Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նացումն է, որը հնարավոր է միայն հոգու և մատերիայի տարբերության գիտակց– ման U մտածողության դադարեցման մի– ջոցով։ Ազատագրման դասական ուղին (մարգա) և միջոցը մշակել է Պատանջա– լին և անվանել Աշտանգա–Ցո․ կամ ութաս– ա ի ճան յա 6ո․ (հաճախ անվանվում է նաև Րաջա–Յո․ կամ Արքայական Յո․), որի բաղկացուցիչ մասերն են4 ա․ յամա (ցան– կությունների սանձահարում), բ․ նիյամա (բարոյական կանոնների պահպանում), գ․ ասանա (մարմնի հաստատուն դիրքի ընդունում), դ․ պրանայամա (շնչառու– թյան ղեկավարում), ե․ պրատյահարա (զգայությունների անջատում), զ․ դհա– րանա (ուշադրության կենտրոնացում), է․ դհյանա (հայեցողություն), ը․ սամադհի (կենտրոնացվածություն և ինքնախորա– սուզում)․ առաջին հինգը համարվում են Յո–ի արտաքին միջոցներ, իսկ վերջին երեքը՝ ներքին միջոցներ։ Սամադհիի աստիճանում հայեցող, գիտակցությունը սկսում է ձուլվել հայեցվող օբյեկտին և դադարում է ինքնագիտակցել՝ միտքը կանգ է առնում, որը և իսկական միա– ցումն (Ցոգա) է։ «Մեծ ինքնախորասու– զումը» (մահասամադհի) վերջանում է ֆիզիկական մահով։ Յո–ում ընդունվում են նաև ազատագրման այլ ուղիներ՝ Կարմա–, Զնանա–, Բհակտի–մարգաներ (անշահախնդիր գործունեության, գիտե– լիքի, աստծուն նվիրվածության և սիրո ուղիները), որոնց համապատասխանում են Կարմա–Յո․, Զնանա–Յո․ և Բհակտի– 6ո․։ Գոյություն ունեն նաև այլ կոնկրետ համակարգեր, օրինակ, Դհյանա–Յո․, Մանթրա–Յո․, Յանթրա–Յո․, Հաթհա–6ո․ ևն։ Հաթհա–Ցո–ում ֆիզիկական ու շըն– չառական վարժությունների և խորհրդա– ծությունների միջոցով յոգը հասնում է մարմնականի և հոգեկանի լիակատար տիրապետմանը, իսկ «արթնացնելով» միս– տիկպկան Կունդալինի–շակտի ուժը՝ ձեռք է բեիում գերգիտակցական վիճակ։ Հաթ– հա–Յո–ի արմատները կան տանտրային Յո–ում (տես Տանւորիզմ)։ Յուրահատուկ բնույթ ունի բուդդայական Յո․, որն առանձնապես զարգացած է Տիբեթում և Նեպալում։ Ներկայումս Յո․, առաջին հեր– թին Վիվեկանանդայի, Աուրոբինդո Գհո– շի և Շիվանանդայի ջանքերով, տարած– վել է տարբեր երկրներում։ Արդի գիտու– թյան համար հետաքրքրություն է ներկա– յացնում Յո–ի հոգեֆիզիոլոգիական ղե– կավարման բազմադարյան փորձը։ Գրկ․ Բհագավադգիտա կամ երանելու երգը, Վաղ–պատ, 1911։ Բհագավադ Գիտա կամ Վար– դապետին երգերը, Ամման, 1957։ Виве- кананда С․, Философия Йога, [пер․ с англ․], Сосница, 1911; Радхакриш– нан С․, Индийская философия, пер․ с англ․, т․ 2, М․, 1957, с․ 296–330; Woods J․ Н-, The Yoga-System of Patanjali, Camb․- Massachusetts, 1914; Dasgupta S․ N․, Yoga as Philosophy and Religion, L․, 1924; Aurobindo, The Synthesis of Yoga, N․ Y․, 1950․ ՅՈԴ, Iodum, < հուն․ toei6f)£ – մանու– շակագույն), J կամ I, տարրերի պարբե– րական համակարգի VI պարբերության VII խմբի տարր, կարգահամարը՝ 53, ատո– մական զանգվածը՝ 126,9044։ Հաւոգեն է։ Յո․ p- տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d105s25p5, К, Լ, М թաղանթները լրաց– ված են։ Բնական Յո, բաղկացած է միայն 1271 կայուն իզոտոպից։ Ստացվել են 117–139 զանգվածի թվերով 22 ռադիո– ակտիվ իզոտոպներ։ 6ո․ աոաջինն ստացել է ֆրանս․ քիմիկոս Բ․ Կուրտուան (1811)՝ ծովային ջրիմուռներից։ 6ո–ի միջին պարունակությունը երկրակեղե– վում 4*10~5% է (ըստ զանգվածի)։ Ազատ Ցո․ բնության մեջ չի հանդիպում։ Նրա միներալ– ները (հայտնի են 8-ը) առաջանում են կենսո– լորտում և հազվադեպ են։ Ցո–ի հիմնական աղբյուրը Համաշխարհային օվկիանոսն է (5 X ХЮ՜՜5 ?/ւ)։ Ցո–ի պարունակությունը մեծ է նավթաբեր շրջանների ստորերկրյա ջրերում (երբեմն 100 մգքչ և ավելի)։ Ծովային ջրիմուռ– ները կուտակում են մինչև 1%, իսկ որոշ սպունգներ՝ 8,5% Ցո․ (ըստ չոր կշռի)։ Մարդու և կենդանիների համար անհրաժեշտ միկրո– տարր է։ Մարդու օրգանիզմում կուտակվում է 20–50 մգ Ցո․՝ հիմնականում վահանաձև գեղձում (6 – 15 մգ) և մկաններում (10–25 մգ)՝․ Ւ»թանում է նյութափոխանակությանը, ակ– տիվացնում մկանները և սեռական ֆունկ– ցիան։ Լեռնային, անապատային, չոր տափաս– տանային և ոչ սևահողային անտառային գո– տիներում տարածված տեղաճարակային խպիպը հողում, բույսերում և օդում Ցո–ի ան– բավարար պարունակության հետևանք է։ Այդ շրջաններում անհրաժեշտ է օգտագործել Ցո․ պարունակող կերակրի աղ (10–25 գխ) և պարարտանյութեր։ Ծովամերձ շրջաններում 1 մ3 օդը պարունակում է մինչև 50 մկգ Ցո․ (հիմնականում յոդիդներ)։ Սովորական պայմաններում Յո․ մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղա– կան փայլով բյուրեղական նյութ է, խտու– թյունը՝ 4940 կգ/ti3, հալ․ ջերմաստիճանը՝ 113,5°С, եռմանը՝ 184,35°С։ Հեշտ ցնդող է, դանդաղ տաքացնելիս սուբլիմվում է։ Մոլեկուլը երկատոմանի է՝ 12։ Վատ է լուծվում ջրում (0,33 գ/չ, 25°С), լավ՝ օրգ․ լուծիչներում, ծծմբածխածնում, յոդիդնե– րի ջրային լուծույթներում։ Յո․ ոչ մետաղ է, քիմիապես ակտիվ, միացություննե– րում ունի–1,+1,+3,+5 կամ + 7 օքսի– դացման աստիճան։ Քիմ․ ակտիվությամբ և օքսիդիչ հատկություններով զիջում է քչորին և բրոմին։ Յո–ի և ջրածնի միաց– ման ռեակցիան դարձեւի է (տես Տ սղա– գրածին)։ Թթվածնի, ազոտի և ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Հեշ– տությամբ միանում է բազմաթիվ ոչ մե– տաղների (Si, P ևն) և մետաղների մեծ մասի հետ։ Յոդական թթուն՝ НЮ3, քլո– րական և բրոմական թթուների համեմատ ավելի թույլ թթու է, բայց կայուն։ Նրա՝ ջրում լավ լուծվող անգույն բյուրեղները հալվում են 110°C-nuf, իսկ 195°Շ–ում քայ– քայվում՝ առաջացնելով Յո–ի (V) օքսի– դը՝ 1շՕՏ, նրա աղերը՝ յոդատները (КЮ3 ևն) ստացվում են Յո–ի և ալկալիների տաք լուծույթների փոխազդեցությամբ։ Պերյո– դական թթուն հայտնի է հիդրատի ձևով՝ HI04-2H20։ Յո–ի թթվածնային միացու– թյունները օքսիդիչներ են։ Յո․ միացու– թյուններ է առաջացնում մյուս հալոգեն– ների հետ՝ IF7, IF5, Ю1з, ICl, IBr։ Հայտնի են նաև նրա այլ աղանման միա– ցությունները՝ IC103, ICIO4, 1շ(Տ04)3*․ Միարժեք և երկարժեք մետաղների հետ Ցո․ առաջացնում է ջրում լուծելի իոնա– կան յոդիդներ (Agl, Cu2I2 և Hg2I2-0 ջրում չեն լուծվում)։ Ցո․ ադսորբվում է օսլա– յի վրա և նրան ներկում մուգ կա պույտ գույնով։ Այդ հատկությունն օգ– տագործում են յոդաչափության մեջ։ Յո–ի գոլորշիները թունավոր են և գրգռում եև լորձաթաղանթը։ Յո․ և նրա լուծույթները մանրէասպան են։ ՍՍՀՄ–ում Յո․ ստա– նում են նավթային հորանցքերի ջրերից, որոշ երկրներում՝ ծովային ջրիմուռներից և չիլիական բորակի մայր լուծույթներից։ Նավթային ջրերը մշակում են քլորով կամ ազոտային թթվով, անջատված Յո․ կլա– նում են ածխով կամ դուրս են մղում օդի հոսանքով։ Ածխի վրա ադսորբված Յո․ լուծում են ալկալիներում կամ նատրիումի սուլֆիտում, ապա անջատում քլորի մի– ջոցով։ Օդով դուրս մղված Յո․ կլանում են ՏՕշ–ի և ջրային գոլորշու խառնուր– դով, ապա օքսիդացնում քլորով։ Ստաց– ված հում Յո․ մաքրում են թորելով։ Յո․ և նրա միացություններն օգտագործվում են հիմնականում բժշկության մեջ, որպես հակասնկային, հակաբորբոքային և ցավը մեղմացնող միջոցներ։ Նրանով ախտա– հանում են վերքերը և վիրահատման դաշտը։ Յո–ի միացությունների ներս ըն– դունումն ազդում է նյութափոխանակու– թյան վրա և ուժեղացնում վահանագեղձի ֆունկցիան։ Հիվանդության ախտորոշ– ման համար օգտագործում են Յո․ պարու– նակող նյութեր և Յո–ի արհեստական ռա– դիոակտիվ իզոտոպներ՝ 1251, որոնք կու– տակվում են վահանաձև գեղձում։ Յո–ի P-ճառագայթող իզոտոպները բուժիչ են։ Յոդային դեղամիջոցների երկարատև ըն– դունումը կարող է առաջացնել յ ո դ ի զ մ՝ հարբուխ, եղնջատենդ, արցունքահոսու– թյուն, ցան ևն։ Յոդօրգանական միացու– թյուններն օգտագործվում են օրգ․ սին– թեզում, արծաթի և կալիումի յոդիդները՝ լուսազգայուն թաղանթներ պատրաստե– լիս։ Յո–ի ռադիոակտիվ իզոտոպներ պա– րունակող թափոններով միջավայրի աղ– տոտումը չափազանց վտանգավոր է, հատ– կապես երեխաների համար։ Յո–ի գոլոր– շիների թույլատրելի պարունակությունը օդում 0,001 մգհ է։ Յո–ի բծերը լվանում են նատրիումի թիոսուլֆատի կամ սոդայի լուծույթով։

ՅՈԴԱՅԻՆ ԹԻՎ, 100 գրամ օրգանական նյութին միացող յոդի զանգվածը՝ արտա– հայտած գրամներով։ Յո․ թ․ օրգ․ չհագե– ցած միացություններում բնորոշում է կրկնակի կապերի պարունակությունը։ Հիմնականում օգտագործվում է ճարպերի և ճարպաթթուների անալիզի, ինչպես նաև արոմատիկ ածխաջրածիններում պա– րունակվող և յոդի հետ միացող խառնուրդ– ների ու պոլիմերների չհագեցածության որոշման համար։ Երբեմն յոդի փոխարեն օգտագործվում է բրոմ, ապա հաշվվում ծախսված բրոմին համարժեք յոդի զանգ– վածը։

ՅՈԴԱՁԱՓՈՒԹՅՈՒՆ, օքսիդացնող կամ վերականգնող հատկություններով նյու– թերի տիտրաչավւական վերլուծության եղանակ։ Հիմնված է I2+2p^ 2I~ հա– վասարակշռությունն օգտագործելու վրա։ 1շ/21 համակարգի նորմալ պոտենցիալը e°=+0,5345 վ է (25°C)։ Օքսիդիչներ՝ գերօքսիդներ, քրոմական, մանգանական թթուներ, պղնձի (II), երկաթի (III) աղեր