րը (ձիակապեր, կահույք, կումիսի բարձր անոթներ, գդալներ, տոււիեր են) զարդա– պ ատվել են վանդակավոր, աաամնաձե նախշեր ունեցող նեղ գոաիներով։ Հարթա– կարով նուրբ ասեղնագործվել են թամբա– ծածկոցները և ազգային տարազը։ Ասեղ– նագործ և ոսկերչական (փորագրություն և դրվագում) կերտվածքներում իշխել է բուսական զարդանախշը։ Կեչու կեղեի վերնաշերաից շինված ւոուփերը, փոքրիկ սնդուկները, ծխախոտատուփերը զարդար– վել են դրոշմանկարներով։ XVIII դարից տարածվել է մամոնտի և ծովացուլի ոս– կորներից զարդատուփերի և սանրերի պատրաստումը, զարգացել է փոքրաչափ արձանագործությունը։ Ցակուտ ներին, էվեններին, յուկագիրներին, չուկչիներին բնորոշ է մորթե հագուստների, կոշիկնե– րի, գորգերի պատրաստումը։ Սովետական Յա–ում վերակառուցվել են հին քաղաքներն ու ստեղծվել նորերը (Ալդան, Լենսկ, Միռնի)։ Շինարարությու– նը կատարվում է հաստատված գլխավոր հատակագծերով և կառուցապատման նա– խագծերով; Ելնելով հավերժական սառա– ծության պայմաններից1 շենքերը (բազ– մահարկ, աղյուսե կամ քարե) կառուց– վում են սյունակապ կամ ցցաշեն հիմքե– րի վրա։ Մեծ ուշադրություն է դարձվում քաղաքների և այլ բնակավայրերի կանա– չապատմանը։ Նախագծերի մշակմանը ակ– տիվորեն մասնակցում են յակուտական ճարտ–ներ Ս․ Դանիլովը, Վ, Պետրովը, Ի․ Սմոլկովը, Ն․ Սուխանովը և ուրիշներ։ 1964-ին հիմնադրվել է ՍՍՀՄ ճարտարա– պետների միության Ցակուտական մաս– նաճյուղը։ Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո զարգացել է Ցա–ի կերպար– վեստը, որի սկզբնավորմանը նպաստել են յակուտների հին ու նոր կենցաղը պատ– կերող նկարների հեղինակներ Մ․ Նոսո– վը և Ի․ Պոպովը։ 1930-ական թթ․ հանդես են եկել գեղանկարիչ Վ․ Կանդինսկին, գեղանկարիչ և գրաֆիկ Պ․ Ռոմանովը, քանդակագործ Պ․ Դոբրինինը, թատերա– կան նկարիչ Գ․ Տուրալիսովը, 1950– 1960-ական թթ․՝ գեղանկարիչներ Ս․ Ալեք– սանդրովը, Լ․ Կիմը, Մ․ Լուկինը, Ա․ Աո– բակինը, Լ․ Գաբիշեը, գրաֆիկներ Վ․ Վա– սիլեը, Ա․ Մունխալովը, է․ Սիվցեը, քան– դակագործներ Ս․ Եգորովը, Կ․ Պշեննի– կովը և ուրիշներ։ Ոսկրի փորագրման ար– վեստի վերածնմանը նպաստել են Ի․ Մա– մաեը, Լ․ Նիկիֆորովը և ուրիշներ։ ժող․ պլաստիկայի ավանդույթները նոր մարմ– նավորում են ստացել Կ․ Գերասիմովի, Ս․ Զոբոլոցկու, Դ․ Իլյինի ժանրային խըմ– բաքանդակներում, Ս․ Պետրովի, Ս․ Պես– տերեի ոսկրե անիմալիստական արձա– նիկներում, Տ․ Ամոսովի զարդափ որա գրու– թյուններում։ Վերածնվում են նաև ժող․ դեկորատիվ–կիրառական արվեստի ձեերն ու կերպարները։ Երաժշտությունը։ Ցակուտների ժող․ երգարվեստը ընդգրկում է երկու տիպի երգ՝ ծորուն (դյիերետիի ըրըա) և չափա– վոր աշխույժ (դեգերեն ըրըա)։ Առաջին տիպի երգերը (դրվագներ օլոնխոյից) ազատ ձևի են, ունեն փոփոխական չսոի։ Բնորոշ են կոկորդային զարդհնչյունները (կըլըսախի)։ Դեգերեն ըրըա տիպի երգե– րի (քնարական երգեր, պարերգեր են) մեղեդիներն ունեն որոշակի լադ և հստակ ռիթմ։ ժող․ նվագարաններից են կըրըըմ– պա (յակուտական ջութակ), խոմուս (մե– տաղե վարգան), կյուպսյուր (թմբուկ), դյունգյուր (շամանական դավւ), ռուսնե– րից փոխառնված բալալայկան և հարմո– նը․։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո յակուտական երաժշտական բանա– հյուսությամբ զբաղվել են Ա․ Սկրյաբինը («Ցակուտական երգերի նոտաներ», Մ․, 1927), Ֆ․ Կոռնիլովը («Ցակուտական եր– գերի ժողովածու», Մ․, 1936), Մ․ ժիրկովը։ 1917-ին Ա․ Սկրյաբինը կազմակերպել է յակուտական սիրողական երգչախումբ։ 1921-ին Ցակուտ սկում հիմնադրվել է երա– ժըշտական ստուդիա, 1925-ին՝ յակուաա– կան թատերախումբ, որի հիման վրա 1926-ին ստեղծվել է Ցակուտական ազգա– յին թատրոնը (1934-ից՝ Պ․ Օյունսկու անվ․), որին կից 1936-ից Մ․ ժիրկովի գըլ– խավորությամբ գործել են ազգային երգ– չախումբ և գործիքային անսամբլ; 1948-ին թատրոնը վերակազմավորվել է երաժըշ– տադրամատի կականի, որից 1971-ին առանձնացել է երաժշտական թատրոնը։ Ցակուտական պրոֆեսիոնալ երաժշտա– կան արվեստի հիմնադիրն է ժիրկովը, որը գրել է «Դյուլուրույար նյուրգուն Բոոտուր» ազգային առաջին երաժշտա– կան դրաման (բեմ․ 1940), Դ․ Լիտինսկու հետ ստեղծել «Նյուրգուն Բոոտուր» (բեմ․ 1947), «Սըգըյ Կըրընաաստըրը» (1947) օպերաները և «Դաշտային ծաղիկ» (1947), «Ալ թաշկինակ» (1949) բալետները։ Նշա– նակալի է Հ․ Դրիգորյանի գործունեու– թյունը [ստեղծել է յակուտական երաժըշ– տական արվեստի համար նոր ժանրերի գործեր՝ ջութակի կոնցերտ, 1954, «Տոնա– կան Ցակուտիա» օրատորիան, «Հյուսիսի ծաղիկը» օպերետը (1961), նաև «Լոոկու– ուտ և Նյուրգուսուն» օպերան (բեմ․ 1959), «Երջանկության քար» բալետը (1961), սիմֆոնիկ և կամերային ստեղծագործու– թյուններ, խմբերգեր, երգեր]։ 1960-ական թթ․ Ցա–ում են աշխատում կոմպոզիտոր– ներ Լ․ Վիշկարյովը, Գ․ Կոմրակովը, Վ․ Կացը, Ն․ Բերեստովը, Զ․ Ատեպանովը։ Ցակուտական երաժշտության զարգաց– մանը նպաստել են ռուս դիրիժորներ Մ․ Բենեդիկտովը, Ա․ Կուլեշովը և ուրիշ– ներ։ Ցա–ի նշանավոր երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Զ․ Վինոկուրովը, Ի*․ Մաքսիմովը, Ս․ Պավլովը, Օ․ Իվանո– վան, Ա․ Ալեքսեեը, երգիչներ Մ․ Լոբանո– վը, Ա․ Լիտկինան, Ն․ Շեպելյովան, խըմ– բավար Ֆ․ Բաիշեան, բալետի պարուհի Ե․ Սաեպանովան, օպերայի ռեժիսոր Ա․ Եգորովան։ Ցա–ում գործում են (1978)՝ երաժշտական թատրոն (1971), ռադիոյի հ հեռուստատեսության սիմֆոնիկ նվա– գախումբ (1948), ժող․ ստեղծագործու– թյան տուն (1933), երաժշտական ուսում– նարան (1949), 73 երաժշտական դպրոց։ Թատրոնը։ Ցա–ում թատերական ինք– նագործունեությունը (գլխավորապես օլոնխո ժող․ վիպերգի թեմաներով բեմա– դրված ներկայացումներ) ակտիվ զար– գացել է 1905–07-ի հեղափոխության տա– րիներին։ 1920-ին Ցակոսոսկում բացվել է առաջին պրոֆեսիոնալ ռուս, թատրոնը (այժմ՝ Ցակուտական ԻՍՍՀ ռուս, դրա– մատիկական թատրոն)։ Այդ թատրոնին կից 1925-ից գործել է յակուտական թա– տերախումբ, որը 1926-ին վերակազմա– վորվել է Ցակուտական ազգային թատրո– նի (1934-ից՝ Պ․ Օյունսկու անվ․, 1948-ից՝ երաժշտա–դրամատիկական, որից 1971-ին անջատվել է Պ․ Օյունսկու անվ․ յակու– տական դրամատիկական թատրոնը)։ Բե– մադրվել են յակուտ առաջին գրողների պիեսները՝ Ա․ Սոֆրոնովի «Կյանքի խա– զը», «Սեր», Ն․ Նեուստբոեի «Չար ոգի», Պ․ Օյունսկու «Բոլշեիկ», «Կարմիր շա– ման» են։ Ցա–ի մշակութային կյանքում կարեոր նշանակություն են ունեցել կոլ– տնտեսային թատրոնները։ Վ․ Ի․ Լենինի կերպարը Պ․ Օյունսկու անվ․ յակուտա– կան ազգային թատրոնի բեմում առաջին անգամ մարմնավորել են դերասաններ Պ․ Ռեշետնիկովը և Ա․ Եֆրեմովը (Պոգո– դինի «Հրացանավոր մարդը», 1947)։ 1950–70-ական թթ․ բեմադրություններից են՝ Դ․ Սիվցեի «Սայսարը», Ս․ Եֆրեմովի «Պարտք», Վ․ Պրոտոդյակոնովի «Պարտի– զան Մորոզովը», Տ․ Սմետանինի «Լոոկու– ուտ և Նյուրգուսուն», Սոֆրոն Դանիլովի «Ցակուտների անունից», ինչպես նաե Ա․ Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», Չ․ Այթ– մատովի «Մայրական դաշտ», Ց․ Շագժինի «Խորամանկ Բուդամշու»։ Ցա–ում գոր– ծում են (1979)՝ Պ․ Օյունսկու անվ․ յա– կուտական դրամատիկական թատրոնը, Նյուրբայի շրջիկ դրամատիկական թատ– րոնը (1966-ից), Ռուս, դրամատիկական թատրոնը (1920-ից)։ Թատերական գոր– ծիչներից են՝ ՍՍՀՄ ժող․ արտիստներ Վ․ Մեստնիկովը, Դ․ էսոդուլովը, ՌՄՖՍՀ ժող․ արտիստներ Ս․ Գրիգորեը, Ն* Ռե– շետնիկովը, Դ․ Սլեպցովան, Մ․ Սլեպցո– վը, Ա․ Պետրովը, ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ– ներ Վ․ Սավվինը, Ա․ Իվանովան, Մ․ Դո– գոլեը, Ցակուտական ԻՍՍՀ ժող․ արտիստ– ներ Ա․ Եֆրեմովը, Դ․ Կոլեսովը և ուրիշ– ներ։ Գրկ․ Природные ресурсы Якутии, их ис– пользование и охрана, Якутск, 1976; Сив– цева А․ И․, Мостахов С․ Е․, Геогра– фия Якутии, Якутск, 1968; История Якут– ской АССР, т․ 1–3, М․–Л․, 1955–63; Н о в- городов А․ И․, Октябрьская социалисти– ческая революция и гражданская война в Якутии, Новосибирск, 1969; Авдеев И․ П․, Комплексное развитие промышленности и сельского хозяйства на Севере, Якутск, 1975; Сыромятников Г․ С․, Становление социалистического реализма в якутской про– зе, Якутск, 1967; Новые горизонты якутской литературы, Сб․ ст․, Якутск, 1976; Пота– пов И․ А․, Изобразительное искусство Со– ветской Якутии, Л-, 1960; Материалы науч– но-творческой конференции по вопросам якутского декоративно-прикладного искус– ства, Якутск, 1966; Музыкальная культура автономных республик РСФСР, М-, 1957, с․ 331–350; Кондратьев С․ А․, Якут– ская народная песня, М․, 1963; Якутский театр․ 1925–1975, Якутск, 1975․ ՅԱԿՈհՏԵՐԵՆ, Ցակուտական ԻՍՍՀ–ում, Կրասնոյարսկի, 1սաբարովսկի երկրա– մասերի, Ամուրի, իրկուտսկի, Մագադա– նի, Չիտայի մարզերի սահմանակից շըր– ջաններում ապրող յակուտների, ինչպես նաե դոլգերի (Թայմիրի Ինքնավար Օկ– րուգ), շատ էվենների ու էվենկների ւե– զուն։ Խոսողների թիվը՝ մոտ 300 հզ․ (1979)։ Պատկանում է թյուրք, լեզվաըն–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/113
Արտաքին տեսք