բյուզանդ․ զորքի օգնությամբ ազատա– գրել և այն իրենց ձեռքում են պահել մինչե VII դ․ վերջը։ Հայերի դիմադրու– թյունը թուլացնելու և Հայաստանի նվա– ճումը հեշտացնելու համար, խալիֆայու– թյան հանձնարարությամբ Կասըմ զորա– հրամանատարը հայ նախարարներին՝ իրենց ռազմաջոկատներով հանդերձ, 705-ին հրավիրել է Ն․ (նրանց ոոճիկը կար– գավորելու և 653-ի հայ–արաբ․ պայմանա– գիրը վերահաստատելու պատրվակով), ապա ուխտադրժորեն ոչնչացրել բոլորին։ Շուրջ 1200 հայ մեծատոհմիկների ողջա– կիզել են Ն–ի և մոտակա Խրամ գյուղի եկեղեցիներում։ Այդ եղեռնագործությու– նից հետո արաբ, պատմիչները հիշյալ տարին անվանել են «Կրակի տարի» կամ «Հրկիզման տարի» (տես Նախճավանի և խրամի կոտորած)։ Հայաստանում խալիֆայության տիրա– պետության հաստատումից (VIII դ․ սկիզբ) հետո Ն․ դարձել է արաբ, ռազմակայան՝ ամիրայի գլխավորությամբ։ Ն․ արաբ, նվաճողներից ազատագրվել է IX դ․ վեր– ջին՝ Բագրատունյաց թագավորության հաստաամամբ։ Սմբատ Ա թագավորը 902-ին Ն․ պարգևել է Սյունիքի գահերեց իշխան Սմբատին՝ որպես Սյունյաց մետ– րոպոլիտին (Վայոց ձորի Նորավանքի աթոռակալին) ենթակա Մաղարդա վան– քի եպիսկոպոսության աթոռանիստ։ X– XI դդ․ Ն․ ապրել է աննախընթաց զար– գացում։ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ար– շարունին Մաղարդա վանքին հղած կոն– դակում (976) Ն․ անվանում է «առաջին հոյակապ և հռչակավոր Մայրաքաղաք»։ Իսկ եվրոպացի XIII դ․ ուղեգիր Ռուբրու– քըւ անցնելով Ն–ով, գրում է, որ քաղաքը X –XI դդ․ ուներ 80 եկեղեցի, որոնք կոր– ծանվեցին XII–XIII դդ․՝ սելջուկյան թուր– քերի ու թաթար–մոնղոլների արշավանք– ների ժամանակ։ Սելջուկյան թուրքերի նվաճումներից (հատկապես XI դ․ 2-րդ կեսից) հետո Ն–ում առաջին անգամ հաս– տատվել է թուրք տարրը։ Նվաճողները Ն․ դարձրել են Ելտկուզյանների ամիրա– յության կենտրոն, որտեղից նրանք ավա– զակային արշավանքներ են կազմակեր– պել Վասպուրականի, Այրարատի, Սյու– նիքի ու Արցախի գավառների դեմ, կողոպ– տել բնակչությանը, ավերել ու հրկիզել նրանց բնակավայրերը։ 1211-ին հայ–վրաց․ զորքերը ազատագրել են Ն․ և այն ճանա– չել Օրբելյանների տիրույթ։ Այնուհետև Ն․ ենթարկվել է նոր ավերածությունների (1225-ին՝ Խորեզմի շահ Ջալալ աղ Դինը, 1230-ական թթ․՝ նրան հետապնդող թա– թար–մոնղոլները, 1386-ին՝ Լենկթեմուրի հրոսակները), իսկ այնտեղ հաստատված մահմեդական թուրքերը շատ եկեղեցի– ներ վերածել են մզկիթների։ Սեֆյան Իրանի տիրապետության ժամանակ (XVI – XVII դդ․) Ն․ կառավարել է շահի կուսակալը։ XVI դ․ քաղաքը ավերվել ու հրկիզվել է Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև պարբերաբար մղվող պատերազմների հետևանքով։ XVI դ․ վեր– ջին հայերի ջանքերով Ն․ վերականգնը– վել և դարձել է միջազգային առևտրի կենտրոն։ 1604–05-ին Պարսից Աբբաս I շահը Ն–ի հայ բնակչության զգալի մա– սին, հատկապես արհեստավորներին ու առևտրականներին, բռնի գաղթեցրել և բնակեցրել է Իրանի Ֆահրաբադ քաղա– քում։ 1720-ական թթ․ Դավիթ Բեկի ուժերն ազատագրել են Ն․, բայց 1730-ական թթ․ այն վերստին ընկել է նվաճողների գերիշ– խանության ներքո, դարձել Նախիջևանի խանության կենտրոնը։ Ն․ խանական , լծից ազատագրվել է 1828-ին՝ Ռուսաստանի օգնությամբ (տես Թուրքմենչայի պայմանագիր 1828)։ Այ– նուհետև Ն․, իր գավառով հանդերձ, մնա– ցել է Արևելյան Հայաստանի կազմում (1828–40-ին՝ Հայկական մարզի, 1840– 1846-ին՝ Երևանի գավառի, 1849–1918-ին՝ Երևանի նահանգի)։ 1920-ի հուլիսի 28-ին Ն–ում հռչակվել է սովետական իշխանու– թյուն։ 1924-ի փետրվարի 9-ից՝ Նախիջե– վանի ԻՍՍՀ մայրաքաղաքը (տես Նախի– ջևան)։ Գրկ․ Մովսես Խորենացի, Աշ– խարհացոյց յաւելուածովք նախնեաց, Վնա․, 1881։ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն Հին Հայասաանեայց, Վնւո․, 1822։ Ա լ ի– շ ա ն Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։ Նույնի, Սիսական, Վնտ․, 1893։ Մ․ Երեմ յան ՆԱՒ&ԱՎԱՆ, Նախիջևան թ ա փ ա, քաղաք Մեծ Հայքի Պարսկահայք նահան– գի Թրաբի գավառում։ Հետագայում մտել է Մալմաստ գավառի մեջ։ Հայ պատմիչ– ներից առաջինը հիշատակում է Սեբեոսը։ Գտնվում է Ուրմիա քաղաքից հս–արլ․, Կա– պուտ ան (Ուրմիա) լճի ափին։tXX դ․ սկզբին անշքացել, դարձել էր փոքրիկ գյուղ, որի հայ բնակիչների մեծ մասը փոխադրվել է այլևայլ վայրեր։ Ըստ ավանդության այդտեղ է գտնվում Նոյի կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանը։
ՆԱԻՃԱՎԱՆ (վրաց․ աղբյուրներում՝ Ցիխե Նախճավնիսա), բերդ Կախեթում, Թելավ քաղաքից հս․, Ալազան գետի ձախ ափին, Լալիսղուրի գյուղի մոտ։ Հիշվում է նաև արաբ, միջնադարյան աղբյուրնե– րում։ Ս․ Երեմ յան,
ՆԱՒՀԱՎԱՆԻ ԵՎ ՒՐԱՄԻ ԿՈՏՈՐԱԾ, կազմակերպել են արաբ նվաճողները, 705-ին, հայ նախարարական տները բնա– ջնջելու և հայերի դիմադրողականությու– նը թուլացնելու նպատակով։ Հայոց իշ– խան Սմբատ Բագրատունու գլխավորած 703-ի և 705-ի ապստամբության պարտու– թյունից հետո արաբները հայ իշխաննե– րին խաբեությամբ հրավիրել են Նախ– ճավան, իբր հեծյալ գնդերի ռոճկացուցա– կում մտցնելու համար։ Ձերբակալելով հայ նախարարներին՝ նրանց Փակել են Նախճավանի ու մոտակա Խրամ գյուղի եկեղեցիներում և ողջ–ողջ այրել։ Առավել մեծամեծ նախարարներին նախապես տանջել են և նրանցից փրկագին կորզել։ Կոտորածին զոհ են գնացել Բագրատունի, Արծրունի, Ամատունի և այլ տոհմերի շատ նշանավոր նախարարներ։ Ն․ և Խ․ կ․ հի– շատակում են ոչ միայն հայ, այլև արաբ, բյուզանդացի, ասորի պատմիչները։ 705 թվականը կոչվել է <Կրակի աարխ։ Գրկ․ Ղեոնդ Մեծ, Պատմութիւն հայոց, ՍՊ£, 1887։ Т е р-Г евондян А․ Н․, Ар– мения и Арабский халифат, Е․, 1977․
ՆԱԽՃԱՎԱՆ ԻԿ, Ստեփանոս Օրբեչյանը այս անունով գյուղ է հիշատակում Մեծ Հայքի Սյունիք նահանգի Մյուս Բաղք (Քաշունիք) գավառում։
ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ԱՐՎԵՍՏ, նախնադար– յան համայնական հասարակարգի ժամա– նակաշրջանի արվեստը։ Ծագել է ավելի քան երեսուն հզ․ տարի աասջ, ուշ պափո– փթում, երբ երևան է եկել բանական, ժա– մանակակից տիպի մարդը։ Արվեստի մեջ արտացոլելով աշխատանքային փորձի արդյունքները՝ մարդը խորացրել և ընդ– լայնել է իրականության մասին իր պատ– կերացումները, հարստացրել իր հոգևոր աշխարհը։ Մարդու ճանաչողական գոր– ծունեության մեջ հսկայական առաջըն– թաց քայլ էր ամենօրյա կյանքի ռեալ պա– հանջմունքներով պայմանավորված ար– վեստի ծնունդը։ Օրինակ, պարարվեստը առաջացել է որսորդական և ռազմ, վար– ժություններից, նախնադարյան համայն– քի աշխատանքային զբաղմունքի, կենդա– նիների կյանքի պատկերավոր վերարտա– դրությունից, յուրօրինակ բեմականացում– ներից։ Երգի և երաժշտության սկզբնա– վորման համար մեծ նշանակություն են ունեցել աշխատանքային պրոցեսի ռիթ– մերը և այն հանգամանքը, որ երգն ու երաժշտությունը օժանդակել են կոլեկ– տիվ աշխատանքի կազմակերպմանը։ Ուշ պալեոլիթում է սկիզբ առԿէ ճարտարապե– տությունը (տես նաև Բնակարան)։ Կեր– պարվեստի ստեղծագործությունները երե– վան են եկել օ ր ի ն յ ա կ ի (ուշ պալեո– լիթի սկիզբ) ժամանակաշրջանում։ Պա– լեոլիթի արվեստի կարևոր հուշարձան– ները քարայրերի պատերին, առաստաղ– ներին արված ժայռապատկերներն են, որոնց մեջ գերակշռողը գոյության աղ– բյուր հանդիսացող որսի խոշոր կենդա– նիներն են (զուբր, ձի, եղջերու, մա– մոնտ, գիշատիչ գազաններ)։ Սակավ են հանդիպում մարդկանց, մարդու և կենդա– նիների հատկանիշներով էակների պատ– կերներ։ Քարայրային պատկերները կա– տարվել են սև, կարմիր, սրճագույն, հան– քային ծագում ունեցող ներկերով։ Ուշ պալեոլիթում են ստեղծվել մարդկանց և կենդանիների պատկերող բոլորաքան– դակները (այդ թվում կանանց կավե ար– ձանիկները–նախամոր պաշտամունքի հետ կապված օրինյակ–սոլուտրեյան «Վե– ներաները»), ոսկրի և քարի վրա արված գեղարվեստական փորագրության առա– ջին նմուշները։ Պալեոլիթյան արվեստի բնորոշ առանձնահատկությունը նաիվ ռեալիզմն է։ Ն․ ա–ի ստեղծագործություն– ների հիմնական մասը առնչվում է պտղա– բերության նախնադարյան պաշտամունքի, որսորդական ծիսական արարողություն– ների հետ։ Քարի դարի ամենահին քան– դակապատկերներից հետաքրքիր են Բրա– սեմպուի (Ֆրանսիա) կանացի մարմնի քանդակը, Ավստրիայի (Վիլենդորֆ), Չե– խոսլովակիայի (Դոլնի Վեստոնիցի) և ՍՍՀՄ (Կոստենկի, Գագարինո, Մալտա) տարածքում հայտնաբերված պալեոլիթ– յան «Վեներաները», որոնց հատկանշա– կան են ոչ միայն սյուժետային, այլև ոճա– կան ընդհանրությունը, պայմանականու– թյան նույն աստիճանը՝ դիմագծերի բա– ցակայությունը, կրծքի, որովայնի, ազդրե– րի հիպերտրոֆացված ծավալները։ Դոլնի Վեստոնիցի կացարանում ավելի քան 25000 տարի առաջ հանգած խարույկի մոտ, տասնյակ հազարավոր քարե և ոսկրե