Ն․ Հ–ի նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հեա, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծա– գործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնու– մենտալ նկարչության բնագավառներում։ Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել Հայաստանում, Վրաստանում, Պարսկաս– տանում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (նկարիչ) պատվա– վոր անունը։ Որմնանկարչական առաջին աշխատանքները կատարել է իր ծննդա– վայրի և Ագուլիսի եկեղեցիներում։ 1679-ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիր– վել է Երևան և նկարազարդել Պողոս– Պետրոս (պահպանված հատվածները՝ Հա– յաստանի պատմության պետ․ թանգարա– նում, Երևան), Ս․ Անանիա և Կաթողիկե եկեղեցիները։ Ն․ Հ–ի բնածին տաղանդն այս աշխատանքներում դրսևորվել է պարզ, անմիջական, ներքին մղումներից բխող գեղանկարչական ընկալումներով։ XYII դ․ վերջին Ն․ Հ․ հրավիրվել է Վրաստան, ստեղծել դիմանկարներ, սրբապատկեր– ներ, ձևավորել Վախթանգ թագավորի նորակառույց պալատը։ Թիֆլիսում Ն․ Հ․ ունեցել է արվեստանոց, աշակերտներ, նկարել է եվրոպական յուղաներկով։ 1710-ական թթ․ հրավիրվել է էջմիածին, նկարազարդել տաճարը (ավարտել է 1720-ին)։ Պահպանվել է հատված «Գրի– գոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» կոմպոզիցիայից (Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան)։ Ուշագրավ են կերպարների ազգային տիպականացու– մը, դիմանկարչական մեկնաբանումները, դեմքերի ու ձեռքերի մոդելավորումը, ֆիգուրների գրաֆիկական ընդգծվածու– թյունը։ Նույն առանձնահատկությունները բնորոշ են էջմիածնի տաճարի ավագ խո– րանից ցած պատկերված Աստվածամորն ու նրա երկու կողմերում տեղադրված առաքյալներին։ Սրբապատկերային կա– նոններից հեռանալու միտումներով է կա– տարված «Աստվածամայր» Փոքրիկ սրբա– նկարը (Թեհրան, Առաջնորդարան)։ Տա– ճարի դեկորատիվ հարդարանքը՝ բուսա– կան զարդանախշերը իրենց շքեղ, հա– րուստ ու գունագեղ հատվածներով (պահ– պանվել է գմբեթի հատվածը), նոր երե– վույթ էր հայկ․ որմնանկարչական ար– վեստում։ Ն․ Հ․ հայկ․ գեղանկարչության մեջ ներմուծել է երևույթների աշխարհիկ ընկալումներ, հաստոցային նկարչության սկզբունքների կիրառում, առանձնահատ– կություններ, որոնք ուղեցույց են հանդի– սացել նրա հետնորդներին։ Մ․ Ղազարյան Բանաստեղծություններ, Ե․, 1951։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Չոպանյան Ա․, Նաղաշ Հովնաթան աշու– ղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը, Փարիզ, 1910։ Ա կ ի ն յ ա ն Ն․, Հովնաթան Նաղաշ և Նաղաշ Հովնաթանյանք է իրենց բանաստեղծական և նկարչական աշխաաու– թյունք, Վնն․, 1911։ Լ և ո ն յ ա ն Գ․, Հովնա– թանյան նաղաշները հայ նկարչության պատ– մության մեջ, «Խորհրդային արվեստ», 1938, МЬ№ 1, 2,4։ Աբեղյան Մ,, Հայոց հին գրականության պատմություն, գիրք 2, ե․, 1946; Մկրտչյան Մ․, Նաղաշ Հովնաթան, Ե․, 1957։ Ղազարյան Մ․, Հայ կերպար– վեստը XVII–XYJII դարերում, Ե․, 1974։ Казарян М․, Художники Овнатаняны, М․, 1968․
ՆԱՂԱՇՅԱՆ Հովհաննես Մկրտչի [16(28)․ 1․1876, Քանաքեռ –17․11․1968, Երևան], հայ սովետական Փայտագրող վարպետ, կահույքագործ։ ՀՍՍՀ նկարիչների միու– թյան անդամ (1946-ից)։ 1890-ական թթ․ Թիֆլիսում սովորել է կահույքագործու– թյուն ու փայտի քանդակազարդում։ 1900-ական թթ․ սկզբին Ալեքսանդրապո– լում հիմնել է արվեստանոց, կազմակեր– պել քանդակազարդ կահույքի արտադրու– թյուն․ 1903–09-ին ռուս․ ճարտ․ ոճով գծագրել ու պատրաստել է Կարսի ռուս, զինվորական եկեղեցու ավագ խորանի, Երևանի ռուս․ Նիկոլաևյան տաճարի դռներն ու քանդակազարդ խաչկալները, մի շարք Փայտյա պատշգամբներ ևն։ Քարարվեստի ավանդույթները Ն․ ստեղ– ծագործաբար կիրառել է փայտագործու– թյան մեջ, ստեղծել կահույքի արվեստի ինքնատիպ՝ «նաղաշյան ական ոճը»։ Հ․ Նաղաշյան․ Մաշտոցի անվ․ Մատենադարանի մուտքի դռան մանրամասներից, կաղնի (1954) Հ․ Նաղաշյան․ Պատվանդան հա– ճարենուց, հատ– ված (1939) 1920-ից ապրել և ստեղծագործհլ է Երևա– նում։ 1935-ից Ն–ի ղեկավարությամբ, ար– տադրվել են հայկ․ ճարտ․ ոճով շքեղ կա– հույքի տարատեսակներ (Երևանի հան– րային գրադարանի, պիոներների պալա– տի կահույքը, Մաշտոցի անվ․ Մատենա– դարանի դռները ևն)։ Նախագծել և ստեղ– ծել է բազմոց–պահարանի նոր տիպ, զար– դային տարբեր հորինվածքներով փայտե սկուտեղներ, սկահակներ, հարթաքան– դակներ, բարձրաքանդակներ։ «Փայտի գծով հրաշալի վարպետ Նաղաշյանը,– գրել է Մ․ Սարյանը,–․․․իր արվեստով վարպետից աճել, հասել է արվեստագետի մակարդակին»։ 1947-ին մասնակցել է Մոսկվայում, Լենինգրադում և Կիևում կազմակերպված ցուցահանդեսներին։ Երևանում բացվել են Ն–ի անհատական ցուցահանդեսները (1975 և 1976)։ ^․Նաղաշյան Վ․ Հ․, Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը, Ե․, 1974։
ՆԱՂԱՐԱ (< արաբ․ na’ara – գոչյուն, աղաղակ), ժողովրդական թմբուկի տե– սակ։ Գործածվում է սազանդարական ան– սամբլներում։ Կազմված է կավե երկու՝ մեծ և Փոքր թաղարներից, վերևից ձըգ– ված կաշվե թաղանթով։ Նվագում են Փայտյա Փոքրիկ թակիչներով, մեծ թա– ղարից արտաբերվում է ցածր՝ Փոքրից՝ բարձր հնչյուն։ Հնչեղության նպատակով նվազելուց առաջ թաղարները տաքաց– նում են (թաղանթը ձգվում է)։ Ուզբեկաոա– նում և Տաջիկստանում նույն նվագարանը կոչվում է նագորա, Վրաստանում՝ դիպ լիպիտո, Հայաստանում՝ նաև տմբլա (այստեղից՝ «տմբլաչի»)։ 1925-ին իր Արևելյան սիմֆոնիկ նվագա– խմբում Վ․ Բունին օգտագործել է պտու– տակավոր սարքով օժտված, կվարտային հարաբերությամբ բացարձակ բարձրու– թյան հնչյուններ արտաբերող Ն․։ Ներկա– յումս Հայաստանում Ն․ լայն գործածու– թյուն չունի։ Ռ․ Աթայան ՆԱՄԱձ (թուրք, նամազ, պարսկ․ նեմազ– բառացի՝ աղոթք), մահմեդականների առօրյա աղոթքը։ Կատարվում է օրական 5 անգամ (լուսաբացին, կեսօրին, օրվա երկրորդ կեսին, մայրամուտին և գիշե– րից առաջ)։ Ղուրանը չի սահմանափա– կում Ն–ի քանակը։ Օրվա ընթացքում 5 Ն–ի վերաբերյալ կարգը սահմանվել է Հիջրայի թվականության I դ․ (VII դ․)։ Ցուրաքանչյուր Ն–ի պարտադիր նախոր– դում է լվացում։ Ն–ի ընթացքում ընթերց– վում են հատվածներ Ղուրանից։ Ն․ կա– տարվում է մաքուր տեղում (աղոթագոր– գի, վերնահագուստի վրա ևն), ծնկած։ Ուրբաթ օրվա միջօրյա Ն․ կատարվում է մզկիթում։
ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆ ԻՈՒԹՅՈՒՆ, տես Դեմոկրատական ազատություններ։
ՆԱՄԱԿԱԶեՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, էպիստոլյար գրականու– թ յ ու ն (< հուն․ ёлкхтоХ^ – ուղերձ, նամակ), տարբեր ժանրերի, գլխավորա– պես՝ արձակ գրական ստեղծագործու– թյուն, որտեղ օգտագործված է շարադրան– քի նամակային ձևը։ Առաջացել է կենցա– ղային, պաշտոնեական գրագրությունից՝ դառնալով գաղափարական–գեղագիտա– կան ինքնատիպ արտահայտչամիջոց, որին հատուկ են անմիջականությունն ու քնարականությունը։ Ն․ գ․ լայն տարա– ծում է ունեցել հատկապես հռոմ․ գրակա– նության մեջ։ Հայտնի են էպիկուրի, Ցի– ցերոնի, Սենեկայի, Պլինիուս Կրտսերի, Կատոնի նամակները, որոնք, գեղարվես– տական լինելուց բացի, ունեն նաև փաս– տավավերագրական արժեք։ Ն․ գ․ առաջա– տար ժանր է եղել բյուզ․ հրապարակախո– սության մեջ (Թեոդորոս Ստուդիտ, Նի– կոլա Միստիկ, պատրիարք Ֆոթիոս)։ Հայ գրականության մեջ նամակի ձևն օգտա– գործվել է դեռևս Y դ․։ Մովսես Խորենա– ցին իր «Հայոց պատմության» մեջ հորի– նել է բազմաթիվ նամակներ՝ թղթեր («Հա– յոց Վաղարշակ թագավորի թուղթը պար– սից թագավոր Արշակ Մեծին», «Աժդա– հակի թուղթը․․․», «Աբգարի թուղթը Փըրկ– չին» ևն)։ Հայտնի են նաև Ղազար Փար– պեցու «Թուղթը»՝ հղված Վահան Մամի– կոնյանին, Ներսես Շնորհալու «թղթերը»՝ բյուզ․ թագավորին, հուն, պատրիարքին և այլ անձանց, Գրիգոր Մագիստրոսի «Թըղ– թերը»։ Վերածննդի ժամանակաշրջանում Ն․ գ․ հարստացել է նոր բովանդակու– թյամբ (Ի․ Ռեյխլին, է․ Ռոտերդամցի)։ Լուսավորականության դարաշրջանը Ն․ գ–յան մեջ շեշտում է դաստիարակու– թյան գաղափարը։ Առանձնանում է Զ․ Մվիֆտի «Օրագիր Մտելլայի համար»