Վ․ Ս․ Նալբանդյան Տ․ "տ․ Նալբանդյան վրաց․)» «Եղիշե» (1959) ևն։ Սովետահայ պատմավիպագրությանն է նվիրված նրա «Գրողը և պատմությունը» (1970) աշխա– տությունը։ Ռուս, հրատարակել է «Եղիշե» (1972) մենագրությունը, համահեղինակ է «Հայ գրականություն» (1976, ռուս․) բու– հական դասագրքի։ Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմություն» ակա– դեմիական հրատարակության Հ–րղ (1972) և 5-րդ (1979) հատորների խմբագրման աշխատանքներին։ Ն․ 1954–63-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1956–58-ին՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու։ ՀՍՍՀ IV–VII գումարումների Գերագույն սովե– տի դեպուտատ, 1959–67-ին՝ ՀՍՍՀ Գե– րագույն սովետի Նախագահության նա– խագահի տեղակալ։ Արժանացել է ՀՍՍՀ ԳԱ 1982-ի Վաստակագրի։
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Տիգրան Հովհաննեսի [14(26)․3․1878, Վան–7․9․1954, Երևան], հայ սովետական երգիչ (քնարական տե– նոր), մանկավարժ։ Նախնական կրթու– թյունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1890–96), որտեղ ձեռք է բե– րել նաև երաժշտական պատրաստություն (եղել է Մ․ Եկմալյանի աշակերտն ու երգ– չախմբի մեներգիչը)։ 1897–98-ին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարա– նում, 1898–1906-ին՝ Պետերբուրգի կոն– սերվատորիայում (Ս․ Գաբելի դասարան)։ 1907–08-ին կատարելագործվել է Միլա– նում (դասատու՝ Կաստելլանո)։ Համերգ– ներ է տվել Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքնե– րում։ Երգացանկը ընդգրկել է եվրոպա– կան, ռուս․ (Չայկովսկի, Ռախմանինով) և հայ (Կոմիտաս, Ա․ Սպենդիարյան, Ա․ Մայիլյան) կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ, հայկ․ ժող․ և գուսանական երգեր (հատկապես հռչակվել է «Կռունկ» և Սայաթ–Նովայի երգերի կատարումնե– րով)։ Համերգային գործունեությանը զուգընթաց զբաղվել է մանկավարժու– թյամբ՝ 1913–18-ին՝ Թիֆլիսում, 1918– 1921-ին՝ Աստրախանում և Արմավիրում, որտեղ կազմակերպել է ժող․ կոնսերվա– տորիա և ղեկավարել այն։ 1922-ից եղել է Երևանի երաժշտական ստուդիայի վոկալ արվեստի դասատու։ Աշխատել է նաև Լե– նինականում, 1926-ին տեղափոխվել է Բաքու։ Երկար տարիներ աշխատել է Հա– յարւոան երաժշտական դպրոցում, Հայկ․ դրամատիկական թատրոնին կից ստու– դիայում, ֆիլհարմոնիայում և երաժշտա– կան ուսումնարանում, ապա՝ կոնսերվա– տորիայում։ 1949-ից ապրել է Երևանում, դասավանդել Ռ․ Մելիքյանի անվ․ երաժըշ– տական ուսումնարանում (աշակերտներից են Ա․ Այդինյանը, Հ․ Բադալյանը, Բ․ Դար– բինյանը)։ Գրկ․ Ակնարկ հայ երաժշտության պատմու– թյան, Ե․, 1963 (Ակնարկներ հայ արվեստի պատմության 1)։ Մ․ Մուրադյան
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ (մինչև 1950-ը՝ Մեծ Շահ– րիար, վերանվաևվել է ի պատիվ Միքա– յել Նաւբանդյանի), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրո– նից 10 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտե– սությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծու– թյամբ, հացահատիկի և խորդենու մշակու– թյամբ, անասնապահությամբ, թռչնաբու– ծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլ– տուրայի տուն, գրադարան, մսուր–ման– կապարտեգ, կապի բաժանմունք, կինո, հեռախոսային հանգույց, կենցաղսպա– սարկման տաղավար, հիվանդանոց, դե– ղատուն։ Հիմնադրվել է XVI դ․ 2-րդ կեսին։ Նալբանդյան Ն–ում է ծնվել սոցիալիստական աշխա– տանքի հերոս Գ․ Ա․ Կարապետյանը։ 1967–68-ին գյուղում հրատարակվել է «Նալբանդյան» թերթը։
ՆԱԼԵՊԿԱ (Nalepka) Ցան (կեղծանունը՝ Ռ և պ կ ի ն) (1912–1943), սլովակյան պարտիզանական ջոկատի կազմակերպիչ և հրամաևատար, Սովետական Միության հերոս (ետմահու, 2․5․1945), Սլովակյան ազգային ապստամբության հերոս (5․5․ 1945)։ 1934-ից ծառայել է չեխոսլովակյան բանակում։ 1941-ին Ալովակիայի ֆաշիս– տական խամաճիկ կառավարությունը այն զորամասը, որտեղ ծառայում էր Ն․, ուղարկել է սովետա–գերմանական ճա– կատ։ 101-րդ սլովակյան գնդում Ն․ ստեղ– ծել է հակաֆաշիստական հայրենասիրա– կան կազմակերպություն։ 1943-ի մայիսին անցեւ է սովետական պարտիզանների կողմը և սլովակ, նախկին զինծառայող– ներից կազմել պարտիզանական ջոկատ։ Զոհվել է մարտում, ժիտոմիրի մարզի Օվրուչ քաղաքի ազատագրման ժամա– նակ։ Պարգևատրվել է Սպիտակ առյուծի I աստիճանի շքանշանով։
ՆԱԼԻՎԱՅԿՈ Սևերին (ծն․ թ․ անհտ․– 1597), հակաֆեոդալական գյուղացիական– կազակային ապստամբության ղեկավար Ուկրսփնայում և Բելոռուսիայում։ Մաս– նակցել է կազակների՝ թուրքերի և թա– թարների դեմ ռազմ, արշավներին։ 1594-ին գլխավորել է գյուղացիական ապստամբու– թյուն աջափնյա Ուկրաինայում։ Այնու– հետև նրան են միացել ապստամբ ռեեստ– րային (գրանցված) կազակները։ Լեհ․ զոր– քերի դեմ մարտերից հետո անցել են Դնեպրը և հիմնել ճամբար, սակայն 1595-ին կազակական վերնախավը մատ– նել է Ն–ին և մյուս ղեկավարներին լեհ․ հրամանատարությանը։ Երկու տարվա կա– լանքից հետո Ն․ մահապատժի է ենթարկ– վել։ Ն–ի կերպարը արտացոլվել է ժող․ բանահյուսության և գեղարվեստական գրականության մեջ (Տ․ Շևչենկո, Կ․ Ռիլեև և ուրիշներ)։
ՆԱԼԻՎ4ԻՆ Դմիտրի Վասիլևիչ (1889– 1982), սովետական երկրաբան և հնէա– բան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946), սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1963)։ 1915-ին ավարտել է Պետրոգրադի լեռնա– յին ինստ–ը, ․1920-ից՝ պրոֆեսոր նույն ինստ–ում։ 1946–51-ին՝ ԱԱՀՄ ԳԱ Թուրք– մենստանի մասնաճյուղի Նախագահու– թյան նախագահ, լճագիտության լաբորա– տորիայի դիրեկտոր։ 1954-ից՝ ՍՍՀՄ ԳԱ միջգերատեսչական շերտագրական կո– միտեի նախագահ։ Հիմնական աշխատու– թյունները վերաբերում են Ուրալի, Մի– ջին Ասիայի ու Արևելա–Եվրոպական պլատֆորմի պալեոզոյի շերտագրությա– նը, հնէաբանությանը և օգտակար հա– նածոներին։ ՍՍՀՄ և մի շարք արտասահ– մանյան գիտական ընկերությունների պատվավոր անդամ, ՍՍՀՄ պետ․ (1946) և լենինյան (1957) մրցանակներ։ Պարգևա– տրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։
ՆԱԼՁԻԿ, Կաբարդինա–Բալկարական ԻՍՍՀ մայրաքաղաքը, Նալչիկ գետի ափին։ 207,4 հզ․ բն․ (1980)։ Երկաթուղա– յին կայարան է։ Ամառը տաք է, ձմեռը՝ մեղմ, տարեկան տեղումները՝ 615 մմ։ Ն․ տալիս է Կաբարդինա–Բալկարական ԻՍՍՀ արդ․ արտադրանքի 50%–ը։ Կա մեքենա– շինություն, մետալուրգիական, էլեկտրա– տեխնիկական, քիմ․, սննդի, թեթև, Փայ– տամշակման, շինանյութերի արդյունաբե– րություն։ Ն–ում են Կաբարդինա–Բալկա– րական պատմության, լեզվի, բանահյու– սության, գրականության և էկոնոմիկայի ԳՀԻ–ները, ՍՍՀՄ Մինիստրների խոր– հըրդին կից հիդրոօդերևութաբանական ծառայության գլխավոր վարչությանը կից բարձր լեռնային երկրաֆիզիկական ԳՀԻ–ն, համալսարանը և այլ ուս․ հաստա– տություններ, թանգարաններ, 3 թատրոն։ Ալպինիզմի և տուրիզմի կենտրոններից է Հյուսիսային Կովկասում։ Հիմնադրվել է 1817-ին, քաղաք է 1921-ից։ Ն–ից 3 կմ հե– ռու, Գոլինսկ տեղավայրում, 500–550 մ բարձրության վրա կա բալնեոլոգիական և կլիմայական կուրորտ, որի բուժիչ մի– ջոցներն են հանքային 14 աղբյուրների ջրերը և Տամբուկանսկ լճի տղմոտ ցեխը։ Բուժվում են հենաշարժական, նյարդա– յին համակարգերի, մաշկի, մարսողու– թյան օրգանների և գինեկոլոգիական հի– վանդություններով տառապողները։ Գոր– ծում են առողջարաններ, ջրացեխաբուժա– րան, լողավազաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, տուրբազաներ։
ՆԱԻԱԲԱձՈՒԿ (antebrachium), մարդու վերին վերջույթի՝ բազուկի և ձեռքի միջև ընկած հատվածը։ Հենքակմախքը կազ– մում են ճաճանչոսկրը և ծղիկոսկրը, որոնց մոտակա ծայրերը մասնակցում են արմըն– կային, իսկ ճաճանչի հեռավոր ծայրը՝ ճա– ճանչ–դաստակային հոդի կազմությանը։ Ոսկրերը միմյանց հետ միացած են միջոսկ– րյա ջլաթերթով, իսկ ծայրերը կազմա– վորում են ճաճանչ–ծղիկային մոտակա և հեռավոր հոդերը։ Ն–ի ափային երեսին տեղադրված են ձեռքի վարհակիչ, դաս–