ժայռարվեստը լայն տարածում է գտել Աֆրիկայում։ Բաց երկնքի տակ վիթխարի ժայռերին փորված U ներկով արված պատ– կերներ են հայտնաբերվել Մավրիտանիա– յից մինչև Եթովպիա, Զիբրալթարից մինչև Բարեհուսո հրվանդան։ Աֆրիկայում առա– ջին ժայռապատկերները հայտնաբերվել են 1847–50-ին՝ Հյուսիսային Աֆրիկայում (Քսուր) և Սահարայում (Ֆեցցան)։ ժայ– ռարվեստի հնագույն հուշարձանները վե– րաբերում են մ․ թ․ ա․ VIII–VI հազարամ– յակներին։ Սահարայի ժայռապատկերնե– րի խոշորագույն անսամբլները կենտրո– նացած են գլխավորապես Տասսիլին–Աջեռ, Ախագգար, Տիբեստի լեռնային զանգ– վածներում» Ֆեցցան, Ադռառ, Իֆոռասե, Աիռե, Բոռկու, էննեդի և այլ շրջաններում։ Հյուսիսային Աֆրիկայում ժայռապատ– կերները գտնվում են Սահարյան Ատլաս լեռներում։ Ֆեցցանի ժայռապատկերներն իրավամբ համարվում են նախնադարյան անիմալիստական արվեստի գլուխգոր– ծոցներ։ Ն․ ա–ի պատկերաձևերի հետ օրգանա– պես կապված հարուստ և բազմազան կերպարվեստը շարունակել է իր գոյու– թյունը մինչև XIX–XX դդ․ Ավստրալիա– յի, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի այն ժողովուրդների մոտ, որտեղ նշանա– կալից չափով պահպանվել են նախնա– դարյան համայնական հարաբերություն– ները։ Հայաստանի տարածք ու մ, մասնավորապես վերջին տասնամյակնե– րում հայտնաբերվել են Ն․ ա–ի թեմատիկ բազմազանությամբ աչքի զարնող մե– ծաթիվ հուշարձաններ, որոնք ստուգա– խոս սկզբնաղբյուր են հնագույն ցեղերի պատմությունը, հոգևոր և նյութական մշակույթը ուսումնասիրելու համար։ Հնա– գույն քարայրային գեղանկարչության՝ մ․ թ․ ա․ XIII–XII հազարամյակների ստեղծագործություններ են հայտնաբեր– վել (1980-ին) Խոսրովի արգելանոցում։ Բաց երկնքի տակ, վիթխարի վեմերի, ժայռերի վրա փորագրված նեոլիթ–էնեո– լիթյան (մ․ թ․ ա․ VI–IV հազարամյակներ) և բրոնզեդարյան (մ․ թ․ ա․ Ill–II հազա– րամյակներ) բազմաթիվ ժայռապատկեր– ներ են գտնվել Հայկական Տավրոսի, Արագածի լանջերին, Սյունյաց և Գեղամա լեռներում (ծովի մակերևույթից 2000– 3200 ti բարձրության վրա)։ Հայաստանում ժայռարվեստի ամենախոշոր «պատկերա– սրահները» գտնվում են Սյունիքի Ուղտա– սար և Գեղամա լեռներիՊայտասար հնա– վայրերում։ Պատկերների խմբերը սվւըռ– ված են դժվարամատչելի տեղերում։ Սյու– նիքում այդ հուշարձանները սփռված են այժմյան Սիսիանի շրջանի Ուղտասարի, Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտների, Եղեգիս, Արփա, Որոտան գետերի ակունք– ներին մոտակա լեռնապարերի լանջերին։ Միայն Ուղտասար հնավայրում հայտնի են ավելի քան 2 հզ․ նկարազարդ քարեր, որոնցից յուրաքանչյուրի վրա ֆորված են մեկից հիսուն պատկերներ։ Հայաստանի հնագույն ցեղերի գոյության այդ վկայա– վեմերը տևական ժամանակ ծածկված են ձյան ստվար շերտով և ուսումնասիրու– թյան համար մատչելի են միայն ամռա– նը։ Պատկերները քարով փորվել են ժայ– ռի հորիզոնական կամ ուղղահայաց մա– կերեսի վրա և հիսնականում գծային ու ծավալային են։ ժայռարվեստի հուշար– ձաններում վերարտադրված են Հայաս– տանի ֆաունայի ողջ հարստությունը՝ վայրի և ընտելացված կենդանիների՝ բեզոարյան այծի, մուֆլոնի, վիթի, եղ– ջերուի, ցուլի, ձիու, վարազի, շան, գայ– լի, հովազի, արջի, առյուծի, թռչունների պատկերները։ Շատ են նետ ու աղեղով, վահանով, նիզակով զինված որսորդների, որսորդական օղապարանների, թակար– դի, որսորդական այլ հարմարանքների, ժամանակի Փոխադրամիջոցների՝ ծած– կասայլերի, երկանիվ և քառանիվ սայ– լերի, երկրագործական գործիքներից՝ արորների պատկերները։ Արտակարգ շատ են տիեզերական պատկերացում– ների հետ առնչվող պաշտամունքային բնույթի քանդակները։ Նախնադարյան նկարիչը պատկերներ դրոշմելիս ցուցա– դրել է կենդանիների շարժումները, բնա– Լծված ցուլերով կառքը4 կառապա– նով, վիմագրու– թյուն (Ուղւոասար, ՀՍՍՀ) վորությունը որսալու և արտահայտելու մեծ կարողություն։ Հաճախ այծի մարմի– նը պատկերված է իրար միացված եռան– կյունիների ձևով։ Ուշագրավ են այծի եղջյուրներն ու պոչը մի կամարով տրված պատկերները, որոնք նկարչի ոճական հնարամտության դրսևորումներ են։ Նախ– նադարյան նկարչի կոմպոզիցիոն մտա– ծողության մասին են վկայում քարե «կտավներում» պատկերների հատակա– գծի որոշակի հղացումը, առարկաների տեղաբաշխումը, պատկերների կենտրո– նում հիմնական ՜ սյուժեի առանձնացումը և դասավորությունը։ Հայաստանի ժայ– ռարվեստի ստեղծագործությունների առանցքը արտադրական կենցաղի, պաշ– տամունքի, մասնավորապես պտղաբերու– թյան, կախարդանքի, հմայական արարո– ղությունների արտահայտություն հանդի– սացող տեսարաններն են։ Հորինվածքնե– րում հաճախ են հանդիպում ծիսական պարի (զուգապար, խմբապար), մարդու և գիշատչի մենամարտի և այլ հետաքըր– քիր տեսարաններ։ Հայաստանի մ․ թ․ ա․ III հազարամյակի Ն․ ա–ի ստեղծագոր– ծություններ են բնակատեղիներում և դամբարանատեղիներում հայտնաբերված, մեծ մասամբ նախնիների պաշտամունքին նվիրված յուրօրինակ զոհասեղաններ հանդիսացող, կատարողական վարպե– տությամբ աչքի ընկնող բրոնզեդարյան կավե կրակարանները, նրանց տարատե– սակ հենակները, սև փայլեցրած, կիսա– գնդաձև գեղեցիկ կանթերով, բազմաքա– նակ կավե անոթներն իրենց բուսական, կենդանական և երկրաչափական զարդա– պատկերների բարդ և գեղեցիկ հորին– վածքներով։ Ն․ ա–ի կավից, մետաղից և վայտից կերտված հետաքրքիր հուշար– ձաններով է հարուստ մ․ թ․ ա․ II հազա– րամյակի՝ միջին բրոնզեդարյան մշա– կույթը։ Այդ շրջանում բարձր վարպետու– թյան է հասել կրոնապաշտամունքային զարդամոտիվը գունազարդ խեցեղենի, սպասքի թանկարժեք առարկաների վրա։ Մարդկանց, բազմազան կենդանիների, թռչունների, օձերի և այլ պատկերներով են զարդարված Թռեղքի, Տաշիր–Զորագետի, Արարատյան դաշտի, Հայաստանի այլ շրջաններից հայտնի գունազարդ անոթ– ներն ու ոսկե, արծաթե իրերը։ Քանդակա– գործության հետաքրքիր ստեղծագործու– թյուններ են Արագածի լանջերին, Գեղա– մա լեռներում, ջրանցքների, ջրավազան– ների մոտ տեղադրված վիշապ ձկների հսկա քարակոթողները։ Կիրառական ար– վեստի հուշարձաններում մեծ հետաքըր– քըրություն են ներկայացնում մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջերի U առաջինի սկզբին պատկանող բրոնզե գոտիները։ Կովկասի ժողովուրդների մոտ շատ տա– րածված է գոտու պաշտամունքը, գոտե– վորումը դիտվել է որպես չար ոգիներից պաշտպանվելու միջոց։ Հայաստանում գտնված գոտիների գծապատկեր սյու– ժեներում արևը պատկերված է առյուծի, ցուլի, ձիու, արագիլի, երկնային այլ լու– սատուները՝ թռչունների, վայրի այծերի, խոյերի, այլ կենդանիների պատկերներով։ Գոտիների վրա ներկայացված են նաև լայնալիճ աղեղներով, թռչնագլուխ դի– մակներով որսորդներ, որոնք հետապըն– դում են որսի կենդանիներին։ Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի կիրառական արվեստի ուշագրավ նմուշներ են փորա– գիր երկրաչափական զարդամոտիվներով, միագույն, երկգույն, եռագույն ընդելուզ– վածքով, վերադիր կենդանակերպ զար– դերով, նուրբ Փայլեցված, երկրաչափա– կան պատկերների գոտիներով հարդար– ված ներճկված և ռելիեֆ մակերեսով խե– ցեղենի նմուշները։ Արվեստի կատարյալ ստեղծվածքներ են սև Փայլեցրած պաշ– տամունքային կավանոթները, ցուլերի ռելիեֆ գլխիկներով, կենդանիների ամ– բողջական պատկերներով անոթները, որոնք զարդարված են գազանների ու օձերի վերադիր ռելիեֆ քանդակներով, զոհաբերվող կենդանիներին ներկայաց– նող քանդակային տեսարաններով, մար– տակառքերի ու մարդակերպ էակների մասնակցությամբ որսի ամբողջական տե– սարաններով։ Գրկ․ Սարդար յան Ս․, Նախնադար– յան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։ Կարախանյան Գ․, Սաֆ– յան Պ․, Սյունիքի ժայռապատկերները, Ե․, 1970։ Մարտիրոս, յան Հ․, Իսրայել– յ ա ն Հ․, Գեղամա լեոների ժայռապատկեր– ները, Ե․, 1971։ Энгельс ф․, Происхож– дение семьи, частной собственности и госу– дарства, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 21, с․ 23–178; Всеобщая история искусств, т․ 1, М․, 1956; История искусства народов СССР, т․ 1, М․, 1971; Мириманов В- Б․, Первобытное и тра– диционное искусство; М․, 1973 (Малая ис-
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/169
Արտաքին տեսք