Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յալ էներգահամակարգից։ Զարգացած են լեռնահանքային արդյունաբերությունը (Փառակաչայի մոլիբդենի և կապարիցինկի հանքերը, Նախիջևանի աղահանքը), մեքենաշինությունն ու մետաղամշակությունը (Նախիջևանի էլեկտրաաեխ․, Շահբուզի ավաովերանորոգման գործարաններ)։ Թեթև արդյունաբերության խոշոր ձեռնարկություններն են Իլյիչովսկի բամբակազտիչ գործարանը, Օրդուբադի մետաքսամանվածքային և Նախիջևանի կարի ֆաբրիկաները։ Սննդարդյունաբերությունն ընդգրկում է գինեգործությունը (Նախիջևանի, Շահբուզի, Ապրակունիսի գինու գործարաններ), հանքային ջրերի (Բադամլիի, Միրաբի գործարաններ), մսի–կաթի (Նախիջևանի մսի կոմբինատ, կաթի գործարան), պահածոների (Օրդուբադ), ծխախոտի ֆերմենտա–՚ ցիոն (Նախիջևան) արտադրությունները և այլ ճյուղեր։ Կա փայտամշակման (Նախիջևանի կահույքի ֆաբրիկա), շինանյութերի (Նախիջևանի երկաթբետոնե շինվածքների գործարան, շինանյութերի կոմբինատ) արդյունաբերություն, ապակե տարաների գործարան, ալրաղաց կոմբինատ ևն։

Արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած է Նախիջևանում (թողարկվող արդ․ արտադրանքի 40%–ից ավելին), ինչպես նաև Օրդուբադում (մոտ 10%) և Իլյիչովսկում (20%)։

Գյուղատնտեսության մեջ առանձնանում են բամբակագործությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, ծխախոտագործությունն ու շերամապահությունը։ 1979-ին ցանքատարածությունները կազմել են 30,2 հզ․ հա (որից ավելի քան 80%–ը՝ ոռոգելի)։

1972-ին հանրապետությունում կար 60 կոլտնտեսություն և 17 սովետական տընտեսություն։ Մշակում են հացահատիկ (ամենուրեք և հատկապես մերձարաքսյան հարթավայրում), բամբակ, ծխախոտ (Իլյիչովսկի, Բաբեկի շրջաններում), բանջարաբոստանային կուլտուրաներ (բոլոր տնտեսություններում)։ Զարգացող ճյուղերից են այգեգործությունը (բացառությամբ Օրդուբադի շրջանի) և պտղաբուծությունը (հիմնականում Օրդուբադի շըրջանում)։ 1980-ին պետությանն է հանձնված 8776 ա հացահատիկ, 6303 ա ծխախոտ, 53880 ա խաղող, 6481 ա բանջարեղեն և 3305 ա պտուղ։

Անասնապահությունը զարգացած է ամենուրեք և ունի մսակաթնատու և բրդատու ուղղություն։ 1981-ի հունվ․ 1-ի դրությամբ հանրապետությունում կար 68,7 հզ․ խոշոր եղջերավոր (այդ թվում՝ 23,4 հզ․ կով և գոմշակով) և 288,6 հզ․ մանր եղջերավոր անասուն։ 1980-ին կոլեկտիվ և սովետական տնտեսություններում արտադրվել է 3,7 հզ․ ա միս (կենդանի քաշ), 13 հզ․ տ կաթ, 15,1 մլն ձու, 536 ա բուրդ։ Բուծվում է ոչխարի բալբաս ցեղը։ Օրդուբադի շրջանում զարգացած է շերամապահությունը։

Տրանսպորտը։ ՍՍՀՄ պետական սահմանի երկայնքով անցնում է ԵրևանԲաքու երկաթուղու 187 կմ երկարությամբ հատվածը։ Զուլֆա քաղաքից ճյուղավորվում է դեպի Թեհրան գնացող երկաթգիծը։ Զարգացած է ավտոմոբիլային ճանապարհների ցանցը։ Նախիջևանը ավիագծով կապված է Բաքվի հետ։

Առողջապահությունը։ 1913-ին Նախիջ․ ԻՍՍՀ–ի տարածքում կար 2 հիվանդանոց՝ 20 մահճակալով։ Տարածված էին մալարիան, տրախոման, տիֆերը։ Սովետական իշխանության տարիներին խիստ նվազել են մալարիայի դեպքերը, լրիվ վերացել են տրախոման, բծավոր և ետադարձ տիֆերը։ 1980-ի հունվ․ 1-ի դրությամբ հանրապետությունում կար 46 հիվանդանոց 2,4 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 11 մահճակալ), 52 ամբուլատորիա և պոլիկլինիկա, աշխատում էին 503 բժիշկ (83 բնակչին՝ 1 բժիշկ), 2374 միջին բուժաշխատող։ Հանրապետության տարածքում են Բադամլի բալնեոլոգիական կուրորտը, Սիրաբ և Նագաջիր բուժավայրերը։

ժողովրդական կրթությունը, կուլտուր–լոաավորական ու գիտական հիմնարկները։ Նախիջ․ ԻՍՍՀ–ի տարածքում ուսուցման գործը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում (ծիսակարգերի և հեթանոսական այլ արարողությունների ուսուցում)։

Մինչև հայ գրերի ստեղծումը այստեղ գոյություն են ունեցել մեհենական գիր ու գրականություն, զարգացած է եղել ժայռապատկերային գրությունը (տես Նավասար)։ Այստեղ են ստեղծվել նաև առաջին հայկական դպրոցները (տես Մեսրոպյան դպրոցներ, Գողթն)։ Ուսուցման, լոաավորության ու դպրության գործը լայն զարգացում է ստացել մասնավորապես միջին դարերում։ Այս շրջանում գործել են ավելի քան 30 գրչատներ ու դպրոցներ, ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մեզ հասած ավելի քան 300-ից 140-ը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Հայտնի են ավելի քան 200 գրիչների անուններ (այդ թվում և Շոռոթի 10 գըրչուհիները)։ Առանձնապես բեղմնավոր է եղել Ագուլիսի, Աստապատի, Ապրակոլնիսի, Զոլղայի, Նախիջևանի, Շոռոթի, Նորաշենի, Ցղնայի, Քռնայի, Շահապունիքի, Օծոփի, Կուքիի վանքերի, գրչության կենտրոնների ու դպրոցների գործունեությունը։ Արևեւյան Հայաստանը Ռոաաստանին միանալուց (1828) հետո կրթության ու լոաավորության գործը նոր վերելք է ապրել։ 1830–50-ական թթ․ արդեն դպրոցներ էին գործում Օրդուբադում, Ազայում, Շարուրի Նորաշեն, Ալաքլու, Ղարղալու և այլ գյուղերում։ 1860-1870-ական թթ․ դպրոցներ են բացվել Նախիջևանում (նաև օրիորդաց), Աստապատում, Ազնաբերդում, Ցարմջայում (նաև ռոա․), Թմբուլում, Ցղնայում, Փաոակայում, Տանակերտում, Մեսրոպավանում, ճահուկում, Նորսում և այլ բնակավայրերում։ 1867-ին Պ․ Պռոշյանի ջանքերով բացվել են Ագուլիսի հոգևոր (դասավանդել է նաև Րաֆֆին) և Հայկանուշյան օրիորդաց դպրոցները։ Մի շարք դպրոցներում (Ագուլիս, Նախիջևան, Օրդուբադ) գործել են գրադարաններ։ XIX դ․ք կրոնական առարկաներից բացի, դպրոցներում դասավանդվում էին հայոց լեզու, ռոաաց լեզու, անգլերեն, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, տոմարագիտություն, կենդանաբանություն, նկարչություն, երգեցողություն, ձեռագործություն և այլ առարկաներ։

Մինչև սովետական կարգերի հաստատումը հանրապետության տարածքում կար 45 տարրական դպրոց (մոտ 2 հզ․ աշակերտ)։ 1979/80 ոա․ տարում գործել են 218 հանրակրթական դպրոց, 4 միջնակարգ մասնագիտական ոա․ հաստատություն, մանկավարժական ինսա․։ 1979-ին կար 242 մաաայական գրադարան, 3 թանգարան (այդ թվում՝ Նախիջ․ ԻՍՍՀ պատմության, Ադրբեջանի գրականության, երկոան էլ Նախիջևանում), 223 ակումբ, 182 կինոսարքավորում, երաժըշտա–դրամատիկական թատրոն։ Սովետական իշխանության տարիներին հանրապետությունում ստեղծվել են նաև գիտական հիմնարկներ՝ Ադրբ․ աՀ ԳԱ–ի, մինիստրությունների և գերատեսչությունների փորձակայաններ ու հենակետեր, Ադրբ․ ՄՄՀ ԳԱ–ի գիտական կենտրոն ևն։

Ա, Այվազյան

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռոատատեսությունը։ ԼույՄ են տեսնում «Շարգ գապըսը» («Արևելքի դարպասներ», ադրբ․, 1921-ից) հանրապետական և 4 շրջանային թերթեր։ Ռադիոյով (ադրբ․, ռոա․, հայերեն) և հեռուստատեսությամբ հաղորդվում են տեղական, Ադրբ․ ՍՍՀ–ի (Բաքվից) և կենտրոնական (Մոսկվայից) ծրագրերը։

Ճարտարապետությունը։ Նախիջ․ ԻՍՍՀ տարածքում հայտնաբերվել են բրոնզե, քարե, խեցե իրեր, կիկլոպյան կառույցների (մ․ թ․ ա․ II–I հազարամյակներ) մնացորդներ։ Միջնադարյան նշանավոր համալիրներից են Ասաապաւոի Կարմիր (X–XVII դդ․) և Մ․ Վարդան (XVII դ․), Կուքիի Ա․ Նշան (XII–XIII դդ․), Ապրակունիսի Ս․ Կարապետ (XIV-XVII դդ․), Ագովիսի Ս․ Թովմա (XIV-XVII դդ․), Փաոակայի Մ․ Հակոբի (XVII-XVIII դդ․) վանքերը, ամրոցներից՝ Երընշակի, Շահապոնքի, Արբա, ճահուկ բերդերը։ Պաշտամունքային կառույցները, հիմնականում եռանավ և քառամույթ գըմբեթավոր բազիլիկներ են։ Առաջին տիպին են պատկանում Բիստի Մ․ Աստվածածին (1687) և Մ․ Նշան (XVII դ․), Շրչուի (XVII դ․), Նիրգուդի (XVIII դ․), Փառակայի Ս․ Շմավոն (1680), Շոռոթի Ա․ Լոաավորիչ (1708) եկեղեցիները ևն։ Գմբեթավոր բազիլիկներ են Օծոփի Ս․ Աստվածածին