Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծույթներում՝ ավելի արագ)։ Ն․ ս–ի լու– ծույթը ծծմբի փոշու հետ տաքացնելիս առաջանում է նատրիումի թիոսուչֆատ։ Ստանում են սոդայի լուծույթի և ՏՕշ–ի փոխազդեցությամբ։ Որպես կողմնակի նյութ ստացվում է բենզոլսուլֆոթթվից ֆենոլ ստանալիս։ Օգտագործվում է լու– սանկարչության (հայտածիչ), դեղանյու– թերի և արհեստական մանրաթելերի ար– տադրության մեջ։ Նատրիումի թ թ ու ս ու լ ֆ ի տ ը4 NaHS03, օգտա– գործվում է սննդի (պահածոյացնող մի– ջոց), կաշվի և կտորեղենի (սպիտակեցման և ներկման ժամանակ) արտադրության մեջ։

ՆԱՏՐԻՈՒՄԻ ՔԼՈՐԻԴ, կերակրի աղ, NaCl, նատրիումի և քլորի միացությունը, աղաթթվի նատրիումական աղը։ Անգույն բյուրեղական նյութ է, իսոությունը՝ 2161 կգ/il3, հալ․ ջերմաստիճանը՝ 801 °C, եռ– մանը՝ 1413°C։ Լուծվում է ջրում (100 ց–ում, 20°C-nuT 36,0 գ, 100°С-ппГ 39,8 գ) և հեղուկ ամոնիակում։ Օրգ, լուծիչներում չի լուծվում։ Բնության մեջ տարածված է հափւռ միներալի ձեով (քարաղ)։ Բնա– կան քարաղը, որը մետաղական նատրիու– մի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է հզոր հանքավայրեր։ Քարաղի խոշոր հան– քավայր կա Հայկ․ ՍՍՀ–ում (Ավանի աղա– հանք) ։ Ն․ ք–ի խոշոր պաշարներ կան ծովի, աղի լճերի ջրերում և ընդերկրյա աղա– ջրերում։ Ն․ ք․ մարդու և կենդանիների համար անհրաժեշտ սննդանյութ է։ Օգ– տագործվում է նաև միսը, ձուկը ևն պա– հածոյացնելու համար։ Մեծ քանակու– թյամբ օգտագործվում է քիմ․ արդյունա– բերության մեջ․ նրանից ստանում են քլոր, սոդա, նատրիումի հիդրօքսիդ, սուլ– ֆատ և այլ միացություններ։ Օրգանիզ– մում Ն․ ք–ի պակասը առաջացնում է ար– յան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյարդային հա– մակարգի գործունեության և արյան շըր– ջանառության խանգարումներ։ Նրա 0,9%-անոց լուծույթը (ֆիզիոլոգիական կամ իգոտոնիկ) օգտագործվում է ներերա– կային ներարկումների, ներարկվող դե– ղանյութերը լուծելու համար և որպես թու– նազերծող միջոց (հոգնայի ձևով)։ 3– 10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բու– ժելիս ։ՆԱՏՐՈՆԱԿԻՐ, նատրիումի և կալցիումի հիդրօքսիդների խառնուրդը։ Պատրաս– տում են NaOH-ի խիտ լուծույթը թարմ այ– րած կրի հետ խառնելով։ խառնուրդը չորացնում են և թույլ շիկացնում։ Ստաց– վում է սպիտակ ծակոտկեն զանգված, որն օգտագործվում է քիմ․ լաբորատորիա– ներում՝ ածխաթթու գազը կլանելու հա– մար։ ՆԱ$ՈՒԻ*ԱԵՎՍ4ԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շըր– ջանում, շրջկենտրոնից 21 կմ արևելք։ Բնակչությունը՝ ռուսներ, հայեր։ Կոլտըն– տեսությունն զբաղվում է բանջարաբու– ծությամբ, այգեգործությամբ, անասնա– պահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, գրադարան, բուժկայան։ Հայերը եկել են Ղրիմից, 1932-ին, Կիրո– վաբադից, Ախալքալաքից՝ 1957-ին։ ՆԱՏՈհՐԱԼԻձՄ փիլիսոփայու– թ յ ա ն մեջ, հայեցակետ, ըսա որի բնությունը հանդես է գալիս որպես ողջ գոյությունն ունեցողի բացատրման մեկ միասնական, < գերբնականը* բացառող համընդհանուր սկզբունք։ Հատուկ է ինչ– պես մատերիաչիզմի տարատեսակներին (տարերային, մեխանիստական, գռեհիկ ևն), այնպես էլ որոշ իդեալիստական հո– սանքներին (պանպսիխիզմ, պանթեիզմ ևն)։ Սոցիոլոգիայում Ն․ բնորոշ է հասա– րակության զարգացումը բնական գոր– ծոններով (կլիմայական պայմաններով, աշխարհագրական միջավայրով, մարդ– կանց կենսաբանական և ռասայական առանձնահատկություններով ևն) բացատ– րող տեսություններին։ Ն․ XVII– XVIII դդ․ եվրոպական լուսավորական մտքի առա– ջատար սկզբունքներից էր («բնական մարդու* ըմբռնում, բնական հասարակու– թյուն, բնական իրավունք ևն)։ ՆԱՏՈհՐԱԼԻ&Ս1 (ֆրանս․ naturalisme, < լատ․ naturalis –բնական, Cnatura–բնու– թյուն), ուղղություն գրականության և ար– վեստի մեջ, որ երևան է եկել XIX դ․ 60– 70-ական թթ․՝ Եվրոպայում և ԱՄՆ–ում, ձգտել է իրականության օբյեկտիվ, ճշգը– րիտ և անտարբեր վերարտադրման։ Ն–ի առարկան եղել է մարդկային բնավորու– թյունը՝ պայմանավորված, ամենից առաջ, նրա ֆիզիոլոգիական բնությամբ և նյու– թակենցաղային միջավայրով։ Ն–ի խնդի– րըն էր «փորձարարությամբ* (գիտականո– րեն) ուսումնասիրել մարդկային բնավո– րությունը․ դա ենթադրում էր իմացության գիտական մեթոդների ներմուծում գեղար– վեստական ստեղծագործության մեջ։ Ն․ ձևավորվել է Ֆրանսիայում։ Նրա փիլ․ հիմքն են եղել Օ․ Կոնտի պոզիտիվիզմը և Հ․ Տենի գեղագիտական տեսությունները։ Ն–ի տեսությունը վերջնականապես մշա– կել է է․ Զուան և փորձել այն կիրառել իր գեղարվեստական ստեղծագործության մեջ։ 1870-ական թթ․ կեսերին Զոլայի շուրջն ստեղծվեց նատուրալիստական դպրոց (Գի դը Մոպասան, ժ․ Կ․ Հյուիս– մանս, Ա․ Սեար, է․ Դոնկուր, Ա․ Դոդե և ուր․), որը լի էր ներքին հակասություն– ներով ու գրական պայքարով։ 80-ական թթ․ վերջերին դպրոցը կազմալուծվեց։ Ն․ կորցրեց տեսական սկզբունքների հստա– կությունը և պահպանվեց որպես տարբեր, բայց ծագումով առնչվող գրական երե– վույթների ընդհանուր անուն։ Թեև Ն․, ամբողջությամբ վերցրած, տա– նում էր դեպի գեղարվեստական ճշմար– տության սահմանափակում, այնուամե– նայնիվ, կենսական ճշմարտության ներ– խուժումը մի կողմ էր նետում արհեստա– կան տեսությունները և պայմանավորում նատուրալիստական շատ ստեղծագործու– թյունների գեղարվեստական խոր ներ– գործությունը։ Նյութական կենցաղի ուսումնասիրումը, որի մեջ Ն․ տեսնում էչ մարդկային հոգեբանությունն ըմբռնելու բանալին, հաճախ թույլ էր տալիս ի հայտ բերել գիտակցության դասակարգային բնույթը։ Մաե («ժերմինալ») ընտանիքի կենցաղն ու աշխատանքային պայմաննե– րը նկարագրելով՝ Զոլան բացահայտեց դասակարգային պայքար ծնող հակասու– թյունների ակունքները, իսկ <Հող* վե– պում մերկացրեց սեփականատեր գյու– ղացու հոգեբանության սոցիալական ար– մատները։ Եթե Զոլան, հավատալով գի– տությանն ու սոցիալական առաջադիմու– թյանը, ձգտում էր միջավայրի վրա ակտիվ ներգործելու եղանակներ գտնել՝ հասա– րակությունն ավելի խելացի ձևով կազմա– կերպելու նպատակով, ապա այլ գրողների մեջ խորացած էր հոռետեսական այն հա– մոզմունքը, թե մարդկային բնությունն անփոփոխ է, և իզուր են հասարակության բարելավմանն ուղղված ջանքերը։ 60–80-ական թթ․ Ն․ դրական դեր խա– ղաց․ յուրացրեց նոր թեմաներ (այդ թվում՝ բանվոր դասակարգի պայքարը), վեր հա– նեց իրականության (այդ թվում՝ «սոցիա– լական օրգանիզմների*՝ գործարանի, խա– նութի ևն) նոր շերտեր, ուսումնասիրեց անհատի և բազմության փոխազդեցու– թյունը, շեշտեց մարդկային հոգեբանու– թյան մեջ ենթագիտակցականի դերը։ Ն․ գրականության մեջ մտցրեց կյանքի գե– ղարվեստական պատկերման նոր ձևեր ու միջոցներ։ Ն․ տարածվել է նաև այլ ժողովուրդնե– րի գրականության մեջ։ Նրան որոշակի տուրք են տվել Դ․ Հաուպտմանը (Գերմա– նիա), Ջ․ Մուրը, Ջ․ Հիսինգը (Անգլիա), Հ․ Իբսենը, Կ․ Համսունը (Նորվեգիա) և շատ ուրիշներ։ Ն–ի սկզբունքները տարբեր չափերով ու երանգներով դրսևորվել են նաև դարասկզբի առանձին հայ գրողների ստեղծագործության մեջ (Օ․ Չիֆթե–Սա– րաֆի «Միամիտի մը արկածները* վեպը, Ա․ Ահարոնյանի, Մ․ Մանվելյանի և այլոց արձակ ու դրամատիկական մի շարք եր– կեր)։ Բեմական արվեստի բնագավառում նատուրալիստների պահանջն էր՝ «վե– րապրել, այլ ոչ թե խաղալ* պիեսը, ուսում– նասիրել կյանքն ու հետևել պատմական, կենցաղային ու հոգեբանական ճշմարտու– թյանը, ճշգրիտ վերարտադրել հերոսնե– րին շրջապաաող միջավայրը։ է․ Զոլան կոչ էր անում թատրոնը մոտեցնել սոցիա– լական իրականությանը, ստեղծել ան– հատականացված, այղ թվում՝ ժողովրդի զավակների կենդանի բնավորություններ։ Պայքարելով ժամանակակից թատրոնի պայմանականության և պրոֆեսիոնալ շտամպների դեմ՝ Ն–ի ներկայացուցիչները ձգտում էին ներկայացումը մեկնաբանել որպես բեմ տեղափոխված «կյանքի կտոր*։ Դրամատուրգիայում ու գրական գործերի բեմականացումներում պատկերվել են հասարակության ապադասակարգայնա– ցած խավերի կյանքը, աղքատությունից ճզմված մարդիկ, պոռնկության զոհեր։ Սակայն թատրոնը ողջ սրությամբ չի բացահայտել երևույթների սոցիալական բնույթը։ Բնորոշ գծեր են դարձել արարք– ների կենսաբանական մեկնաբանումը, մարդկային հոգեբանության հիվանդա– գին երևույթների նկատմամբ առավել հետաքրքրությունը։ Ն–ի նշանավոր ներ– կայացուցիչներից են՝ ռեժիսոր Ա․ Ան– տուանը (Ֆրանսիա), Օ․ Բրամը (Գերմա– նիա), դերասաններ է․ Ցակկոնին (Իտա– լիա), Պ․ Ն․ Օռլենևը (Ռուսաստան)։ XIX դ․ վերջից Ն–ի ծայրահեղ դրսևորում– ները եղել են «սարսափներով* հագեցած թատերական ներկայացումները։