Ն–ի օժանդակ ձեռնարկությունները, ծա– ռայողական U ադմինիստրատիվ շենքե– րը)։ Ն–ի հիդրոտեխնիկական կառույցներն են․ պաշտպանական (ծովապատնեշներ, ալեբեկիչներ), կառա– մատույցի (պիրսեր, նավահանգստային առափնյա), նավամբարձիչ և նավանո– րոգման (էլինգներ, սլիպներ, դոկեր) կա– ռույցները։ Հիդրոտեխ․ կառույցներ են նաև ծովային փարոսները և Ն–ի աքվա– տորիայի սահմաններում տեղադրված նա– վարկման իրադրությունը ցույց տվող նշանները։ Հիմնական սարքա– վորումների կազմի մեջ մտնում են փոխբեռնման ցիկլային գործողության (պորտալային, թրթուրավոր, իշոտնոլկա– վոր, կամրշաձև ամբարձիչներ, վագոնա– շրշիչներ) և անընդհատ գործողության (շարժական և ստացիոնար փոխակրիչ– ներ, պնեմատիկ և հիդրավլիկական տե– ղակայանքներ, պոմպակայաններ)՝ սար– քերը, մեխանիզմները, բունկերավոբման սարքավորումները, էներգաուժային տե– ղակայանքները, լուսավորման U կապի համակարգերը, հակահրդեհային սարքա– վորումները են։ Ներնավահան– գըստային տրանսպորտի մեշ մտնում են երկաթուղին, բեռնատար ավ– տոտրանսպորտը, հատուկ անռելս տրանս– պորտը (ինքնագնաց սայլակներ, բեռնիչ– ներ ևն)։ Ներնավահանգստային շրային փոխադրումներն իրականացվում են ծա– ռսս յողական–օ ժանդակ տորմիղով (գլխա– վորապես բուքսիրներ ունեցող բեռնա– նավերով)։ Ն–ի հիմնական տեխ․ բնութագրերն են․ խորությունը կա– ռամատույցի մոտ, կառամատույցի գծի երկարությունը և նավահանգստի տարած– քի նշագիծը։ ժամանակակից ծովային Ն–ներում չորաբեռների նավերի համար կառամատույցի մոտ խորությունը 10– 15 մ է, նավթատար նավերի համար՝ 15– 20 մ։ Կառամատույցների թիվը բեռների յուրաքանչյուր կատեգորիայի համար որոշվում է առանձին։ Ն–ի տարածքի կոր– դոնամերձ մասի նշագիծը, որպես կանոն, հաստատուն է, որը հեշտացնում է երկա– թուղային տրանսպորտի շարժումը։ Ն–ի պլանը (նրա բոլոր մասերի ընդհա– նուր, շաղկապված տեղադրումը) կազմ– վում է՝ հաշվի առնելով ռելիեֆը, օդերե– վութաբանական, հիդրոլոգիական ու տե– ղական այլ պայմանները, և համաձայնեց– վում է Ն–ին հարող քաղաքի պլանի հետ։ Այսպես, օրինակ, Ն․ յպետք է քաղաքը «կտրի» ծովից և միաժամանակ քաղաքն ազատ տարածություն պիտի ունենա՝ Ն–ի հետագա զարգացման համար։ Մարդա– տար հատվածը, որպես կանոն, տեղադըր– վում է քաղաքի կենտրոնական մասին մոտ և պետք է ապահովի քաղաքային տրանս– պորտի հարմար մուտքը ծովային (կամ գետային) կայարան։ Կառամատույցի գծերը կարող են տեղադրվել ճակատա– յին (ափի երկայնքով), ծովապատնեշնե– րի երկայնքով, պիրսերում, ինչպես նաև ափի ներքին շրավազանների երկայնքով։ Ն–ի հիմնական տրանսպոր– տատնտեսական բնութա– գրերն են․ բեռնաշրջանառությունը, թողունակությունը, նավաշրջանառությու– նը։ ժամանակակից Ն–ների դասակարգու– մը։ Ծովային Ն–ները հիմնականում լի– նում են քաղաքացիական (առևտրական, ձկնորսական) և ռազմական։ Առևտրա– կան Ն–ները սովորաբար ծառայում են որպես սկզբնակետ՝ բեռները ծովային ուղիներով արտասահման ուղարկելու (էքսպորտ) և ստանալու (իմպորտ), ինչ– պես նաև մի երկրի Ն–ների միշև բեռներ փոխադրելու (մերձափնյա նավագնացու– թյան) համար։ Առևտրական Ն–ները լի– նում են ընդհանուր նշանակության (մի– շազգային առևտրի խոշոր Ն–ներ՝ նենին– գրադ, Վլադիվոստոկ, Լոնդոն, Մարսել, Նյու 6որք ևն), որոնք կատարում են տար– բեր բեռնային գործողություններ և մաս– նագիտացված՝ նախատեսված միատեսակ բեռնային գործողությունների համար (ածխի4 Կարդիֆ, անտառանյութի4 Ար– խանգելսկ, նավթի4 Աբադան)։ Մասնա– գիտացված են նաև մարդատար Ն–ները (Յալթա, Աոչի, ֆրանս․ Ն․ Կալե), որոնց համար բեռնային գործողություններն ունեն երկրորդական նշանակություն։ Ծո– վային Ն–ների հատուկ տեսակ են ծովա– յին կայարանները, որոնք անցնող նա– վերին մատակարարում են վառելիք, խմե– լու շուր, պարեն։ Ձկնորսական Ն–ն և ր ը (օրինակ, Կալինինգրադի, Մուրմանսկի) ձկնորսական նավատորմի բազաներ են, այնտեղ պահեստ–սառնա– ր աններից բացի, երբեմն տեղավորվում են ձկնամշակման ձեռնարկություններ։ Ապաստարան Ն–ն և ր ը խարսխա– կայաններ են, որտեղ Փոթորիկների ժա– մանակ մերձափնյա նավարկության նա– վերը, ձկնորսանավերը, երկկայմ առա– գաստանավերը, մոտորավոր մի ակ այ մա– նավերը կարող են խարիսխ ձգել կամ կանգնել հատուկ տակառների վրա։ Ապաստարան Ն–ներում սովորաբար կան նավանորոգման արհեստանոցներ և նա– վամբարձիչ միշոցներ՝ վնասված նավե– րին օգնություն ցույց տալու համար։ Ռազմական Ն–ները ծաոայում են ռազմական նավատորմի նավերի միավո– րումների խարսխման համար և ռազմա– ծովային բազաների բաղկացուցիչ մա– սերն են։ Ըստ տեղադրման դիրքի ծովային Ն–նե– րը լինում են գետաբերանի (աշխարհի խոշորագույն՝ Ռոտերդամ, Լոնդոն, Նյու Ցորք, Լենինգրադ, Արխանգելսկ, Համ– բուրգ և այլ Ն–ներ), ծովալճակի (օրինակ, Իլյիչովսկ՝ Ն․ Օդեսայի մոտ, Իրանի Էն– գելի Ն․), ափային (օրինակ, Մարսելի, Օդեսայի, Սևաստոպոլի, Վլադիվոստոկի, Ռիո դե ժանեյրոյի են) և ներքին (օրի– նակ, Խերսոնի, Նիկոլաևի, Ռուանի ևն)։ Ըստ տրանսպորտային նշանակության տարբերում են համաշխարհային (համաշխարհային առևտրի կենտրոններ), միշազգային (տարբեր երկրների միշև բեռնափոխանակությունն ապահո– վող), տեղական (մերձափնյա նա– վագնացության կամ էլ վւոքր նավերի պատսպարման համար)։ Գետային Ն–ն և ր ը ըստ նշա– նակման լինում են ընդհանուր, հատուկ, նախակայաններ, ապաստարան Ն–ներ։ Ըստ տեղադրման տարբերում են ազատ գետերի, նավարկելի ջրանցքների, ջրամ– բարների և լճերի մոտ տեղադրված Ն–ներ (վերջին երկուսը նման են ծովային Ն–նե– րին)։ Ծովային և գետայիև Ն–ների հիմ– նական տարրերը, հիդրոտեխ․ կառույց– ները և տեխ․ բնութագրերը նույնն են։ Ն–ներ կառուցել են դեռևս հին դարե– րում։ Հայտնի են Կրետե կղզու (մ․ թ․ ա․ 3400-ին)՝՜ Մեսարա քաղաքի մոտ, Միջերկ– րական ծովի՝ Սիդոն և Տյուրոս քաղաքնե– րի մոտ կառուցված ծովային Ն–ները։ Հռոմեական կայսրության շրջանում Ն–ներ հիմնադրվեցին Սիցիլիա և Աարդինիա կղզիներում։ Միջին դարերում խոշոր V-ներ կառուցվեցին • Նիդերլանդներում, Իսպանիայում, ավելի ուշ՝ Անգլիայում։ ՍՍՀՄ տարածքում առաջին Ն–ները կա– ռուցվել են XI–XII դդ․, այժմյան Տալլին և Ռիգա քաղաքների տեղերում։ Մի շարք խոշոր Ն–ներ (Տագանրոգի, Պետրովսկի՝ այժմ Մախաչկալայի, Պետերբուրգի՝ այժմ Լենինգրադի, Կրոնշտադտի, Կամչատկա– յի Պետրոպավլովսկի) կառուցվել են Պետրոս առաջինի օրոք։ Ն–ների կառու– ցումը (ինչպես Ռուսաստանում, այնպես էլ մյուս երկրներում) որոշակի զարգա– ցում է ստացել XIX դ․ սկզբից։ Գրկ․ Горюнов Б․ ф․ и Шихиев ф․ М․, Морские порты и портовые сооруже– ния, М․, 1970; Брюм А․ И․, Технологи– ческое проектирование морских портов, М․, 1971․
ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑ, կառույցների և սարքերի համախումբ, որը նախատեսված է նավերը կայանելու և սպասարկելու, ուղևորների նավ բարձրանալու և ափ իջնելու, բեռ– նելու–բեռնաթաՓելուև այլ գործողություն– ներ կատարելու համար; Ն–ները լինում են ստացիոնար և լողացող։ Ըստ նշանակ– ման տարբերում են ուղևորների, բեռնե– րի, նավանորոգման, ռազմ, և այլ Ն–ներ։ Կառանման կառույցները սարքավորվում են Ն․ և նավի կողնոցը վնասվածքներից պաշտպանող կառանասյուներով (նավա– կառանների ամրացման համար) և հե– տահար էաւրմարանքներով (պաշտպա– նական չորսուներով, ալեմեղմիչներով ևն)։
ՆԱՎԱՍ՜ ԲԱՐՁԻՉ, նավերը մեկ մակար– դակից մյուսը տեղաՓոխելու համար ծա– ռայող ամբարձիչ կառույց։ Տարբերում են տրանսպորտային Ն–ներ (ներքին ջրային ուղիներում ջրի մակարդակի անկումը հաղթահարելու համար) և նավամբարձիչ կառույցներ (նավաշինական և նավանո– րոգման ձեռնարկություններում նավերի բարձրացման և իջեցմաև համար)։ Տրանսպորտային Ն–ներում (թեք և ուղղաձիգ) նավը տեղափոխվում է ռել– սերով շարժվող խցիկի օգնությամբ, որը լցված է ջրով և ունի մուտքի ու ելքի Փա– կաղակներ։ Թեք Ն–ները լինում են եր– կայնական և լայնական՝ կախված շարժ– ման ուղղության նկատմամբ նավի դիր– քից։ Ու ղ ղ ա ձ ի գ Ն–ները, ըստ աշխա– տանքի սկզբունքի, լինում են մեխանիկա– կան, պլունժերային և լողանավոր։ Ն ա– վամբարձիչ կառույցներից առավել տարածված են էլինգները (նա– վերի կառուցման կամ նորոգման համար սարքավորված կառույց) և սահահարթակ– ները (ևավերը ջրի վրա իջեցնելու և ջրից բարձրացնելու համար)։