Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տիաբակության խնդիրներն ու միջոցնե– րը որոշելու համար խոշոր նշանակություն ունեցան Ն․ Կ․ Կրուպսկայայի և Ա․ Վ․ Լունաչարսկու ղեկավարությամբ տեղի ունեցած համառուսասաանյան առաջին համագումարները (առաջինը՝ 1919-ին) և կոնֆերանսները։ Սովետական Ն․ մ–յան հիմնական խնդիրն է մշակել նախադպրո– ցականների կոմունիստական դաստիա– րակության բովանդակությունը, ձևերն ու մեթոդները։ Ստեղծվել են սենսորային դաստիարակության, մանկապարտեզնե– րի դիդակտիկայի նոր համակարգեր։ Ուշադրության կենտրոնում են երեխայի անձի ձևավորման, աշխատանքային, գե– ղագիտական, բարոյակամային, ֆիզիկա– կան դաստիարակության կատարելագործ– ման հարցերը, որոնցով զբաղվում են ՍՍՀՄ ՄԳԱ նախադպրոցական դաստիա– րակության ինստ–ը (հիմնվել է 1960-ին), միութենական հանրապետությունների մանկավարժական ԳՀԻ–ները և բուհերի Ն․ մ–յան ամբիոնները։ Նախադպրոցա– կանների դաստիարակության հարցերը, ինչպես նաև գիտատեխնիկական առաջ– ընթացի՝ այդ բնագավառի նոր խնդիրնե– րը լայնորեն լուսաբանվում են «Սո– վետսկայա պեդագոգիկա» («Советская педагогика»), «Դոշկոլնոյե վոսպիտա– նիե» («Дошкольное воспитание») և այլ գիտամեթոդական ամսագրերում։ 1959-ից 2 տարին մեկ անցկացվում են սոցիալիս– տական համագործակցության երկրների նախադպրոցական գործի գիտական ու գործնական մասնագետների սեմինար– ներ։ Գրկ․ Крупская Н․ К․, Педагогиче– ские сочинения, т․ 6, М․, 1959; Макарен– ко A․ C-i Соч․, т․ 4, М․, 1957; Ар кин Е․ А․, Ребёнок в дошкольные годы, под․ ред․ А․ В․ Запорожца и В․ В․ Давыдова, [М․, 1968]; Усова А․ П․, Обучение в детском саду, 2 изд․, М․, 1970; Запорожец А․ В․, М а р к о в а Т․ А․, Дошкольное вос– питание, в кн․։ Народное образование в СССР, М․, 1967; Теория и практика сенсор- ного воспитания в детском саду, под ред․ А․ П․ Усовой и Н․ П․ Сакулиной, М․, 1965; Умственное воспитание детей раннего воз– раста, под ред․ Е․ И․ Радиной, М-, 1968; Жуковская Р․ И․, Воспитание ребёнка в игре, М-, 1963; Ветлугина Н․ А․, Музыкальное развитие ребёнка, М․, 1968․ ՆԱ ԻԱ ԴՐՈՒԹՅՈՒՆ, տես էքսպոզիցիա։

ՆԱԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սպասարկու բա– ռեր, որոնք նախդիրների հետ մեկտեղ կազմել են մեկ խոսքի մաս։ Գրաբարում Ն․ ունեցել են շատ լայն կիրառություն։ Դիոնիսիոս Թրակացու քերականության հայ թարգմանիչն ու մեկնիչները «նախա– դրություն» հասկացության մեջ մտցրել են այն մասնիկներն ու բառերը, որոնք նախադրվել են մյուս խոսքի մասերին թե՝ բարդության, թե՝ բառերի կապակցության մեջ։ Այդ տեսակետից Ն–ի շարքն են դաս– վել նախածանցները, նույնիսկ՝ անուն խոսքի մասի նախադաս լրացումները։ Հետագայում այդ սպասարկու բառերը բաժանվել են երկու տեսակի՝ հոլովա– կերտ բառեր կամ նախդիրներ (առ, զ, ի, ընդ, ըստ, ց) և հոլովառու բառեր կամ Ն․ (վասն, յաղագս, հանդերձ, առանց, մինչ ևն)։ Խնդիր ընդունելով բոլոր թեք հոլով– ներով (ամենից շատ սեռականով)՝ Ն․ իրենց խնդիրների հետ մեկտեղ դրսևո– րում են պարագայական և խնդրային իմաստներ ու իմաստային նրբերանգներ՝ տարածական, ժամանակային, պատճա– ռական, նպատակային, վերաբերության, բացառման, համեմատության ևն։ Հայոց լեզվի զարգացման ընթացքում նախդիր– ներն իրենց տեղը զիջել են Ն–ին, իսկ վեր– ջիններս էլ՝ մեծ մասամբ ետադրություն– ներին։ ժամանակակից հայերենի նախ– դիրները, նախադրություններն ու ետա– դրությունները, Աբեղյանից սկսած, միա– վորվում են կապերի անվան տակ։ Գրկ» Մ արգարյան Ա․, Արդի հայե– րենի կապերը, Ե․, 1955։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Ջ ա– հ ու կ յ ա ն Գ․, ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե․, 1974։ Աբրա– համյան Ա․, Գրաբարի ձեռնարկ, Ե․, 1976։ Գ․ Թոսունյան

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ, տես Պաաերազմ։

ՆԱԽԱԹԵԼԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ, մանվածքի արտադրության մեջ կիրառվում է նախա– թելի (մանման արտադրության կիսա– ֆաբրիկատ, որից պատրաստվում է ման– վածք) ստացման համար։ Ն․ մ–ի հիմնա– կան մասերն են արտաձգիչ սարքը և ոլորման–փաթաթման մեխանիզմը։ Կախ– ված մանրաթելի տեսակից և նախաթելի հաստությունից Ն․ մ–ները տարբերվում են արտաձգիչ սարքերով, եղանապտու– տակների, իլիկների, կոճերի չափսերով, նախաթելի ձևավորման եղանակով։

ՆԱԽԱԼԱՐՎԱԾ ԵՐԿԱԹԲԵՏՈՆ, տես Եր– կաթբետոն։

ՆԱԽԱԼԱՐՎԱԾ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, շի– նարարական կոնստրուկցիաներ, որոն– ցում նախապես (պատրաստման, խոշո– րացված հավաքման կամ մոնտաժի ըն– թացքում) ստեղծվում են կոնստրուկցիա– յի տարրերում օպտիմալ բաշխված լա– րումներ։ ժամանակակից շինարարու– թյունում նախնական լարումներն առա– վել լայնորեն կիրառվում են երկաթբեաո– նե կոնստրուկցիաներում և շինվածքնե– րում, ինչպես նաև մետաղական կոնս– տրուկցիաներում։ Ն․ կ․ խիստ արդյունա– վետ են բարձրամուր նյութերի կիրառման և դրանց ֆիզիկամեխանիկական հատկու– թյունների առավել լրիվ օգտագործման շնորհիվ։ Երկաթբետոնե Ն․ կ–ում, որպես կանոն, նախապես ստեղծվում են սեղմման լարումներ՝ բետոնում և ձգման լարումներ՝ ամրանում։ Բարձրամուր պող– պատների օգտագործման շնորհիվ այս կոնստրուկցիաներում ձեռք է բերվում ամրանային պողպատի զգալի տնտեսում (մինչև 70%), ապահովվում է դրանց դի– մադրությունը ճաքերի առաջացմանն ու ընդարձակմանը (ճաքակայունություն), էապես մեծանում է կոնստրուկցիաների կոշտությունը (սովորական՝ նախալար– ված կոնստրուկցիաների համեմատու– թյամբ)։ Երկաթբետոնե Ն․ կ․ նպատակա– հարմար է կիրառել այնպիսի թռիչքնե– րով, բեռնվածքներով և աշխատանքի պայմաններով շենքերի ու ինժեներական կառույցների համար, երբ չնախալարված ամրանով կոնստրուկցիաների օգտագււր– ծումը զուգակցվում է զգալի տեխ․ դժվա– րություններով կամ պողպատի ди բետոնի մեծ ծախսով։ Այս կոնստրուկցիաների կիրառումը նպատակահարմար է նաև ճնշումային խողովակաշարերի, ռեզեր– վուարների և այլ տարողությունների պատրաստման համար, որտեղ պահանջ– վում է անթափանցելիության ապահո– վում ։Մետաղական Ն․ կ․ կիրառվում են կամուրջների թռիչքներում, ենթամբար– ձիչային հեծաններում, կայմերում, աշտա– րակներում, էլեկտրահաղորդման գծերի հենարաններում և այլ կառույցներում։

ՆԱԽԱԼԵԶՈՒ, միևնույն չեզվաըն տան իքին (լեզվախմբին) պատկանող (ցեղակից) լե– զուների հիմքում, ընկած ընդհանուր լե– զուն։ Ցուրաքանչյուր լեզվաընտանիք ունեցել է իր Ն․, այդ պատճառով էլ սովո– րաբար «Ն․» տերմինը գործածվում է տըվ– յալ լեզվաընտանիքի անվան հետ մեկտեղ (օրինակ, հնդեվրոպական Ն․, սեմական Ն․)։ ժամանակակից համեմատական լեզ– վաբանության մեջ «Ն․» տերմինի փոխա– րեն հաճախ գործածում են պարզապես լե– զու (հնդեվրոպական լեզու), ինչպես նաև՝ ընդհանուր լեզու (ընդհանուր հնդեվրո– պական լեզու) կամ հիմք լեզու տերմին– ները (հնդեվրոպական հիմք լեզու, սե– մական հիմք լեզու)։ Ն–ները գրավոր հուշարձաններով ավանդված չեն, դրանք վերականգնվում են ցեղակից լեզուների ծագումնաբանական ընդհանրությունների հիման վրա։ Այսպիսով, վերականգնված Ն․ ցեղակից լեզուների ծագումնաբանա– կան ընդհանրությունների նախակաղա– պարների (ընդհանուր նախաձևերի) հա– մակարգն է։ է․ Աղա յան

ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ՃԿՎԱԾՔ, տես ճրկ– վածք։

ՆԱԽԱԼԵՌ՛ՆԵՐ, լեռնային երկրների ցած– րադիր ծայրամասերը, որոնց բնորոշ է բլրավոր կամ ցածրալեռնային ռելիեֆը։

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ, կրոնական ըմ– բըռնում, ըստ որի պատմությունը և ան– հատի կյանքն ու «փրկությունը» պայմա– նավորված են աստծու կամքով։ Ն․ միաստ– վածային կրոններում բխեցվում է աստծու ամենազորության դրույթից։ Ն–յան վերա– բերյալ ուսմունքը՝ պրովիդենցիա– լ ի զ մ ը (< լատ․ providentia – նախա– խնամություն), ձևավորվել է միջնադա– րում և Օգոստինոսի ուսմունքով դարձել քրիստոնեական պատմագրության հիմ– քը։ Միջնադարյան աստվածաբանության մեջ տիրապեւոել է երկակի Ն–յան սկըզ– բունքը, ըստ որի մարդկանց մի մասին վիճակված է մեղք և դժոխք, մյուսներին՝ բարիք ու դրախտ։ Հիսուս Քրիստոսը նա– հատակվել է միայն ընտրյալի համար (հե– տագայում այս դրույթը դառնում է կաչ– վինականության դոգման)։ Երկակի Ն–յան սկզբունքը հակասում է կյանքի ազատու– թյան և անհատի բարոյական պատասխա– նատվության կրոնական ըմբռնումներին։ Մարքսիզմը մերժում է Ն․, պատմությունը դիտում որպես բնապատմական պրոցես։ Տես նաև ճակատագիր։

ՆԱԽԱԿԱՊԻՏԱԼԻԱՏԱԿԱՆ ՀՈԴԱՅԻՆ

ՌԵՆՏԱ, տես Հողային ոենտա։

ՆԱԽԱԿԵՆԴԱՆԻՆԵՐ (Protozoa), միա– բջիջ կենդանիների տիպ։ Համարյա բո– լորը մանրադիտակային կենդանիներ են, չափերը տատանվում են 2–3 մկմ–ից