Ն–ի ժամանակ երբեմն լինում են բարդու– թյուններ, ամենածանրը սրտի և շնչառու– թյան կանգն է։ Բարդությունների դեպքում գործածվող միջոցառումները լավ մշակ– ված են և մեծ մասամբ արդյունավետ են։ Քնաբեր նյութը քիչ ծախսելու, ոչ խոր քուն առաջացնելու և թունավորումից խու– սափելու, միաժամանակ վիրահատության համար նպաստավոր պայմաններ ստեղ– ծելու նպատակով (հիվանդի հանգիստ վիճակ, մկանների թուլացում) կիրառվում են կուրարենման դեղամիջոցներ4 դիթի– լին, դիպլացին են։ JT1 չ ինհալացիոն Ն․ գլխավորա– պես արվում է ներերակային և ուղիղա– ղիքային ճանապարհներով։ Ներերակա– յինի համար օգտագործվում են նատրիու– մի էվիպանի կամ հեքսենաւի, նատրիումի պենտոթալի կամ նատրիումի թիոպեն– տալի լուծույթներ։ Քունն առաջանում է շատ արագ (1–2 րոպե անց), առանց գրգռման շրջանի, կարճատե է, բայց խոր, ուստի կիրառվում է կարճատե վիրահա– տությունների ժամանակ կամ Ն–ի այլ եղանակների հետ համակցված։ Ուղիղ– աղիքային Ն–ի դեպքում ներարկվում է ավերտին, նարկոլան, նատրիումի թիո– պենտալ, ռեկտիգոն են։ Քունն առաջանում է 10–15 րոպե հետո, լինում է մակերեսա– յին, բայց երկարատե (4–5 ժամ)։ Անհրա– ժեշտության դեպքում այն խորացվում է ուրիշ դեղամիջոցներով։ Հ ա մ ա կ ը ց– վ ա ծ Ն․ կատարվում է տարբեր նար– կոտիկ դեղամիջոցների և դրանց ներմուծ– ման առանձին մեթոդների հաջորդական կիրառմամբ։ Ն․ կարելի է առաջացնել նաե հիպնոսի (հիպնոնարկոզ) և էլեկտրական հոսանքի (էլեկտրանարկոգ) միջոցով։ Ս, Շար իման յան
ՆԱՐԿՈԼԵՊՍԻԱ (< հուն, vapw] – թմրու– թյուն ե –tնոպա), հիվանդություն, որն արտահայտվում է անհաղթահա– րելի քնի նոպաներով։ Առաջանում է վարակիչ հիվանդություններից (համաճա– րակային ուղեղաբորբ, մալարիա են) և գլխուղեղային վնասվածքներից հետո, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքների դեպ– քում։ Երբեմն բուն պատճառը հնարա– վոր չէ պարզել (բնածին Ն․)։ Ն–ի դեպ– քում հիվանդը հանկարծակի զգում է քնե– լու անհաղթահարելի պահանջ, մկանա– յին տոնուսը թուլանում է ու քնում ցանկա– ցած պարագայում։ Նոպան տեում է 5– 30 րոպե։ Արթնանում է ինքնուրույն կամ թեթե հպումից։ Նոպաները կարող են լինել հազվադեպ կամ օրական մի քանի տասնյակ անգամ։ Ն–ին բնորոշ են նաե կատապլեքսիայի ինքնուրույն նոպաները, որոնց դեպքում մկանները թուլանում են, և հիվանդն ընկնում է։ Հաճախ առաջանում են զգացմունքային հանկարծակի պոռթ– կումների (ծիծաղ, լաց, վախ, անսպասելի լույս, աղմուկ են) հետևանքով, երբեմն՝ գիշերային քնից հանկարծակի արթնա– նալուց։ Բ ու ժ ու մ ը․ հիմնական պատ– ճառի վերացում, դեղամիջոցներ (ֆենա– մին, էֆեդրին, վիտամիններ)։
ՆԱՐԿՈՄԱՆԻԱ (< հուն․ vapKT| ––թմրու– թյուն և ^avta–մոլուցք, կիրք), տ ո ք ս ի– կոմանիա, թմրամոլ ու թյ ու ն, հիվանդագին հակում բուսական և սինթե– տիկ թմրաբեր կամ կենտրոնական նյար– դային համակարգը գրգռող թունավոր նյութերի նկատմամբ, որոնց չարաշահու– մից օրգանիզմն ընտելանում ու հեշտու– թյամբ չի կարողանում ազատվել հիվան– դագին դարձած այդ մոլությունից։ Ն–ի առաջացման պատճառ կարող են դառնալ սոցիալական գործոնները (սխալ դաստիարակություն, վնասակար ավան– դական սովորություններ, միկրոսոցիա– լական միջավայրի բացասական ազդեցու– թյուն են)։ Ծխախոտին, աֆիոնին ընտե– լանալուն հատկապես նպաստում են ընդ– օրինակումը, գայթակղումն ու հրապու– րանքը, իսկ մորֆինի և նրա ածանցյալնե– րի չարաշահման պատճառ են դառնում ցավերով ուղեկցվող տարբեր հիվանդու– թյունները, երբեմն նույնիսկ ոգեշնչում ու հափշտակվածություն (էքստազ) առաջաց– նելու ձգտումը ևն։ Կարևոր նշանակու– թյուն ունեն նաև անհատի հիվանդագին նախադրյալները։ Օրգանիզմի վրա նար– կոտիկների ազդեցությունը սովորաբար ընթանում է զարգացման երկու շրջանով, էյֆորիա (լավազգացություն), որի դեպ– քում․ տրամադրությունը բարձրանում է, արտաքին տպավորությունների ընկալու– մը՝ հեշտանում, երբեմն հանդես են գա– լիս պատրանքներ ու ցնորքներ։ Ընկճվա– ծության և արգելակման շրջանը բնորոշ– վում է տրամադրության անկմամբ, թոր– շոմածությամբ, ընդհանուր թուլությամբ, վախի զգացումով, իսկ նարկոտիկի ավելի մեծ դոզաներ ընդունելիս՝ վրա է հասնում քունը։ Ն–ին բնորոշ է նարկոտիկ նյութե– րի ընդունման անհաղթահարելի, մոլու– թյան հասնող պահանջը, դրանց քանակի պարբերաբար ավելացման անհրաժեշ– տությունը, նարկոտիկային քաղցի (աբս– տինենցիայի սինդրոմ) վիճակը, որը բնո– րոշվում է նարկոտիկ նյութերի նկատմամբ առաջացած հոգեկան և ֆիզիոլոգիական կախվածությամբ։ Ն․ կարող է առաջացնել մի շարք բարդություններ, աստիճանաբար հանդես են գալիս ախորժակի և քնի խան– գարումներ։ Հիվանդները ֆիզիկապես հյուծվում են, երբեմն հասնելով մինչև կախեքսիայի։ Արյան ճնշումն իջնում է, սեռական հակումները թուլանում են, հի– վանդները կորցնում են հետաքրքրությու– նը շրջապատի, աշխատանքի հանդեպ ու միակ նպատակը դառնում է նարկոտիկներ ձեռք բերելը։ Դարեր ի վեր Ն․ ամբողջ աշխարհում համարվել է ամենատարած– ված արատներից մեկը։ Լայնորեն տա– րածված է կապիտալիստական որոշ եր– կըրներում, հատկապես ԱՄՆ–ում։ Ն․ առաջացնող նյութերը ըսա քիմ․ կա– ռուցվածքի և ազդեցության բնույթի բա– ժանվում են հետևյալ խմբերի․ 1․ ափիոնի (աՓիոն, մորֆին, կողեին, դիոնին, պրո– մեդոլ ևն), 2․ պսիխոակտիվ նյութեր (հա– շիշ» դիէթիլամիդլիզերգինաթթու ևն), 3․ նյարդային համակարգի խթանիչներ (կո– ֆեին, կոկաին, ֆենամին, պերվիտին, ցենտեդրին, ինչպես նաև հակադեպրե– սանտներ են), 4․ պսիխոլեպտիկներ4 նեյ– րոլեպտիկներ, փոքր տրանկվիլիզատոր– ներ (սեդուքսեն, էլենիում ևն), 5․ քնաբեր նյութեր (բարբիտուրատներ, բարբամիլ, մեդինալ, վերոնալ, լյումինալ, ինչպես նաև նոքսիրոն, ադալին, բրոմուրալ ևն), 6․ ծխախոտ (տես Նիկոտին)։ Գոյություն ունի պոլինարկոմանիայի (բազմաթմրամոլություն) խումբ, որի դեպ– քում հիվանդագին մոլություն է առաջա– նում միաժամանակ մի քանի նարկոտիկ նյութերի հանդեպ և ուղեկցվում է նարկո– տիկային քաղցի բարդ պատկերով, Ն–ների ախտանշանների միահյուսմամբ։ Բ ու ժ ու մ ը․ տարվում է նարկոլոգիա– կան կամ հոգեբուժական հիվանդանոցնե– րում և դիսպանսերներում։ Ն–ի դեմ տարվող պայքարը պետ․ կարե– վոր միջոցառում է։ Ըստ սովետական քրեական իրավունքի նախատեսված է պատասխանատվություն թմրանյութեր պատրաստելու, գործածելու, Փոխադրե– լու, վաճառելու ևն ի համար (ՀՍՍՀ քրեա– կան օրենսգիրք, հոդված 226, 229–230)։ Տես նաև Աչկոհուամուություն, Հաշիշա– մոչություն, Մ որֆինամոչություն։ Վ․ Հովհաննիսյան
ՆԱՐԿՈՏԻԿ ԲՈՒՅՍԵՐ (<հուն․ УССряа*– пхбд– թմրեցնող, անզգայացնող), բույսեր, որոնք պարունակում են կենտրոնական նյարդային համակարգը գրգռող կամ ընկ– ճող նյութեր։ Մեծ մասամբ բարձրակարգ են, ստորակարգ են միայն որոշ սնկեր։ Ն․ բ–ից են քնաբեր խաշխաշը, ծխախոտը, հնդկական կանեՓը, ելաբույսը, մահամոր– մը,բանգին, թեյը, սրճենինևն։ Ն․ բ–ի ազ– դող նյութը գլխավորապես աչկաւոիդներն են։ Մեկ բույսը կարող է պարունակել մի քանի ալկալոիդ (օրինակ, քնաբեր խաշխա– շի ափիոնը բաղադրում է 25 տարբեր ալ– կալոիդ՝ մորֆին, նարկոտին,պապավերին, կողեին ևն), որոնք մեծ մասամբ գտնվում են օրգ․ թթուների աղերի ձևով և ունեն ֆիզիոլոգիական մեծ ակտիվություն։ Դրա– նով է պայմանավորված Ն․ բ–ի ուժեղ ներ– գործությունը օրգանիզմի վրա։ Շատ Ն․ բ․ արժեքավոր դեղաբույսեր են և կիրառվում են նյարդային համակարգի, ներքին օր– գանների ու այլ հիվանդությունների բուժ– ման համար (տես Նարկոտիկ դեղանյու– թեր)։ Բազմաթիվ Ն․ բ․ խիսա թունավոր են, և դրանցից ստացված պատրաստուկ– ները հաճախակի օգտագործելիս առաջա– նում է թմրամոլություն (տես Նարկոմա– նիա)։ Շատ ժողովուրդներ Ն․ բ․ օգտա– գործում են ծխելու, ծամելու համար։ Որ– պես ըմպելիք տարածված են թեյը, սուրճը, կակաոն։ Ծխախոտից ստացվող նիկոտի– նը, ելաբույսից՝ անաբազինն օգտագոր– ծում են որպես միջատասպան։ Մախոր– կայից ստացվում է կիտրոնաթթու։ Ն․ բ․ տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում, Հյուսիսա– յին Ամերիկայում, Կենտրոնական Ասիա– յում։ ՍՍՀՄ–ում Ն․ բ–ից մշակվում է մա– համորմը, թեյը, ծխախոտը։ ՀՍՍՀ–ում աճում են սովորական արջընկույզը, մշակ– վում է ծխախոտ։ Պ․ Սերորյան
ՆԱՐԿՈՏԻԿ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, նարկոզ առաջացնող դեղանյութերի խումբ, որն ընտրողաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նախկինում այս խմբին էին դասվում նյարդային հա– մակարգը գրգռող և ընկճող նեյրոտրոպ միջոցները, ինչպես նաև նյարդային հա– մակարգի վրա անուղղակի ազդող բազ– մաթիվ դեղանյութեր։ Նարկոզի կիրառ– ման հետ կապված Ն․ դ–ի խմբում հիմնա–