճապոնիա-ՍՍՀՄ» ընկերություն։ Ճապոնա–սովետական բարեկամության ընկերություն։ Ճապոնա–սովետական կապերի ընկերություն։
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
Ճ․ կապիտալիստական բարձր զարգացած ինդուստրիալ երկիր է։ Նախապատերազմյան մակարդակը վերականգնելուց հետո, 50-ական թթ․ սկզբին, նրա տնտեսության աճի տեմպերը զարգացած կապիտալիստական երկրների մեջ ամենաբարձրն էին։ 1969-ից ազգային համախառն արդյունքի և արդ․ արտադրության ծավալով կապիտալիստական աշխարհում զիջում է միայն ԱՄՆ–ին։ Ճ–ի բաժինը համաշխարհային կապիտալիստական արտադրության մեջ 1977-ին կազմել է 9,6%, արտաքին առևտրում գրավում է 3-րդ տեղը (ԱՄՆ–ից և ԳՖՀ–ից հետո), արտասահմանյան կապիտալ ներդրումների չափերով՝ 4-րդ տեղը (ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից և ԳՖՀ–ից հետո)։
Ճ–ի տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Մոնոպոլացված են սև և գունավոր մետալուրգիան, նավթաքիմիան, նավաշինությունը, ավտոմոբիլաշինությունը, արհեստական մանրաթելի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը։ Մետալուրգիական 3 խոշոր ընկերություններ՝ «Սիննիպպոն սեյտեցա», «Նիպպոն կոկան» և «Կավասակի սեյտեցու», արտադրում են թուջի և պողպատի շուրջ 70%–ը, գլոցվածքի 60%–ը, «Տոյոտա ձիդոսյա> և «Նիսսան ձիդոսյա» ընկերությունները՝ ավտոմոբիլների ավելի քան 90%–ը։
1970-ական թթ․ կեսերին կապիտալիստական երկրներն ընդգրկած տնտ․, վալյուտային, էկոլոգիական, ինֆլացիոն և էներգետիկական ճգնաժամերը տնտ․ լուրջ բարդություններ առաջացրին Ճ–ում, որը խոշոր կապիտալիստական գլխավոր երկրների մեջ ամենից շատ է կախված հումքային և էներգետիկական արտաքին աղբյուրներից։
Արդյունաբերությունը։ Արդյունահանող արդյունաբերության մեջ մեծ նշանակություն ունի ածխարդյունահանությունը։ Սկսվել է բնական գազի արդյունահանումը։ Նավթի տեղական արդյունահանումն աննշան է։ Սեփական երկաթի հանքաքարը ծածկում է պահանջարկի մոտ 10%-ը։ Արդյունահանում են նաև պղինձ, պիրիտներ, ցինկ, կապար, կաոլին, տալկ, բնածին ծծումբ, քիչ քանակությամբ՝ մանգան, քրոմիտներ, բիսմութ, պլատին ևն։ Սակայն օգտակար հանածոների մեծ մասի իր պահանջարկը Ճ․ հիմնականում բավարարում է ներմուծման հաշվին։
Էներգետիկական հաշվեկշռում 1970-ական թթ․ կեսերին 75%–ը բաժին էր ընկնում նավթին, 18,5%–ը՝ քարածխին, մնացածը՝ այլ աղբյուրների։ Էլեկտրակայանների հաստատված հզորությունը 1977-ին կազմել է 81,5 մլն կվտ, այդ թվում՝ 50,5 մլն կվտ՝ ՋԷԿ–երի, 23 մլն կվտ՝ ՀԷԿ–երի, 8 մլն կվտ՝ ԱԷԿ–երի։
Ճ–ի մշակող արդյունաբերության ճյուղերից սև մետալուրգիան արտադրության ծավալով կապիտալիստական երկրների մեջ գրավում է 2-րդ տեղը (ԱՄՆ–ից հետո)։ 1977-ին ներմուծվել է 115 մլն տ երկաթի հանքաքար, ավելի քան 60 մլն տ ածուխ։ Սև մետալուրգիայի առավել կարևոր կենտրոններն են Կիտակյուսյուն, Օսակայի ագլոմերացիան, Նագոյան, Տոկիոյի ագլոմերացիան (գլխավոր կենտրոնը՝ Կավասակի) և Տիբան։
Գունավոր մետալուրգիայի ավանդական ճյուղերից են պղնձի, ցինկի և կապարի արտադրությունը։ Ճ․ կապիտալիստական աշխարհում 2-րդ տեղն է գրավում ալյումինի արտադրությամբ, բայց նաև մեծ քանակությամբ ներմուծում է (տարեկան 300–370 հզ․ տ)։ Արտադրվում է նաև մագնեզիում, տիտան, նիկել, հազվագյուտ մետաղներ։
Առանձնապես արագ տեմպերով է զարգանում մեքենաշինությունը։ Նավաշինությամբ և նավերի արտահանմամբ Ճ․ աշխարհում գրավում է 1-ին տեղը։ 1976-ին նրան բաժին էր ընկնում ջրարկված նավերի համաշխարհային տոննաժի ավելի քան 1/2-ը։ Կառուցվող նավերի 1/2-ից ավելին արտահանվում է։ Էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերությունն արտադրում է կենցաղային և գիտաարտադրական բազմազան ապարատուրա։ Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության արտադրանքից արտաքին շուկայում լայն սպառում են գտնում գունավոր հեռուստացույցները, էլեկտրոնային հաշվողական փոքր մեքենաները։ Ավտոմոբիլաշինությամբ Ճ․ կապիտալիստական աշխարհում գրավում է 2-րդ տեղը։ Զարգացած է տրակտորաշինությունը, մետաղահատ հաստոցների և դարբնոցամամլիչ սարքավորման, ճշգրիտ գործիքների և մեխանիզմների, գնդառանցքակալների, բժշկ․ և օպտիկական սարքավորման արտադրությունը։ Մեքենաշինությունն առավելապես տեղաբաշխված է Տոկիո–Կավասակի–Տոկոհամա, Նագոյա, Օսակա–Կոբե քաղաքների շրջանում։ Խոշոր նավաշինարաններ կան Նագասակիում։
Քիմ․ արդյունաբերությունը, հանքային պարարտանյութերի, արհեստական մանրաթելի ավանդական արտադրությունից բացի, աչքի է ընկնում նավթամթերքներից ստացվող սինթետիկ նյութերի (պլաստմասսաներ, սինթետիկ մանրաթելեր և կաուչուկ) արտադրությամբ։ Զգալիորեն զարգացել է նավթավերամշակումը (նավթամթերքների արտադրության ընդհանուր ծավալը 1976-ին կազմել է 192 մլն տ)։ Զարգացած է բուժիչ պատրաստուկների, վիտամինների, գյուղատնտ․ բույսերի պաշտպանության միջոցների արտադրությունը։ Քիմ․ արդյունաբերության տեղաբաշխման հիմնական շրջաններն են Տոկիոյի ծոցի ափը, Նագոյայի շրջանը և Հոնսյու կղզու արմ․ ծայրամասը։
Ճ–ում տարեկան մթերվում է շուրջ 35–37 մլն մ³ բնափայտ, որն ապահովում է երկրի պահանջարկի 40–45%-ը։ Առավել խոշոր են ներմուծվող բնափայտ օգտագործող փայտասղոցման ձեռնարկությունները, որոնք գտնվում են մեծ նավահանգիստների շրջանում (Տիրոսիմա, Օկայամա ևն)։ Զարգացած է խեմի (ֆաներա), թղթի և ստվարաթղթի արտադրությունը։
Մեծ է տեքստիլ արդյունաբերության նշանակությունը, որը թողարկում է Ճ–ում արտադրվող սինթետիկ մանրաթելից և ներմուծվող բամբակից ու բրդից պատրաստվող գործվածքներ։ Ճ․ շարունակում