Ն–ի առաջատար ներկայացուցիչների՝ հատկապես Զոլայի և Հաուպտմանի բազ– մակողմանի և սոցիալապես նշանակալի ստեղծագործությունը համանմանություն– ներ ունի կերպարվեստում, նաև անմի– ջական ազդեցություն է գործել XIX դ․ վերջի –XX դ․ սկզբի մի շարք արվեստա– գետների վրա։ Դրանց թվին են պատկա– նում Ֆրանսիայում է․ Մանեն, է․ Դեգան, Ա․ Թուլուզ–Լոտրեկը, Թ․ Ստեյնլենը, Բել– գիայում՝ Կ․ Մենիեն, Պ․ Պոլյուսը, Գեր– մանիայում՝ Մ․ Լիբերմանը, Դ․ Րերտել– սը, Ռ․ Շտեռլը, Կ․ Կոլվիցը, Իտալիայում՝ վերիզմի ներկայացուցիչները՝ Վ․ Վելան և ուրիշներ։ Ն–ին հարազատ էր իմպրեսիո– նիզմի գեղանկարչությանը բնորոշ՝ կյան– քի վերարտադրման տեսողական առա– վելագույն հավաստիության ձգտումը։ Միաժամանակ Ն–ին մոտ էր պատկերվող սոցիալական երևույթների շրջանակի ընդ– լայնումը․ այսպես՝ ճնշված ու պայքարող պրոլետարի ատ ի կերպարները Ստեյնլե– նի և Մենիեի արվեստում շատ բանով համահնչուն են Զոլայի «ժերմինալ»-ին, իսկ Կոլվիցի «Ջուլհակների ապստամբու– թյունը»՝ Հաուպտմանի «Ջուլհակներ»-ին։ Սակայն կերպարվեստի պատմության մեջ «Ն․» տերմինը կապված է մի շարք բոլորո– վին այլ երևույթների հետ։ Դա առաջա– ցել է «Ն․» հասկացության էվոլյուցիայից, որ սկզբում նշանակում էր կոնկրետ պատ– մագրական ուղղություն, սակայն հետա– գայում տարածվել է ավելի ընդհանուր և միայն մասամբ նրա հետ կապված երե– վույթների վրա։ Գրկ․ Т а г в р Е․ Б․, Проблемы реализма и натурализма, в кн․ г Русская литература конца 19–начала 20в․, М․, 1968; В euchat Ch․, Histoire du naturalisme frangais, v․ 1–2, P․, 1949–50; Duraesnil R․, Le realisme et le naturalisme, P․, 1965․ ՆԱՏՕ (անգլ․ NATO–North Atlantic Treaty Organization – Հյուսիս–Ատ– լանտյան դաշինքի կազմակերպություն), տես Հյուսիս–Աւոււսնայան պակտ 1949։ ՆԱՐԱ, քաղաք ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավում։ Նարա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ 255 հզ․ բն․ (1975)։ Քաղաք–թանգարան է, միջազգային նշա– նակության տուրիստական կենտրոն։ Կա հաստոցաշինություն, էլեկտրատեխ․, սննդհամի, փայտամշակման, տրիկոտաժի արդյունաբերություն, հնդկեղեգից, մե– տաքսից գեղարվեստական իրերի, փայտե փորագրազարդ խաղալիքների արտադրու– թյուն։ Ունի համալսարան, թանգարան– ներ։ Ն․ եղել է ճապոնիայի առաջին մայ– րաքաղաքը (710–784)։ Քաղաքն ունի կանոնավոր հատակագիծ։ Պահպանված ճարտ․ հուշարձաններից են․ Ցակուսի– ձի (եռահարկ պագոդայով, կառուցվել է 680-ին, 718-ին փոխադրվել Ն․), Կոֆու– կուձի (հիմնվել է 669-ին, 710-ին փոխա– դրվել Ն․, վերակառուցվել XII–XIII դդ․), Տոդայձի (743–752, վերակառուցվել է XII, XVII և XVIII դդ․), Տոսյոդայձի (հիմն– վել է 759-ին), Սին Ցակուսիձի (հիմնվել է 747-ին) փայտաշեն մենաստանները։ Ն–ի ժամանակակից կառուցապատմանը բնո– րոշ են 1–2-հարկանի բնակելի տները և սակավաթիվ վարչական շենքերը։ Ն–ի շրջակայքում է Խորյուձի մենաստանը։ ․ՆԱՐԱՄԱԻՆ, Նարամսուեն (ծն․ թ․ անհտ․–մ․ թ․ ա․ մոտ 2200), Աքքադի թագավոր մ․ թ․ ա․ մոտ 2236-ից։ Սարգոն /-ի թոռը։ Երկրում մտցրել է ոռոգման միասնական համակարգ, իր ձեռքում կենտրոնացրել արքունական և տաճարա– յին տնտեսությունները, հովանավորել է ներքին և արտաքին առևտուրը։ Արշավել է Եչամ, պարտության մատնեւ նրա թա– գավորին և կնքել պատմությանը հայտ– նի առաջին միջազգային պայմանագիրը (գրվել է կավե օալիկի վրա)։ Հետագա արշավանքների ընթացքում (դեպի Իրա– նի սարահարթի հվ–արմ․, Հայկական լեռ– նաշխարհի հվ–արլ․ և հվ–արմ․ շրջաններ, Արաբական թերակղզու հվ–արլ․, Ասորիք) պարտության է մատնել 17 թագավորների դաշնակցությունը, կործանել մ․ թ․ ա․ III հազարամյակում ծաղկում ապրող էբլան (Հալեպից70 ^հվ․), ստեղծել իր ժամա– նակի ամենամեծ պետությունը։ Ն․ Միջագետքի պատմության մեջ առա– ջին միապետն էր, որն աստվածացվել է կենդանության օրոք։ «Շումերի և Աքքա– դի թագավոր» տիտղոսը փոխարինել է «աշխարհի թագավոր», «տիեզերքի թագա– վոր», «աշխարհի չորս կողմերի թագավոր> տիտղոսով։ Սպանվել է կուտիների (գու– տիներ) արշավանքի ժամանակ, որոնք կործանեցին Աքքադը։ Ն–ի օրոք ծաղկման է հասել աքքադական մշակույթը, ստեղծ– վել է Հին Արևելքի նշանավոր էպոսներից մեկը՝ «Դիլգամեշը»։ Գրկ ․Дьяконов И․ М․, Обществен– ный и государственный строй Древнего Дву-» речья․ Шумер, М․, 1959; Хинц В․, Госу– дарство Элам, пер․ с нем․, М․, 1977․ Հ․ Կարագյողյան
ՆԱՐԳԵՍ, ն արցիս (Narcissus), շքա– նարգիզազգիների ընտանիքի խոտաբույ– սերի ցեղ։ Սոխուկները բազմամյա են՝ դարչնագույն թաղանթավոր թեփուկնե– րով։ Տերևները նեղ են, գծային։ Ծաղկում է վաղ գարնանը։ Ծաղիկները դեղին են, Պոետիկ նարգես, ծաղիկը U կարվածքը սպիտակ, միայնակ կամ գագաթնային մա– սում փնջաձև ճյուղավորված։ Ծաղկա– պատը ստորին մասում ձուլաթերթ է, երկար փողով, վեց օվալաձև թերթիկնե– րից կազմված խոշոր ետծալով։ Կենտրո– նում բարձրանում է գավաթաձև պսակա– կիցը։ Պտուղը մսալի տուփիկ է։ Հայտնի է մոտ 30 (որոշ տվյալներով մինչև 60) տե– սակ՝ տարածված գլխավորապես միջերկ– րածովյան երկրներում։ ՍՍՀՄ–ում վայրի վիճակում հանդիպում է 1 տեսակ՝ ն և ղ– տերև Ն․ (Անդրկարպատներում)։ Ն–ի բազմաթիվ տեսակներ մշակվում են որ– պես դեկորատիվ բույսեր։ ՀԱՄՀ–ում ևս Ն․ ամենուրեք մշակվում է և աճեցվում զբոսայգիներում, պուրակներում, պար– տեզներում։ Ա․ Բարսեղրսն
ՆԱՐԳԻՋ (Calendula), բարդածաղկավոր– ների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթՓերի ցեղ։ Ցողունը ճյուղավորված է, տերևներն ամ– բողջական են։ Ծաղկաբույլերը զամբյուղ– ներ են, մեկական, երկար ծաղկակիրների վրա։ Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, խողովակավոր– Ն ա ր գ ի գ․ բույսի վերին և ս տ ո ր ի ն մա– սերը․ ա․ խո– ղովակավոր ծա– ղիկը․ Բ• լեզվա– կավոր ծաղիկը, գ․ պտուղը ները՝ երկսեռ, անպտուղ։ Հայտնի է Ն–ի ավելի քան 20 տեսակ՝ տարածված գլխա– վորապես միջերկրածովյան երկրներում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում, ԱՍՀՄ–ում՝ 4 տեսակ։ Աճում է ծովափին, թփուտներում, ժայռերի վրա։ Առանձին տեսակներ, օրինակ, դաշտային Ն․ (C․ arvensis), մոլախոտեր են։ Դեղա– յին Ն–ի (C․ officinalis) բազմաթիվ սոր– տեր ունեն դեկորատիվ և դեղագործական նշանակություն։ Լեզվակավոր ծաղիկնե– րից ստանում են յուղային թուրմ, որն օգ– տագործվում է որպես սննդային ներկա– նյութ։
ՆԱՐԴԵՎԱՆ, հայաբնակ գյուղ Վրացա– կան ՍՍՀ Ծալկայի շրջանում, շրջկենտ– րոնից 20 կմ հարավ–արևմուտք։ Ն–ի բնա– կիչների նախնիները գաղթել են 1830-ին, էրզրումի գավառի համանուն գյուղից։ Գյուղում հին եկեղեցու հիմքի վրա 1860-ին կառուցվել է նոր եկեղեցի։ Ն․ ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժմանկաբարձական կետ։ Զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և բան– ջարաբոստանային այլ կուլտուրաների մշակմամբ, ինչպես նաև այգեգործու– թյամբ։
ՆԱՐԴԻ, արևելյան ազգերի հնագույն խաղ (նաև՝ խաղատախտակը)։ Տարած– ված է արաբների, հնդիկների, պարսիկ– ների, կովկասյան և անդրկովկասյան ժո– ղովուրդների ու այլոց շրջանում։ Ն–ի մա– սին հիշատակություններ կան Ֆիրդուսու «Շահնամե»-ում, Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագրքում»։ Հայտնի են եր– կար, կարճ, բանտ, գարնան վարդ, իշ–