Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Ցու․ Նիկիչը, Վ․ Ֆ․ Ստոժարովը։ Միու– թենական հանրապետություններում աշ– խատող վարպետներից առանձնանում են Թ․ Նարիմանբեկովը (Ադրբեջան), Լ․ Սվեմ– պը (Լատվիա), Ն․ Ի․ Կորմաշովը (էստո– նիա)։ Հայկ․ գեղանկարչությունում Ն–ի մո– տիվները աոկա են միջնադարյան մանրա– նկարչությունում։ XVII դ․ առաջին Ն–ների հեղինակ է նկարիչ Մինասը։ Մակայն որպես հայկ․ կերպարվեստի ժանր Ն․ ավարտուն ձևով ի հայտ է եկել XIX դ․ վերջին, որի ամենանշանավոր ներկայա– ցուցիչը Զ․ Զաքարյանն էր։ XX դ․ սկզբին Ն–ի ժանրում աշխատել են Վ․ Սուրենյան– ցը, Հ․ Հակոբյանը, Ե․ Թադևոսյանը և ուրիշներ։ Հայ նոր գեղանկարչությունում ժանրի իսկական ծաղկումը կապված է Մ․ Սարյանի անվանը, որի ինչպես վաղ շրջանի, այնպես էլ հետագա տարիների Ն–ները հանդիսացել են ազգային բնորոշ գծերով Ն–ի հիմքը։ 1920-ական թթ․ Թիֆ– լիսում ստեղծագործող Լ․ Ասլամազյանը, Ե․ Քոչարը, Գ․ Գրիգորյանը (Զիոտտո), Հ․ Ղարիբջանյանը և Հ․ Կարալյանը դա– սական և ազգային արվեստների համա– դրումով ստեղծել են ինքնատիպ Ն–ներ։ Սովետական իշխանության հետագա տա– րիներին մեծ վերելք է ապրել Ն․։ Հայրե– նիքի վերածննդի լավատեսական մի– տումները Ն ի բնորոշ գծերն են դարձել։ 1920–30-ական թթ․ ինչպես Սարյանի, այնպես էլ Հ․ Կոջոյանի, Վ․ Ախիկյանի, Վ․ Դայֆեջյանի և ուրիշների ստեղծագործու– թյունները առավել բազմազան են դարձրել Ն–ի ժանրը սովետահայ կերպարվեստում։ Ետպատերազմյան շրջանում Ն–ներ են ստեղծել Մ․ Աբեղյանը, Բ․ Վարդանյանը, է․ Իսաբեկյանը, Հ․ Զարդարյանը, Մ․ և Ե․ Ասլամազյան քույրերը, Ա․ Ղարիբյա– նը և այլք։ 1950–70-ական թթ․ գեղա– նկարչության նոր միտումները յուրովի են արտահայտվել Ն–ի ժանրում՝ արծարծե– լով դեկորատիվ, ծա վալապլաստի կա– կան, հոգեբանական, կառուցվածքային խնդիրներ (Հ․ Կալենց, Գ․ Խանջյան, Մ․ Ավետիսյան, Հ․ Հակոբյան, Լ․ Բաժ– բեուկ–Մելիքյան, Ռ․ Ադալյան, Վ․ Շահ– մուրադյան և ուրիշներ)։ Սփյուռքահայ կերպարվեստում Ն–ի ժանրի անվանի վարպետներ են Հ․ Փուշմանը, Դ․ Շլդյանը և ուրիշներ։ Պատկերազարդումը տես 200 –201-րդ էջերի միջև՝ ներդիրներում։ Գրկ․ XX յ վ ա գ } m Կ Մ․, Նատյուրմորտը սովետահայ կերպարվեստում, «ՍԱ», 1971, •N* 11 – 12։ Виппер Б․ Р․, Проблема и развитие натюрморта․ (Жизнь вещей), Ка- зань, 1922; Кузнецов Ю․ И․» Западно-ев– ропейский натюрморт, Л․–М․, 1966; Пуш- карев В․ И․, Пружан И․ Н-, Рус– ский и советский натюрморт, М․–Л․, 1971; Sterling Ch․, La naturmorte․ De l*an- ti quite a nos jours, P․, 1952․

ՆԱՏՈՐՊ (Natorp) Պաուլ (1854–1924), գերմանացի փիլիսոփա, նեոկանտակա– նության մարբուրգյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից։ Մարբուրգի հա– մալսարանի պրոֆեսոր (1885-ից)։ «Պլա– տոնի ուսմունքը իդեաների մասին* (1903) աշխատությունում Ն․ առաջարկել է պլա– տոնյան իդեալիզմի ուրույն մեկնաբա– նություն՝ այն ներկայացրել պսիխոլո– գիզմի ու մետաֆիզիկայի ավանդական շերտավորումներից զտված և ըմբռնել մարբուրգյան դպրոցի «տրամաբանական իդեալիզմի* ոգով [երկրորդ հրատարա– կության մեջ (1921) Ն․ հրաժարվել է այս տեսակետից և Պլատոնի ուսմունքը բա– ցատրել՝ դիմելով նեոպլատոնական ավանդույթներին]։ «ճշգրիտ գիտություն– ների տրամաբանական հիմունքները* (1910) աշխատությունը նվիրել է արդի բնագիտության տրամաբանական վերլու– ծությանը, փորձել գիտության տվյալները բացարձակ տրամաբանացման ենթարկել՝ դրանց հիմունքների ու նախադրյալների քննադատական պարզաբանման միջոցով։ Գրկ․ Бакрадзе К․ С․, Очерки по исто– рии новейшей и современной буржуазной философии, Тб․, 1960․

ՆԱՏՐԻՈհՍ՜ (Natrium, արաբ, նաա– ր ու ն–ս ո դ ա), Na, պարբերական հա– մակարգի III պարբերության I խմբի տարր, կարգահամարը՝ 11, ատ․ զանգվա– ծը՝ 22,98977։ s-տարր է, ատոմի էլեկտրո– նային թաղանթների կառուցվածքն է 3s*։K և L թաղանթները լրացված են։ Բնական Ն․ բաղկացած է միայն 23Na կայուն իզոտոպից։ Ստացվել են 20–22, 24 և 25 ռադիոակտիվ իզոտոպները (22№-ի T1//2= 2,64 տարի)։ Ն–ի միացությունները՝ կերակրի աղը և սոդան, հայտնի են շատ հին ժամանակներից։ Մետաղական Ն․ առաջինն անջատել է Հ․ Դևին (1807)՝ խոնավ նատրիումի հիդրօքսիդը էլեկտրո– լիզի ենթարկելով։ Բնության մեջ տարած– ված տարր է, երկրակեղևում 2,83% , ըստ զանգվածի յոթերորդն է։ Ն–ի գլխավոր միներալներն են՝ հաչիտը, չիլիականբո– րակը, տենարդիտը, միրաբիչիտը, որոնք Ն–ի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։ Պարունակվում է գրանիտներում մինչև 2,77%, բազալտներում՝ 1,94%։ Հողում և նստվածքային ապարներում՝ կավեր, թերթաքարեր, Ն–ի պարունակությունը փոքր է (0,63–0,66%)։ Լուծվելով հոսող ջրերում՝ կուտակվում է ծովերում և օվ– կիանոսներում, որտեղ հիմնական մետա– ղական տարրն է (1,035%)։ Ծովափնյա, տափաստանային և անապատային լճե– րում գոլորշիացման հետևանքով անջատ– վող Ն–ի աղերն առաջացնում են աղային նստվածքներ։ Ն–ի տարեկան հանույթը մոտ 108 ա է։ Այն կարևոր կենսատարր է, կենդանի նյութում նրա միջին պարունա– կությունը 0,02% է։ Մարդու և կենդանի– ների օրգանիզմում մասնակցում է հան– քային փոխանակությանը, օսմոտիկ ճընշ– ման և թթվահիմնային հավասարակշռու– թյան պահպանմանը, նյարդային ազդակ– ների հաղորդմանը։ Պարունակվում է հիմ– նականում արտաբջջային հեղուկներում (մարդու էրիթրոցիտներում՝ մոտ 10 էհէու1կգ, արյան շիճուկում՝ 143 մւ1ու1կգ)։ Ն–ի քլորիդի՝ մարդու օրական պահան– ջը 2–10 գ է։ Ն–ի իոնների կոնցենտրա– ցիան օրգանիզմում կարգավորվում է ա լ– դոստերոն հորմոնով։ Ն․ սպիտակ, արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 97,83°С, եռմանը՝ 882,9°С, խտությունը՝ 968 կգքւէ3, պարա– մագնիսական է, էլեկտրականության և ջերմության լավ հաղորդիչ։ Փափուկ է, կտրվում է դանակով։ Ն–ի և նրա միացու– թյունների գոլորշիները բոցը ներկում են բնորոշ դեղին գույնով։ Ն–ի գոլորշիները կարմրածիրանագույն են։ Քիմիապես ակ– տիվ տարր է, հայտնի բոլոր միացություն– ներում միարժեք է, օդում արագ օքսիդա– նում է՝ առաջացնելով օքսիդ, գերօքսիդ, հիդրօքսիդ և կարբոնատ։ Ն–ի նորմալ էլեկտրոդային պոտենցիալը –2,74 վ է, հալույթում՝ –2,4 վ։ Փոխազդում է ջրի և թթուների լուծույթների հետ (ստացվում է NaOH և ջրածին)։ 200–400°Շ–ում միա– նում է ջրածնի հետ, առաջացնելով հիդ– րիդ՝ NaH, որը սպիտակ բյուրեղական խոնավածուծ փոշի է, ուժեղ վերականգ– նիչն ջրի առկայությամբ հիդրոլիգվում է։ Ն․ թթվածնի հետ առաջացնում է օքսիդ Na20 և գերօքսիդներ Na202, Na204, հա– լոգենների հետ՝ նատրիումի հալոգենիդ– ներ․ ֆտորի և քլորի հետ միանում է սո– վորական պայմաններում, բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Ծծմբի հետ առաջաց– նում է սուլֆիդ, ազոտի հետ (էլեկտրական դանդաղ պարպումների ազդեցությամբ)՝ նիտրիդ (Na3N), ածխածնի հետ (800– 900°C)V կարբիդ (Na2C2)։ Ն, լուծվում է հեղուկ ամոնիակում։ Հալված Ն ի հետ (300–350°C) ЫНз-ն առաջացնում է նաա– րիումամին՝ NaNH2, որը ջրում քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։ Հայտնի են բազմաթիվ նատրիումօրգանական միա– ցություններ, որոնք որպես ալկիլացնող միջոցներ օգտագործվում են օրգ․ սինթե– զում։ Մետաղների հետ Ն․ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ (NaPb են), որոնցից շա– տերը (ամալգամները, կալիումի հետ են) ուժեղ վերականգնիչներ են։ Արդյունա– բերության մեջ Ն․ ստանում են միջնոր– մավոր էլեկտրոլիզարարներում՝ կերակրի աղի հալույթի էլեկտրոլիզով, որի հալ․ ջերմաստիճանն (մինչև 575–585°C) իջեց– նելու, էներգիայի ծախսը Փոքրացնելու և Ն–ի գոլորշիացումը կանխելու նպատակով ավելացնում են KC1, CaCl2, NaF ևն։ Որ– պես կաթոդ օգտագործում են պղինձ կամ երկաթ, որպես անոդ՝ գրաֆիտ, որը չի փոխազդում անջատվող քլորի հետ։ Ն․ և նրա համաձուլվածքներն օգտա– գործվում են միջուկային վառելանյութով աշխատող սարքերում և ինքնաթիռային շարժիչներում, որպես համաչափ տաքաց– նող (450–650°Շ–ում) ջերմության կրող– ներ։ Կապարային համաձուլվածքը (0,58% Na, 0,73% Ca և 0,04% Li) օգտագործվում է երկաթուղային վագոնների գնդառանց– քակալներ պատրաստելու համար։ Ն–ի միացությունը կապարի հետ՝ NaPb (10% Na), օգտագործվում է քառաէթիլկապարի արտադրության համար։ Որպես վերա– կանգնիչ Ն․ օգտագործվում է մետաղա– ջերմային եղանակով հազվագյուտ տար– րերի (Ti, Zr, Та) ստացման ժամանակ և օրգ․ սինթեզում։ Աշխատանքը Ն–ի հետ պահանջում է անվտանգության կանոնների խիստ պահ– պանում, անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ ակնոցներ և ռետինե հաստ ձեռնոցներ։ Բժշկության մեջ օգտագործ– վում են նատրիումի սոդֆաաը և նատրիու–