Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մոսկվա) են, նաև դիմանկարներ («Բ․Ա․ Լավրենտև», 1954, «Հ․ Բաղրամյան», 1954, «Ա․ Խաչատրյան», 1963), բնանկարներ («Ռիցա լիճը», 1952, «Աշտարակ։ Հին ջրաղաց», 1973, «Արարատյան հովիտ», 1976), նատյուրմորտներ («Նատյուրմորտ։ Դաշտային ծաղիկներ», 1965, «Վարդեր», 1975), հայ մտավորականներին նվիրված «Վերնատուն» կտավը (1976, Տրետյակով– յան պատկերասրահ), գրաֆիկական աշ– խատանքներ (այդ թվում՝ «ճանապարհոր– դություն դեպի Հնդկաստան» շարքը)։ 1970–76-ին ստեղծել է Լ․ Ի․ Բրեժնևի դի– մանկարների շարք։ Լենինյան մրցանակ (1982)։ Պարգեատրվել է Լենինի, Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Պատկերազարդումը տես 105-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Парамонов А․ В․, Дмитрий Ар– кадьевич Налбандян, М․, 1976․ Ե․ Մարտիկ յան

ՆԱԼԲԱՆԴՏԱՆ Լուիզ Ծիածան (12․9․1926, Սան Ֆրանցիսկո –2․12․1974, Նյումեն, ԱՄՆ), ամերիկյան հայ պատմաբան։ Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի համալ– սարանը։ Հայագիտություն է դասավան– դել Ֆրեզնոյի համալսարանում, այնտեղ ստեղծել հայագիտական ամբիոն։ Եղել է Հայագիտական համազգային ընկերու– թյան (NASSR) անդամ։ Զբաղվել է XIX դ․ վերջի հայ ազատագրական շարժ– ման հարցերով, ինչպես նաև հայ մշակույ– թի պատմության ուսումնասիրությամբ։ Երկ․ The Armenian Revolutionary Move– ment, Berkley and Los Angeles, 1963․

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հովհաննես Առաքելի (Իոհաննես Ռոմանովիչ) [15(27)․9․1871, Սիմֆերոպոլ –23․2․1942, Տաշքենդ], հայ սովետական ջութակա– հար, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1937)։ 1894-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Լ․ Ս․ Աուերի դասարան), 1895-ին կատարելա– գործվել Բեռլինի Բարձրագույն երաժշտա– կան դպրոցում (Ցո․ Ցոախիմի ղեկավարու– թյամբ)։ 1895–1942-ին դասավանդել էՊե– տերբուրգի (Լենինգրադի) կոնսերվատո– րիայում, սկզբում՝ որպես Լ․ Աուերի ըն– թերակա (Ն–ի մոտ նախապատրաստական դասընթացներ են անցել 6ա․ Հայֆեցը, Ե․ Ցիմբալիստը, Մ․ Պիաստրոն, Մ․ էլ– մանը), 1903-ից՝ ինքնուրույն դասատու (աշակերտներից են Ի․ Լուկաշեսկին, Սրապյան եղբայրները և ուրիշներ)4 ղե– կավարելով նաև կվարտետի դասարանը (1908-ից՝ պրոֆեսոր)։ Մանկավարժու– թյանը զուգընթաց զբաղվել է համերգա– յին գործունեությամբ։ Հանդես է եկել Պետերբուրգում, Մոսկվայում, Կիեում, Օդեսայում, Խարկովում, Ռիգայում, Թիֆ– լիսում, Բաքվում, 1911-ին և 1914-ին՝ Գերմանիայում, 1923-ին՝ Երևանում, Ալեքսանդրապոլում։ Նվագացանկն ընդ– գրկել է Ցո․ Ս․ Բախի, Լ․ Բեթհովենի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Մենդելսոնի, Ն․ Պագանի– նիի, Պ․ Չայկովսկու, Ա․ Գլազունովի, Ա․ Վյոտտնի, Ցու․ Կոնյուսի, Ա․ Սպեն– դիարյանի և սեփական («Արևելյան կ սայ– րիս», էտյուդ, քայլերդ ևն) ստեղծագոր– ծությունները։ Ն–ին են նվիրված Ս․ Լյա– պունովի ջութակի կոնցերտը, Ցա․ Վիտո– լի «Լատիշական ֆանտազիա»-ն, Ա․ Սպեն– Հ․ Ա․ Նալբանդյան Մ․ Ղ․ Նալբանդյան դիարյանի ջութակի և դաշնամուրի ռոման– սը, «Կանցոնետ»-ը։ Ն–ի նվագը բնորոշվել է վառ հուզականությամբ, հախուռն էքս– պրեսիայով։ Համերգներ է տվել նաև հայ ուսանողների, գաղթականների, երկրա– շարժից տուժածների օգտին։ Իր կատա– րողական և մանկավարժական գործու– նեությամբ Ն․ շարունակել է աուերյան դպրոցի լավագույն ավանդույթները, կա– պող օղակ հանդիսացել ռուս, և սովետա– կան ջութակի դպրոցների միջև։ 1932, 1935, 1937-ին եղել է Համամիութենական երաժշտական մրցույթների ժյուրիի ան– դամ։ Գրկ․ Գ և ո ր գ յ ա ն Գ․ Ա․, Հովհաննես Նալբանդյան, Ե․, 1962։ Ցիցիկյան Ա․, Հայկական աղեղնային արվեստը, Ե․, 1977։ 1Հ․ Ցիցիկյան

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի [2(14)․ 11․1829, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք․ Պրոլետարական շրջանը)– 31․3(12․4)․1866, Կամիշին (այժմ՝ Վոլգո– գրադի մարզում), թաղվել է Նոր Նախի– ջևանի Մ․ Խաչ վանքում], հայ գրող, հրա– պարակախոս, փիլիսոփա, հեղափոխա– կան դեմոկրատ, հայ ռեալիստական գե– ղագիտության և քննադատության հիմնա– դիր։ 1837–45-ին սովորել է Գ․ Պատկան– յանի դպրոցում։ Առաջին բանաստեղծու– թյունները (գրաբար և աշխարհաբար) տպագրվել են 1851-ին, Թիֆլիսում, Գ․ Պատկանյանի խմբագրությամբ հրա– տարակվող «Արարատ» շաբաթաթերթում։ 1848–53-ին եղել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարա– նի (Քիշնև) քարտուղարը։ Այստեղ հա– լածվել է կղերականության և տեղական իշխանությունների կողմից, թողել է պաշ– տոնը և մեկնել Մոսկվա։ Պետերբուրգի համալսարանում քննություններ հանձնե– լուց հետո 1853-ի հոկտեմբերին Մոսկվա– յի Լազարյան ճեմարանում ստացել է հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոն։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Ստեփա– նոս Նազարյանի հետ։ 1854-ի հունվարին ձերբակալվել է՝ մեղադրվելով «հակաօրի– նական արարքների» մեջ, բայց շուտով ազատվել է։ 1854–58-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետում։ Ն․ անմիջական մասնակ– ցություն է ունեցել Ս․ Նազարյանի խմբա– գրած «Հյուսիսափար» (1858–64) ամ– սագրի ստեղծմանը։ 1859-ի գարնանը մեկ– նել է արտասահման (Վարշավա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն), կապեր հաստատել հայ և արևմտաեվրոպական շրջանների հետ։ Ս․ Նազարյանի հետ ունեցած գաղափարա– կան տարաձայնությունների պատճառով 1859-ի աշնանը հեռացել է «Հյուսիսա– փայլ»-ի խմբագրությունից։ 1860-ի ամռանը Պետերբուրգի համալսարանի արևելագի– տության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, այնու– հետև մեկնել է Հնդկաստան (Կալկաթա)՝ ստանալու Նոր Նախիջևանի կրթական կենտրոնների համար մի հայ վաճառա– կանի թողած ժառանգությունը։ Այդ ուղե– վորությունը (1860-ի օգոստոսից մինչև 1862-ի մայիսը) կարևոր նշանակություն ունեցավ Ն–ի հասարակական–քաղ․ և գրա– կան, գործունեության համար։ ճանապար– հին Ն․ եղել է Վրաստանում (Թիֆլիսում հանդիպել է Ղ․ Աղայանի, Մ․ Միանսար– յանի, Պ․ Սիմեոնյանի, Հ․ էնֆիաճյանի և հայ մշակույթի այլ գործիչների հետ), Հա– յաստանում և Թուրքիայում։ Կ․ Պոլսում «Մեղու» հանդեսի խմբագիր Հ․ Սվաճյանի հետ ստեղծել է դեմոկրատական կազմա– կերպություն՝ «Երիտասարդների ընկերու– թյուն» (Հ․ Մվաճյան–Ս․ Թագվորյան խըմ– բակցություն), գործուն մասնակցություն է ունեցել Ազգային սահմանադրությունը իրականացնելու և արևմտահայության վի– ճակը բարելավելու համար դեմոկրատնե– րի մղած պայքարին։ Այդ հարցին վերա– բերող զեկուցագրով դիմել է Կ․ Պոլսի ռուս, դեսպանին՝ խնդրելով Ռուսաստանի կառավարության հովանավորությունը արևմտահայերի նկատմամբ։ Շփվել է հասարակական գործիչների ու գրողնե– րի (Խ․ Օտյան, Մ․ Մամուրյան, Հ․ Քյա– թիպյան, Մ․ Պեշիկթաշլյան, Ծերենց և ուրիշներ) հետ։ Իտալիայում հաղորդակց– վել է գարիբալդիականների հետ։ Սվաճ– յանին ուղղված նամակում (11․1․1861) Ն․ գրել է․ «էտնան և Վեզուվին ծխվում են․ Արարատի հին վուլկանի մեջ մի՞թե կրակ կմնա իսպառ․․․ մահաբեր մտածություն» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 4, 1949, էջ 86)։ Լոնդոնում սերտ կապեր է հաստատել Լոնդոնի «պրոպագանդիստների»՝ Ա․ Գեր– ցենի և Ն․ Օգարյովի հետ, մասնակցել <ԶեմԱա ի վույա> ընկերության ծրագիրը՝ Ն․ Օգարյովի «Ի՝նչ է հարկավոր ժողո– վըրդին» (1861) կոչ–հոդվածը կազմելուն։ Մ․ Բակունինի հետ միջոցներ է ձեռնարկել <Կուոկոչ> թերթը և արգելված այլ գրա– կանություն Ռուսաստանի հվ–ում, Կով– կասում և Թուրքիայում տարածելու հա– մար։ Փարիզում Ն․ հրատարակել է «Երկու տող» (1861) և «Երկրագործությունը որ– պես ուղիղ ճանապարհ» (1862) ծրագրա– յին աշխատությունները, ծանոթացել է Ի․ Տուրգենեի հետ։ 1862-ի մայիսի վեր– ջին Ն․ վերադարձել է Պետերբուրգ, մաս– նակցել Ն․ Չեռնիշեսկու և Ն․ Սեռնո–Սո– լովևիչի գլխավորած «Զեմլյա ի վոլյա»-ի ընդհատակյա գործունեությանը։ 1862-ի հուլիսի 6-ին Ն․ Սեռնո–Սոլովևիչին հղած նամակում Օգարյովը գրել է․ «N-ը (Նալ– բանդովը) ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնելու չափ» (Г ерцен А․, Собр․ соч․, т․ 27, 1963, с․ 243)։ Նամակին կցած երկտողում Գերցենն ավելացրել է․ «Բարևեցեք նրան, նա ազնվագույն մարդ է․ ասացեք նրան, որ մենք հիշում և սիրում ենք իրեն» (ն ու յ ն տ և ղ ու մ, էջ 243)։ 1862-ի հուլիսի 14-ին Ն․ ձերբակալվել է «լոնդոնյան պրոպագանդիստների» հետ