Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անունն է յի։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, որտեղ կարճը և լայնը նուրբերով միանում են ձախից, ընդ որում, կարճը՝ վերևից, լայնը՝ ներքևից։ Այս ձևով, երկու տողագծերի միջև գրվելիս, օգտագործվում է որպես գրչագիր, իսկ երբ գլխիկով նստում է տողագծի վրա՝ բոչորգիր։

Երկաթագիր Յ-ի կարճը երկարին է միանում կորով։ Նույն ձևով իրար են միանում ներքևից կրկնված երկարը և լայնը՝ Յ։ Յ-ի այս ձևը ուղղագիծ նուրբերով գրվելիս օգտագործվում է նաև գրչագրում՝ Յ։

Բոլորգիր Յ շուտով կորցնում է նախ կարճը, ապա նաև կարճը երկարին միացնող նուրբը՝ յ, և առ այսօր այդպես էլ օգտագործվում է բոլորգրում, նոարգրում՝ յ, և շղագրում՝ J։ Երկաթագիրը օգտագործվում է նաև որպես գլխագիր և մեծատառ։ Վերջինս գլխիկով նստում է տողագծի վրա, իսկ մնացած մասով իջնում է ցած։ Յ նշանագրում է ժամանակակից հայերենի միջնալեզվային պարզ ձայնորդ կիսաձայն հնչյունը։ Գրաբարում և ժամանակակից արևմտահայերենում յ հանդես է գալիս որպես երկբարբառների (ոյ, այ) և եռաբարբառների (եայ) ոչ վանկարար բաղադրիչ։Բառասկզբումխլանալով՝ հընչում է հ (յատակ–հատակ, յեղուլ–հէղուլ, յղփանալ–հըխփանալ, յստակ–հըստակ)։ Բառավերջում ա–ից և ո–ից հետո գրվում է յ՝ ընծայ, դժխոյ (որը չի կարդացվում)։ ժամանակակից հայերենում ձայնավորների միջև ա–ից և ո–ից հետո լսվող յ գրվում է (կարդայի, գոյական), այլ ձայնավորներից հետո հաճախ լսվում է յ, բայց չի գրվում (եթե այն արմատական չէ)։ 3 նշանակել է երեք հարյուր և երեքհարյուրերորդ, բյուրի նշանով (6^)՝ երեք միլիոն։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն դասական թվականի արժեքով (Յ– երեքհարյուրերորդ)։ Ա․ Մաթևոսյան

ՅԱԲԼՈՆՈՎՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Անդրբայկալում, գլխավորապես ՌՍՖՍՀ Չիտայի մարզում։ Երկարությունը 650 կմ է, բարձրությունը՝ մինչև 1680 մ։ Կազմված է գրանիտներից, բյուրեղային թէտթաքարերից, ավազաքարերից; Կան հին սառցապատման հետքեր։ Լանջերը ծածկված են անտառներով, գագաթները՝ լեռնատունդրային բուսականությամբ։

ՅԱԲԼՈՆՍԿԱՅԱ Տատյանա Նիլովնա [ծն․ 11(24)․2․1917, Սմոլենսկ), սովետական նկարչուհի։ ՈւԱՍՀ ժող․ նկարիչ (1960)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1975)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Սովորել է Կիևի գեղարվեստական ինստ–ում (1935–41, 1947–73-ին դասավանդել Է, պրոֆեսոր՝ 1967-ից)։ Բնանկարներում և թեմատիկ նկարներում Յա․ բացահայտել է ժամանակակիցների կենսահաստատ կերպարները, հայրենի բնաշխարհի բանաստեղծականությունը։ «Հաց» պատկերը (1949, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսևվա, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, Տ․ Ն․ Ցաբլոնսկայա․ «Հաց» (1950, Ուկրաինական արվեստի պետական թանգարան, Կիև) 1950) նվիրված է սոցիալիստական ազատ աշխատանքին։ Գործերից են՝ «Գարուն» (1950, Ռուս, թանգարան, Լենինգրադ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), «Անանուն բարձունքներ» (1969, Տրետյակովյան պատկերասրահ)։ Յա–ի նկարելակերպը աղերսվում է ժող․ որմնանկարների ավանդույթներին, առանձնանում գույնի հագեցվածությամբ, դեկորատիվությամբ։

ՅԱԲԼՈՅԿԻՆԱ Ալեքսանդրա Ալեքսանդրովնա [3(15)․11․1866, Պետերբուրգ–20․3․1964, Մոսկվա], ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1937)։ 1886-ից եղել է Կորշի թատրոնի (Մոսկվա), 1888-ից՝ Փոքր թատրոնի դերասանուհի, ուր հանդես է եկել Մ․ Երմոլովայի, Ա․ Լենսկու, Օ․ Աադովսկայայի և այլոց հետ։ Յա–ի արվեստին բնորոշ Էր կատարողական բարձր ճաշակը: