Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ, նենեցներ, իսսնաեր, կոմիներ և այլք։ Մի– ջին խտությունը 1 կմ2 վրա 0,2 մարդ է։ Քաղաքային բնակչությունը՝ 62% ։ Քա– ղաքներն են Սալեխարդը, Նադիմը, Լա– բիանանգին։ Պատմական ակնարկ։ Օկրուգի տա– րածքում մարդկային բնակության հետ– քերը նոր քարի դարից են։ Մ․ թ․ ա․ I հա– զարամյակի 2-րդ կեսին բնիկները վա– րել են նստակյաց կյանք, զբաղվել որսոր– դությամբ, ձկնորսությամբ։ Մ․ թ․ II հա– զարամյակում նենեցները սկսել են զար– գացնել եղջերվաբուծությունը։ Տիրա– պետող էին նախնադարյան–համայնական հարաբերությունները,։ XI դարից այս տա– րածքում սկսել են երևալ ռուս արդյունա– բերողներն ու վաճառականները, իսկ XVI դ․ վերջին այն միացվել է Ռուսաս– տանին։ XVIII–XIX դդ․ ստորին մերձ– օբյան շրջանի բնակչությունը սկսել է ընդգրկվել ֆեոդալական, այնուհետև կա– պիտալիստական ապրանքա–դրամային հարաբերությունների ոլորտը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ազգային ճնշումից ու շահագործումից ազատագրեց Օբի հս․ ժողովուրդներին։ 1918-ի ապրիլին Օբ– դորսկում հայտարարվեց սովետական իշ– խանություն, բայց մինչև 1921-ի վերջը մարզում շարունակվում էր քաղաքացիա– կան պատերազմը։ 1944-ից օկրուգը Տյու– մենի մարզի կազմում է։ 1930-ական թթ․ վերջից սկսել է իրականացվել եղջեր– վաբուծական և որսորդաձկնորսական տնտեսությունների կոլեկտիվացումը, որն ավարտվել է 1940-ին։ Միևնույն ժամանակ կառուցվել են բարեկարգ ավաններ, քոչ– վոր և կիսաքոչվոր բնակիչները անցել են նստակեցության, զարգացել է հանրակըր– թական, մշակութային և բժշկ․ հաստատու– թյունների ցանցը։ Սոցիալիզմի կառուց– ման գործում բնիկներին մեծ օգնություն ցուցաբերեց ռուս ժողովուրդը։ Հայրենա– կան մեծ պատերազմի (1941–45) տարինե– րին օկրուգի աշխատավորները քաջաբար կռվեցին ռազմաճակատում և աշխատեցին թիկունքում։ Ձեռք բերած տնտ․ և մշակու– թային հաջողությունների համար օկրու– գը պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի (1971) և ժողովուրդների բա– րեկամության (1972) շքանշաններով։ Տնտեսությունը։ Արդ․ արտադրանքում առաջատար տեղ է գրավում գազի և ձկան արդյունաբերությունը,։ Տնտեսության ավանդական ճյուղերն են եղջերվաբուծու– թյունը, մորթեղենի արդյունագործությու– նը և ձկնորսությունը։ 1941–77-ին արդ․ արտադրանքը աճել է 101 անգամ։ 1960-ական թթ․ հայտնաբերվել են գազի խոշոր հանքավայրեր։ Գազ արդյունա– հանվում է Մեդվեժյեի, ուրենգոյի և այլ հանքավայրերում։ Կան ձկան 2 կոմբի– նատ և 5 գործարան (Սալեխարդ, Տագովս– կի, Նովի պորտ)։ Զարգանում է անտա– ռային և փայտամշակման արդյունաբե– րությունը։ Ստեղծվում է շինանյութերի արդյունաբերություն։ 1977-ին կար 13 սո– վետական տնտեսություն։ Հս․ եղջերու– ների գլխաքանակը 379 հզ․ (1978) է։ Օկ– րուգը մորթեղենի խոշոր մատակարար է։ Գազանաբուծական ֆերմաներում բու– ծում են արծաթափայլ–սև աղվեսներ, բևե– ռաղվես, ազնվաքիս։ Սալեխարդում գոր– ծում է գյուղատնտ․ փորձակայան։ Տրանս– պորտային մեծ նշանակություն ունեն Հյուսիսային ծովային ուղին, Օբը, Նադի– մը, Տազը, Պուրը։ Սալեխարդը ամռանը՝ գետային տրամվայով, ձմռանը՝ ավտո– բուսով, կապված է Լաբիտնանգիի եր– կաթուղային կայարանին։ 1978-ից կա– ռուցվում է Սուրգութ–ուրենգոյ երկաթու– ղին։ Սալեխարդը ավիագծերով կապված է մի շարք քաղաքների հետ։ Գործում են Նադիմ–Պունգա գազամուղի 4 ճյուղերը, 1978-ից կառուցվում է Մեսոյախա–Նո– րիլսկ (3-րդ հերթը), ուրենգոյ–Սուր– գութ–Չելյաբինսկ գազամուղները։ 1977–78 ուս․ տարում կար 60 դպրոց, 4 միջնակարգ մասնագիտական ուս․ հաս– տատություն։ 1975-ին գործում էին 84 գրադարան, 93 ակումբ, 103 կինոսարք։ Սալեխարդում է հայրենագիտական թան– գարանը։ Լույս են տեսնում օկրուգա– յին 2 թերթ։ ՅԱՄԲ (հուն․ ա|ւթօ£), մեծավերջ, տաղաչափական հասկացություն։ Երկ– վանկ չափական միավոր՝ ոտք․ շեշտվում է երկրորդ վանկը։ Գծապատկերը՝ w i_։ Թեև երկվանկ վերջաշեշտ բառերի առկայու– թյամբ Ցա․ բնորոշ է հայերենին, սակայն նրանով ոտանավորներ քիչ են գրվել։ Ցամ– բական ոտքերը հայերենում հանդես են գալիս եռավանկ ոտքերի, հիմնականում՝ անապեստների հետ և կազմում են հնգա– վանկ բարդ ոտք կամ անդամ։ Ցա–ով գործեր ունեն Վ․ Տերյանը, Ե․ Չարենցը․ Քնա՝ր /չկա՝/ ձեռքի՛ս /U ո՝չ /սրի՝նգ/ անո՝ւշ, Որ քե՝զ /երգե՝մ, /Ասաղի՝կ, /կի՝ն դու/ հա– վե՛րժ/ բեղո՛՛ւն․․․ (Ե․ Չարենց) Դ․ Գաացարյան

ՅԱՄԲԼԻՔՈՍ (’1ճ|ւթ;Ա*0£) (մոտ 250 – մոտ 330), սիրիական նեոպււաոոնւսկւս– նության հիմնադիր։ Աշակերտել է Պորփ– յուրին, զարգացրել և խորացրել է Պչոաի– նից եկող նեոպլատոնականության միս– տիկական և մոգական գիծը։ Նրա «Պյու– թագորասական ուսմունքների ժողովա– ծոյից պահպանվել են հինգ գործեր։ Ցա–ի հետաքրքրությունը դեպի արլ․ կրոն– ները և միստիկան դրսևորվեց «Քաղդեա– կան կատարյալ աստվածաբանությունը» երկում։ Տեսական փիլիսոփայության բնագավառում Ցա․ շարունակում է Պչւս– ւոոնի փիլիսոփայության հիմնական կա– տեգորիաների՝ Միակի, Մտքի և Ոգու քննարկումը՝ դրանք մասնատելով և ներ– կայացնելով խիստ եռաստիճան կառուց– վածքի ձևով։ Պլատոնի և Պլոտինի հետ միասին Ցա․ տրիադային փիլիսոփայու– թյան ներկայացուցիչներից է։ Ցա–ի կա– տեգորիաների համակարգը ներթափանց– ված է միստիկայով, սխեմայնությամբ և միստիկական դիալեկտիկայով։ Նա ձըգ– տում է վերականգնել և փիլիսովւայորեն հիմնավորել հին հուն, բազմաստվածու– թյունը՝ հակադրելով այն ամրապնդվող քրիստոնեական միաստվածությանը։ Ցա–ի հեթանոսական թեոսոֆիան միահյուս– վում է հավատի և պյութագորասական խորհրդանշանների հետ։ Գործնական Փի– լիսոփայության մեջ Ցա․ ձգտում է հեթա– նոսական կրոնի վերածնմանը։ Այդ խնդի– րը նա փորձում է լուծել մարդաբանական հարցերը քննարկելիս, մարդու նպատակը ոչ թե արտաքին աշխարհի ճանաչումն է, այլ հավատը դեպի աստվածները և նը– րանց հետ հաղորդակցվելու ձգտումը։ Թերագնահատելով բարոյական և քաղ․ առաքինությունները4 Ցա․, որպես բարձ– րագույն առաքինություն, ընդունում է միայն աստվածների հետ բացարձակ հա– ղորդակցումը։ Գրկ․ Аревшатян С․ С․, Формиро– вание философской науки в древней Армении (V–VI вв․), Е․, 1973; А с м у с В․ Ф-, Антич– ная философия, 2 изд․, доп․, М․, 1976, с․ 526–528․ Կ․ Միրումյան

ՅԱՅԼԱՀՈՒՂ, Ցայլաճուղք, գյուղ Տրապիզոնի վիլայեթի Չարշամբա գավա– ռակում։ 1915-ին ուներ 46 տուն հայ բնա– կիչ։ Զբաղվում էին բրնձի մշակությամբ, անասնապահությամբ և ծխախոտագոր– ծությամբ։ Գյուղում կար ութամյա վար– ժարան և եկեղեցի (Ս․ Գևորգ, 1799)։ Բնա– կիչները տեղահանվել են 1915-ին։ Նը– րանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Ր․ Թոոչաքյան

ՅԱՅԼԻ, Ցալլի, Զոփի, հայկական ժողովրդական խմբապար։ Պարեղանակի չափը՝ 2/4։ Պարում են տղամարդիկ։ Տա– րածված է ՀՍՍՀ Նոյեմբերյանի, Իջևանի, Կրասնոսելսկի շրջաններում, Զանգեզու– րում և Ղարաբաղում։ Ունի երկու տարբե– րակ։ Առաջինը՝ պարում են ձեռքերը բըռ– նած, ուղղակի աջ շարժմամբ, արագ տեմ– պով։ Երկրորդում ընտրում են պարա– գլուխ («մայր»), բոլոր պարողները վերց– նում են մեկական ճիպոտ և իրար ետևից շարված, առանց ձեռքերը բռնելու՝ պա– րում, կրկնելով պարագլխի այլևայլ շարժումները, եթե մեկը սխալվեց կամ ուշացավ՝ մնացած պարողները, շարժումը կատարելուց հետո, նրան «ծեծում են» ձեռքի ճիպոտներով։ Պարը կապված է հնագույն պաշտամունքային արարողու– թյունների հետ։ Պարի և պարեղանակի աեմպը գործողության համաձայն արա– գանում կամ դանդաղում է։ ժ․ Խաչատրյան ՅԱՅ&Ի (1978-ից՝ Զովաբեր), գյուղ, Հայկական ՍՍՀ Սևանի շրջանում, Հրազ– դան գետի ափին, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրա– ների, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի Զովաբեր միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, բուժկայան։ Գյու– ղում պահպանվել են եկեղեցի (I860), դամբարաններ։ Բնակիչների նախնինե– րը եկել են Մակուից, 1830-ին։ ՅԱՆԱ, գետ Ցակուտական ԻՍՍՀ–ում։ Երկարությունը 872 կմ է, ավազանը՝