արտադրությունը ՍՍՀՄ–ում կազմակերպ– վել է ՀՍՍՀ–ում (այդտեղից էլ՝ անվանու– մը, տես Երևանի <Նաիրիա> արտադրա– կան միավորում)։ Թողարկվում են մոտ 30 տեսակ Ն–ներ՝ 10 հզ–ից 1 մլն․ մոլեկու– լային զանգվածով։ Ն–ները հեշտությամբ վուլկանացվում են (MgO, ZnO, Տ)։ Լցոն– ներ չպարունակող նաիրիտային կաու– չուկների խտությունը 1230–1250 կգ/մ3 է, հարաբերական երկարացումը՝ 780– 1200%։ Կայուն են ուժեղ թթուների, ալ– կալիների, յուղերի, բենզինի և մթնոլոր– տային ազդակների նկատմամբ, ունեն փոքր գազաթափանցելիություն։ Լուծ– վում են արոմատիկ և քլորված ածխաջրա– ծիններում։ Լուծույթները և լատեքսները լավորակ սոսինձներ են։ Ն–ներն օգտա– գործվում են ռետինե իրեր, փոխադրիչ ժապավեններ, ռադիոզոնդերի թաղանթ– ներ, հաղորդալարերի մեկուսիչներ, կաշ– վի փոխարինիչներ, թաղանթանյութային ներբաններ, թթվա– և հիմքակայուն ձեռ– նոցներ պատրաստելու, թուղթը երեսպա– տելու, սարքավորումները կոռոզիայից պաշտպանելու համար։ 9*․ Մարաիրոսյան
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Արամ Բագրաաի (ծն․ 1․1․ 1908, Ղարաքիլիսա, այժմ՝ Կիրովական), հայ սովետական քիմիկոս։ ՀՍՍՀ ԳԱ ակա– դեմիկոս (1963), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գոր– ծիչ (1968)։ Նյու Ցորքի ԳԱ անդամ (1979)։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ Ավարտել է Երե– վանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկայի բա– ժինը (1930)։ Ն․ Ն․ Սեմյոնովի աշակերտն է։ 1931–65-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ–ում, 1957-ից՝ լաբորա– տորիայի վարիչ։ 1959-ից եղել է ՀՍՍՀ ԳԱ քիմ․ ֆիզիկայի լաբորատորիայի վա– րիչ և գիտ․ ղեկավար։ 1975-ին լաբորա– տորիան վերակառուցվել է ՀՍՍՀ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ–ի, որի առաջին և անփո– փոխ դիրեկտորն է։ Ն․ ՀՍՍՀ ԳԱ քիմ․ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարն է (1967-ից)։ Գիտ․ աշխատանքները վե– րաբերում են գազաֆազ ճյուղավորված և այլասեռված ճյուղավորված շղթայական ռեակցիաների կինետիկայի, մեխանիզմի և միջանկյալ միացությունների ուսում– նասիրմանը։ Ջրածնի օքսիդացման և այր– ման ռեակցիաների հետազոտություննե– րը փորձնականորեն հաստատեցին ճյու– ղավորված շղթայական ռեակցիաների տե– սության ճշտությունը և նախադրյալներ ստեղծեցին դրա հետագա զարգացման համար։ Կիրառելով էլեկտրոնային պա– րամագնիսական ռեզոնանսի եղանակը4 Ն․ առաջինն է ջրածնի նոսրացված բո– ցում հայտնաբերել թթվածնի ատոմները, և ОН ու НО շ ռադիկալներ, իսկ ածխածնի (II) օքսիդի բոցում (ջրածնի դոնորների առկայությամբ)՝ թթվածնի, ջրածնի ատոմ– ներ,0^ UH02 ռադիկալներ, չափել կոն– ցենտրացիաները և պարզել նրանց առա– ջացման ու կուտակման օրինաչափություն– ները։ Աշխատակիցների հետ մշակել է ջրածնի և թթվածնի ատոմների մասնակ– ցությամբ ընթացող տարրական ռեակցիա– ների արագության հաստատունի որոշ– ման եղանակ։ Ածխաջրածինների ջերմա– և լուսաքիմիական օքսիդացման ուսում– նասիրությունների շնորհիվ մշակել է մըրջ– Ա» Я․ Նալբանդյան Դ․ Ա․ Նալբանդյաե նալդեհիդի ուղղակի ստացման արդ․ եղա– նակ։ ՀՍՍՀ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ–ում Ն․ (Ա․ Հ․ Մանթաշյանի հետ) առաջարկել է ռադիկալների սառեցման նոր կինետի– կական եղանակ, հրի միջոցով ալդեհիդ– ների U ածխաջրածինների օքսիդացման, ջրածնի և ածխածնի (II) օքսիդի դանդաղ օքսիդացման ռեակցիաներում հայտնաբե– րել է գերօքսիդային ռադիկալներ, ինչ– պես նաև օրգ․ և ջրածնի գերօքսիդների հետերոգեն ռադիկալային քայքայման երևույթը և ուսումնասիրել դրա մեխանիզ– մը։ Ն․ ՀՍՍՀ–ում քիմ․ ֆիզիկայի դպրոցի հիմնադիրն է։ Պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։ ՍՍՀՄ ԳԱ Դ․ Մեն– դելեևի անվ․ (1953) և ՀՍՍՀ պետ․ մրցա– նակներ (1976)։ Երկ․ Механизм окисления и горения во– дорода (соавтор Воеводский В․), М․, 1949; Формальдегид-материал для пластмасс (соавтор Ениколопян Н․ С․), М․, 1959; Эле– ментарные процессы в медленных газофаз– ных реакциях, Е․, 1975 (соавтор Манташян А А )․
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Արփենիկ Արշակի (23․12․ 1916, Թիֆլիս–17․5․1964, Երևան), հայ սովետական նկարչուհի։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1956)։ 1941-ին ավարտել է Թիֆ– լիսի Գեղարվեստի ակադեմիան, նույն թվականից սսպրել և ստեղծագործել է Երևանում, նասնակցել հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ Ա․ Նալբանդ– յ ա ն․ Բանվորի դիմանկար (1950, Հայաստանի պե– տական պատկե– րասրահ, Երեան) 1946–64-ին դասավանդել է Երևանի գե– ղարվեստա–թատերական ինստ–ում։ Ն․ բազմաժանր նկարչուհի էր։ Տրամադրու– թյունների բազմազանությամբ, արտա– հայտման բնականությամբ առանձնանում են նրա դիմանկարները («Ինքնադիմա– նկար», 1942, «Աղջիկը», 1957, «Վ․ Աճեմ– յան», «Ս․ Ւոսնզադյան», «Օվսաննա մայ– րիկը», 1962, «Հ․ Հովհաննիսյան», 1963)։ Սուր դիտողականության և ընկալման ան– միջականության կնիքն են կրում կենցա– ղային կտավները («Մտորումների մեջ», 1939, «Աղբյուրի մոտ», 1957, «Ոսկեվազցի պառավը», 1958)։ Բնանկարները տոգոր– ված են քնարականությամբ («Աշտարակ», 1937, «Ախթալա», 1943, «Աշնանային բնա– նկար», 1953, «ւսնձորեսկ», 1962)։ Ն–ի «Բանվորի դիմանկար» (1950), «Հետաքըր– քիր գիրք» (1952) և այլ գործեր գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։ Գրկ․ Ա․ Նալբանդյան․ կատալոգ (առաջա– բանը՝ Ա․ Սարգսյանի), Ե․, 1967։ Ե․ Մարտիկ յան
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Դմիտրի Արշակի (ծն․ 15․9․1906, Թիֆլիս), հայ սովետական նկա– րիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1969)։ ՄՍՀՄ գեղ– արվեստի ակադեմիայի իսկական անդամ (1953)։ Սոցիալիստական աշխատանքի հե– րոս (1976)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1929-ին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակա– դեմիան (դասատուները՝ Ե․ Ե․ Լանսե– րե, Ե․ Թադևոսյան), ապա տեղաՓոխվել Դ․ Նալբանդ– յ ան․ Մոր դիմա– նկարը (1951, Հա– յաստանի պետա– կան պատկերա– սրահ, ԵրԱան) Մոսկվա։ 1930-ական թվականներից մաս– նակցում է համամիութենական ցուցահան– դեսների։ Ն–ի ստեղծագործություններին բնորոշ է կերպարային հավաստիությունը, հոգեբանական խորությունը։ Առաջին նշա– նավոր գործերից է «Մ․ Մ․ Կիրովի ելույթը կուսակցության XVII համագումարում» պատմահեղափոխական կտավը (1935, Մոսկվայի Կրեմլի թանգարաններ, Մոսկ– վա)։ Հայրենական մեծ պատերազմի տա– րիներին տեղաՓոխվել է Հայաստան, մասնակցել «ագիտ պատուհանների» աշ– խատանքին, ստեղծել դիմանկարներ («Ա․ Իսահակյան», 1940), թեմատիկ նկար– ներ, այդ թվում՝ «Գնդապետ Զաքյանի վերջին հրամանը» կտավը (1942, երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան)։ 1944-ին վերադարձել է Մոսկվա, ստեղծել Ի․ Վ․ Մտալինի դիմանկարը (1945, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946)։ 1950 թվականից ստեղծել է Վ․ Ի․ Լենինի կյանքին և գործունեությանը նվիրված նկարաշար՝ «Իշխանությունը սովետնե– րին–խաղաղություն ժողովուրդներին» (հա– մահեղինակներ՝ Վ․ Ն․ Բասով, Ն․ Պ․ Մեշ– չանինով, Վ․ Ա․ Պբիբիլովսկի, Մ․ Ա․ Սուզ– դալցև, 1950, Ուլյանովսկի մարզային գե– ղարվեստական թանգարան, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), «Վ․ Ի․ Լենինի ելույթը 1919 թվականին» (1967, Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարան, Մոսկվա), «Հոկտեմբերյան հեղափոխության նախօր– յակին» (1970–73, Կրեմլի Մեծ պալատ,