թյամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։ Երկ․ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1–4, Ե․, 1933– 1934։ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1–7, Ե․, 1938–50։ Երկ․, Ե․, 1977։ Смерть, М․– Л․, 1931; Повес– ти и рассказы, М․, 1955; Анна Сароян․ Уби– тый голубь․ Борьба, Е․, 1960․ Գրկ․ Տերտեր յան Ա․, Հայ կլասիկ– ներ, Ե․, 1944; Հովհաննիսյան Գ․, Նար–Դոս, Ե․, 1959։ Հարությունյան Տ․, Նար–Դոսի «Մահը» վեպը, Ե․, 1961։ Հով– սեփյան Գ․, Նար–Դոս, Ե․, 1961։ Սար– գըսյան Ս․, Նար–Դոս (կյանքը և ստեղծա– գործությունը), Ե․, 1973։ Լ․Ասէ1արյահ
ՆԱՐԴՈՍ (Lavandula), շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է Ն–ի ավեփ քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում, Հնդկաս– տանում և Պակիստանում։ Տերևները նըշ– տարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կա– պույտ, մանուշակագույն, ծաղկաբույլն– րում հավաքված։ Ն–ի որոշ տեսակներ (Լ․ spica, Լ․ latifolia ևն) արժեքավոր եթե– րայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանե– լիքի արտադրության մեջ։ Ն․ մշակվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում նաե ՍՍՀՄ–ում (Մոլդավիա, Ղրիմ, Կովկաս, Միջին Ասիա)։ Ն–ի չոր ծաղիկները և տե– րևները օգտագործվում են որպես հակա– ցեցային միջոց։ Ն–ի բոլոր տեսակներն էլ մեղրատու են, մի քանիսն ունեն դեկորա– տիվ նշանակություն։
ՆԱՐԵԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գյավաշի գավառում (Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Ռշտուն– յաց գավառ), Ոստան քաղաքից մոտ 20 կմ արևմուտք, Վանա լճից 5–6 կմ հա– րավ։ Շրջապատված էր այգիներով ու ար– գավանդ դաշտերով, գտնվում է սարա– հարթի և բլուրների վրա։ Առանձնապես հայտնի է դարձել IX–X դարերից, երբ մշակութային առումով կարևոր նշանակու– թյուն է ստացել նրա մոտ գտնվողՆարեկա– վանքը, կից դպրոցով (տես Նարեկա– վանքի դպրոց)։ 1909-ին ուներ 105 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում հացահատիկային կուլտուրաների մշա– կությամբ, նաև՝ այգեգործությամբ, շա– լագործությամբ (Ն–ում գործված շալերը հայտնի էին Վանի վիլայեթի շատ քաղաք– ներում ու գյուղերում)։ 1895-ին Ն–ի վրա թուրք խաժամուժի հարձակումից զոհվել է 130 մարդ, ողջ մնացածների մեծ մասը բռնությամբ մահմեդականացվել է։ Թ․ Հակոբյան
ՆԱՐԵԿ», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը, որ հորինվել է 1001–02-ին, «հարց միանձանց և բազմաց անապատականաց» խնդրանքով։ Բաղկա– ցած է 95 գլխից և հեղինակի հիշատակա– րանից։ Հայ մատենագրության ամենա– տարածված ստեղծագործությունն է․ պահ– պանվել է ամբողջական բնագիրը ներկա– յացնող շուրջ 150 գրչագիր ընդօրինակու– թյամբ (ամենահինը 1173-ին արտագրվել է Ներսես Լամբրոնացու պատվերով, Կի– լիկիայի Սկևռա վանքում), տպագրու– թյունների թիվը հասնում է մոտ 60-ի (ամենավաղը 1673-ին, Մարսելում Ոսկան Երեանցու հրատարակածն է, որը մնացել է անավարտ)։ Միջնադարում հայերը «Մատյան ողբերգության»-ը համարել են «դեղ կենաց», որի օգնությամբ ձգտել են մաքրվել հոգով, ազատվել մեղքերից և հասնել կատարելության։ Դրքին վերա– գրվել է բուժիչ զորություն, իսկ հեղինակի անունը սրբացվել ու միջնորդ–բարեխոս է համարվել աստծու մոտ՝ «մեղավոր հո– գիների» փրկության համար։ «Մին փոխ (այսինքն՝ հատված, գլուխ) Նարեկացի լաւ է, քան զամենայն սաղմոս Դաւթի»,– գրել է XIV– XY դդ․ մեկնիչ Մատթեոս Զու– ղայեցին։ Դիրքը «Նարեկ» է անվանել ժողովուրդը։ Գրիգոր Նարեկացու մի վար– քում (XIII դ․, հեղինակ՝ Գրիգոր Անա– վարզեցի) ասված է, որ «Մատյան ողբեր– գության»^ այդպես է կոչվել Նարեկա– վանքի անունով («յանուն տեղւոյն Նարեկ կոչի»)։ «Ն․»-ի առանձին գլուխներ ու հատ– վածներ մուտք են գործել ոչ միայն եկեղե– ցական–արարողական գրքերը (ժամա– գիրք, Պատարագամատոյց, Մաշտոց են), այլև, մանավանդ, ախտարական բնույթի ժողովածուները (Ուրբաթագիրք, Հմայիլ, Կիպրիանոս են)։ Հավատացել են, որ դրանց ընթերցումով կարելի է փրկվել չար ոգիներից, փարատվել «ջերմնատագ– նապ» ախտերից։ Ախտարական ժողովա– ծուներում ըստ այդմ տեղ են գտել ցան– կեր՝ «Զանազանութիւն Նարեկայ գրքո– յըն․․․ թէ ամեն մեկ գլուխ ի՝նչ գործոյ ասել օգտակար է» բովանդակությամբ։ Գրիգոր Նարեկացու երկի բոլոր գլուխ– ներին տրվել է կիրառական նշանակու– թյուն՝ այս կամ այն ցավի, պատահարի ու աղետի դեպքում կարդացվելու նպատա– կով։ Նման ցանկեր երևան են եկել նաե երկի միջնադարյան ձեռագրերում և վաղ շրջանի հրատարակություններում։ Պ․ Խաչատրյան․
ՆԱՐԵԿԱՎԱՆՔ, X դարի հայկական ճար– տարապետական համալիր Վանա լճի հարավային ափի մոտ, պատմական Ռըշ– տունյաց գավառի Նարեկ գյուղում։ Համա– լիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, զանգակատունը, մատուռը, պարիսպը և նրան կից բնակելի ու տնտ․ շենքերը։ Նարեկտվանքի (X դ․) ընդհանուր տեսքը Ս․ Սանդուխտ եկեղեցին եռաբսիդ, արլ, կողմում զույգ ավանդատներով, արմ․ կամարակապ խորշերով, արտաքուստ ուղ– ղանկյուն կառույց է, ութանիստ թմբուկով և բրգաձև վեղարով գմբեթով։ Եկեղեցուն, արլ–ից կից է Գրիգոր Նարեկացու ուղղան– կյուն հատակագծով, գմբեթավոր մա– տուռ–դամբարանը, իսկ հվ–ից՝ մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս․ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցիներին արմ ից կից է 1787-ին Բար– սեղ վարդապետի կառուցած ուղղանկյուն, քառամույթ գավիթը, որտեղ թաղված են Գրիգոր Նարեկացու եղբայր Հովհաննես վարդապետը և փիլիսոփա Անանիա Նա– րեկացին։ Գավթի արմ․ մուտքի առջև բարձրանում է եռահարկ զանգակատունը։ Գրկ․ Լ ա լ ա յ ա ն Ե․, Վասպուրական։ Նշանավոր վանքեր, պր․ 1, Թ․, 1912։ Մ․ Հասրաթ յան․
ՆԱՐԵԿԱՎԱՆՔԻ ԴՊՐՈ5, հիմնվել է X դ․, Նարեկավանքոէմ, Անանիա Նարեկացու ջանքերով։ Ատեփանոս Ասողիկի վկայու– թյամբ հռչակված էր իր «․․․ բազմազարդ պաշտոնապայծառ երգեցողօք և գրական դիտողօք․․․»։ Աշակերտներից հայտնի են Ւասրով Անձեացու որդիները՝ Սահակը, Հովհաննեսը և Գրիգորը (մոր կողմից Անանիա Նարեկացու եղբոր թոռները)։ Գրչության այս կենտրոնից մեզ հայտնի առաջին գործերը Մահակի, ապա՝ Գրի– գորի՝ իրենց հոր պատարագի մեկնու– թյան 950-ին կատարած ընդօրինակու– թյուններն են, որոնք, գրիչների հիշատա– կարաններով հանդերձ, պահպանվել են հետագա դարերում կատարված արտա– գրություններով*․ Այդպես են մեզ հասել նաև Անանիա Նարեկացու և Գրիգոր Նա– րեկացու ստեղծագործությունները։ Նարեկավանքից մեզ հասած առաջին ձեռագիրը 1069-ին գրված մի Ավետարան է, որը Հովհաննես գրիչն արտագրել է Անանիայից Գրիգոր Նարեկացուն ան– ցած մի հին ձեռագրից, որը, ինչպես նըշ– ված է հեղինակի հիշատակարանում, գրել է Մեսրոպ Մաշտոցը։ Չնայած հե– տագայում էլ շարունակվում էր ձեռագրե– րի ընդօրինակումը, սակայն Ն․ դ․ այլևս չի հասնում X–XI դդ․ իր մակարդակին։ Գրկ․ Ք щ ս ու ն ի Ե․, Պատմություն հին հայ դաստիարակության, Բեյրութ, 1959։ Ա․ Մաթևոսյան
ՆԱՐԵԿ6ԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1846-ին, Կ․ Պոլսի Պեյօղլու թաղամասում։ Երկսեռ նախակրթարան էր։ Դասավանդ– վել են հայերեն, թվաբանություն, վայել– չագրություն, կրոն, ձեռքի աշխատանք են։ 1877-ին Ն․ վ․ տեղափոխվել է Ս․ Հա– րություն եկեղեցուն կից շենքը և շարու– նակել գործել շուրջ քսան տարի՝ որոշա– կի դեր կատարելով միջնակարգ դպրոց– ների համար դիմորդներ պատրաստելու, ժողովրդի մեջ գրագիտություն տարածե– լու գործում։ Հետագայում վարժարանի համար կառուցվել է նոր շենք, ուր, 1895-ին, Ն․ վ–ի հիմքի վրա ստեղծվել է Էսայան վարժարանը։ 11․ Իգնատյան
ՆԱՐԻՍԱՆ^ԵԿՈՎ Թողրուլ Ֆարման օղլի (ծն․ 1930), ադրբեջանցի սովետական նկա– րիչ։ Ադրբ․ ՍՍՀ ժող․ նկարիչ(1967)։ 1950– 1955-ին սովորել է Լիտվ․ ՍՍՀ գեղարվես– տի ինստ–ում։ Կենցաղային պատկերների («Կասպիականի արշալույսը», 1957, Ադրբ․ արվեստի թանգարան, Բաքու, «Դաշտա– կայանում», 1967, Տրետյակովյան պատկե– րասրահ, Մոսկվա), բնանկարների («Բա– քու», Ադրբ․ արվեստի թանգարան), դիմա– նկարների («Ս, Բախլուլզադե», 1959) և նատրԱրմորտների («Նռներ և տանձեր», 1961, Արևելքի ժողովուրդների արվեստի պետ․ թանգարան, Մոսկվա) հեղինակ է։