Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


միր վանք, Ազնաբերդի Ս․ Գրիգոր, ճա– հուկի Ս․ Հովհաննես (XYIII–XIX դդ․) և այլ վանքերի ու եկեղեցիների որմնա– նկարները։ Ինքնատիպ է Ագուլիսի Ս․ Թով– մայի շքամուտքի բարավորի ձևավորումը՝ «Թովմայի անհավատությունը» սյուժետա– յին պատկերումը (Քրիստոսի և Թովմայի բարձրաքանդակները վարպետորեն զու– գակցված են Աստվածածնի, ՄարիամՄագ– թաղինացու և աստծու որմնանկարների հետ)։ Ցուրօրինակ լուծում ունի նաև տա– ճարի գմբեթի որմնանկարը, որն աստղա– զարդ երկնքի պատրանք է ստեղծում։ Ա․ Այ վազ յան у Մ․ Ղազար յան Երաժշտությունը։ Նսփփջ․ ԻՍՍՀ–ի տա– րածքը հայ երգի ու երաժշտ․ մշակույթի հնագույն կենտրոններից է։ Հայկական ժող․ երգ–երաժշտության պատմությանը հառած հետադարձ հայացքն առնչվում է պատմական Գողթն գավառում երգված– ավանդված Գողթան երգերին։ ժողովրդի խոհերն ու իմաստությունը, ազատատենչ զգացմունքները, Մովսես |սորենացու վկա– յությամբ, փանդիռների նվագակցու– թյամբ «․․․ ճշմարտապես պատմում են թվելյաց երգերը, որ ինչպես լսում եմ, ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի մարդիկ» (գ․ Ա, գլ․ Լ)։ Գողթնում հնամենի ժող․ երգերն ու առասպելները գուսան–վիպասանների օգնությամբ նաև թատերականացվել են, ուր մեծ տեղ է հատկացվել պարարվեստին (տես Գող– թան երգիչներ)։ VIII դ․ սկսած Գողթնում և նրա շրջակայքում, ի թիվս այլ շարա– կանների, լայնորեն տարածվել է Գողթնի Իասրով իշխանի որդուն՝ Դամասկոսում արաբների գլխատած (737) Վահան Գողթ– նեցուն (701–737) նվիրված «Զարմանալի է ինձ» գովք–շարականը։ Վերջինիս հե– ղինակը, ըստ ավանդության, համարվում է Վահանի քույրը՝ Խոսրովիդուխտը, որն էլ, փաստորեն, հայ առաջին կին բանաս– տեղծ–երաժիշտն է։ Նախիշ․ ԻՍՍՀ տարածքը կազմող գավառներում, հեթանոսական հնագույն և վաղ միջնադարյան երգերից ու վիպա– կան ստեղծագործություններից բացի, լայն տարածում են գտել նաև եկեղեցա– կան և աշխարհիկ երգերը, որ կատարվել են եկեղեցիներում, իշխանական պալատ– ներում ու նստավայրերում, զանազան հանդեսներում։ Այստեղ հնուց ի վեր երգ– երաժշտությամբ են ուղեկցվել Համբարձ– ման և Վարդավառի, Բարեկենդանի և Ծաղկազարդի ավանդական տոնակատա– րությունները։ Այս ամենը, գրավոր աղ– բյուրներում արտացոլվելուց զատ, պատ– կերված է նաև Ջուղայի հռչակավոր գերեզմանատան XVI–XVII դդ․ հազարա– վոր խաչքարերի ու խոյակերպ տապանա– քարերի կենցաղային պատկերաքանդակ– ներում, ուր քանդակված են երաժիշտներ, պարողներ, նվագարաններ։tXII– XVIII դդ․ հայ երաժշտության ու երգար– վեստի կուտակած հարուստ փորձի հի– ման վրա Ագուլիսի Ս․ Թովմա, Աստապա– տի Ս․ Վարդան և Ս․ Ստեփանոս կամ Կարմիր, Նախիջևանի Ս․ Սարգիս, Ապ– րակունիսի Ս․ Կարապետ, Ջուղայի Ամե– նափրկիչ, Շոռոթի Ս․ Աստվածածին և Ս․ Հակոբ, Ցղնայի Ս․ Աստվածածին և այլ վանքերի նշանավոր դպրոցներում երաժշտությունն արդեն հատուկ երգա– րանների օգնությամբ ուսումնասիրվում էր որպես գիտություն՝ երաժշտության պատմության ու տեսության ուսուցմամբ։ XVII–XVIII դդ․ ժողովրդապրոֆեսիո– նալ երաժշտության զարգացման նոր Փու– լը նշանավորվում է աշուղներով ու եր– գասացներով, որոնցից ամենատաղան– դավորն ու մեծ հեղինակությունը Նաղաշ Հովսաթանն էր։ Նրա երգերից մեկի՝ «Տաղ ի վերա գարնան ու ուրախութեան»-ի, մեղեդին պահպանվել է մինչև մեր օրերը։ Հայկ․ մարզի վերաբերյալ Ի․ Շոպենի տվյալներով, XIX դ․ կեսերին Նախիջևան քաղաքի 9 և շրջակա գյուղերի 10 երա– ժիշտները (բոլորը), իսկ Օրդուբադի շըր– ջանի 6 երաժիշտներից 5-ը հայեր էին։ Նախիջևանի XIX դ․ աշուղներից հայտնի են Միսկին–Բուրջին, Մարոն (Մարիամ), Փանահին (Ստեփան), որոնցից Միսկին– Բուրջիի «էշխիցդ ջունուն դառած» երգի մեղեդին պահպանվել է ցայսօր։ XIX դ․ կեսերից Նախիջ․ ԻՍՍՀ–ի տարածքում մշակութային կյանքի նոր առաջխաղաց– մանը զուգընթաց նկատելի աշխուժացել է նաև երաժշտարվեստը, որի կենտրոնը Ագուլիսն էր։ 1851-ին այստեղ բացված դպրոցում, ապա Պ․ Պռոշյանի ջանքերով 1867-ին բացված Ագուլիսի հոգևոր և Հայ– կանուշյան օրիորդաց դպրոցներում կա– նոնավոր և բարձր մակարդակով ուսու– ցանվել են երգեցողություն և եկեղեցա– կան երգեցողություն։ Հիմնականում այդ դպրոցների (1–3, 1–5 դասարաններով) շրջանավարտներից ու սաներից կազմ– ված երգչախումբը ակտիվորեն մասնակ– ցել է Ագուլիսի Ս․ Թովմա, Ս․ Քրիստա– վւոր և մյուս եկեղեցիների պատարագնե– րին։ Ագուլիսի երգչախումբը իր մասնակ– ցությունն է բերել Ագուլիսի «թատերա– սերների խմբի» 1868-ին, 1873-ին, 1875-ին բեմադրած ներկայացումներին (Հ․ Կա– րենյանի «Շուշանիկ», Մ․ Տեր–Գրիգորյա– նի «էս էլ քի մոցիքլութին», Գ․ Սունդուկ– յանի «Պեպո» ևն)։ XIX դ․ վերջերից Նախիջևանի հայու– թյունը աստիճանաբար սկսել է կենտրոնա– նալ Անդրկովկասի հայ մշակույթի կենտ– րոններում՝ Թիֆլիսում, Երևանում, ճաք– վում, Շուշիում, ինչպես նաև Մոսկվա– յում և Պետերբուրգում։ Գողթնից են սե– րում Կոմիտասը (պապերը XVII դ․ վեր– ջերին Ցղնա ավանից գաղթել են Կուտի– նա), Ա․ Խաչատրյանը (ծնողները XIX դ․ վերջերին Ազա գյուղից տեղաՓոխվել են Թիֆլիս), Ա․ Մերանգուլյանը և ուրիշ– ներ։ Նվագարաններից տարածված են եղել Փանդիռը, փողը, թմբուկը, տավիղը, հով– վական սրինգը, զուռնան, դուդուկը, թառը, քամանչան, սազը, պարկապզուկը։ XIX դ․ Ագուլիս են մուտք գործել դաշնա– մուրն ու ջութակը, 1876-ին Նախիջևան քաղաք4 երգեհոնը։ XVIII–XIX դդ․ ներկայիս Նախիջ․ ԻՍՍՀ–ի տարածքում նկատելի զարգա– ցում է ապրել նաև ադրբ․ երաժշտությու– նը։ Սովետական իշխանության հաստա– տումից հետո 1923-ին Նախիջևան քաղա– քում ադրբ․ դրամատիկական (այժմ՝ երա– ժըշտադրամատիկական) թատրոնին կից կազմակերպվել է երգչախումբ։ 1952-ից գործում են Նախիջևանի երգի և պարի, 1966-ից՝ ժող․ գործիքների անսամբլները։ 1938-ին Նախիջևան քաղաքում բացվել է երաժշտ․ դպրոց։ Երաժշտ․ դպրոցներ են գործում նաև Օրդուբադում, Շահբուզ, Իլյիչովսկ, Ջուլֆա շրջկենտրոններում։ Ա․ Այվազյան Թատրոնը։ Հայկ․ թատերարվեստի սկզբնավորման մասին առավել հայտնի տեղեկությունները կապված են ներկա– յիս Նախիջ․ ԻՍՍՀ–ի տարածքի հետ։ Պատ– մական Գողթն գավառի գուսաններն ու վարձակներն իրենց երգերով, պարերով, զրույցներով ներկայացրել ու սերնդե– սերունդ Փոխանցել են դիցաբանական– առասպելաբանական թատերականաց– ված պատմություններ։ Զարգացման որո– շակի աստիճանի հասած թատերագրու– թյան տարրեր են պարունակում Մովսես Իարենացու «Հայոց պատմության» մեջ պահպանված (գուսաններից գրառված) գրական բացառիկ բարձրարվեստ նմուշ– ները։ Հայ պատմիչների վկայությամբ, գուսանների արվեստը, չնայած եկեղե– ցու հալածանքներին, հարատևել է դա– րեր։ Թատերական կյանքը վերածնունդ է ապրել XIX դ․ 2-րդ կեսից։ Նախիջևանում առաջին ներկայացումները տվել է <Արամ– յան թաարոնը>է 1850-ին։ Տեղի ուժերով անդրանիկ ներկայացումը բեմադրվել է 1866-ին, Ագուլիսում (К Գալֆայան, «Ար– շակ Երկրորդ»)։ 1868-ին Պ․ Պռոշյանը բե– մադրել է Հ․ Կարենյանի «Շուշանիկ» պիեսը, ուր հերոսուհու դերում հանդես է եկել Զարուհի ՓաՓազյանը (հետագա– յում Ալեքսանդրապոլի առաջին դերասա– նուհին՝ Զ․ Գյուլումյան)։ Ներկայացում– ներ են տրվել նաև Օրդուբադում և Ջուլ– ֆայում։ Տեղի թատերասերներից բացի հանդես են եկել դերասաններ Մ․ Աղա– յանը, Մ․ Սաֆրազյանը, Վ․ Միրզոյանը, Օ․ Սևումյանը, Հասմիկը, Մ․ Մանվելյանը և ուրիշներ։ Ա․ Պարզյանի ջանքերով 1913-ից Նախիջևանում գործել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության մասնաճյուղը։ 1917-ին բեմադրվել է Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերան (ռեժ․ Վ․ Բունի, Անուշի դերում՝ Մաթենիկ Գաս– պարբեկյան)։ Թատերասերների ուժերով 1939-ին կազմակերպվել է պետ․ դրամա– տիկական թատրոն (բացվել է նոյեմբե– րի 29-ին՝ Լ․ Միքայելյանի «Գոշ» ներկա– յացումով), որը երկար չի գործել։ Հայ թա– տերասերների օրինակով 1883-ից ձևա– վորվել է Նախիջևանի ադրբ․ թատրոնը (բացվել է Մ․ Ֆ․ Ախունդովի «Մսյո ժոր– դան» ներկայացումով), որի զարգացմանը նպաստել են է․ Սուլթանովը (թատրոնի հիմնադիր), դրամատուրգ Ջ․ Մամեդկու– լիգադեն, դերասաններ Ռ․ Թահմասիբը (1907-ին բեմադրել է Գոգոլի «Մեռած հոգիները», Չիչիկովի դերում՝ Թահմա– սիբ), Հ․ Արաբլինսկին, Ս․ Ռուհուլլան, Մ․ Ա․ Ալիևը և ուրիշներ։ 1890-ական թթ․ ներկայացումները տրվել են Նախիջևանի հայկ․ դպրոցի դահլիճում, բացի ադրբ․ դրամատուրգներից խաղացվել են նաև Վ․ Մադաթյանի, Գ․ Սունդուկյանի, է․ Տեր– Գրիգոր յանի և այլոց պիեսները։ 1913-ին Ս․ Ռուհուլլան հայ թատերասերների հետ բեմադրել է Մ․ Բելայայի «Ծաղրածուներ» պիեսը (Ա․ Պարզյանի թարգմանությամբ)։