գրության կանոնները, մաթեմատիկայի, աշխարհագրության, պատմության և այլ դասագրքեր։ Գրել է «Կազանի թաթարնե– րի հավատալիքներն ու ծեսերը․․․» (1880, ռուս․), «Կազանի թաթարների ժողովրդա– կան գրականության նմուշներ» (1896, ռուս․), «Կազանի թաթարների հեքիաթնե– րը այլ ժողովուրդների հեքիաթների հա– մադրությամբ» (1900, Պ․ Պոլյակովի հետ) աշխատությունները։ Կազմել է «Թաթար– ռուսերեն բառարան»-ը (1875)։ Ն–ի նո– վելները նպաստել են թաթար, գեղարվես– տական արձակի զարգացմանը և լուսա– վորական ռեալիզմի ձևավորմանը։
ՆԱՍԻՐՈՎԱ 1սալիմա (ծն․ 1913), ուզբեկ սովետական երգչուհի (սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1937)։ Սովորել է Բաքվի թատերական տեխնիկումում (1924–27), Մոսկվայի կոնսերվատորիա– յի ուզբեկական օպերային ստուդիայում (1934–37)։ Բեմական գործունեությունն սկսել է 1927-ին, Հա մ զայի անվ․ թատրո– նում որպես դրամատիկ դերասան, ապա՝ երաժշտա–դրամատիկական թատրոնում։ 1939-ից եղել է Ա․ Նավոիի անվ․ ուզբեկա– կան օպերայի և բալետի թատրոնի առա– ջատար մենակատարուհի։ Լավագույն դե– րերգերից են՝ Լեյլի, Գյուլսարա (Գլիերի և Սադիկովի «Լեյլի և Մեջնուն», «Գյուլ– սարա»), Զուհրա (Զալիլովի և Բրովցինի «Թահիր և Զուհրա»), Մայսարա (Յուդա– կովի «Մայսարայի արարքները»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»)։ ՍՍՀՄ պետ․ (1942, 1951) և Ուզբեկ․ ՍՍՀ Համզայի անվ․ (1971) մրցանակներ։
ՆԱՍԻՐՎԱՍ (պատմ․ Մեսրոպավան, Մը– սըրվանիս), հայաբնակ գյուղ Նախիջե– վանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում, Կա– պուտջուղի արմ․ ստորոտին, հավասար (Տապանասար), Կռնակոչ և Գալիս եմ–գալիս եմ լեռներով շրջապատված հովտում։ Զբաղվում են պտղաբուծու– թյամբ, մեղվաբուծությամբ և անասնա– պահությամբ։ Միավորված է Բիստի սո– վետական տնտեսության հետ։ Ն․ հայկ․ հին բնակավայր է։ Նրա պատմական անու– նը կապված է Մեսրոպ Մաշտոցի հետ, որը տարիներ շարունակ բնակվել է այդտեղ։ Գյուղի շրջակայքում պահպանվել են ժայ– ռապատկերներ, անձավներ (որոնցից մեկը կոչվում է Մաշտոցի անձավ և ըստ ավանդության Մեսրոպ Մաշտոցը իր աշա– կերտների հետ բնակվել է այդտեղ մոտ 17 տարի), հին բերդերի, շինությունների ավերակներ, տապանաքարեր ու խաչքա– րեր, նշանավոր հուշարձան Ս․ Գրիգոր (456) վանքի ավերակը։ Ղ․ Մուրադյան
ՆԱՍՈՆՈՎ Նիկոլայ Վիկտորովիչ (1855– 1939), սովետական կենդանաբան, Պե– տերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1906)։ Ավարտել է Մոսկվայի համայսարանը (1879)։ 1889–1906-ին Վարշավայի հա– մալսարանի պրոֆեսոր։ 1906–21-ին Կեն– դանաբանական թանգարանի, 1921– 1931-ն՝ ՍՍՀՄ ԳԱ փորձառական կեն– դանաբանության լաբորատորիայի դիրեկ– տոր։ Հիմնական աշխատանքները վերա– բերում են միջատների, խեցգետնակերպե– րի, թարթիչավոր որդերի և որոշ ողնաշա– րավորների մորֆոլոգիային, կարգաբա– նությանը, էկոլոգիային և սաղմնաբանու– թյանը։ 1911-ին կազմակերպել է «Ռու– սաստանի և սահմանակից երկրների ֆաու– նան» (հետագայում՝ «ՍՍՀՄ ֆաունան») կապիտալ աշխատանքի հրատարակու– թյունը։ Ն–ի նախաձեռնությամբ ՍՍՀՄ ԳԱ կից ստեղծվել է հանձնաժողով Բայ– կալ լճի ուսումնասիրման և Բայկալ– յան կենսաբանական կայանի (այժմ՝ ՍՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի Լիմ– նոլոգիայի ինստ․) կազմակերպման հա– մար։
ՆԱՍՍԱՐ Ֆուադ (ծն․ 1916, Նազարեթ,Պա– ղեսաին), Հորդանանի բանվորական և ազգային–ազատագրական շարժման գոր– ծիչ։ 1946–48-ին՝ Ազգային ազատագրու– թյան լիգայի [Պաղեստինի արաբների կո– մունիստական կազմակերպություն, ըս– տեղծվել է 1943-ին (1951-ից՝ Հորդանանի կոմունիստական կուսակցություն, ՀԿԿ)] ԿԿ անդամ, 1948-ից՝ գլխավոր քարտու– ղար։ 1951-ից՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտու– ղար։ 1951-ին ձերբակալվել և դատա– պարտվել է 10 տարվա տաժանակրու– թյան, 1956-ին, ժող․ մասսաների պահան– ջով, ազատվել է բանտից, սակայն ստիպ– ված է եղել տարագրվել։ Հորդանան է վե– րադարձել 1967-ին։ Արաբերեն է թարգմա– նել մարքսիզմ–լենինիզմի հիմնադիրնե– րի մի շարք աշխատություններ։
ՆԱՍՏԻԱՆԵՐ (< հուն, vacrxog – խտա– ցած), բույսերի երկկողմանի համաչափ կառուցվածք ունեցող օրգանների (տերև, պսակաթերթիկ և այլն) շարժումը որոշա– կի ուղղություն չունեցող որևէ գործոևի (լույս, ջերմություն) ազդեցությունից։ Ն․ տեղի են ունենում բույսի օրգանի վերին և ստորին մասերի բջիջների անհամաչաՓ աճման կամ տուրգորի (բջջաթաղանթի լարված վիճակի) փոփոխության հետևան– քով։ Օրգանի մորֆոլոգիապես վերին կող– մի ավելի արագ աճով պայմանավորված շարժումը կոչվում է էպինաստիա (հասցնում է կոկոնների, բողբոջների բացվելուն), ստորին կողմինը՝ հ ի պ ո– ն ա ս տ ի ա (ծաղկածածկոցների փակ– վելը որոշ ծաղիկների ծաղկումը դադարե– լուց հետո)։ Ըստ ազդեցության գործոննե– րի տարբերում են լուսավորվածության ինտենսիվության փոփոխությամբ պայ– մանավորված ֆոտոնաստիաներ (օրինակ՝ խատուտիկի զամբյուղները փակվում են ոչ միայն գիշերը, այլև ամ– պամած եղանակին), ջերմաստիճանի Փո– փոխությունից առաջացած թ և ր մ ո– նաստիաներ, որի օրինակ է վարդ– կակաչի ծաղիկների բացվելը սառը սենյակից տաքը տեղաՓոխելիս։ Որոշ բույսեր ունեն հակառակ ռեակցիա, օրի– նակ՝ գիշերային գեղեցկուհու, ձնծաղիկի ծաղիկները փակվում են ուժեղ լույսից, բացվում թույլ լույսի պայմաններում։ Առա– վել տարածված եննիկտինաստիա– ն և ր ը, որոնք առաջանում են գիշերվա և ցերեկվա հաջորդականությունից (ֆոտո– և թերմոնաստիաների համակցման հե– տևանքով)։ Մեխանիկական գրգիռների, հպումների, ցնցումների ազդեցությամբ են պայմանավորված սեյսմոնաս– տիաները, որոնք բնորոշ են պատ– կառուկին, ծորենուն, միջատակեր բույ– սերին ևն։ Քեմոնաստիաներն առաջանում են գազային որոշ նյութերի (էթիլեն, ացետիլեն, СО) փոքր քանակու– թյան ազդեցությամբ։ Հավանաբար այս բոլոր շարժումները պայմանավորված են ցիտոպլազմայում պարունակվող հատուկ սպիտակուցներով, որոնք միոզինի նման կծկվում են արտաքին գրգիռների ազդե– ցությունից։ Բազմազան է Ն–ի կենսաբանական նշա– նակությունը․ դրանք հարմարանք են մի– ջատների միջոցով խաչաձև փոշոտման, ինչպես նաև միջատներ որսալու (միջա– տակեր բույսեր), անբարենպաստ պայ– մանների ազդեցությունից ծաղիկները պաշտպանելու համար։
ՆԱՍՏՈհՐԱՆ (<հուն․ vaat6g–խտացած և ուրան․), տես Ուրանային խեժ։
ՆԱՍՐԷԴԴԻՆ ԹՈՒՍ Ի Աբու Զաֆար Մու– համեդ իբն Մուհամեդ իբն Հասան Բա– քըր (1201–1274), գիտնական–հանրագի– տակ և պետական գործիչ։ 1256-ից եղել է Հոււավոէ խանի անձնական խորհրդա– կանն ու դպիրը։ Ն․ Թ–ի ղեկավարու– թյամբ կառուցվել է Մարադայի աստղա– դիտարանը, կազմվել են աստղացուցակ– ներ (էլխանյան կամ Իլխանյան աղյու– սակներ), որոնք պարունակում են նաև Արեգակի, Լուսնի և այլ մոլորակների ապագա դիրքերի որոշման աղյուսակներ։ «Մեկնություն Էվկլիդեսի» աշխատությու– նում Ն․ Թ․ ցույց է տվել, որ Էվկլիդեսի զու– գահեռ ուղիղների պոստոււատը կապված է եռանկյան անկյուևների գումարի հետ։ «Տրակտատ ամբողջական քառանկյան մասին» աշխատությունում շարադրել է հարթ ու ոլորտային եռանկյունաչափու– թյունը՝ որպես ինքնուրույն առարկա։ Գրել է նսփ երկրաբանությանը, բժշկու– թյանը, տրամաբանությանը, բարոյագի– տությանը, պոեզիային վերաբերող աշ– խատություններ։ ՆԱՍՐ ԷԴ ԴԻՆ ՇԱՀ (1831 – 1896), Իրա– նի շահ 1848-ից։ Ղաշարական դինաստիա– յից։ Անողոք ճնշել է Բարիների ապստամ– բությունները (տես Բաբիների ապստամ– բություններ 1848–1852)։ Եվրոպական տերություններին տրամադրել է հեռա– գրական, բանկային, ճանապարհաշինա– կան նն կոնցեսիաներ, 1892-ին Մեծ Բրի– տանիայից ստացել խոշոր փոխառություն։ Նրա օրոք ուժեղացել է եվրոպական եր– կըրների, մասնավորապես՝ Ռուսաստանի ազդեցությունը Իրանում։ Սպանել են տե– ռորիստները։ Ն․ շ․ բարձր է գնահատել հայերի դերը Իրանի տնտ․, քաղ․, դիվանագիտական ու մշակութային կյանքում, անձի, գույքի ապահովության, դավանանքի ազատու– թյան, դպրոցներ բացելու արտոնություն– ներ շնորհել նրանց։ 9*․ Հարությունյան․
ՆԱՍՐԵՏԴԻՆՈՎԱ Զայթունա Աղզամովնա (ծն․ 14․8․1923, Ուֆա), բալետի բաշկիր սովետական արտիստուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1955)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո, 1941-ից՝ Բաշկիրական օպերայի և բա– լետի թատրոնի մենապարուհի։ Դերա– պարերից են՝ Մարիա, Զարեմա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Զայթուն– գուլ (Ստեպանովի «Կռունկի երգը»), Թառ Խոա (Գլիերի «Կարմիր ծաղիկը»), ժիզել (Ադանի «ժիզել»)։ Հյուրախաղերով հան– դես է եկել արտասահմանում։