Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆԱՎԱՄՈԴԵԼԱՅԻՆ ՍՊՈՐՏ, տեխնիկա– կան մարզաձև, որն ընդգրկում է սպոր– տային մրցումների համար նավամոդել– ների նախագծումն ու կառուցումը։ Ռազ– մածովային և առևտրական նավատորմի դասակարգման համապատասխան, սպոր– տային մոդելները բաժանվում են 36 դասի։ Մրցումները լինում են ստենդային (գնահատվում են կատարման նրբագեղու– թյամբ և գծագրերին ու նախատիպին հա– մապատասխանությամբ) և ընթացա– յ ի ն՝ ներկայացվում են վերջրյա նավերի և սուզանավերի ինքնագնաց, արագըն– թաց կորդային (ազատ նախագծով), ռա– դիոկառավարումով և առագաստանավե– րի մոդելներ։ Նավամոդելիստների առա– ջին մրցությունը (հեռակա) ՍՍՀՄ–ում անցկացվել է 1940-ին։ 1949-ից տեղի են ունենում կանոնավոր կերպով։ 1964-ին ստեղծվել է Ն․ ս–ի ՍՍՀՄ ֆեդերացիան (ենթարկվում է ԴՕՍԱԱՖ–ի Կենտկոմին), որը 1966-ից նավամոդելիզմի և Ն․ ս–ի եվրոպական միավորման անդամ է։ Ամեն տարի ՍՍՀՄ–ում անցկացվում են Ն․ ս–ի մոտ 4 հզ․ տարբեր մրցումներ, որոնց մաս– նակցում է շուրջ 200 հզ․ մարդ։ 1955-ից սովետական մարզիկները հանդես են գա– լիս միջազգային մրցումներում։ Եվրոպա– յի չեմպիոններ են եղել Գ․ Սամարինը, Ցու․ Նիկուլենկոն, Մ․ Փափուջյանը (ՀՍՍՀ, աշխարհի անդրանիկ՝ 1979-ի առաջնու– թյան մրցանակակիր) և ուրիշներ։ Ն․ ս․ զարգացած է Չեխոսլովակիայում, Հուն– գարիայում, Լեհաստանում, Բուլղարիա– յում, ԴԴՀ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԴՖՀ–ում, Շվեդիայում, Իտալիայում։ ՀՍՍՀ–ում Ն․ ս․ տարածում է ստացել 1949-ից, ՀՍՍՀ ծովային ակումբը բացվել է 1947-ին (հետագայում4 ծովային դպրոց, 1972-ից՝ հանրապետական սպորտ–տեխ– նիկական ծովային ակումբ)։ 1950-ին տեղի են ունեցել հանրապետական առաջին մրցումները, Ն․ ս–ի ֆեդերացիան ստեղծ– վել է 1965-ին։ 1980-ին ԴՕՍԱԱՖ–ի շրջանա– յին ու քաղաքային կոմիտեներին առընթեր գործել է Ն․ ս–ի 128 խումբ (շուրջ 3 հզ․ մարդ, այդ թվում4 4 սպորտի միջազգա– յին վարպետ)։ Հայաստանի մարզիկները մասնակցում են ՍՍՀՄ, Եվրոպայի և աշ– խարհի առաջնություններին և չեմպիո– նատներին։ ՍՍՀՄ հավաքականի անդամ– ներ են Ա․ Հարությունյանը, Ա․ Հովհան– նիսյանը, Հ․ Շահնազարյանը։ Հ․ Սեմերչւան

ՆԱՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, խողովակա– շարերի, ամրանի, մեխանիզմների, սար– քերի և հարմարանքների համախումբ, որն ապահովում է նավի վրա հեղուկի, գազի և գոլորշու տեղափոխումը։ Ըստ նշանակման Ն․ հ․ լինում են չորացման, բալաստային, ջրհոսման, ջեռուցման և տնտ․ շոգեմատակարարման, օդափոխ– ման, սառնարանային, սեղմված օդի ևն։ Ն․ հ–ի մեխանիզմները գործարկվում են նավի օժանդակ կամ գլխավոր էներգե– տիկական տեղակայանքների միջոցով։ Նավի վրա գործում են ընդամենը 80 Ն․ հ․։

ՆԱՎԱՆՈՐՈԳԱՐԱՆ, ջրից նավերը դուրս բերելու, դրանց ստորջրյա մասը զննելու և նորոգելու, ինչպես նաև նավեր կառու– ցելու համար նախատեսված ինժեներա– կան կառույց։ Չոր Ն․ անջրաթափանց խցիկ է, որը ջրավազանից անջատվում է առջևի մասում տեղադրված փակաղակ– ներով (նավը ներս բերելուց հետո Փա– կաղակները փակվում են, խցիկը չորաց– վում է, և նավը «նստում» է հենարաննե– րին)։ Լողացող Ն․ բաղկացած է հարթ ուղղանկյուն կամրջանավից, որի տախտակամածի վրա տեղադրված են հենարաններ, և երկայնական աշտարակ– ներից։ Նավի տեղակայման ժամանակ լողացող Ն․ ընկղմվում է ջրի մեջ։

ՆԱՎԱՆՑՈհՄ, տես ՇԱՈ14։ ՆԱ ՎԱՇԻՆ Սերգեյ Դավրիլովիչ (1857– 1930), սովետական բուսաբան, բջջաբան։ ՍՍՀՄ ԳԱ (1918) և Ուկր․ ՍՍՀ ԴԱ (1924) ակադեմիկոս։ 1881-ին ավարտել է Մոսկ– վայի համալսարանը, դասավանդել տե– ղում, Պետրովյան գյուղատնտ․ ակադե– միայում, Պեաերբուրգի համալսարանում։ Եղել է Կիևի (1894–1915) և Թիֆլիսի (1918–23) համալսարանների պրոֆեսոր։ Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվ․ կենսաբա– նության ինստ–ի (1923) հիմնադիրներից է և առաջին դիրեկտորը (մինչև 1929-ը)։ Հայտնաբերել է ծածկասերմ բույսերի կրկնակի բեղմնավորումը և խալազոգա– միայի երևույթը։ Քրոմոսոմների մորֆո– լոգիայի տեսության հիմնադիրն է։ Ստեղ– ծել է ռուս, բջջասաղմնաբանական դըպ– րոցը։

ՆԱՎԱՇԻՆԱՐԱՆ, նավերի կառուցման ձեռնարկություն։ Ն–ում կառուցում կամ պատրաստի դետալներից հավաքում են նավերի իրանները, մոնտաժում իրանի և մեխանիկական սարքավորումը, փորձար– կում նավերը և հանձնում պատվիրատուին (տես նաև Նավաշինություն)։

ՆԱՎԱՇ ԻՆՈհՌՅՈհՆ, նավերի կառուց– մամբ զբաղվող արդյունաբերության ճյուղ։ Լայն իմաստով Ն․ ներառնում է նաև նա– վերի կառուցման պրոցեսն ու օբյեկտն ուսումնասիրող գիտական առարկաների (նավի տեսություն, նավի շինարարական մեխանիկա, նավային ճարտարապետու– թյուն, նավերի նախագծման տեսություն, նավային ուժային տեղակայանքներ, նա– վային մեխանիզմներ, Ն–յան տեխնոլո– գիա և կազմակերպում) համախումբ։

ՆԱՎԱՈՐԴ, շ ա ղ ա փ ու կ, տերեդինիդ– ների ընտանիքի ծովային երկփեղկանի փաՓկամորթ։ Ապրում է ծովն ընկած Փայ– տի կտորների մեջ, Փայտյա նավերի և հիդրոտեխնիկական կառույցների ստոր– ջրյա մասերում (այստեղից՝ անվանումը) և քայքայում փայտը։ Մարմինը որդանման է, առաջնամասի փոքրիկ խեցին շաղափի դեր է կատարում։ Հերմաֆրոդիտ է։ Սըն– վում է թեփովևպլանկտոնային օրգանիզմ– ներով։ Ն–երը տարածված են արևադար– ձային և բարեխառն գոտիների ծովերում (ՍՍՀՄ–ում4 4 տեսակ)։ Ն–ից պաշտպանե– լու համար փայտը ներկում են հատուկ թունավոր ներկերով, ծծեցնում կրեոզո– լով։

ՆԱՎԱՌԱ (Navarra), պատմական մարզ և նահանգ Իսպանիայի հյուսիսում։ Տարա– ծությունը 11 հզ․ կմ2 է, բն․ 465 հզ․ (1971), գլխավոր քաղաքն ու վարչական կենտրո– նը՝ Պամպլոնան։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Արևմտյան Պիրենեյների ճյուղավորությունները։ Զբաղվում են ցո– րենի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ավանդական ճյուղեր են փայտամշակումը, թղթի, սնըն– դի, կաշՎհ–կոշիկի արդյունաբերությունը։ Զարգացած է մետաղամշակումը, մետա– լուրգիան և քիմ․ արդյունաբերությունը։

ՆԱՎԱՍԱՐ, Տ ապանասար, Կա– ւցուաշուղի արմ․ կողմի լեռնագագաթը։ Բարձր․ 3906 մ։ Նրա լանջերից է սկիզբ առ– նում Մեսրոպավան գետակը։ Ն–ի մերձա– կա Կռնակոչ (կամ Կռվանկոչ), Ղազարի սար, Մարի Սուրբ Նշան, Ալանգեազ, Դա– լիս եմ–գալիս եմ, Ծակ քար լեռները դեռևս հեթանոսական շրջանում եղել են պաշ– տամունքի վայր։ Դրանց հետ կապված հնամենի մի շարք ավանդությունները, որոնք առ այսօր էլ պատմվում են այդ վայրերի բնակչության շրջանում, վկայում են, որ Կապուտջուղի բարձունքները դեռևս հնադարում եղել են մարդկային բնակա– տեղիներ և կապված էին հայկ․ իրականու– թյան հետ։ Ավանդության համաձայն, Ն–ի ստորոտում անհիշելի ժամանակներից հիմնված Դողթնի Մեսրոպավան (Մասրե– վան) գյուղում մինչև քրիստոնեական վան– քի կառուցումը Մեսրոպ Մաշտոցը իր աշա– կերտների հետ շուրջ 17 տարի բնակվել է Կռնակոչի բնական անձավներից մե– կում, որն էլ մինչև այսօր անվանվում է Մեսրոպ Մաշտոցի անձավ։ Ն․ հետաքրքիր հուշարձան է նաև սարն ի վեր մեծ ու Փոքր քարակարկառների ու ժայռերի վրա և Խաչի աղբյուրի ու Դժի աղբյուրի մերձակայքում քանդակված ժայռապատկերներով՝ քարայծ, եղջերու, արջ, կինճ, օձ, կարիճ ևն, որոնք համա– պատասխանում են Կապուտջուղի կենդա– նական կազմին։ էական տեղ են գրավում նաև որսի տեսարաններ, մարդկանց, սայ– լերի, թակարդների, օղապարանների, նետ ու աղեղի, երկրաչափական զանա– զան նշանների տիեզերական և այլ պատ– կերացումներին վերաբերող պատկերնե– րը։ Ն–ի ժայռապատկերները ժամանակա– գրական առումով, քանդակման եղանա– կով և մի շարք այլ հատկանիշներով հար և նման են ոչ հեռու գտնվող Ջերմաջուր, Ուղտասար, ինչպես և Որոտան, Արփա գետերի ակունքների մերձակա լեռնա– պարերի, Դեղամա լեռների, Արագածի, զուգահեռաբար՝ Անդրկովկասի, Սիբիրի ու այլ վայրերի ժայռապատկերներին, որոնք թվագրվում են մ․ թ․ ա․ Y–II հա– զարամյակներ։ Գրկ․ Ա յ վ ա զ յ ա ն Ա․, Նավասարի ժայ– ռապատկերները, «ԼՀԳ», Ի& 2, 1981։ Ա․ Այվազյան

ՆԱՎԱՍԱՐԴ (հին հնդ․ նավա–սարատա, իրան, նավասարհատու–նոր տարի, նոր շար), հին հայկական տոմարի առաջին ամիսը։ Հաջորդել է տարվա վերջի Ավել– յաց կոչվող տոնական հինգ օրերին։ Ավետել է Նոր աարվա սկիզբը։ Ն–ի առա– ջին օրը (համապատասխանել է օգոստ․ 11-ին) համարվել է հայոց քաղ․ և սրբա– զան տարեգլուխը (տես Ամանոր)։ Ն–ի առաջին օրերին կատարվել են ամենա– բազմամարդ («համաշխարհական») - տո– նահանդեսները։ Ուխտավորները՝ ժողո– վուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգևորականությունը, հանդիսա–