Ն–ի աշխատանքները առանձնանում են եռանդուն գունաբծերով, ձևերի լարվա– ծությամբ, հնչեղ գունապատկերով, եր– բեմն՝ պրիմիտիվիււտական նկարագրով։ Ադրբ․ ՍՍՀ պետ․ մրցանակ (1974)։
ՆԱՐԻՄԱՆԼՈհ, գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է հացահատիկի, ծխախոտի մշակու– թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, ամբուլատորիա։ Գյուղում պահպանվել է ХУ––XVI դդ․ գերեզմանոց։ Նարիմանլու
ՆԱՐԻՄԱՆՈՎ Զախարի Միքայելի (ծն․ 23․5․1925, Երևան), հայ բժիշկ, առողջա– պահության գործի կազմակերպիչ։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ 1947-ին ավարտել է Երե– վանի բժշկ․ ինստ–ը, աշխատել Երևանում և Կիրովականում, որպես քիթ–կոկորդ– ականջի հիվանդությունների մասնագետ։ 1959–60-ին գլխավորել է ՀՍՍՀ առողջա– պահության մինիստրության 4-րդ վար– չությունը, 1960–75-ին եղել ՀՍՍՀ առող– ջապահության մինիստր։ 1975-ից ընդհա– նուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվան– դությունների Ն․ Հակոբյանի անվ․ ԳՀԻ–ի դիրեկտորն է։ Ն․ նշանակալից ծառայու– թյուններ ունի ՀՍՍՀ առողջապահության ցանցի ընդլայնման և մասնագիտացման, ինչպես նաև մանկաբուժական գործի կազ– մակերպման բնագավառում։ ՀՍՍՀ VI, VII, VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի 3 շքանշանով։
ՆԱՐԻՄԱՆՈՎ Նարիման Քյորբալլահ Նա– ջաֆ օղլի [2(14)․4․1870, Թիֆլիս–19․3․ 1925, Մոսկվա], սովետական պետական և կուսակցական գործիչ, գրող, հրապարա– կախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ Ավարտել է Օդեսայի Նո– վոռոսիյսկյան համալսարանի բժշկ․ ֆա– կուլտետը (1908)։ 1905-ին ընդունվել է <Հումմեթ> ս–դ․ կազմակերպության շար– քերը, զբաղվել հրապարակախոսական գործունեությամբ, ադրբ․ է թարգմանել
ՌՍԴԲԿ ծրագիրը։ 1909-ին ձերբակալվել է և աքսորվել Աստրախաև։ 1913-ին կու– սակցական աշխատանք է կատարել Բաք– վում։ 1917-ին Ն․ «Հումմեթ»-ի կոմիտեի նախագահն էր, ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմի– տեի անդամ, «Հումմեթ» թերթի խմբագի– րը։ 1918-ի գարնանը՝ Բաքվի ժողկոմխոր– հի քաղաքային տնտեսության կոմիսար։ 1919-ին աշխսաւել է ՌՍՖՍՀ արտգործմի– նիստրությունում (Մերձավորարևելյան բաժնի վարիչ, ժողկոմի տեղակալ)։ 1920-ին Ն․ Ադրբեջանի Հեղկոմի, ապա Ադրբ․ ՍՍՀ ժողկոմխորհի նախագահն էր։ Սովետական պատվիրակության կազ– մում մասնակցել է Ջենովայի կոնֆերան– սին (1922)։ 1922-ից Անդրֆեդերացիայի Միութենական խորհրդի նախագահն էր Ն․ Նարիմանով և ՍՍՀՄ ԿԳԿ նախագահներից մեկը։ Եղել ԷՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի և կու– սակցության Անդրկովկասյան երկրկոմի աևդամ, ՌԿ(բ)Կ XII և XIII համագումար– ների պատգամավոր, ՌԿ(բ)Կ ԿԿ անդա– մության թեկնածու։ Ն–ի նախաձեռնու– թյամբ Ադրբեջանում բացվել է ադրբ․ առաջին ժող․ գրադարան–ընթերցարանը (1894)։ Հեղինակ է ադրբ․ և ռուս, լեզու– ների դասագրքերի, պատմական թեմա– յով գրված դրամաների և վեպերի։ Նրա գրականագիտական հոդվածները նվիր– ված են ռեալիզմի պրոբլեմներին։ Գրել է հուշեր Վ․ Ի․ Լենինի մասին։ Ադրբ․ է թարգմանել Ն․ Վ․ Գոգոլի «Ռևիզոր»-ը։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմ– լի պատի մոտ։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–2, М․–Л․, 1926; О В․ И․ Ленине, Баку, 1957; Статьи и письма, М․, 1925; Бахадур и Сона․ Повести и пьесы, М․, 1971․ Գրկ․ Активные борцы за Советскую власть в Азербайджане, Баку, 1957; К а з и е в М․, Н․ Нариманов, Баку, 1970․
ՆԱՐԻՆ, գետ Միջին Ասիայում, Սիրդա– րյայի աջ կազմարարը։ Երկարությունը 807 կմ է, ավազանը՝ 59,1 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Կենտրոնական Տյան Շանի սառ– ցադաշտերից։ Սնումը ձնասառցադաշտա– յին է։ Տարեկան միջին ծախսը Ուչկուր– գանի մոտ 429 մ3յվրկ է, առավելագույնը՝ 2880 մ3]վրկ։ Վարարում է մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Ն–ից սկիզբ է առնում Ֆերգանայի Մեծ ջրանց– քը։ Ն–ի վրա են Տոկտոգուլի, Ուչկուրգանի ՀԷԿ–երը (կառուցվում է Կուրպսայի ՀԷԿ–ը), ափին՝ Նարին, Տաշ–Կումիր, Ուչ– կուրգան քաղաքները։
ՆԱՐԻՆ, քաղաք, Կիրգիզական ՍՍՀ Նա– րինի մարզի վարչական կենտրոնը։ Գտնը– վում է Նարինի գոգավորությունում, Նա– րին գետի ափին (Սիրդարյայի ավազան), Ալամիշիկ լեռնաշղթայի ստորոտում։ Ավտոճանապարհների հանգույց է։ Կան սննդի արդյունաբերության ձեռնարկու– թյուններ (այդ թվում՝ մսի կոմբինատ), մեխանիկական գործարան, կարի ֆաբ– րիկա։ Ունի մանկավարժական և բժշկ․ ուսումնարաններ, Տյանշանյան երաժշտա– դրամատիկական թատրոն։ Հիմնադրվել է որպես ամրակետ՝ Կաշգարիայից Չուի հովիտը տանող ճանապարհին։ Քաղաք է 1927-ից։
ՆԱՐԻՆԻ ԳՈԳԱՎՈՐՈԻԹՅՈհՆ, միջլեռ– նային իջվածք Ներքին Տյան Շանում, Կիրգիզական ՍՍՀ–ում, ՆարիԱ գետի մի– ջին հոսանքի շրջանում։ Բարձրությունը 1300–3000 մ է, երկարությունը՝ մոտ 300 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Նարին գե– տի ափին տարածված են բեդլենդնե– ր ը։ Կլիման խիստ ցամաքային է, ցուրտ։ Տարեկան տեղումները 200–300 մմ են։ Բաց գորշավուն հողերի վրա տարածված են աղուտաօշինդրային և լեռնատափաս– տանային բույսերը։
ՆԱՐԻՆԻ ՄԱՐՋ, Կիրգիզական ՍՍՀ կազ– մում։ Կազմվել է 1970-ի դեկտ․ 11-ին (1939–62-ը՝ Տյան Շանի մարզ)։ Հվ– արլ–ում և հվ–ում սահմաևակից է Չինաս– տանին։ Տարածությունը 50,2 հզ․ կմ2 է, բն․ 231,7 հզ․ (1980)։ Ունի 6 շրջան, 1 քա– ղաք, 2 քտա։ Կենտրոնը՝ Նարին։ Բնությունը։ Ն․ մ–ի ռելիեֆը բարձր– լեռնային է։ Համարյա ամբողջ տերի– տորիան ծովի մակարդակից բարձր է 1500 մ։ Կազմված է լեռնաշղթաների բարդ համակարգից, որը բաժանված է ընդար– ձակ հովիտներով ու գոգավորություննե– րով։ Լեռնաշղթաների տիրապետող բարձ– րությունը 3000–4000 մ է։ Հվ–արլ–ում ձգվում է Կակշաալ տոո (բարձրությունը՝ մինչև 5982 մ, Դանկովի պիկ, մարզի ամե– նաբարձր գագաթը) լեռնաշղթան, հվ– արմ–ում՝ Ֆերգանայի (4692 մ), հս– արմ–ում՝ Ս ու ու ս ա մ ը ր տոո լեռնա– շղթայի արլ․ մասը և Ջումգալ տոո լեռնա– շղթան (մինչև 3947 մ), հս–արլ–ում՝ Տերս– կեյ Ալա տոո և Ջետիմ (4622 մ) լեռնա– շղթաների արմ․ մասը։ Մարզի ներքին շրջաններում են Ջաման տոո (4718 մ), Աթ բաշի (4786 մ), Նարին տոո (4531 մ), Մոլդո տոո (4099 մ) և այլ լեռնաշղթաներ։ Բնորոշ են համեմատաբար տափարակ բարձրացած տարածությունները՝ սիրթե– րը։ Նշանավոր են Կոչկորի, Ջումգալի, Նարինի, Աթ բաշի, Ակ սայի, Չատըր կյոլի, Տոգուզտորորի միջլեռնային գո– գավորություններն ու հովիտները, որոնց հատակը գտնվում է 1000–1200-ից մինչև 3800 մ բարձրության վրա։ Օգտակար հա– նածոներից կան գորշ ածուխ, երկաթ, նեֆելինային սիենիտներ, ազնիվ մետաղ– ներ, կերակրի աղ, շինանյութեր, հանքա– յին տաք աղբյուրներ։ Կլիման ցամաքա– յին է, ցուրտ, երկար ձմեռներով։ Հունվա– րի միջին ջերմաստիճանը – 15°Cէ (նվա– զագույնը՝ –50°С, Չատըր կյոլ լճի շրջա– նում), հուլիսինը՝ 2–9°С, տարեկան տե– ղումները՝ 200–300 մմ։ Վեգետացիոն շրջանը՝ մոտ 130 օր։ Սառցադաշտերը գրավում են մոտ 500 կմ2։ Գետերի 70%–ը պատկանում է Նարինի ավազանին, 20%–ը՝ Թարիմին, Չուին և Չատըր կյոլ լճին։ Ամենաջրառատ գետը (Կիրգիզիա– յի և մարզի) Նարինն է, որի երկարությունը մարզի սահմաններում ավելի քան 400 կմ է։ Գետերն ունեն ձնասառցադաշտային սնում, վարարում են ամռանը։ Խոշոր լճերից են Չատըր կյոլը, Սոնկյոլը։ Գերա– կշռում է լեռնատափաստանային և կիսա– անապատային բուսականությունը։ Առա– վել ցածրադիր շրջաններում՝ ավազակա– վային, խճաքարային, լեռնահովտային հո– ղերի վրա տարածված են օշինդրային, խոտաօշինդրային անապատային տա– փաստանները (կիսաանապատևեր), հս– արմ–ում, լեռնամարգագետնային հողերի վրա՝ մերձալպյան և ալպյան մարգագե– տիններ, լեռների բարձրադիր մասերում հանդիպում են լեռնատունդրայի տեղա– մասեր, արլ–ում՝ բարձրլեռնային ցուրտ անապատներ։ Հանդիպում են մասրենու, ծորենու, ցախկեռասի թփուտային խմբակ–