Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ն–ի կիրառության սկիզբը վերագրվում է մ․ թ․ ա․ VI հազարամյակին։ Միջագետքում ն Եգիպտոսում մ․ թ․ ա․ III հազարամյակում շենքերի, ջրապատնեշների, նավամատույց– ների և ճանապարհների շինարարության հա– մար որպես ջրանթափանց և կապակցող նյութ օգտագործում էին ասֆալտից, ավազից և կրից պատրաստված շաղախ։ Ն․ այրում էին կանթեղներում, օգտագործում որպես դեղա– միջոց, ռազմական գործում՝ բորակի, ծծմբի և կուպրի հետ4 «հրե նետեր» և «հրե կճուճներ» պատրաստելու համար։ Մ․ թ․ առաջին դարում Ն․ հոտազրկելու և մաքրելու նպատակով թո– րում էին։ Ն–ի մասին գրավոր հիշատակություն– ներ կան Մերձավոր U Միջին Արևելքի, XV– XVII դդ․ եվրոպական Ա ռուսական ձեռագրե– րում։ Ն․ օգտագործվում էր որպես բուժիչ մի– ջոց մաշկային Ա բորբոքային հիվանդություն– ների դեպքում։ Ֆրանսիայում ապրող հույն գիտնական էյրինի դը էյրինիսի աշխատանքը (1721) Ն–ի Ա ասֆալտի մասին հրատարակված առաջին գիտական հետազոտությունն է։ XVIII դ․ ընդլայնվեցին Ն–ի հանքավայրերի հայտնաբերման համար տարվող աշխատանք– ները։ Ն–ի թորման առա շին գործարանը կա– ռուցվել է Մոզդոկի մոտ (1823)։ 1873-ին Բաք– վում կար նավթաթորման 80 գործարան՝ 16350 ա արտադրողականությամբ։ Նույն թվին արդյունաբերող Ա․ Թավրիզովը ստեղծեց Ն–ի անընդհատ թորման սարք, որը ժամանակա– կից ռեկտիֆիկացիոն աշտարակի նախատիպն է։ Վ․ Շուխովի U Ֆ․Ինչիկի առաջարկած (1886) անընդհատ թորման սարքի տեխ․ սկզբունք– ներն օգտագործվում են նաև այժմ։ Նավթա– թորման գործարաններ կառուցվեցին նան; այլ երկրներում [Մեծ Բրիտանիա (1848), ԱՄՆ (1849), Ֆրանսիա (1854)]։ Ս․ Կիրի գոր– ծարանում (ԱՄՆ, 1849) կիրառվեց նավթա– նյութերի թթվահիմնային մաքրումը, Ֆրան– սիայում (էլզաս, 1854) Ն–ից և ասֆալտից ստացան քսայուղեր։ Առաջարկվեց ծանր Ն–ի ճնշման տակ թորման եղանակը (կրեկինգ), որի շնորհիվ կերոսինի ելքը 2,5–20 %–ից հասավ 28–60%-ի (1866, Ջ․ Ցունգ)։ Ռուս գիտնական Ա․ Լետնին մշակեց (1875) Ն–ից ներկանյութերի համար անհրաժեշտ արոմա– տիկ ածխաջրածինների ստացման պիրոլի– զային եղանակը։ Վ․ Շուխովը և Ս․ Գավրիլովը ստեղծեցին (1891) կրեկինգի սարք, որի սկըզ– բունքներն օգտագործվեցին ԱՄՆ–ում՝ արդ․ կրեկինգ սարքի կառուցման ժամանակ (1915– 1918)։ Վերամշակումից առաջ Ն․ հատուկ էլեկտրական սարքերում ենթարկում են աղազրկման և ջրազրկման։ էլեկտրաաղա– զրկման հետևանքով խոնավությունը Ն–ում իջնում է մինչև 0,05–0,2% , քլորիդներինը՝ 0,5–5 մգհ՝․ Այնուհետև հեռացնում են նավթաքիմիական արդյունաբերության համար կարևոր պրոպան–բուտանային, մասամբ նաև պ հետանային թեթև ֆրակ– ցիաները՝ Ն–ի կ ա յ ու ն ա ց ու մ։ Նավ– թաքիմիական արդյունաբերության հա– մար կարևոր նյութերը ստացվում են ֆի– զիկական (թորում, լուծահանում, բյուրե– ղացում, ադսորբում) և երկրորդային վե– րամշակման եղանակների կիրառմամբ։ Թորելու միջոցով կայունացված Ն–ից ստանում են բենզիններ, հրթիռային և դիզելային վառելանյութեր, կերոսին և մազութ։ Մազութը հնոցային վառելա– նյութ է և նավթայուղերի, պարաֆինի, կուպրի ստացման հումք։ Թորման մնա– ցորդներն օգտագործվում են որպես շի– նարարական կուպր և հնոցային վառելա– նյութի բաղադրիչ կամ ենթարկվում են երկրորդային վերամշակման։ Նավթա– մթերքների երկրորդային վերամշակման հետևանքով փոխվում է ածխաջրածնա– յին մոլեկուլների կառուցվածքը, ստաց– վում են գազային և դյուրաեռ ածխաջրա– ծիններ (մեթան, էթան, պրոպան, բուտան, պենտաններ, էթիլեն, պրոպիլեն, բեն– զոլ, տոլուոլ, քսիլոլներ, էթիլբենզոլ ևն), առաջանում են թթվածին, ծծումբ, քլոր և այլ տարրեր պարունակող ածանցյալ– ներ, որոնք սինթետիկ կաուչուկի, մանրա– թելերի, մակերևութային ակտիվ և լվա– ցող նյութերի, ներկանյութերի և այլ կա– րևոր նյութերի ստացման ելանյութեր են։ Նավթամթերքները անցանկալի ծծմբա– յին, թթվածնային, խեժային և այլ նյու– թերից մաքրում են ֆիզիկական և ֆիզի– կաքիմիական եղանակներով։ Գրկ․ Ерёменко Н․ А․, Геология нефти и газа, 2 изд․, М․, 1968; Эрих В․ Н․, Химия нефти и газа, 2 изд․, Л․, 1969․ Л е- в о р с е н А․, Геология нефти и газа, пер․ с англ․, 2 изд․, М․, 1970; С о к о л о в В․ А․, Бестужев М․ А․, Тихомолова Т․ В․, Химический состав нефтей и природ– ных газов в связи с их происхождением, М․, 1972․ Ա․Քոչարյան, Վ․ Ադաայան ՆԱՎԹ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱ–

ԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (Organisation of the Pe– troleum Exporting Countries, ՕՊԷԿ), ըս– տեղծվել է 1960-ի սեպտեմբերին՝ նավթ արտահանող երկրների շահերը արևմտ– յան մոնոպոլիաների կամայականություն– ներից պաշտպանելու, նավթի արդյունա– հանման, արտահանման ու առևտրի պայ– մանները կոորդինացնելու նպատակով։ Ապահովում է նավթի սեփականատեր– պետությունների մասնակցությունն իրենց նավթային ռեսուրսների շահագործմանը, ազգային նավթարդյունաբերության վերա– հսկողության անցումն այդ երկրների կա– ռավարություններին։ ՕՊԷԿ–ի անդամներ են 13 զարգացող երկրներ (Ալժիր, Արա– բական Միացյալ էմիրություններ, Գա– բոն, էկվադոր, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Լիբիա, Կատար, Նիգերիա, Աաուդյան Արաբիա, Վենեսուելա, Քուվեյթ), որոնց բաժին է ընկնում կապիտալիստական աշ– խարհի նավթի պաշարների 80, արդյունա– հանման՝ 70 (1980-ին՝ 1351 մլն ա) և ար– տահանման՝ մոտ 90%–ը։ Կազմակերպու– թյան բարձրագույն մարմինը կոնֆերանսն է, ղեկավար մարմինը՝ դիրեկտորների խորհուրդը, գործադիրը՝ քարտուղարու– թյունը։ Քարտուղարությանն առընթեր գործում է տնտ․ հանձնաժողով, որը վեր– լուծում է շուկայի վիճակը, գների մակար– դակը և հանձնարարություններ է մշակում նավթ արտահանող երկրների քաղաքա– կանության վերաբերյալ։ Կազմակերպու– թյան շտաբ–կայանը Վիեննայում է։

ՆԱՎԹԱԲԵՐ ԱՊԱՐՆԵՐ, նավթ պարունա– կող ապարներ։ Սովորաբար դրանք ծա– կոտկեն ապարներ են (ավազներ, ավազա– քարեր, ճեղքավորված կրաքարեր)։ Նավ– թաբեր են լինում նաև կավերը, թերթա– քարերը կամ այլ խիտ ապարներ։ Արդյու– նաբերական առումով նավթաբեր հորի– զոնները հիմնականում կազմված են ծա– կոտկեն ապարներից, իսկ խիտ ապարնե– րում նավթը ցրված է կամ կուտակված՝ ճեղքվածքներում։ Ընդունված է տարբերել սկզբնական Ն․ ա․, երբ նավթը տեղադըր– վում է նույն տեղում, որտեղ գոյացել է, և երկրորդական Ն․ ա․, որոնց մեջ նավթը տեղափոխվել է հետագայում՝ իր նախնա– կան առաջացման վայրից։

ՆԱՎԹԱԳԱԶԵՐ, նավթային գա– զեր, բնության մեջ նավթին ուղեկցող և նավթի վերամշակման ընթացքում ստաց– վող գազեր։ Նավթին ուղեկցող գազերը պարունակում են մեթան, էթան, պրոպան, բուտան և այլ հագեցած ածխա– ջրածիններ, ջրային գոլորշիներ, երբեմն նաև ազոտ, ածխաթթու գազ, ծծմբաջրա– ծին, հելիում, արգոն։ 1 ա նավթին ընկնող գազերի քանակությունը՝ գազային գործոնը, կախված է նավթահանքի առաջացման և երկրի ընդերքում նրա տե– ղադրման պայմաններից և կարող է լինել 1–2-ից մինչև մի քանի հազար մ3յա։ Գա– զավերամշակման գործարաններում Ն–ից ստանում են գազային բենզին, բենզինա– զտված գազ և ածխաջրածիններ։ Ածխա– ջրածնային ֆրակցիաները քիմ․ և նավթա– քիմիական արդյունաբերության կարևոր հումք են, որոնցից ստանում են ացետի– լեն, էթիլեն, ացետալդեհիդ, մրջնալդեհիդ, քացախաթթու, ացետոն, բարձրօկտանա– յին վառելանյութերի բաղադրիչներ, կաու– չուկ ևն։ հեղուկացված պրոպան–բուտա– նային ֆրակցիան լայնորեն օգտագործ– վում է որպես շարժիչային և կենցաղային վառելանյութ։ Նավթավերամշակ– ման գազերն անջատվում են նավ– թաթորման սարքերում և առաջանում են նավթի ջերմային ու կատալիտիկ վերա– մշակման ընթացքում։ Բաղկացած են հիմ– նականում ցածրամոլեկուլային ածխա– ջրածիններից։ Ի տարբերություն նավթին ուղեկցող և բնական այրվող գազերի, պարունակում են ջրածին (0,2–7%) և չհագեցած ածխաջրածիններ։ Բացառու– թյուն են նավթի թորման, ռիֆորմինգի և հիդրոֆորմինգի գազերը, որոնք բաղկա– ցած են սահմանային ածխաջրածիններից և պարունակում են փոքր քանակներով N2, Օշ, C02 ևն։ Կրեկինգի և պիրոլիզի ենթարկվող նավթի 8,5–9,5%-ը փոխարկ– վում է Ն–ի, այդ թվում մինչե 2,5%–ը չհա– գեցած ածխաջրածինների (էթիլեն, պրո– պիլեն, բուտիլեն, բուտադիեն ևն)։ Նավ– թավերամշակման գազերն ունեն այրման մեծ ջերմություն՝ 52,3 Մջ/մ3 (12500 կկաչ/մ3) և օգտագործվում են որպես վա– ռելանյութեր։

ՆԱՎԹԱԼԻՆ, արոմատիկ ածխաջրածին, բնորոշ հոտով, անգույն բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը 80,3°C, եռմանը՝ 218cC, խտությունը՝ 1151,7 կգ/մ3։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգ․ լուծիչներում։ ^եշտ ցնդոԴ է» թորվում է ջրային գո– լորշիների հետ։ Ն․ տալիս է էլեկտրաֆիլ տեղակալման՝ նիտրման, հալոգենացման սուլֆացման, ալկիլման, ացիլման ռեակ– ցիաներ։ Սովորաբար տեղակալվում են և՝ a, և՝ P ջրածինները և ստացվում իզո– մերների խառնուրդներ։ Ն–ի նիտրմամբ ստանում են a-նիտրոնավթալին, հիդըր– մամբ՝ տետրալին և դեկալին, օքսիդաց– մամբ՝ ֆթաչաթթվի անհիդրիդ։ Ն․ ստա– նում են քարածխի խեժից (պարունակում է 8–10% Ն․), նաև նավթի պիրոլիզի ար– դյունքներից։ Ն․ և նրա ածանցյալները բազմաթիվ օրգ․ նյութերի և ներկանյութե–