Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նախնադարյան արվեստ․ 1․ վայրի ձիու գլովս եղջերուի եղջյուրից (Մաս դ’Ազիլ, Արիեժ դեպարտամենտ, Ֆրանսիա, վերին պալեոլիթ, այժմ՝ Ազգային հնությունների թանգարանում, Սեն–ժերմեն–ան–Լե), 2․ բիզոնի գլուխ, նրվւնագիր ժայռապատկեր, հատ– ված (վերին պալեոլիթ, Լասկո քարայր, Դորդոն դեպարտամենտ, Ֆրանսիա), 3․ Կիկլաղ– յան կուռք, մարմար (Եգեյան ծովի Նաքսոս կղզի, մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակ, այժմ՝ Լուվրում, Փարիզ), 4․ կնոշ արձանիկ («Վիլանդորֆյան Վեներա»), կրաքար (Վիլանդորֆ, Ավստրիա, վերին պալեոլիթ, այժմ՝ Բնապատմական թանգարանում, Վիեննա), 5․ «Անտի– լոպներն ու քողարկված որսորդը», երփնագիր ժայռապատկեր, հատված (Հարավային Աֆ– րիկա), 6․ «Վիրավոր բիզոն», երփնագիր ժայռապատկեր (վերին պալեոլիթ, Ալտամիրա քարայր, Իսպանիա) գործիքների գտածոների մեջ հետա–

ՔԸՐՔԻբ է պալեոլիթյան «Վեներաների» ոճով, ռեալիստական կատարումով աչքի ընկնող կնոշ կավե քանդակը, որի արա– րիչները կամեցել են ստեղծել կին–նախա– մոր, պտղաբերության խորհրդանիշի, տունը պահպանողի ընդհանրացված կեր– պարը։ Վեստոնիցիից է հայտնաբերվել նաե մամոնտի ոսկրի վրա փորագրված մարդու հ այտնի պատկերը, որը իրավամբ համարվում է այդ ժամանակաշրջանի գե– ղարվեստական ամենակատարյալ ռեա– լիստական ստեղծագործություններից մեկը։ Տղամարդու պատկերները պալեո– լիթյան ժամանակաշրջանում հազվագյուտ են [հետաքրքիր է Ռոկ–օ–Մարսյեից (Ֆրանսիա) հայտնի արջի ժանիքի վրա փորագրված պատկերը]։ Ինչպես քանդա– կագործության մեջ, տղամարդկանց պատ– կերները եզակի են նաև քարայրային արվեստում։ Ամենուրեք գերակշռողը որսի կենդանիներն են։ Թեև պեղումներով հայտնագործվել էին ոսկրե և քարե նախ– նադարյան բազմաթիվ գեղարվեստական կերտվածքներ, տևական ժամանակ ար– ժանահավատ չէր համարվում քարայրա– յին գեղանկարչությունը։ 1879-ին Հյուսի– սային Իսպանիայում, առաջին անգամ Եվրոպայում, Ալտամիրա քարայրի պա– տերին և առաստաղին հայտնաբերվեց պալեոլիթյան գեղանկարչություն՝ բի– զոնների, վարազների, ձիերի, եղջերու– ների բազմերանգ պատկերներ։ Այնու– հետև քարեդարյան պատկերներ են հայտ– նաբերվել Դորդոնի Լա Մուտ, Կամբառել, Ֆոն դը Գոմ քարայրերում, որոնց գեղա– նկարչությունը վերաբերում է մադլենյան արվեստի (տես Մադչենյան մշակույթ) ծաղկման ժամանակաշրջանին։ Դարա– սկզբին քարայրային պատկերների մա– սին բոլոր կասկածները վերջնականապես ցրվեցին, երբ Արիեժ (Ֆրանսիա) դեպար– տամենտում հայտնաբերվեցին բիզոննե– րի, հս․ եղջերուների, վայրի ձիերի և այլ կենդանիների, մարդակերպ էակների շուրջ հինգ հզ․ պատկերներով քարանձավներ և ապա, XX դ․ 40-ական թթ․ «նախնադարյան սիքստինյան կապելլա» անվանվող Լաս– կո հռչակավոր քարայրը։ Ա․ Բրեյլը այդ քարայրի գունանկարչությունը վերագը– րում է մ․ թ․ ա․ XXIV–XIX, Լերուա Գու– րանը՝ XV հազարամյակին։ Լասկոյի հըռ– չակավոր «Ցուլերի դահլիճում» վերարտա– դրված ցուլերի պատկերների երկարու– թյունը չորսից վեց մետր է։ Ն․ ա–ի հա– ջորդ ժամանակահատվածում, մասնավո– րապես մ․ թ․ ա․ XIII–XII հազարամյակ– ներում, իր բարձրակետին է հասել քա– րայրային գեղանկարչությունը, ստեղծվել են Ալտամիրա, Ռուֆինյակ, Նիո, Թրուա, Ֆրեր, Մոնտեսպան քարայրերի պատե– րըն ու առաստաղները ծածկող, իրենց ռեալիզմով ապշեցնող բիզոնների նշա– նավոր պատկերները, Լասկո, Ֆոն դը Գոմ, Լա Մադլեն, Կամբառել, Բեռնի– ֆալ, Մարսուլա և բազմաթիվ այլ քարայ– րերի անիմալիստական վիթխարի ան– սամբլները։ Արևելյան Եվրոպայի և Սի– բիրի պալեոլիթյան արվեստը գլխավո– րապես հայտնի է մանր քանդակային պատկերներով և ոսկրի վրա արված գծա– պատկերներով։ ՍՍՀՄ–ում պալեոլիթյան գեղանկարչություն է հայտնաբերվել Հա– րավային Ուրալի Կապովա քարայրում (1959)․ կարմիր ներկով արված վեց մա– մոնտների, ռնգեղջյուրի և ձիու նկարներ, որոնք իրենց ոճով հիշեցնում են Արև– մտյան Եվրոպայի վաղ մադլենյան գե– ղանկարչությունը։ Նախնադարյան հասա– րակության մեզոլիթյան փուլում (տես Մեզոչիթ) որսորդակս/ն ցեղերի կյան– քում տեղի ունեցած փոփոխությունները իրենց արտացոլումն են գտել նաև ար– վեստում։ Եվրոպայում այս ժամանակա– շրջանի հետաքրքիր հուշարձաններ են հայտնի Իսպանիայում (Վալենսիա, Բար– սելոնա)։ Պատկերները մեծ չեն․ կենդա– նիները՝ հազիվ 75 սմ, մարդկային պատ– կերները՝ ավելի փոքր։ Մեզոլիթում Պի– րենեյան թերակղզում որսորդական ցեղե– րի կյանքը պատկերող ժայռարվեստի ամենախոշոր անսամբլներից է Իսպանիա– յի Ալբասետ նահանգի Ալպերա անունով վայրը։ Տասնհինգ գեղանկար անսամբլ– ներից են բաղկացած Վալտորտայի «պատ– կերասրահները»։ Մեզոլիթյան արվեստի ամենաարտահայտիչ «կտավները» գտնը– վում են Դել Սիվիլ, Լոս Կաբալոս, Կուևա, Ռամիջիա բնավայրերում։ Հյուսիսային Եվրոպայի արվեստի հնագույն հուշարձան– ները հայտնի են Նորվեգիայում։ Դրանք գլխավորապես բաց երկնքի տակ գտնվող պատկերներ են, որոնք վւորված են գրա– նիտե ժայռի վրա։ ՍՍՀՄ տարածքում ժայ– ռարվեստի հուշարձաններ են հայտնա– բերվել Օնեգա լճի, Սպիտակ ծովի ափե– րի Ժայռերին, Ղրիմում, Կովկասում, Հա– յաստանում, Վրաստ անում, Ադրբեջա– նում, Ուրալում, Սիբիրում, Միջին Ասիա– յում, Հեռավոր Արևելքում։ Նեոլիթի վեր– ջից Ն․ ա․ հարստացել է նոր սյուժեներով, «Սպիտակ տիկի– նը», երփնագիր ժայռապատկեր, հատված (Բրանգ– բնրգ լեռներ, Հա– րավային Աֆրիկա, վերատպությունը՝ Ա․ Բրեյլի ընդօրի– նակումից) դրա հետ մեկտեղ կերպարվեստի լեզուն ավելի ընդհանուր, տարողունակ դառնա– լով հանդերձ, կորցրել է իր երբեմնի ար– տահայտչականությունն ու զգացմուքայ– նությունը։ Կանանց պատկերներն սկսել են կարևոր տեղ գրավել նեոփթի և բրոն– զի դարի արվեստում։ Մեծ տարածում է գտել նախշազարդ գունավոր խեցեղենը։