Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ (ֆրանս․ nature morte, իտալ․ natura morta, բառացի՝ մեռած բնու– թյուն, հոլանդ, stilleven, գերմ․ Stilleben, անգլ․ still life, բառացի՝ հանդարտ կամ անշարժ կյանք), կերպարվեստի ժանր (հիմնականում հաստոցային գեղանկար– չությունում), որ պատկերում է անշունչ առարկաներ, սովորաբար՝ տնային կահ– կարասի, մրգեր, ծաղիկներ, ձկներ, խըփ– ված վայրի թռչուններ, որևէ մասնագի– տության պիտույքներ ևն։ Ն–ի մոտիվները, որպես մանրամասներ, գոյություն են ունեցել դեռևս հին արլ․, անտիկ, միջնադարյան արվեստներում, հին հռոմ․ որմնանկարներում և խճանկար– ներում։ Հին չին․ և ճապոն, արվեստնե– րում Ն–ի հետ մասամբ համադրելի են «ծաղիկներ և թռչուններ» ժանրի գործե– րը, ինչպես և մրգերի առանձին պատկե– րումներ։ Ն․ որպես ինքնուրույն ժանր սկզբնավորվել է նոր ժամանակի եվրո– պական արվեստի կազմավորմանը զուգ– ընթաց՝ հաստոցային նկարչության առանձնացումով և ժանրերի ճյուղավոր– ված համակարգի առաջացումով։ Արդեն Վերածննդի շրջանի իտալ․ և մասնավո– րապես նիդերլանդ․ վարպետների աշ– խատանքներում մեծ ուշադրություն է դարձվել նյութական աշխարհին, իրերի կոնկրետ–զգայական գեղեցկություննե– րին։ Ն–ի պատմությունը, որպես հաստո– ցային գեղանկարչության ժանր և նրա «trompe-l՝oeil» («խաբկանք») տիպ սկըգբ– նավորվել է իտալացի գեղանկարիչ 6ա– կոպո դե Բարբարիի «Նատյուրմորտ* (1504) աշխատանքով, ուր կարևորված է առարկաների պատրանքային–կոնկրետ արտացոլումը։ Սակայն Ն–ի ժանրը մեծ տարածում է գտել XYI դ․ 2-րդ կեսին և XVII դ․ սկզբին։ Նիդերլանդացի Պիտեր Արտսենի և նրա հետևորդների նկարնե– րում (երբեմն սյուժեով դեռևս կրոնական) մեծ տեղ է հատկացված ուտեստեղենով և կահ՜կարասիով ծանրաբեռնված խոհա– նոցների և կրպակների պատկերմանը։ Ն․ ծաղկում է ապրել XVII դ․։ Իտալ․ Ն–ի կազմավորմանը մեծապես նպաստել են Կւսրավաջոյի նորարարական բարեփոխումները, որոնք նկարիչների ուշադրությունը սևեռել են հասարակ, «ցածր» մոտիվների վրա։ Իտալ․ Ն․ աչքի է ընկնում հորինվածքների բազմակերպու– թյամբ, վառ ու հագեցած գուներանգով, Վ․ վ ա ն Գոգ․ «Սոխեր, գծագրական տախ– տակ» (1889, Կրոլլեր–Մյուլլեր թանգարան, Օթեռլո) Կ․ Ս․ Պ և ա ր ո վ–Վ ո դ կ ի ն․ «Նատյուր– մորտ։ Հայելի և թանաքաման» (1919, Հայաս– տանի պետական պատկերասրահ, Երետն) առարկայական աշխարհի պատկերման պլաստիկ արտահայտչականության (Պ․ Պ․ Բոնցի, Ջ․ Ռեկկո)։ Կարավաջիզմի ազդեցությունը նկատելի է նաև իսպ․ Ն–ներում, սակայն դրանք առանձնանում են վսեմ խստությամբ և նշանակալիու– թյամբ (Ֆ․ Սուրբարան)։ Հոլանդ․ Ն․ բնո– րոշվում է իրերի ժանրային նկարագրով, մաերմիկությամբ, դեմոկրատական ոգով (Պ․ Կլաս, Վ․ Կալֆ), աչքի է ընկնում տի– պերի բազմազանությամբ («նախաճաշ», «անուշեղեն», «ձկներ», «ծաղիկներ և մըր– գեր», «խփված որս», այլաբանական «va- nitas»-^ «ունայնություն ունայնությանց» ևն)։ «Ն․» տերմինի հոլանդ, տարատեսա– կը՝ «stilleven»^ (սկզբնական նշանակու– թյամբ՝ «անշարժ մոդել»), առաջացել է միայն XVII դ․ վերջին՝ միավորելով Ն–նե– րի այդ տարատեսակները։ Ֆլամանդ․ Ն–ները (հիմնականում «շուկաներ», «կըր– պակներ», «ծաղիկներ և մրգեր») աչքի են ընկնում հորինվածքի հզոր թաֆով, վեհությամբ, դինամիզմով և պտղաբերու– թյան ու առատության գովերգ են (Ֆ․ Սնայ– դերս, Ցա․ Ֆեյտ)։ XYII դ․ զարգացել է նաև գերմ․ և ֆրանս․ Ն․։ XVII դ․ վերջին ֆրանս․ Ն–ում գերակշռող են դարձել պալատական արվեստի դեկորատիվ սկզբունքները։tXVIII դ․ ֆրանս․ Ն–ի ամենաաչքի ընկնող ներկայացուցիչը ժ․ Բ․ Ս․ Շարղենն էր։ XVIII դ․ կեսին առաջ է եկել «nature morte» տերմինը, որն ար– տացոլել է Ն–ի նկատմամբ ակադեմիստ– ների արհամարհական վերաբերմունքը, որոնք նախապատվությունը տալիս էին «կենդանի բնությանը» (պատմական ժանր, դիմանկարչություն են)։ Սակայն առաջա– վոր արվեստը սասանեց ժանրերի ակա– դեմիական հիերարխիան, որը կասեց– նում էր Ն–ի զարգացումը։ XIX դ․ Ն–ի հե– տագա զարգացման ճակատագիրը որոշել են առաջատար գեղանկարիչները, որոնք սաեղծագործել են բազմազան ժանրերով։ Ն–ի վերելքը կապված է պոաոիԱսյրեսիո–՝ նիզմի վարպետների հետ, որոնց համար առարկաների աշխարհը պատկերման հիմ– նական թեմաներից էր։ XIX դ․ վերջին Ն–ի արտահայտչականության սահմաններն ընդարձակվել են և Վ․ վան Գոգի գործե– րում հասել սուր դրամատիկական ու սոցիալ–բարոյական ենչողության։ Պ․ Սե– ղանը Ն–ում կատարելության է հասցրել նյութի գեղանկարչական–պլաստիկական հատկանիշները՝ մեծ ազդեցություն գոր– ծելով XX դ․ արվեստի վրա։ Ֆրանսիայում ֆովիդւէի վարպետները (Ա․ Մատիս և ուրիշներ) ընթացել են գույնի և ֆակտու– րայի հուզական և դեկորատիվ–արտա– հայտչական հնարավորությունների սուր դրսևորման ուղիով, իսկ կուբիզմի ներ– կայացուցիչները (ժ․ Բրաք, Պ․ Պիկասսո, Ի»․ Գրիս) ձգտել են Ն–ում հայտնաբերել տարածության և ձևի հաղորդման նոր մի– ջոցներ։ Ն–ի խնդիրները (կամ մոտիվնե– րը) զբաղեցրել են նաև ուշ շրջանի վար– պետներին (Ֆրանսիայում՝ Պիկասսո, Գերմանիայում՝ Ա․ Կանոլդ, Իտալիայում՝ Ջ․ Մորանդի), սյոէ–րռեաւիզմքւ և <պուց– արաի> ներկայացուցիչներին, որոնց ստեղծագործական որոնումները դուրս են պատմականորեն ձևավորված Ն–ի շրջա– նակներից։ XX դ․ Ն–ի ռեալիստական ավանդույթները պահպանվել են Դ․ Ռի– վերայի և Դ․ Սիկեյրոսի (Մեքսիկա), Ռ․ Գուատուզոյի (Իտալիա) ստեղծագոր– ծություններում։ Ռուս, արվեստում Ն․ երևան է եկել XVIII դ․՝ աշխարհիկ գե– ղանկարչության առաջացման հետ միա– ժամանակ (Գ․ Ն․ Տեպլովի և Պ․ Գ․ Բոգո– մոլովի «խաբկանքները»)։ Ռուս․ Ն–ի հետագա զարգացումը դիպվածային բը– նույթ է կրել։ XIX դ․ 2-րդ կեսին Ն–ի ժան– րին երբեմն դիմել են ի․ Ն․ Կրամսկոյը, Ի․ Ե․ Ռեպինը, Վ․ Ի․ Մուրիկովը և ուրիշ– ներ։ Ռուս․ Ն․ ծաղկում է ապրել XX դ․ սկզբին (Կ․ Կորովին, Ի․ է․ Գրաբար, Մ․ Ֆ․ էարիոնով)։ <Միր իսկոնսավա*-ւ (Ա․ Ցա․ Գոլովին և ուրիշներ), «9ուուբայա ոոզայի> (Պ․ Վ․ Կուզնեցով, Ն․ Ն․ Սապու– նով, Ս․ Ցոլ․ Սուդեյկին, Մ․ Սարյան) և «Բուբնովի վալետ»-ի (Պ․ Պ․ Կոնչալովսկի, Ի․ Ի․ Մաշկով, Ռ․ Ռ․ Ֆալկ, Ն․ Ս․ Գոնչա– րովա) ներկայացուցիչները հարստացրել են Ն–ի ժանրի արտահայտչամիջոցներն ու կերպավորման եղանակները։ Սովե– տական իշխանության տարիներին, Ն–ի ժանրը սոցիալիստական ռեալիզմի զար– գացման ընդհանուր ոլորտում հարստա– ցել է նոր բովանդակությամբ։ 1920–30- ական թթ․ Ն–ին բնորոշ է և՝ արդիակա– նության համարյա փիլ․ վերաիմաստավո– րումը (Կ․ Ս․Պետրով–Վոդկին), և՝ պտուղ– ների, ուտեստի, իրեղենի բազմազանու– թյան ու գունագեղության լիարյուն վեր– ստեղծումը (Կոնչալովսկի, Մաշկով, Սար– յան և ուրիշներ)։ 1940–50-ական թթ․ Ն–ներ են ստեղծել Ա․ Մ․ Գերասիմովը, Պ․ Վ․ Կուզնեցովը, I960–70-ական թթ․՝ ժ․ Բ․ Ս․ Շ ա ր դ և ն․ «Նատյուրմորտ» (Կոն– յակ–ժայ թանգարան, Փարիզ)