կապեր ունենալու համար («32-ի դատա– վարությունը») և բանտարկվել Պետեր– բուրգի Պետրոպավլովյան ամրոցի Ալեք– սեեյան ռավելինում, որտեղ գտնվում էին նաե Ն․ Չեռնիշևսկին, Ն․ Սեռնո–Սոլովևի– չը, Ն․ Վորոնովը և «Զեմլյա ի վոլյա»-ի մյուս անդամները։ 1865-ի նոյեմբերին, թոքախտով ծանր հիվանդ վիճակում, Ն․ աքսորվել է Կամիշին (Սարատովի նա– հանգ), որտեղ և մահացել է։ Ն․ անցել է գաղափարական զարգաց– ման բարդ ուղի։ Սկզբում հանդես գալով որպես լուսավորիչ–դեմոկրատ, Խ․ Աբով– յանի ավանդույթների հետևորդ, հետա– գայում՝ 50-ական թթ․ վերջերին, նա, Ռու– սաստանի և Արևմտյան Եվրոպայի ժո– ղովուրդների ազատագրական պայքարի ազդեցությամբ, առաջինը հայ գրողներից և հասարակական գործիչներից, կանգնել է հեղափոիւական–դեմոկրատական դիր– քերում։ Ն․ իր հեղափոխական դավանան– քըն արտահայտել է «Երկու տող» պամֆլե– տում, որտեղ մերկացրել է հայ կղերա– կաններին ու բուրժուազիային, Ռուսաս– տանի և Թուրքիայի հայ հետադիմական գործիչներին։ «Մենք ազատակամ նվիրե– ցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը չնվի– րեցինք հարուստներին, նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաև բռնակալների իշխանության մեջ։․․․ Պաշտպանել այն հայի առաթուր կոխված իրավունքը է մեր կյանքի բուն խորհուրդը և նպատակը։ Եվ այս նպատա– կին հասանելու համար չէ պիտո ընկրկինք ոչ բանտի և ոչ աքսորի առջև, ոչ միայն բանիվ և գրչով, այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինինք զենք առնուլ մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազա– տությունը նվիրել և սրբել մեր արյունով» (Երկ․, 1979, էջ 394)։ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության մեջ Ն․ ոչնչացնող քննադատության է ենթարկել 1861-ի գյուղացիական ռեֆոր– մը և Չեռնիշևսկու նման «կացնի» դիմելու կոչ է արել։ Ն–ի կարծիքով, գոյություն ունեցող հասարակական հարաբերություն– ների վերափոխումը հնարավոր է միայն հեղափոխական ճանապարհով։ Սակայն Ն–ի սոցիալիզմը, չնայած հեղափոխական կողմնորոշմանը, ընդհանուր առմամբ գյու– ղացիական (համայնական) էր և ուներ ուտոպիական բնույթ։ Ն․ դատապարտել է կապիտաւիստական երկրների ագգային–գաղութատիրական քաղաքականությունը, հանդես եկել հա– նուն բոլոր ազգերի հավասարության, պայքարել նացիոնալիզմի և շովինիզմի դեմ, համակրանքով վերաբերվել գաղու– թային ու ճնշված ժողովուրդների ազգա– յին–ազատագրական պայքարին։ խարա– զանելով ցարական ինքնակալությունը՝ Ն․ հավատում էր Ռուսաստանի և ռուս ժողովրդի պատմական առաքելությանը․ «Ռուսիո մեջ խմորված ազատությունը համարձակ կարելի է մարդկային ազատու– թյուն անվանել․․․ Ռուսիո ազատությունը, ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ, մե՜ծ խորհուրդ ունի․․․» (ն ու յ ն տ և ղ ու մ, էջ 438)։ Նա ձգտել է Կովկասի ժողովուրդների դեմոկրատական ուժերը միավորել Ռուսաստանի և Արև– մտյան Եվրոպայի ազատագրական ուժե– րի հետ։ Այդ նպատակով կապեր է հաս– տատել «լոնդոնյան պրոպագանդիստնե– րի», լեհ․ և իտալ․ վտարանդիների (Ս․ Տխորժևսկի, Զ․ Մաձինի) և Տ․ Սվաճյան– Ս․ Թագվորյան խմբակցության հետ՝ 1862-ի Զեյթունի ապստամբության նախօրեին։ Ն․ մինչմարքսիստական մատերիալիզ– մի նշանավոր ներկայացուցիչներից է։ Նա ոգին դիտել է որպես մատերիայի հատկու– թյուն։ Ելնելով մարդաբանական ըմբըռ– նումներից և հետևելով ռուս հեղափոխա– կան–դեմոկրատներին՝ Ն․ քննադատել է իդեալիստական ուսմունքները, դրանք համարել մտահայեցողական, վերացա– կան մտակառուցումներ։ Ն․ նշել է, որ մարդիկ այլևս չեն ոգևորվում «․․․վերացա– կան և միստիկական բաներով․․․ Մարդկու– թյունը կապված է երկրագունդի հետ, Փոր– ձերը ուսուցին նորան, յուր երջանկու– թյան և թշվառության պատճառները գ տա– նել երկրագունդի վերա» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․Յ, 1940, էջ 394)։ Նա մերժել է շարժ^ ման ու զարգացման պարզունակ, մեխա– նիստական հայացքները, շարժումը դի– տել որպես գոյություն ունեցող ամեն ինչի հիմք։ «ծեգելը և նորա ժամանակը» (1863, հրտ․ 1902) երկում նշել է Հեգելի փիլ․ համակարգի հակասականությունը, միա– ժամանակ ընդգծել նրա դիալեկտիկայի դերը մատերիալիստական մտածողու– թյան զարգացման գործում։ Ն․ եղել է աթեիստ։ Կրոնը, ըստ նրա, բնության ուժերի խեղաթյուրված և ֆետի– շացված արտացոլումն է մարդու գլխում։ Կրոն, պատկերացումների առաջացման և ամրապնդման հիմքը տգիտությունն է և սոցիալական ճնշումը։ Հենվելով բնա– գիտության նորագույն նվաճումների վրա, հատկապես հետևելով Չ․ Դարվինի էվոլ– յուցիոն ուսմունքին՝ պայքարել է կրոն, նախապաշարումների և սնոտիապաշտու– թյան դեմ։ Հասարակության զարգացման մասին նրա հայացքներն առաջընթաց քայլ էին մինչմարքսիստական սոցիոլոգիայի բնա– գավառում և ընդհուպ մոտեցան պատ– մության մատերիալիստական ըմբռնմանը։ Ն․ գտնում էր, որ սոցիալական հարաբե– րությունները փոխկապակցված են հա– սարակության նյութական կենսապայման– ների հետ, մինչդեռ բուրժ․ պետության և ժողովրդի շահերը հակադիր են։ Ընդու– նում էր պետության դասակարգային բնույ– թը և շահագործողական հասարակարգե– րում սոցիալական պայքարի ու հեղափո– խության անխուսափելիությունը։ Խիստ քննադատելով բուրժ․ հարաբերություն– ները՝ պնդում էր, որ կապիտալիզմի զար– գացմանը զուգընթաց նրա հակասություն– ները սրվում են։ Տնտեսության գլխավոր ճյուղը, հասարակության նյութական ու հոգևոր առաջընթացի ուղին, ըստ Ն–ի, շահագործումից ազատ երկրագործու– թյունն է։ Հարստության ստեղծման հար– ցում պաշտպանել է արժեքի աշխատան– քային տեսության սկզբունքը, նյութա– կան արտադրության գլխավոր տարրերը համարել աշխատանքն ու արտադրու– թյան միջոցները։ Առաջադիմական էին Ն–ի մանկավար– ժական հայացքները։ Նա լուսավորու– թյունը համարում էր ժողովրդի բարոյա– կան վերածննդի և ազգային կյանքի վե– րաշինության հիմքերից մեկը, այն կար– ծիքին էր, որ այդ գործի հիմնական կենտ– րոնը պետք է լինի եկեղեցուց անկախ, խո– րապես ազգային ժող․ դպրոցը։ Կրթու– թյան և ուսուցման գործում բացառիկ դեր է հատկացրել մայրենի լեզվին։ Շա– րունակելով Ի*․ Աբովյանի ավանդույթնե– րը, Ս․ Նազարյանի հետ միասին ակտի– վորեն պայքարել է աշխարհաբարի հաս– տատման համար, բանավիճել է Մխիթար– յանների հետ («Յաղագս հայկական մա– տենագրութեան ճառ», 1854–55, հրտ․ 1895, «Մխիթար Սեբաստացի և Մխիթար– յանք», 1858)։ Ն․ փորձել է գրել աշխարհա– բարի քերականությունը, սակայն չի ավար– տել։ Կրթության և դաստիարակության գործում կարևոր է համարել ընտանիքի, մասնավորապես՝ կնոջ դերը։ Նա կողմնա– կից էր կնոջ ազատագրմանը բոլոր ոլորտ– ներում։ Ն․ հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից է։ Լուսավորական ռեա– լիզմի ոգով է գրված «Մինին՝ խոսք, մյու– սին՝ հարսն» (1858) վիպակը, որը տոգոր– ված է մարդու երջանկության, սիրո բնա– տուր իրավունքի ջերմ պաշտպանությամբ։ Քննադատական ռեալիզմի շունչն է զգաց– վում Ն–ի «Մեռելահարցուկ» (1859) անա– վարտ վեպում և «Հիշատակարան Կոմս էմմանուելի օրագրական թերթերից» (1858–60) երկում, որը«Հյուսիսափայլ»-ի յուրատեսակ երգիծական բաժինն է եղել։ Ն․ ստեղծել է գիշատիչ բուրժուաներ Հով– նաթանյանցի և Բեգզադեի տիպերը, սպա– նիչ երգիծանքով մերկացրել «գնայուն մեռյալներին», որոնք մարմնավորում են անհատի կործանումը բուրժ․ հասարա– կարգում։ Ն․ առաջինը հայ գրականու– թյան մեջ մտցրեց ֆելիետոնի և պամֆլե– տի ժանրերը՝ ստեղծելով ծախու լրագրո– ղի և սխոլաստ գիտնականի, քաղքենու և կեղծ հայրենասերի, կղերականի և առևտրականի երգիծական կերպարները։ Նա գեղարվեստական հրապարակախո– սության հիմնադիրն է հայ գրականու– թյան մեջ։ Մեծ ժողովրդականություն է վայելել Ն–ի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շըր– ջանի ռոմանտիկական բանաստեղծու– թյուններում («Մուսայից մուսային», «Դար– նան մուտ») Ն․ ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույ– թով ու վրդովմունքով։ Ն․ առաջինը հայ պոեզիայի մեջ մտցրեց «մտածություն» փիլ․ ժանրը։ «Մտածությունք»-ից մեկում պատկերված է արի ու անվախ մարդը, որն ընդառաջ է գնում փոթորկին ու ամպ– րոպին։ Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Ն–ի «Ազատու– թյուն» (1859), «Մանկության օրեր» (I860), «Ապոլլոնին» (1861), «Իտալացի աղջ– կա երգը» (1861), «Ուղերձ․․․» (1864) և այլ բանաստեղծություններ։ Նա հե– ղափոխական ոգի մտցրեց հայ պոեզիա– յի մեջ։ Հանրահայտ «Ազատությունը» գրառվել է Ն–ի լուսանկարի վրա և երգվել որպես հայ հեղափոխական երիտասար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/151
Արտաքին տեսք