Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


են (e>+0,5345 վ) որոշելիս աշխատան– քային է К I-ի լուծույթը։ Անջատվող 12-ը տիտրում են նատրիումի թիոսուլֆատի ստանդարտ լուծույթով։ Վերականգնիչ– ներ՝ սուլֆիդներ, անագի (II) աղեր են (е< +0,5345 վ) որոշելիս աշխատանքա– յին է 1շ–ի լուծույթը։ Ինդիկատոր է օսլա– յի լուծույթը (0,1%)։ Կարելի է որոշել նաե ուժեղ թթուների պարունակությունը՝ I03~ + 5I~ +6H+^3I2+3H20։ 6ո․ օգտա– գործվում է նաև օրգ․ վերլուծության մեջ։ Տես նաև Տիարաչափություն։ Վ Թառայան

ՅՈԴԱՋՐԱԾԻՆ, HI, յոդի միացությունը ջրածնի հեա։ Անգույն, սուր հոտով, խեղ– դող գազ է, հեղուկանում է 35,9°C-nuf, պնդանում՝ –50,9°Շ–ում։ Տաքացնելիս քայքայվում է՝ 2HI^H2 + I2, վերականգնիչ է։ Ջրում լավ է լուծվում, առաջացնելով ուժեղ, միահիմն յոդաջրածնական թթու, որն անգույն հեղուկ է, օդում լույսի տակ դանդաղ օքսիդանում է և դեղնում։ Օգտա– գործվում է յոդիդներ ստանալու համար։ Վաճառքի է հանվում Յո–ի 45%-անոց ջրա– յին լուծույթը (խտությունը՝ 1500 կգ/tl3)։ 6ո․ ստանում են յոդի գոլորշիների և ջրածնի փոխազդեցությամբ (500°C, կա– տալիզատոր՝ պլատինապատ ասբեստ)։

ՅՈԴԱՖՈՐՄ, եռյոդմեթան, CHI3, հականեխիչ միջոց։ Տհաճ հոտով, հեշտ ցնդող, դեղնավուն Փոշի է, հալվում է 119°Շ–ում։ Վատ է լուծվում ջրում և սպիր– տում։ Ցո–ի քսուքն օգտագործվում է վա– րակային վերքերը և խոցերը բուժելու հա– մար։

ՅՈԴԻԴՆԵՐ, յոդի քիմիական միացու– թյունները մյուս տարրերի հետ։ Մետաղ– ների 6ո․ յոդաջրածնական թթվի աղերն են։ Մեծ մասամբ լավ են լուծվում ջրում (բացի Agl, Hg2I2 և Cu2I2) և սպիրտում։ Տարրերի պարբերական համակարգի III, IV, V և VI խմբերի տարրերի Յո․ հեշտ ցնդող են, լուծվում են անգամ չբևեռա– ցած լուծիչներում, տաքացնելիս քայքայ– վում են։ Դրանց այդ հատկությունն օգ– տագործվում է հատուկ մաքրության նյու– թեր (Ti, Hf, Zr ևն) ստանալու համար։ Յո․ ստացվում են տարրերից, ինչպես նաև օքսիդների կամ կարբոնատների և յոդա– ջրածնական թթվի փոխազդեցությամբ։ Եր– բեմն Յո․ են անվանում նաև օրգ․ միացու– թյունների յոդային ածանցյալներին։ «ՅՈԹ ԱձԱՏ ԱՐՎԵՍՏՆԵՐ» (լատ․ «Sep- tem artes liberates»), միջնադարի միջնա– կարգ դպրոցներում և համալսարանների «արվեստից» (նախապատրաստական) ֆակուլտետներում դասավանդվող առար– կաներ («գիտություններ»)։ Կազմում էին 2 ցիկլ, տ ր ի վ ի ու մ (լատ․ trivium – եռուղի)՝ քերականություն, ճարտասանու– թյուն, դիալեկտիկա, ևքվադրիվիում (լատ․ quadrivium-քառուղի)՝ թվաբանու– թյուն, երկրաչափություն, աստղագիտու– թյուն և երաժշտություն։ Այդ ցիկլերն ան– տիկ շրջանում մշակված գիտելիքների բազմազան ու հարուստ համակարգի մնա– ցորդներն էին, որոնք արդեն օգտագործ– վում էին կրոնական նպատակներով (օրի– նակ, քերականությունը մեկնաբանվում էր որպես գիտություն եկեղեցական գըր– քերը հասկանալու, ճարտասանությունը՝ որպես միջոց եկեղեցական քարոզներ կազմելու, աստղագիտությունը՝ եկեղե– ցական տոնացուցակների հաշվարկման, դիալեկտիկան՝ հերետիկոսների հետ վե– ճերի համար, թվաբանությամբ զբաղվելը հանգեցվում էր թվերի միստիկական բա– ցատրությանը)։ Միջնադարի վերջում և առանձնապես Վերածննդի շրջանում «Յո․ ա․ ա․» միջնակարգ դպրոցներում և հա– մալսարանների «գեղարվեստական» ֆա– կուլտետներում սկսեցին ձեոք բերել աշ– խարհիկ բնույթ։ «Յո․ ա․ ա․» դասավանդ– վել են նաև միջնադարյան Հայաստանի բարձր տիպի դպրոցներում և համալսա– րաններում՝ հարմարեցնելով տեղական պահանջներին (տես Բարձրագույն կըր~ թոէթյուն հոդվածը)։ «Յո․ ա․ ա․»-ի հա– մակարգին փոխարինեց դասական գիմնա– զիայի համակարգը (տես Դասական կըր– թոնթյոմւ)։

ՅՈԹՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ 1756-1763, մի կողմից Ավստրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Սաքսոնիա– յի, Շվեդիայի, մյուս կողմից՝ Պրուսիա– յի, Մեծ Բրիտանիայի և Պորտուգալիա– յի միջև։ Ծագել է գաղութների համար անգլո–ֆրանսիական պայքարի սրման և Ավստրիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերին հակոտնյա Պրուսիայի զավթո– ղական քաղաքականության հետևանքով։ Պատերազմն սկսվել է Պրուսիայի կողմից 1756-ի հոկտեմբերին Սաքսոնիայի զավ– թումով, ապա պրուսական զորքերը ջախ– ջախել են ավստրիացիներին Պրագայի մոտ (1757-ի մայիս), բայց 1757-ի հունի– սին պարտվել են Կոլինի մոտ, որից հետո ավստ․ զորքերը ներխուժել են Սիլեզիա, ֆրանսիացիները գրավել են Հանովերը, իսկ ռուսները ջախջախել են պրուսացի– ներին Գրոս–Եգերսդորֆում 1757-ի օգոս– տոսին։ 1757-ին Ֆրիդրիխ Н-ի բանակնե– րի հաղթանակները ֆրանսիացիների (Ռոսբախի մոտ նոյեմբ, 5-ին) և ավստրիա– ցիների (Լեյտենի մոտ, դեկտ․ 5-ին) հան– դեպ ոչինչ էին ռուսների (հրամանատար– ներ Պ․ Մալտիկով, Ա․ Ռումյանցև) ռազմ, հաջողությունների համեմատ, որոնք գրավեցին Արևելյան Պրուսիան։ 1758-ի օգոստ․ 25-ին ռուսները Ցորնդորֆի մոտ դիմադրեցին Ֆրիդրիխ II-ի գերազանցող ուժերին, իսկ 1759-ի օգոստ․ 12-ին հաղ– թեցին Կուներսդորֆի մոտ, որից հետո Պրուսիան ընկավ ծանր կացության մեջ։ 1760-ի հոկտ․ 8–9-ի գիշերը ռուս, զորքե– րը գրավեցին Բեռլինը (բայց չկարողա– ցան պահել և նահանջեցին)։ Անգլիան գրեթե չէր մասնակցում Եվրոպայում մըղ– վող ռազմ, գործողություններին, որով– հետև կռվում էր Ֆրանսիայի դեմ ծովում և գաղութներում։ 1757-ին, անգլիացիները գրավելով ամբողջ Բենգալիան, ֆրանսիա– ցիներին դուրս մղեցին Հնդկաստանից, իսկ Հյուսիսային Ամերիկայում գրավե– ցին Քվեբեկը, 1760-ին՝ Մոնրեալը և շու– տով ամբողջ Կանադան։ 1760–61-ին պա– տերազմող կողմերը բազմիցս փորձեցին հակառակորդի հետ գաղտնի գործարքնե– րով պատերազմն ավարտին հասցնել, որի հետևանքով սրվեցին հարաբերու– թյունները դաշնակիցների միջև, հատկա– պես Ռուսաստանինը՝ Ավստրիայի ու Ֆրանսիայի հետ։ 1761-ին Ռուսաստանում գահ բարձրացած Պյոտր III, Ռուսաստանի շահերին հակառակ, դաշինք կնքեց Պրու– սիայի հետ։ Նրան վւոխարինած Եկատե– րինա II-ը չեղյալ համարեց այդ դաշինքը, բայց պատերազմը չվերսկսեց։ Ռազմ, գործողությունները մի կողմից՝ Ավստրիա– յի ու Ֆրանսիայի, մյուս կողմից՝ Պրու– սիայի միջև, դադարեցին 1762-ի աշնանը։ 1763-ի փետր․ 10-ին ստորագրվեց Փարի– զի պայմանագիրը, որով Անգլիային ան– ցան նախկին ֆրանս․ գաղութներ Կանա– դան ու Արևելյան Լուիզիանան (Հյուսի– սային Ամերիկա) և մի քանի կղզիներ։ Իս– պանիային անցած նախկին ֆրանս․ գա– ղութ Արևմտյան Լուիզիանայից Անգլիան ստացավ Ֆլորիդան։ Ավստրիայի, Պրու– սիայի և Սաքսոնիայի միջև 1763-ի փետր․ 15-ին ստորագրվեց այլ պայմանագիր, որով Պրուսիային անցավ Սիլեգիան։

ՅՈԹՆՓՈՐԱԿՅԱՆ ԲԱԳԻՆ*, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում։ Տեղը որոշակի հայտնի չէ։ Եղել է Արշակունի– ների սրբատեղիներից մեկը։ Ագաթան– գեղոսը գրում է, որ Հայոց նոսրով Ա Մեծ թագավորը պարսիկներին հաղթելուց հետո հրամայել է ուխտի գնալ և պաշտա– մունք մատուցել «յոթ մեհյանների բա– գիններին»։ Հավանաբար այստեղից էլ ծագել է գավառի անունը։ V դ․ 2-րդ կե– սին Յո․ բ․, Փայտակարանի մյուս գավառ– ների հետ, Մասանյաններն անջատեցին Մեծ Հայքից և միացրին Ատրպատականին։ Գրկ․ Երեմյան U․S․, ՝՝Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 1, Ե․, 1966։ <,․ Սվազյան

ՅՈԺԵՖ (Jozsef) Աթիլա (1905-1937), հունգար բանաստեղծ։ Հունգարիայի կոմ– կուսի անդամ 1930-ից։ Յո–ի «Գեղեցկու– թյուն մուրացողը» (1922) առաջին ժողո– վածուում նկատելի է է․ Ադիին, Դ․ Յու– հասին, Ու․ Ուիթմենին ընդօրինակելը։ Բայց արդեն «Գոռացողը ես չեմ» (1924), «Ոչ հայր, ոչ մայր» (1929) ժողովածունե– րում, չնայած էքսպրեսիոնիզմի և սյուր– ռեալիզմի ազդեցությանը, հաստատվում է նրա հանդուգն գրոտեսկային, երբեմն էլ մտերմական քնարական սեփական գրելաձևը։ Յո–ի պոեզիան, որի մեջ լաբ– ւիսծ դրամատիզմ է երևան գալիս, արտա– ցոլում է աշխատավոր մարդկանց ընչա– զրկությունն ու հեղափոխական պայքարի կամքը («Կոճղերն արմատախիլ արա ու մի նվնվա», 1931, «Ծայրամասի գիշերը», 1932, «Արջապար», 1934, ժողովածուներ)։ Յո–ի «Շատ է ցավում» (1936) վերջին ժո– ղովածուում կատաղի բողոքը միահյուս– ված է ընկճվածության և հուսահատության հետ։

ՅՈԼՅԱՆ էդուարդ Վահանի (ծն․ 1926, Բաքու), հայ սովետական օդաչու, գնդա– պետ։ ՍՍՀՄ վաստ․ փորձարկող–օդաչու (1967), Սովետական Միության հերոս (26․6․1971)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ավար– տել է Բորիսոգլեբսկի ռազմաօդաչուական ուսումնարանը (1948), Մոսկվայի ավիա– ցիոն ինստ–ը (1960)։ Աշխատել է փորձնա– կան ԿԲ–ում (1951), փորձարկել մարտա– կան և կործանիչ ինքնաթիռներ։ 1960-ից աշխատում է Ա․ Ն․ Տուպոլևի փորձնական ԿԲ–ում, 1973-ից՝ ԿԲ–ի օդաչուական ծա– ռայության պետ։ Առաջինն է Փորձարկել ՏՈԻ–104, ՏՈԻ–124, ՏՈԻ–134, ՏՈԻ–154 և