Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դասարան), 1916–21-ին4 Կիևի, 1938– 1942-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիանե– րի պրոֆեսոր։ 1918-ին Ցա–ի նախաձեռ– նությամբ Կիեում կազմակերպվել է ժող․ կոնսերվատորիա։ Ստեղծել է լադային ռիթմի տեսությունը, որ նշանակալի ազ– դեցություն է թողել սովետական երա– ժըշտագիտության զարգացման վրա։ Երկ․ Строение музыкальной речи․ Мате– риалы и заметки, ч․ 1–3, М․, 1908; Упражне– ния в образовании ладового ритма, ч․ 1, 2 изд․, М-, 1928․

ՅԱՎՐՈհՍ՚ՅԱՆ (Ցավրումով) Վլադիմիր Հակոբի [2․8․1922, Բաքու–12․1․1945, Ստոպնիցա (Լեհաստան)], Սովետական Միության հերոս (27․6․1945, ետմահու), ավագ լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1942-ին ավարտել է Մտալինգրադի (Վոլ– գոգրադ) ավիադեսանտային ռազմ, դըպ– րոցը, նույն թվականի ապրիլից, որպես ավիադեսանտային դասակի, ապա հրա– ձգային վաշտի հրամանատար, մասնակ– ցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աչքի է ընկել Մտալինգրադի, Կուրսկի աղեղի ճակատամարտերում, Ուկրաինա– յի, Բեսարաբիայի, Լեհաստանի ազատա– գրման համար մարտերում։ Հերոսի կոչ– մանն արժանացել է 1945-ի հունվ․ 12-ին Ստոպնիցա քաղաքի մատույցներում իր հրաձգային վաշտով թշնամու հենակետա– յին ամրությունները ոչնչացնելու համար։ Այդ մարտում Ցա․ զոհվել է։Պարգևատըր– վել է Լենինի, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։ Լ․ աոեփանրսն ՅԱՎՈհձԼԱՐ, գյուղ Տրապիզոնի վիլա– յեթի Օրդու գավառակում, Պերշեմբե գյուղաքաղաքից մոտ 12 կմ հարավ–արև– մուտք։ 1915-ին ուներ 40 տուն հայ բնա– կիչ, որոնց մեծամասնությունը մարապա– ներ էին։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ, մեղվաբու– ծությամբ և կանեփի մշակությամբ։ Գյու– ղում կար դպրոց U եկեղեցի։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին և զոհվել բըռ– նագաղթի ճանապարհին։ Ր,ԹոռԼաքյան ՏԱՎՈհՐՏԱՆ Ալբերտ Գառնիկի (ծն․ 26․8․ 1935, Լենինական), հայ սովետական կի– նոօպերատոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1973-ից։ 1962-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ի օպերատո– րական ֆակուլտետը։ 1962–64-ին աշ– խատել է Ցալթայի կինոստուդիայում որ– պես օպերատոր–բեմադրող, 1964-ից՝ «Հայ– ֆիլմ» ստուդիայում։ Նկարահանել է շուրջ 20 կինոնկար (գեղարվեստական և վա– վերագրական)։ Լավագույններից են՝ «Բա– բե՝, ես եմ» (1–2 սերիա, 1965, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1967), «Ցոթ երգ Հայաս– տանի մասին» (1967, ՀԼԿԵՄ մրցանակ), «Երևանյան օրերի խրոնիկա» (1971), «Այս– տեղ, այս խաչմերուկում» (1974, «Օսկե դուկատ», Մանհայմ, ԳՖՀ), «Երկունք» (1–2 սերիա, 1976), «Մգավոր ձյունը» (1978)։ 1977-ից կինոօպերատորական վարպետություն է դասավանդում Երեանի Ի*․ Աբովյանի անվ․ հայկական մանկավար– ժական ինստ–ում։

ՅԱՏՐՈՔԻՄԻԱ, իատրոքիմիա (< հուն․ Iaxp6g – բժիշկ և քիմիա), ուղ– ղություն բժշկագիտության և բնագիտու– թյան մեջ, որը հիվանդությունների առա– ջացման գործում հիմնական դերը վերա– գրում էր օրգանիզմում ընթացող քի– միական պրոցեսներին։ Ցա․ առաջացել (XVI դ․), զարգացել ու մեծ տարածում է գտել Գերմանիայում և Նիդերլանդնե– րում՝ կապված Պարացեչսի, Ցա․ Հելմոն– տի, բժիշկ և անատոմՖ․ Բոեի գործունեու– թյան հետ։ Ցա–ի ներկայացուցիչները մեծ ուշադրություն էին դարձնում մարսողու– թյան պրոցեսների, սեռական և այլ գեղ– ձերի ուսումնասիրությանը, տարբերում էին «հիմքային» U «թթվային» հիվանդու– թյուններ։ Դրական դեր խաղալով միջին դարերում բժշկության մեջ իշխող սխո– լաստիկ դոգմաների դեմ մղվող պայքա– րում՝ Յա․ XVIII դ․ 2-րդ կեսին դադարեց որպես ուղղություն բժշկության մեջ գո– յություն ունենալուց։ ՅԱՐ NflhCSU, Մուշ և Մասուն ազգագրա– կան շրջաններին բնորոշ տղամարդկանց ռազմական պար։ Պարեղանակի չափը4 2/4։ Ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում ձեռ– քերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավո– րումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բա– ժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռ– քերը ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծավւեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդա– նշում է զենքերի զարկվելը։ Շարժումների և պարեղանակի տեմպը գնալով արագա– նում է, ծափերը դառնում են կտրուկ։ Ներ– կայումս կատարում են նաև ՀՍՍՀ պարի պետական և ինքնագործ անսամբլները։ ժ․ Խաչատրյան․

ՏԱՐԱԼ8ԱՆ Գևորգի Ցակովի (ծն․ 13․11․ 1927, Կիրովաբադ), հայ սովետական նկարիչ։ 1953-ին ավարտել է Երևանի գե– ղարվեստա–թատերական ինստ–ը։ Պլա– կատների, երգիծանկարների, մանկական գրքերի պատկերազարդումների, ջրաներկ բնանկարների հեղինակ է։ 1954-ից մաս– նակցում է հանրապետական և համամիու– թենական ցուցահանդեսներին, քաղ․, կեն– ցաղային ու մտերմական ծաղրանկարնե– րով հանդես է գալիս մամուլի էջերում։ «Վիետնամից տեղում քայլով մա՝րշ» և «խաղաղություն» ծաղրանկարների համար պարգևատրվել է «Երգիծանք–69» մեդա– լով։ 1978-ին Երևանում կազմակերպվել է Ցա–ի ստեղծագործությունների անհատա– կան ցուցահանդեսը։

ՅԱՐԱԼՈՎ, Ցարալյան, Ցուրի Ստե– փանի (ծն․ 24․8(6․9)․1911, Թիֆլիս), սո– վետական ճարտարապետ, ճարտարապե– տության տեսաբան–պատմաբան։ ճարտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ ան– դամ 1943-ից։ Ավարտեյ է Ադրբեջանական արդ․ ինստ–ը (1937)։ ճարտ․ տեսության և պատմության կենտրոնական ԳՀԻ (Մոսկվա) դիրեկտոր (1974-ից)։ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի Լենինյան և պետ․ մրցանակների պետական կոմիտեի ան– դամ (1957-ից)։ ՍՍՀՄ ճարտ․ միության քարտուղար (1965-ից)։ Զբաղվում է սովե– տական ճարտ․ պատմության և տեսու– թյան հարցերով։ «ճարտարապետության 8ու․ Ս․ Ցարալով համընդհանուր պատմություն» բազմահա– տոր աշխատության ղեկավար (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1979)։ Երկ․ Таманян, М․, 1950; Города Армении, М․, 1950; Архитектура Армении, М․, 1950 (соавтор Буниатов Н․); Ереван, М․, 1960; Национальное и интернациональное в со– ветской архитектуре, М․, 1971; Город-герой Москва, М․, 1976 (соавтор Астафьева-Длу- гач М․ И․)․ £․ Բաքայան 6ԱՐԱՄԻՇԵՎ իվան Գրիգորի (11․1․1906, Թիֆլիս–1979, Սևաստոպոլ), ինժեներա– տեխնիկական ծառայության գեներալ–մա– յոր (1952)։ Ազգությամբ հայ։ ՍՄԿԿ ան– դամ 1941-ից։ Ավարտել է Լենինգրադի ռազմատեխնիկական ուսումնարանը (1926), Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմա– օդային ինժեներական ակադեմիայի ին– ժեներների կատարելագործման կուրսե– րը (1949)։ 1920-ին կամավոր մտել է կար– միր բանակ։ 1926-ից ծառայել է Սևծովյան նավատորմի ռազմաօդային ուժերում, որի կազմում էլ 1941–45-ին, որպես ավիա– էսկադրիլիայի ավագ ինժեներ, մասնակ– ցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո եղել է Սևծովյան նա– վատորմի ռազմաօդային ուժերի համա– կարգում։ 1968-ին զորացրվել է։ Պարգե– վատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի 3 շքանշաններով։ Ա․ Ղազար յան ՅԱՐ11Չ (Jaracz) Ստեֆան (1883–1945), լեհ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Դերասանի վարպետություն սո– վորել է Կ․ Կամինսկուց։ Աշխատել ԷՊոզ– նանի (1905–07), Լոձի (1908–11), «Մա– լի» (1911–13), «Պոլսկի» (1913–15) թատ– րոններում։ Ելույթ է ունեցել Մոսկվայում (1916) և Կիևում (1917–18)։ Վերադառ– նալով Վարշավա (1918)՝ Ցա․ փորձել է ՄԳԹ–ի ստեղծագործական սկզբունքնե– րը կիրառել «Պոլսկի» և «Մալի» թատրոն– ներում։ 1921-ին տեղափոխվել է «Ռեդու– տա» թատրոն։ 1930-ին Վարշավայում ստեղծել է «Աթենեում» թատրոնը, ուր բացի լեհ և արտասահմանյան դասական– ներից, բեմադրել է նաև սովետական դրա– մատուրգների գործեր (Աֆինոգենովի «Ահը», ժերոմսկու«Տուրոն» ևն)։ Ցա․ իր արվեստով ձգտել է բացահայտել «փոքր» մարդկանց հոգեկան աշխարհը։ Դերերից են՝ Հուդա (Տետմայերի «Հուդա»), Շել (ժերոմսկու «Տուրոն»), Ֆրան (Պեժինսկու «Ֆրանի երջանկությունը»), Ցակուբ (Ռիտ– ների «Հիմար Ցակուբը»), Ակակի Ակա– կևիչ («Շինել», ըստ Գոգոլի)։ Նկարահան– վել է կինոյում։ ՅԱՐԴ (անգլ․ yard, սկզբնական նշանա– կությունը՝ փայտ, ձող), երկարության չափ միավորների անգլիական և ամերիկ– յան համակարգերում։ Հավասար է