Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գաղի Ս․ Գրիգոր եկեղեցին (XII–XIII դդ․) ծին (XIII–XVI դդ․), ԳաղԻ Ս․ Գրիգոր, Ցղնայի Ս․ Աստվածածին վանքերի, Մես– րուցափսնի Գրիգոր Լուսավորիչ վանքի, Ագուլիսի Ա․ Հովհաննես Մկրտիչ, Ա․ Քրիս– տափոր, Ա․ Երրորդություն եկեղեցիները (բոլորն էլ XV–XVII դդ․)։ Հայկական միջ– նադարյան ճարտարապետության Նախի– ջևանի դպրոցի առանձնահատկություն– ներից է բեմի բազմանիստ աբսիդը, ինչ– պես նաև երկու շինանյութի4 քարի ու աղյուսի համատեղ կիրառումը։ Գմբեթա– վոր բազիլիկների հիմնական ծավալը կառուցվում էր սրբատաշ տուֆ քարից, իսկ սլացիկ թմբուկով և սրածայր վեղա– րով գմբեթը4 աղյուսից (Ագուլիսի Մ․ Քրիս– տափոր, Ա․ Երրորդություն, Շոռոթի Ա․ Հա– կոբ եկեղեցիներ ևն)։ Պաշտամունքային կառույցներում տարբեր շինանյութերի այսպիսի կիրառումը նորություն էր միջ– նադարյան հայ շինարվեստում։ Նախիջ․ Ցղնայի Ս․ Աստ– վածածին վանքի եկեղեցու զանգա– կատունը (XVII դ․) ԻԱՄՀ–ի տարածքում, գտնվող մահմեդա– կան ճարտ․ հուշարձաններից են Ցուսուֆ իբն Կուսեյիրի և Մոմինե–խաթունի դամ– բարանները (երկուսն էլ XII դ․, ճարտ․ Աշեմի) Նախիջևանում, Ղարաբաղլարի համալիրը՝ բաղկացած զույգ մինարենե– րով շքամուտքից (XII դ․) և աղյուսաշեն դամբարաններից (XIV դ․), Գյուլիստանի դամբարանը (XIII դ․)։ Ուշ միջնադարի մեմորիալ արվեստի բացօթյա թանգարաև է Ջուղայի գերեզմանատունը՝ հազարա– վոր խաչքարերով և խոյակերպ տապանա– քարերով։ Առանձնակի հետաքրքրություն ունեն դեռևս վաղ միջնադարում Արաքսի վրա կառուցված Ջուղայի, XVI–XVII դդ․ Գիրան, Երնջակ, Նախիջևան, Արբա և այլ գետերի վրա կառուցված Ազայի հնգա– թռիչք, Շահկերտի, Ագուլիսի, Փառակա– յի, Բիստի, Ողոհիի և այլ վայրերի միա– թռիչք ու երկթռիչք կամուրջները։ Հայկա– կան ժող․ ճարտարապետության արժե– քավոր կառույցներից են Ագուլիսի բնա– կելի տները (XVIII–XIX դդ․)։ Դրանք քաղաքատիպ եև, 2–3-հարկանի, նկու– ղով, քարից կամ աղյուսից, հարթ տանիք– ներով, յուրաքաևչյուր հարկում սենյակ– ները խմբավորված են կամարակապ ըն– դարձակ լոջիաների շուրջ։ Սովետական իշխանության տարիևերին Նախիջ․ ԻՍԱՀ–ի քաղաքներում և գյուղերում լայ– նորեն ծավալվել են բնակելի, հասարա– կական և արդ․ շենքերի շինարարություն, բնակավայրերի կանաչապատման և բա– րեկարգման աշխատանքներ։ Օգտագործ– վում են տեղական շինանյութեր։ Բնակե– լի տները կառուցվում են ավանդական լոջիաներով ու պատշգամբներով։ Հասա– րակական * լավագույն շենքերից են Նա– խիջևանի երաժշտադրամատիկական թատրոնի շենքը (1964, ճարտ–ներ՝ է․ Իս– մայիլով, Հ․ Մեջիդով), Ադրբեջանի կոմ– կուսի Նախիջ․ ԻԱԱՀ–ի մարզկոմի շենքը (1965, ճարտ․ Ցու․ Իբրահիմով)։ Մ․ "Հւսսրաթյան Կերպարվեստը։ Դեռևս խոր հնադա– րից Նախիջևանի ԻՍՍՀ–ի ներկայիս տա– րածքը, իր աշխարհագրական դիրքով և տարանցիկ առևտրի գլխ․ ուղու վրա գտնը– վելու շնորհիվ, կերպարվեստի զարգաց– ման կենտրոններից է եղել։ Նախիջևա– նի աղի հանքի, Քյուլթափայի, Աստա– պատի Կարմիր վանքի, Շարուրի դաշտի Շահթախտ հանքավայրերի, Երնջակ, Գի– րան, Ազատ քաղաքատեղիների և այլ վայրերի պեղումներն ու պատահական գտածոները երևան են հանել մ․ թ․ ա․ Ill–I հազարամյակների և վաղ միջնա– դարյան կերպարվեստի բազմաթիվ ու տարատեսակ հուշարձաններ, կավե ար– ձաններ, աշխատանքային գործիքներ, գու– նազարդ և հասարակ խեցեղեն, ժայռա– պատկերներ (տես Նավասար) ևն։ Այս– տեղ հնուց ի վեր արմատավորվել են նաև ժող․ կիրառական արվեստը, ոսկերչու– թյունն ու ակնագործությունը, ասեղնա– գործությունն ու ջուլհակությունը, մե– տաքսագործությունն ու գորգագործու– թյունը, գրչարվեստն ու մանրանկարչու– թյունը, կազմարարական արվեստն ու որմնանկարչությունը։ Միջնադարում (հատկապես XV– XVIII դդ․) կերպարվեստի ու մշակույթի աչքի ընկնող կենտրոններ են եղել Նախի– ջևան, Ջուղա, Ագուլիս, Օրդուբադ, Շո– ոոթ քաղաքներն ու գյուղաքաղաքները, Աստապատ, ճահուկ, Ցղնա, Շահկերտ և այլ ավանները։ Նշված վայրերում գոր– ծած մի շարք արվեստանոցների ու գոր– ծատների շարքում նշանավոր են եղել նաև ոսկերչության ու արծաթագործու– թյան, ակնագործության (Նախիջևան, Ջուղա, Ագուլիս), պղնձագործության (Շահկերտ), բրուտագործության և խեցե– գործության (Աստապատ, ճահուկ, Շո– ռոթ), մետաքսագործության (Ագուլիս, Օրդուբադ, Ցղնա), դաջագործության (Շո– ռոթ, Ագուլիս) և այլ արվեստանոցներն ու գործատները։ Քանդակագործական բարձր արվեստով են կերտված մի շարք հուշարձանների՝ Ագուլիսի, Աստապատի, Ցղնայի, Փառակայի, Շոռոթի, Ռամիսի, Ապրակունիսի, Օծովւի և այլ վայրերի եկեղեցիների որմերի XVI–XVIII դդ․ պատկերաքանդակներն ու սյուժետային պատկերումները, խաչքարերն ու կենցա– ղային տեսարաններով տապանաքարերը։ Առանձնակի ուշադրության է արժանի հատ– կապես Ջուղայի հռչակավոր գերեզմանա– տունը (տես Ջուղայի գերեզմանատուն), որը 1648-ին ունեցել է շուրջ 10 հզ․ ւավ պահպանված խաչքարեր (այժմ՝ մոտ 2650)։ Եզակի էւն Ցղնայի Ս․ Աստվածածին վանքի և նրա զանգակատան բարձրա– քանդակները, որոնք պատկերում են թա– գակիր Աստվածածնին ամբողջ հասակու| և Քրիստոսի խաչելությունը։ Բարձրար– վեստ բարձրաքանդակներ ունեն նաև Ագուլիսի Մ․ Քրիստաւիոր, Ս․ Թովմա, Աստապատի Մ․ Վարդան, Նախիջևանի Ս․ Գևորգ և այլ եկեղեցիները։ Հայկական մանրանկարչության ինքնա– տիպ ճյուղավորումներից է Նախիջևանի դպրոցը, որի բուռն գործունեությունը ծավալվել է XII –XVII դդ․։ Այստեղի գըր– չատներում ու դպրոցներում գրչագրված մագաղաթե և թղթե բազմաթիվ ձեռագրե– րի էջերում, հարյուրավոր շնորհալի գրիչ– ներից բացի, իրենց գեղեցիկ ծաղկազար– դերն ու մանրանկարներն են ստեղծել մի շարք նշանավոր նկարիչներ։ Այստեղ են գործել Սիմեոն նկարիչը, Վարդան գրի– չը, Մատթեոս Ջուղայեցին, Հակոբ Բըս– տեցին, Կարապետ ծաղկողը, Գավազանը, Հակոբ Գրիչը, Մարկոս Կրոնավորը, Մա– նուել ծաղկողը, խաչատուր քահանան, Հովհաննես փիլիսոփա ծաղկողը, Բար– սեղ ծաղկարարը (XIV–XV դդ․)» Մարիամ նկարչուհին, Հակոբ Ջուղայեցին, Մար– գարիտ, Շուշան, Գոհար գրչուհիները, Նաղաշ Հովնաթանը, Կոզմա մանրանկա– րիչը, Վարդան դպիրը (XVI–XVII դդ․) և շատ ուրիշներ։ Վերջիններիս մանրա– նկարչական արվեստը, խարսխված լինե– լով ավանդական, ինչպես նաև Ջուղայի, Ագուլիսի, Շոռոթի և Նախիջևանի մանրա– նկարչական դպրոցների ստեղծած ար– վեստին, օժտված է կենդանությամբ ու թեմատիկայի բազմազանությամբ, հա– րուստ գունային կոլորիտով։ Նախիջ․ ԻՍՍՀ տարածքում ստեղծված կերպար– վեստի պատմության մեջ նշանակալից տեղ ունի նաև որմնանկարչությունը։ Միջ– նադարից սկսած այստեղ որմնանկարվել են ոչ միայն վանքերն ու եկեղեցիները, այլև պալատներն ու բնակելի տները (Ջուղա, Ագուլիս, Նախիջևան)։ Մեզ հա– սած որմնանկարչական հուշարձանները վերաբերում են XVII–XIX դդ․, որոնք հիմնականում կատարել են Հովնաթան յան ընտանիքի նկարիչները։ Վերջիններս, XVII–XVIII դդ․, հայկական գեղանկար– չության մեջ ներմուծելով նոր սյուժեներ ու մեկնաբանումներ, գեղագիտական նոր ըմբռնումներով ստեղծել են ճարտարա– պետության և նկարչության սինթեզի մի նոր որակ, որն էլ ուղենիշ է ծառայել բազ– մաթիվ նկարիչների համար։ Որմնանկար– չական հուշարձաններից առավել նշանա– կալից են Ագուլիսի Ս․ Թովմա վանքի, Ս․ ՔրիստաՓոր եկեղեցու (1680-ական թթ․, Նաղաշ Հովնաթան), Ապրակունիսի Ս․ Կարապետ վանքի (1740, Հակոբ և Հարություն Հովնաթանյաններ), Շոռոթի Ս․ Լուսավորիչ, Ս․ Աստվածածին (XVII դ․, Նաղաշ Հովնաթան), Աստապատի Կար–