Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իրենց հաւոուկ առաջադիմական գծերը և դարձան զուա զավթողական։ 1808-ին Իսպանիայի դեմ պատերազմում ֆրանս․ նվաճողների դեմ ծառացավ իսպանական ժողովուրդը։ Նապոլեոնյան կայսրության համար աղետալի եղավ պատերազմը Ռու սաստանի դեմ (տես Հայրենական պա տերազմ 18J2)։ Ռուս ժողովրդի, ռուս, բանակի հերոսական պայքարի շնորհիվ ոչ միայն ոչնչացավ Ռուսաստան ներ խուժած ֆրանս․ «պանծալի բանակը», այլե Ռուսաստանի հաղթանակը խթանեց ազգային–ա զատ ա գրական պատերազմը նապոլեոնյան լծի դեմ Եվրոպայում։ 1813-ին Ն․ պարտվեց և դաշնակիցների զորքերը մտան Փարիզ։ Ն․ գահընկեց ար վեց (1814), դաշնակիցները պահպանեցին կայսրի նրա տիտղոսը և որպես տիրույթ Ն–ին տրվեց էլբա կղզին։ 1815-ի մարտի 1-ին Ն–ի մուտքը Ֆրանսիա և կրկնակի գահակալության «Հարյուր օրը> հնարա վոր եղան միայն շնորհիվ այն բանի, որ ժողովուրդը նրա մեջ էր տեսնում ատելի Բուրբոններին և արիստոկրատներին Ֆրանսիայից վտարող ուժը։ Բայց Ն․ լիո վին չհենվեց իրեն պաշտպանող ժողովրդի վրա։ Նա պարտվեց Վաթեոչոոյում U 1815-ի հունիսի 22-ին վերջնականապես գահընկեց արվեց, աքսորվեց Ս․ Հեղինե կղզի (որպես անգլիացիների գերի), ուր հ վախճանվեց։ 1840-ին աճյունը տեղա փոխվեց Փարիզ U ամվւովւվեց Հաշման դամների տանը։ Երկ․ Correspondance inedite․․․, v․ 1–3, P․, 1912–13, в рус․ пер․ Избр․ произв․, М․, 1956․ Գրկ․ Տ ա ր լ և Ե․, Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան 1812 թիվ, Ե․, 1939։ Մանֆ– ր և դ Ա․ Զ․, Նապոլնոն Բոնապարտ, Ե․, 1975։ Lefebvre G․, Napoleon, P․, 1935․


ՆԱՊՈԼԵՈՆ III (Napoleon), Շարլ Լուի Նապոլեոն Բոնապարտ (1808–1873), Ֆրանսիայի կայսր (1852– 1870), Նաւցոչեոն /-ի եղբոր՝ Լուի Բոնա– պարտի որդին։ 1815-ից եղել է տարա գրության մեջ։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխ– շտադի դքսի, մահից (1832) հետո բոնա– պարտիստների կողմից ճանաչվել է որ պես ֆրանս․ գահի «օրինական» հավակ նորդ։ Խռովության միջոցով քանիցս փոր ձել է զավթել իշխանությունը։ 1840-ին ֆրանս․ կառավարությունը նրան դատա– պարտել է ցմահ բանտարկության։ 1846-ին փախել է Անգլիա, 1848-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ֆրանսիա։ Օգտվելով ստեղծված բարե նպաստ սոցիալական և քաղ․ պայմաննե րից՝ 1848-ին Ն․ III կարողացել է ընտըր– վել հանրապետության պրեզիդենտ։ 1852-ին զինվորականության օգնությամբ կատարել է պետ․ հեղաշրջում և հռչակվել կայսր՝Նապոլեոն III անունով։ Ն․ 111-ի կառավարությունը զավթողական պատե րազմներ է մղել Ավստրիայի, Հնդկաչինի, Սիրիայի, Մ եք սի կա յ ի դեմ, մասնակցել Ղրիմի պատերազմին (1853–56)։ Երկ րորդ կայսրության արտաքին քաղ․ ան հաջողությունները հ մասնավորապես ֆրանս–պբուսական պատերազմը (1870– 1871), արագացրին կայսրության կործա նումը։ 1870-ին Սեղանի ճակատամար տում Ն․ III գերի հանձնվեց պրուսացի ներին։ Փարիզում 1870-ի սեպտ․ 4-ի հե ղափոխությունը գահընկեց արեց Ն․ 111-ին։ 1871-ի Ֆրանկֆուրտի պայմանագրով ազատվել է գերությունից ն․ մինչե կյանքի վերջը ապրել Անգլիայում։ Հ․Լիւոյան


ՆԱՊՈԼԵՈՆԻ ՕՐԵՆՍԳԻՐՔ, տես Ֆրան սիական քաղաքացիական օրենսգիրք։


ՆԱՊՐԱՎՆԻԿ էդուարդ Ֆրանցեիչ [12(24)․ 8․1839, Բեյշտ, Բոհեմիա –10(23)-11․ 1916, Պետրոգրադ], դիրիժոր, կոմպոզի տոր, երաժշտական գործիչ։ Ազգությամբ չեխ։ 1861-ից բնակվել է Պետերբուրգում, աշխատել իշխան Ն․ Ցուսուպովի նվագա խմբում որպես կապելմայստեր, 1863-ից՝ Մարիինյան թատրոնի կապելմայստերի օգնական, 1867-ից՝ երկրորդ, 1869-ից՝ առաջին կապելմայստեր՝ կես դար ղեկա վարելով ռուս, խոշորագույն օպերային թատրոնը։ Ն․ բարձր վարպետության է հասցրել թատրոնի կատարողական մա կարդակը, բեմադրել բազմաթիվ ներկա յացումներ։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Սակավ նշանակալից է Ն–ի կոմպոզիտորական գործունեությունը (գրել է օպերաներ, նվագախմբային երկեր, խմբերգեր, կա մերային գործիքային անսամբլներ, դաշ նամուրային պիեսներ, ռոմանսներ ևն)։ ժամանակակից թատրոնների խաղա ցանկում պահպանվել է միայն «Դուբրովս– կի» օպերան (ըստ Պուշկինի, 1895)։ Գրկ․ Направник Э․ Փ․, Автобиогра фические, творческие материалы, документы, письма, вступ․ ст․ Л․ М․ Кутателадзе, Л․, 1959․


ՆԱՋՄԻ (Նեժմետդինով) Կավի Գիբյատովիչ (1901–1957), թաթար սո վետական գրող, հասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1922-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն զինվորական– մանկավարժական դպրոցը։ Թաթար․ ԻՍՍՀ ԳՄ վարչության առաջին նախա գահը (մինչև 1937-ը)։ Ն–ի գրական գոր ծունեությունը սերտորեն կապված է թա թար․ սովետական գրականության զար գացման պատմության հետ։ Հրատարակ վել են նրա «Առափնյա խարույկներ» (1929), «Լուսավոր արահետ» (1930), «Առա ջին գարունը» (1930) վիպակները։ Լայն ճանաչում է գտել Ն–ի «Գարնանային քա միներ» (1948, ԱԱՀՄ պետ․ մրցանակ, 1951) պատմահեղափոխական վեպը։


«ՆԱՍԱ» (National Aeronautics and Space Administration), տես Օդագնացության ն աիեզերական տարածության հետազոտ ման ազգային վարչություն ԱՄՆ–ում։


ՆԱՍԵՐ Գամալ Աբդել (1918–1970), Եգիպ– տոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) պետական և քաղաքական գործիչ։ 1939-ին ավարտել է ռազմ, ուսումնարան։ 1942-ից սովորել է Գլխավոր շտաբի ռազմ, քոլեջում։ Մասնակցել է 1948–49-ի արա– բա–իսրայելական պատերազմին։ Հիմնել և գլխավորել է «Ազատ սպաներ» գաղտնի քաղ․ կազմակերպությունը, որը 1952-ի հուլիսի 23-ին իրականացրել է հակաիմ– պերիալիստական, հակաֆեոդալական հեղափոխություն։ 1954–56-ին (ընդհա տումներով) պրեմիեր մինիստր, 1956-ից՝ պրեզիդենտ, 1963-ից՝ Արաբական սո ցիալիստական միության նախագահ։ 1967-ի արաբա–իսրայելական պատերազ մում Եգիպտոսի պարտությունից հետո ստեղծված ծանր իրադրության պայման ներում իրականացրել է առաջադիմական սոցիալ–տնտեսական միջոցառումներ։ Եղել է ՍՍՀՄ–ի և ԵԱՀ–ի միջև բարեկամու թյան ու բազմակողմանի համագործակ ցության կողմնակից։


ՆԱՍԻՄԻ, Նևսիմի (իսկականը՝ Սեիդ Իմադեդդին, մոտ 1369–1417, Հալեպ), ադրբեջանցի բանաստեղծ։ Գրել է ադրբ․, պարսկ․ և արաբ․։ Ուսումնասիրել է աստվածաբանություն, տրամաբանություն, մաթեմատիկա և աստղաբաշխություն։ ճամՓորդել է Մերձավոր Արևելքում, տարածել պանթեիզմի գաղափարները։ Ուղղափառ հոգևորականության որոշմամբ Ն․ հերետիկոսության համար կենդանի մորթազերծ է արվել։ Նրաստեղծագործու թյունները լայն ժողովրդականություն են վայելել Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։ Ն․ արտահայտել է բողոք սոցիալական ճնշման դեմ, դատապարտ ել ֆանատիզմն ու սնոտիապաշտությունը, մարտնչել ճշմարտության ու բանականության համար։ Միևնույն ժամանակ նրա պոեզիայում ուժեղ են աշխարհի անցավորության հետ կապված մոտիվները, աստծու հետ միաձուլվելու ձգտումը։ Քնարերգության մեջ Ն․ եղել է գազելի, ռուբայիի, տույուգի վարպետ։ Երկ․ Հատընտիր, Ե․, 1973։ Գրկ․ Երևանլի Ա․, Նասիմի, Ե․, 1973։


ՆԱՍԻՐ ԽՈՍՐՈՎ Աբու Մուին (1004– 1072), տաջիկական և պարսկական բա նաստեղծ, փիլիսոփա, կրոնական գոր ծիչ։ 1046–1052-ին ուղևորվել է Եգիպտոս (նկարագրել է «ճանապարհորդության գրքում»)։ Վերադառնալուց հետո որպես հերետիկոս վտարվել է հայրենի Բալխ քաղաքից։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Բադախշանի (Պամիր) սա րերում։ Քարոզել է իսմայիլյանների մահ մեդական կրոն, աղանդի հայացքները։ Ն․ lv-ի գրական ժառանգությունը կազմում են կրոնափիլիսոփայական տրակտատ ները, 12 հզ․ բեյթ ամփոփող դիվանը, «Ռովշանայի–Նամե» պոեմը։ Ն․ К դա– տապարտել է պալատական պոեզիան, խարազանել սելջուկ ֆեոդալներին, հար ձակվել գիտական և Փիլ․ մտքի ազատ զարգացումը կաշկանդող ուղղափառ հո գևորականության վրա, պահանջել կա– րեկցել աղքատներին։ Չարիքի ու թշվա ռության պատճառը տեսել է «վատ դավա նանքի» տարածման և «անարդար կառա վարման» մեջ։ Նրա ստեղծագործություն ներում արտացոլվել է գյուղացիական շար ժումների գաղափարախոսությունը։ Նշա նակալի է Ն․ Խ–ի դերը փիլ․ քասիդի և խրատական պոեմի զարգացման գործում։


ՆԱՍԻՐԻ Կայում (իսկականը՝ Գաբդել– կայում Գաբդեննասիրովիչ Նասիրով, 1825–1902), թաթար գիտնական–լուսա– վորիչ, գրող։ 1871–76-ին ուսուցչություն է արել Կազանում իր բացած առաջին ռուս–թաթարական դպրոցում։ Ն–ի ման կավարժական հայացքները ձևավորվել են Կ․ Ուշինսկու և Լ․ Տոլստոյի ազդեցու թյամբ։ Առաջին գործերն են «Շարահյու սություն»^ և մանուկների համար գըր– ված գիտահանրամատչելի «ժամանց»-ը (երկուսն էլ՝ 1860)։ Կազմել և տպագրել է թաթարերենի քերականությունը, ուղղա