Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Արդյունաբերական արտադրանքի արտադրությունը
1960 1970 1979
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ•ժ 98 283 458*
Ածուխ, մլն տ 51 40 17.9
Բնական գազ, մլրդ մ³ - 2.4 2.4
Թուջ, մլն տ 12 67 83.8
Պողպատ, մլն տ 22 93 111.7
Գլոցվածք, մլն տ 16 68 89.1
Պղինձ (ռաֆնացված), հզ. տ 248 705 984
Ալյումին (սկզբնային), հզ. տ 131 728 1010
Մետաղահատ հաստոցներ, հզ. հատ 80 257 164
Առանցքակալներ, մլն հատ - 988 -
Ռադիոընդունիչներ, մլն հատ 13 33 13.9
Հեռուստացույցներ, մլն հատ 3.6 12.5 13.6
Մագնիտաֆոններ, մլն հատ 0.5 24.6 -
Մարդատար ավտոմոբիլներ, հզ. հատ 165 3178 6200
Բեռնատար ավտոմոբիլներ, հզ. հատ 309 2064 3400
Նավեր (կառուցումն ավարտված), մլն բրուտտո ռեգիստրային տ 1.8 9.9 5.2*
Լուսանկարչական ապարատներ, մլն հատ 1.5 5.8 10.2
Ժամացույցներ, մլն հատ 13.8 49.7 95.6
Ծծմբական թթու, մլն տ 4.4 6.9 6.581
Ամոնիումի սուլֆատ, մլն տ 2.4 2.4 1.881
Պոլիէթիլեն, հզ. տ 41 1305 3168
Պոլիվինիլքլորիդ․ հզ․ տ 258 1161 1592
Սինթետիկ կաուչուկ, հզ․ տ 19 698 1107
Թուղթ, մլն տ 2.9 7.1 17.9
Ցեմենտ, մլն տ 22.5 57.2 87.8
Բամբակե գործվածքներ, մլն մ² 3222 2616 2339
Արհեստական մետաքսի գործվածքներ, մլն մ² 771 354 -
Շտապելային գործվածքներ, մլն մ² 1057 827 3572
Սինթետիկ գործվածքներ, մլն մ² 434 2746 -

* 1978
է պահպանել բնական մետաքսից գործվածքներ արտադրող երկրների մեջ գրաված 1-ին տեղը։ Տեքստիլ արտադրանքի զգալի մասն արտահանվում է։
Սննդի արդյունաբերությունը ներկայացված է ավանդական [բրկձի և ձկան մշակում, սակեի (բրնձօղի), ձեթի պատրաստում, թեյի արդյունաբերություն] և համեմատաբար նոր (շաքարի, ծխախոտի, ալրաղացային, մսեղենի–կաթնեղենի, պահածոների, գարեջրագործական ևն) ճյուղերով։
Գյուղատնտեսությունը։ 1970-ական թթ․ կեսերին մշակվող տարածությունը հաշվվում էր մոտ 5,7 մլն հա, ցանքատարածությունը՝ ավելի քան 6 մլն հա (մի շարք շրջաններում՝ 2 ցանքի հաշվին)։ Մշակվող տարածության 45–46%–ը զբաղեցնում են բրնձի ցանքերը (գրեթե ամբողջությամբ՝ ջրովի), 27,2%–ը՝ բանջարանոցային կուլտուրաները։ Մշակում են նաև սոյա, լոբի, թեյ, ծխախոտ, աճեցնում՝ ցիտրուսներ, խնձոր, տանձ, սալոր, դեղձ, խուրմա, ելակ ևն։ 1970-ական թթ․ կեսերին երկիրն ապահովվում էր սեփական արտադրության բրնձով, բանջարեղենով և մրգերով։
Անասնապահությունը հիմնականում զարգացած է Հոկայդո կղզում։ 1979-ին երկրում կար 4120 հզ․ գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 9491 հզ․ խոզ, 315 մլն թոչուն։ 1977-ին արտադրվել է 1438 հզ․ տ միս, 851 հզ․ տ թռչնամիս, 5534 հզ․ տ կաթ։ Ավանդական ճյուղ է շերամապահությունը։ 1977-ին արտադրվել է 20,6 հզ․ տ մետաքսի հումք։
Ճ–ի անտառային ֆոնդը կազմում է 23,3 մլն հա (այդ թվում 1/2-ը արհեստականորեն վերականգնված անտառներ են), որի զգալի մասը գտնվում է լեռնային շրջաններում և հարմար չէ շահագործման համար։ Ձկնորսության չափերով Ճ․ աշխարհում գրավում է 1-ին տեղը։ 1978-ին ձկան որսը և ծովամթերքների արդյունահանումը կազմել է 10,8 մլն տ։ Անտարկտիկայի ջրերում զբաղվում են կետորսությամբ։
Տրանսպորտը։ Ճ․ ունի 27 հզ․ կմ երկաթուղի (1979), որից 16 հզ․ կմ էլեկտրիֆիկացված է։ Սիմոնոսեկիի նեղուցով անցնող ստորջրյա 2 թունելով երկաթուղային կապ կա Հոնսյու ն․ Կյուսյու կղզիների միջև։ Կառուցվում է Սեյկանը (1978)՝ աշխարհում ամենամեծ ստորջրյա թունելը (36,4 կմ) Յուգարու նեղուցում՝ Հոնսյու և Հոկայդո կղզիների միջև։ Նոր գծեր են կառուցվել գերարագընթաց (ավելի քան 200 կմ/ժ) գնացքների համար․ Տոկայդո գիծը (515 կմ) Տոկիոյի և Օսակայի միջև, ապա նրա շարունակությունը մինչև Ֆուկուոկա (1090 կմ) ևն։ Կոշտ ծածկույթով ավտոճանապարհների երկարությունը շուրջ 240 հզ․ կմ է (1979)։ 1980-ին ավտոպարկում կար 22,8 մլն մարդատար, 12,7 մլն բեռնատար մեքենա, 0,2 մլն ավտոբուս։ Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Կոբե, Նագոյա, Սապպորո քաղաքներն ունեն մետրոպոլիտեն։ Ծովային առևտրական նավատորմի տոննաժը 1979-ին կազմել է 41,0 մլն բրուտտո ռեգիստրային տ (համաշխարհայինի 12%-ը, կապիտալիստական աշխարհում 2-րդ տեղը Լիբերիայից հետո)։ Միջազգային օդային ուղերթերին սպասարկում են Տոկիոյի Նարիտա, ինչպես նաև Օսակա ու Նիիգատա քաղաքների օդանավակայանները։
Արտաքին առևտուրը։ Արտաքին շուկայում է իրացվում Ճ–ի մշակող արդյունաբերության արտադրանքի 1/3-ից ավելին՝ նավեր, հեռուստացույցներ, լուսանկարչական ապարատներ և կինոխցիկներ, ժամացույցներ, մարդատար ավտոմոբիլներ, պողպատե խողովակներ, տեքստիլ արտադրանք ևն։ Միաժամանակ Ճ․ ներմուծում է մեծ քանակությամբ վառելիք և հումք, որոնք կազմում են ներմուծման շուրջ 70%–ը։ Արտահանումը 1979-ին կազմել է 103078 մլն դոլլար, ներմուծումը՝ 110972 մլն դոլլար։ Առևտրական հիմնական գործընկերներն են ԱՄՆ–ը, Հարավ–Արևելյան Ասիայի, Արևմտյան Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Ավստրալիան։ ՍՍՀՄ–ի ընդհանուր ապրանքաշրջանառությունը Ճ–ի հետ 1978-ին կազմել է 2319 մլն ռ․ (արտահանումը՝ 736, ներմուծումը՝ 1583 մլն ռ․)։ ՍՍՀՄ–ից Ճ․ ստանում է անտառանյութ, երկաթի հանքաքար, քարածուխ, նավթ, նավթամթերքներ, բամբակ, արտահանում՝ բազմատեսակ արդ․ սարքավորում, տրանսպորտային միջոցներ, սև մետաղների գլոցվածք և խողովակներ, սպառողական ապրանքներ, քիմ․ և տեքստիլ կիսաֆաբրիկատներ ևն։
Դրամական միավորը ճապոնական իենն է։ ՍՍՀՄ Պետբանկի կուրսով 1000 ճապոնական իենը = 3 ռ․ 20 կոպ․ (1981, հոկտեմբեր)։

Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաների ցանքատարածությունները և բերքը
Տարածությունը, հզ. հա Բերքը, հզ. տ
1955 1970 1977 1955 1970 1978
Բրինձ 3222 2923 2757 12.9* 12.7* 16.3*
Ցորեն 663 229 86 1468 474 367
Գարի 433 170 78 2408 573 215
Բատատ 376 151 139 7180 2564 1378
Կարտոֆիլ 211 129 83 1869 3611 3600
Սոյայի հունդ 392 95 83 507 126 111
Շաքարի ճակնդեղ 16.8 54.1 - - 2332 2850**
Շաքարեղեգ 2.4 12.3 - - 681 1800**
Թեյ (տերև) 39 52 - 73 91 108

* Մլն տ
** 1977